Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/305

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

սություններում, ուր ավանդական ձըկ– կորսության հետ զարգացել են նաև տնտ․ նոր ճյուղեր (երկրագործություն, անաս– նապահություն)։ Ունեն ազգային մտավո– րականություն։ Գբկ․ Народы Сибири, М․–Л․, 1956․ ՆԻՏ (< !unn․nitere~ փայլել, շողշողալ), Միավորների միջազգային համակար– գում պայծառության միավորի (կդ/tl2) հնացած անվանումը, որը 1951-ին ընդու– նել է լուսավորության հարցերի միշազ– գային հանձնաժողովը։ Մակայն չափերին ու կշիռներին նվիրված գլխավոր կոնֆե– րանսը չի հաստատել Ն․ անվանումը, և այն չի ներառնվել միավորների նոր ստանդարտների մեջ։ 1Ն․ = 10~4 կդ/սմ2 = = 3,13* 10~4 չամբերա։

ՆԻՏՀԱՐԴ (Nithardt) կամ Ն ա յ տ– հ ա ր դ (Neithardt), մոտ 1505-ին ան– վանվել է Դոտհարդ (Gothardt), Մա– թիս (մոտ 1470–75, Վյուրցբուրգ –31․8․ 1528, Հալլե), Վերածննդի շրջանի գերմա– նացի նկարիչ։ XVII դարից սխալմամբ ան– վանվել է Գրյունեվալդ (Griine- wald)։ Աշխատել է Աշաֆենբուրգում(Բա– վարիա), Մայնի Ֆրանկֆուրտում և Մայն– ցում (Հեսսեն)։ 1508–25 (կամ 1526)-ին՝ Մայեցի արքեպիսկոպոսների և կուր– ֆյուրստների պալատական գեղանկարիչ, ճարտարապետ։ Հետապնդվել է 1524– 1526-ի Գյուղացիական պատերազմին հա– մակրելու համար։ Ն–ի աշխատանքներում չարչարված Քրիստոսի կերպարները և ընդգծված ռամկությամբ պատկերված սրբերը տոգորված են բողոքի ոգով։ Ն–ի գլխավոր ստեղծագործություններից են «Իգենհայմի խորանի» ինը մասանի պատ– կերները (1512–15, Ունտերլինդեն թան– գարան, Կոլմար, Ֆրանսիա)։ Ն–ի հետա– գա աշխատանքներում նկատելի է իտալ․ Վերածննդի արվեստի ազդեցությունը («Ս․ Երազմուսի և Մավրիկիոսի հանդի– պումը», մոտ 1518, Հին պինակոտեկա, Մյունխեն)։ Ուշ շրջանի աշխատանքնե– րում Ն․ նորից է անդրադարձել Քրիստոսի չարչարանքների թեմային, դիմել ուշ գո– թական գեղանկարչության հնարանքնե– րին («Ողբ առ Քրիստոս», 1524–25, Աշա– ֆենբուրգի ծխական եկեղեցի)։ ՆԻՏՐ․․․, նիտր(ոն)․․․(< հուն․ vtxpov, լատ․ nitrum – սկզբնապես բնական սոդա, մ․ թ․ VII դարից՝ բորակ), բարդ բառերի սկզբնամաս, քիմիայում, կենսաբանու– թյան մեջ օգտագործվում է ազոտին (նոր լատիներեն nitrogenium) վերաբերող տեր– միններում․ օրինակ՝ նիտրիտներ, նիւո– րիֆիկացում, նիարաֆորմ՝,

ՆԻՏՐՍԲԵՆճՈԼ, C6H5N02, պարզագույն արոմատիկ նիտրամիացություն։ Բաց դեղ– նավուն, դառը նշի հոտով յուղանման հե– ղուկ է։ Հալ․ ջերմաստիճանը 5,7°C է, եռմանը՝ 210,9°C, խտությունը՝ 1987 կգխ3 (25°C-nuf)։ Վատ է լուծվում ջրում, լավ՝ օրգ․ լուծիչներում։ Վերականգնելիս փո– խարկվում է անիչինի կամ հիդրազոբեն– զոլի (տես Հիդրացոմիացություններ)։ Ստացվում է բենզոլը նիարացնող խառ– նուրդով նիարելով։ Ն․ խիստ թունավոր է․ ազդում է կենտրոնական նյարդային համակարգի, շնչառության, նյութափոխա– նակության պրոցեսների վրա։ Օդում Ն–ի սահմանային թույլատրելի կոնցենտրա– ցիան աշխատավայրում 3 մգ/il3 է, բնակա– վայրերում՝ 0,008 է£գ/է£3։ Օգտագործվում է հիմնականում անիլին և բենզիդին ստա– նալու համար, կիրառվում ներկանյութե– րի արտադրության մեջ՝ որպես լուծիչ և օքսիդիչ։

ՆԻՏՐԱԳԻՆ, տես ՄանրԷային պարար– տանյութեր։

ՆԻՏՐԱԳԼԻԿՈԼ, էթիլենգլիկոլ– երկնիւորատ, գլԻկոլերկ– նիտրատ, 02N0CH2–CH20N02, պայթուցիկ նյութ, էթիլենգլիկոլի և ազո– տական թթվի էսթեր։ Անգույն, յուղանման ցնդող հեղուկ է։ Հալ․ ջերմաստիճանը4 20°C, խտությունը՝ 1500 կգխ3 (15°C)։ Վատ է լուծվում ջրում, լավ՝ օրգ․ լուծիչ– ներում։ Մտացվում է էթիլենգլիկոլը նիւո– րացնող խառնուրդով նիտրելով։ Թունա– վոր է, օգտագործվում է նիտրագլիցերի– նային պայթուցիկ նյութերի հետ, հրթի– ռային պինդ վառելանյութերում որպես պլաստիֆիկատոր։ Զգայուն է հարվածի, շփման, կրակի, կայծի հանդեպ։ Պայթե– լիս առաջանում է 6,8 Մչ/կգ (1650 կկաչ/ /կգ) ջերմություն։

ՆԻՏՐԱԴԼԻՑԵՐԻՆ, գլիցերինեռ– նիտրատ, СЦ20Ы02–CH0N02– –CH20N02, գլիցերինի և ազոտական թթվի լրիվ էսթերը։ Պայթուցիկ նյութ է։ Ն․ յուղանման, անգույն հեղուկ է, բյուրե– ղանում է 2 ձևափոխություններով՝ ան– կայուն (հալ․ ջերմաստիճանը՝ 2,8°C) և կայուն (հալ․ ջերմաստիճանը՝ 13,5°C)։ ժտությունը4 1591 կգխ3 (25°Շ–ում)։ Ջրում գործնականորեն չի լուծվում, լավ է լուծ– վում ացետոնում, եթերում, բենզոլում։ Պայթում է նույնիսկ թույլ հարվածից, պայթման ջերմությունը 6,3 Մջ/կգ (1500 կկաչ/կգ) է, անջատված գազային նյութերի ծավալը 713 ւ/կգ է։ Բռնկման ջերմաստի– ճանը ~200°C է։ Ն․ ստացվում է գլիցե– րինը նիարացնող խառնուրդով նիտրե– լիս։ Օգտագործվում է նիտրագլիցերինա– յին պայթուցիկ նյութերի, դինամիտների և անծուխ վառոդների արտադրության մեջ։ Ն․ բժշկության մեջ օգտագործվում է որպես անոթալայնիչ դեղամիջոց։ Օժտ– ված է կրծքային հեղձուկի նոպաները վերացնող հատկությամբ։ Օգտագործ– վում է սպիրտային լուծույթի և հաբերի ձևով։ Ն–ի ազդեցությունը պայմանավոր– ված է սրտամկանի սակավարյուն օջա– խում թթվածնի լարվածության ընտրողա– կան բարձրացմամբ․ առաջացնում է սրտամկանի արյունամատակարարման վերաբաշխում՝ առանց ամբողջական հոս– քի նկատելի ՓոՓոխությունների։ Միա– ժամանակ նկատվում է արյան ճնշման անկում, դեպի սիրտը երակային արյան հոսքի դանդաղում և ծայրամասային անոթների դիմադրության փոքրացում։ Ն․ օժտված է նաև կենտրոնական նյար– դային համակարգն ընկճող ազդեցու– թյամբ, որի շնորհիվ մեղմացնում է ցա– վային սինդրոմը։ Հակացուցված է գլաու– կոմայի և գլխուղեղի արյան անոթների սպազմի դեպքում։

ՆԻՏՐԱձԱՄ1>ԱՏՈհԹՅՈհՆՆԷք օրգանա– կան միացություններ, որոնց մոլեկուլում ածխածնի ատոմին միացած է նիտրազա– խումբ՝ NO։ Ըստ նիտրազախմբին միա– ցած ածխածնի ատոմի բնույթի տարբե– րում են առաջնային, երկրորդային և եր– րորդային Ն․։ Առաջնային և երկրորդային Ն․ իգոմերվում են HtH R–С -NOt> R–С–N–ОН։ Н Բազմաթիվ Ն․ առաջացնում են դիմերներ, որոնք հալելիս, թորելիս կամ լուծելիս վերածվում են մոնոմերների։ Ն–ի դիմեր– ները անգույն, պինդ նյութեր են, մոնո– մերները՝ գունավոր (կապույտ, կանաչա– վուն) հեղուկներ կամ գազեր։ Ն․ խիստ ռեակցիոնունակ են։ Ուժեղ օքսիդիչների հետ փոխազդելիս առաջացնում են նիտ– րամիացություններ, վերականգնիչների հետ՝ ամիններ կամ հիդրօքսիլամիններ։ Ն․ ստանում են օլեֆինները, ամինները, օքսիմները ազոտային թթվով, նրա էս– թերներով կամ նիտրազիլքլորիդով (NOC1) օքսիդացնելով կամ նիտրամիա– ցությունները վերականգնելով։ Արոմատիկ Ն․ օրգ․ սինթեզի ելանյու– թեր են, օգտագործվում են նաև որպես ներկանյութեր։ Ֆտոր պարունակող Ն–ից (օրինակ, եռֆտորնիտրազամեթանից՝ CF3NO) ստանում են ջերմակայուն կաու– չուկներ։ Երբեմն Ն․ են անվանում նիտրա– զախումբ պարունակող բոլոր միացու– թյունները՝ օրինակ, նիտրազաամինները (R2N–NO)։

ՆԻՏՐԱԼԱ£ԵՐ( թաղանթանյութի նիւո– րաւոներ (սովորաբար կոլօքսիլին) պա– րունակող լաքեր։ Ն–ի համար որպես լու– ծիչ օգտագործվում են կետոնները, ացե– տատները, սպիրտները և նրանց խառ– նուրդները տոլուոլի կամ քսիլոլի հետ։ Հաճախ ավելացնում են նաև կպչունակու– թյունը մեծացնող, թաղանթ առաջացնող նյութեր։ Մակերևույթի վրա նստեցված Ն–ից լուծիչը արագ գոլորշիանում է (18– 20°Շ–ում 15–30 րոպեում), և առաջանում է թափանցիկ ծածկաթաղանթ։ Լուծվող ներկանյութեր պարունակող Ն․ առաջաց– սում են գունավոր թաղանթներ։ Չորա– ցած Ն․ կայուն են բենզինի, հանքային յուղերի և մասամբ ջրի, անկայուն՝ ալ– կալիների, խիտ ծծմբական թթվի, ջեր– մության և ուլտրամանուշակագույն ճա– ռագայթների նկատմամբ և լուծվում են համապատասխան լուծիչներում, այրվում։ Չորացող ալկիդային խեժերի վրա նըս– տեցված Ն․ չորանում են դանդաղ (18– 20°Շ–ում 1,5–3 ժ) և առաջացնում անլու– ծելի, կայուն թաղանթներ։ Նիտրալա– քապատումը կատարվում է ճնշումային կամ աերոզոլային փոշեցրմամբ և լաքա– լցնող մեքենաներով։ Օգտագործում են մետաղը, Փայտը, ստվարաթուղթը ևն լա– քապատելու համար և նիարաներկերի արտադրության մեջ։ Ն–ի օգտագործումը պահանջում է անվտանգության կանոն– ների խիստ պահպանում։ Ն․ աստիճա– նաբար Փոխարինվում են պոլիակրիլա– յին, պոլիեթերային և այլ սինթետիկ լա– քերով։ ՆԻՏՐւաԻԱՅՈՒԹՅՈհՆՆԵՈ, օրգանական միացություններ, որոնց մոլեկուլները պա– րունակում են ածխածնի աաոմներին միա– ցած մեկ կամ մի քանի նիտրախմբեր՝ –N02։ Ըստ նիտրախմբերի թվի տարբե– րում են միա–, երկ–, եռ– և բազմանիտրա–