րաստելու համար։ Աշխատանքային առա– վելագույն ջերմաստիճանը՝ ~1200°C։ Թո– ղարկվում ե$ւ նաև Ն–ի տիպի համաձուլ– վածքներ, որոնցում նիկելի մի մասը (20% և ավելի) Փոխարինված է երկաթով (ֆեռոնիքրոմներ)։ Տես նաև Նիկեչի հա– ւէաձոււվւսծյչներ։ ՆԿԱՆ, դղյակ Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Թոռնավան գավառում։ YIII դա– րից հիշվում է որպես Արծրունիների ամ– րացված հենակետը։ 750-ական թթ․ Գա– գիկ Արծրունի իշխանը, Վասպուրականի այլ իշխանների հետ ամրանալով Ն–ում, ետ է մղել արաբ, նվաճողներին, գրավել Ատրպատականի, Պարսկահայքի սահ– մանամերձ շրջանները։ Նրա դեմ ուղարկ– ված նոր զորախումբը մոտ մեկ տարի պաշարել ԷՆ․։ Գագիկ Արծրունին մարտե– րից մեկում գերվել է և սպանվել։ Նրա որ– դիներ Համազասպն ու Սահակը կարողա– ցել են թշնամուց ազատագրել Ն․։ 851-ին՝ խալիֆայության զորապետ Բուղայի ար– շավանքի ժամանակ, Վասպուրականի մեծ իշխան Աշոտ Արծրունին իր ընտանիքով և ազատների զորագնդով ամրացել է Ն–ի քարանձավային մասում (ըստ Թովմա Արծրունու՝ «անձավում»), որն ուներ բնա– կան–պաշտպանական մեծ առավելություն։ Արաբ, զորքը՝ Բուղայի գլխավորությամբ պաշարել է Ն․, դղյակի դեմ օգտագործե– լով նաև ծծմբի ու նավթի խառնուրդից պատրաստված հրանյութ։ Թշնամուն հա– ջողվել է գրավեք Ն․եգերի վերցնել Աշոտ Արծրունուն։ Սակայն շուտով Արծրունինե– րը վերստին ազատագրել են Ն․ և պահ– պանել իրենց ձեռքում մինչե XI դ․ սկիզ– բը։ Հետագա ժամանակներում Ն–ի մա– սին տեղեկություններ չեն հանդիպում։ Ենթադրվում է, որ Ն–ի տեղում այժմ Նա– գան գյուղն է։ Գրկ․ՂեոԿղէ Պատմութիւն, ՍՊԲ, 1887։ Թովմա Արծրունի և Անանուն, Պատմություն Արծրունյաց տան, Ե․, 1978։ ՆԿԱՐ, գեղանկարչական ստեղծագործու– թյուն, որը բնորոշվում է ավարտվածու– թյամբ (ի տարբերություն էսքիզի և էտյու– դի) և ունի ինքնուրույն գեղարվեստական արժեք։ Ի տարբերություն որմնանկարի կամ մանրանկարի, Ն․ որոշակի ինտերիե– րի և հարդարման որևէ համակարգի հետ կապված չէ։ Ն․ բաղկացած է հիմքից (կտավ, Փայտյա և մետաղյա տախտակ– ներ, ստվարաթուղթ, թղթեր), հիմնաշեր– տից և գունաշերտից (տես Գեղանկարչու– թյուն)։ Ն․ հաստոցային արվեստի առա– վել տիպական տեսակներից է։
ՆԿԱՐԱԳՐԱԿԱՆ ԼԵԶՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, կառուցվածքային լեզվաբանության (ստրուկտուրաւիզմ) հիմնական ուղղու– թյուններից մեկը, որ մշակել է լեզվի կա– ռուցվածքային նկարագրության ուրույն մեթոդիկա։ XX դ․ 20-ական թթ․ վերջերից մինչե 50-ական թթ․ կեսերը տիրապետող է եղել ամերիկյան լեզվաբանության մեջ։ Ն․ լ–յան տեսական հիմունքները և գործ– նական խնդիրները (նպատակները) ընդ– հանուր գծերով կանխորոշել են Ֆ․ Րոասը, է․ Սեպիրը և Լ․ ԲւոսՏֆիւդը։ Թեև իր կազ– մավորման ակունքներից սկսած այս ուղ– ղությունը ներկայացել է երկու ներհակ հոսանքով՝ է․ Սեպիրի հետևորդներ և Լ․ Բլումֆիլդի հետևորդներ, սակայն լեզ– վի կառուցվածքային նկարագրության սկզբունքների մշակման առանցքային հարցերում իշխել է Լ․ Բլումֆիլդի դպրոցը՝ հանդես գալով որպես մեկ միասնական, ամբողջական ուսմունք։ Իրենց հետազոտություններում այս ուղ– ղության ներկայացուցիչները (Զ․ Հառիս, Չ․ Հոքեթ, Ք․ Փայկ, Ցու․ Նայդա և ուրիշ– ներ) առաջնությունը տալիս են համա– ժամանակային (սինխրոնիկ) հայեցակե– տին, որ պայմանավորված է լեզուների գործնական ուսուցման և հյուսիս–ամերիկ– յան հնդկացիական լեզուների ուրույն կառուցատիպերի բացահայտման նպա– տակադրումներով․ ըստ նրանց սկըգ– բունքի՝ լեզվական համակարգի բացա– հայտումը պետք է կատարել խոսքի (ար– տասանվածքի) հետևողական վերլուծու– թյամբ։ Ն․ լ–յան մեթոդիկան բնորոշ է նոր հարցադրումներով, վերլուծության եղա– նակների և սկզբունքների թարմությամբ, ինքնատիպ տերմինաբանությամբ։ Ն․ լ–յան մեջ ուրույն մեկնաբանություն են ստացել հնչույթի (ֆոնեմա) և ենթա– հնչույթի (ալլոֆոններ), գծային (հատվա– ծային) և վերգծային (վերհատվածային) հնչույթների, ձևույթի (մորֆեմա) և ենթա– ձևույթի (ալլոմորֆներ) գաղափարները, առաջ քաշվել լրացուցիչ բաշխման (դիս– տրիբուցիա), փոխարկման (սուբստի– տուցիա), անմիջական բաղադրիչներով վերլուծության սկզբունքներ։ Լեզվական կառուցվածքի տարրերի, կաղապարների առանձնացման ու նրանց գործառնություն– ների որոշման մեջ առաջնությունը տըր– վում է ձևական չափանիշներին և գրեթե անտեսվում իմաստային կողմը։ Առանձին հարցադրումների և նկարագրական տեխ– նիկայի բնագավառում եղած թերություն– ներն ու բացերը քննադատվել են մասնա– վորապես Փոխակերպական (տրանսֆոր– մացիոն) քերականության ներկայացու– ցիչների կողմից։ Գրկ․ Ջահուկյան Գ» P․, Լեզվաբանու– թյան պատմություն, հ․ 2, Ե․, 1962» էշ 269– 309։ Сепир Э․, Язык․ Введение в изуче– ние речи, пер․ с англ․, М․, 1934; Глисон Г․, Введение в дескриптивную лингвистику, пер․ с англ․, М․, 1959; Блумфилд Л․, Язык, пер․ с англ․, М․, 1968; Readings in linguistics, ed․ M․ Joos, 4 ed․, L․–Chicago, 1967․ Հ․Պետրոսյան
ՆԿԱՐԱԿԱԼ, մ ո լ բ և ր տ (գերմ․ Mal- brett), պատվանդան (սովորաբար՝ Փայ– տից), նկարելու ժամանակ կտավը կամ թուղթը տեղագրելու, ամրացնելու համար։ Գոյություն ունեն եռոտանի Ն–ներ (հայտ– նի են դեռևս անտիկ շրջանից) և հորի– զոնական հիմքի վրա ամրացված ուղղա– ձիգ կանգնակներից կազմված Ն–ներ։
ՆԿԱՐԱՀԱՆՈՒՄ ԱՇ1»ԱՏԱՆ«ԱՅԻՆ ՕՐ– ՎԱ, աշխատաժամանակի օգտագործման ուսումնասիրման մեթոդ։ Իրականացվում է հերթաՓոխի ընթացքում աշխատաժա– մանակի բոլոր ծախսերի անընդհատ դիտ– ման և չաՓման ուղիով։ Նկարահանման միջոցով բացահայտվում են աշխատաժա– մանակի կորուստները և դրանց պատճառ– ները, հերթաՓոխի ընթացքում արտա– դրանքի թողարկման Փաստացի ծավալը, սարքավորումների օգտագործման աստի– ճանն ըստ ժամանակի, բրիգադի անդամ– ների ծանրաբեռնվածությունը են։ Լինում է անհատական, խմբային, բրիգադային, բազմահաստոցավորի Ն․ ա․ օ․, երթուղա– յին, աշխատանքային օրվա ինքնանկա– րահանում;
ՆԿԱՐԻՉՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ ՍՍՀՄ (ՍՍՀՄ ՆՄ), սովետական նկարիչներին, քանդա– կագործներին և արվեստաբաններին միա– վորող ստեղծագործական հասարակական կազմակերպություն։ Միութենական և ինք– նավար հանրապետություններում, երկ– րամասերում, մարզերում և քաղաքներում ՀամԿ(բ)Կ Կենտկոմի 1932-ի ապրիլի 23-ի «Դրական–գեղարվեստական կազմա– կերպությունների վերակառուցման մա– սին» որոշման հիման վրա տարբեր Ժա– մանակներում ստեղծվել են սովետական նկարիչների միություններ։ Միասնական ՍՍՀՄ ՆՄ ստեղծվել է 1957-ին։ I համա– գումարը տեղի է ունեցել 1957-ին, 11-ը՝ 1963-ին, Ill-ը՝ 1968-ին, IV-ը՝ 1973-ին, V-ը՝ 1982-ին։ ՍՍՀՄ ՆՄ 1980-ի հունվ․ 1-ի տվյալներով միավորում էր 14538 ան– դամների։ ՍՍՀՄ ՆՄ–յան կազմի մեջ մտնում են միութենական և ինքնավար հանրապետությունների, ինչպես և մի շարք երկրամասերի, մարզերի և քաղաք– ների նկարիչների միություններ։ Միու– թյան խնդիրն է աջակցել նկարիչներին՝ ստեղծելու սովետական ժողովրդին կո– մունիստական գաղափարների ոգով դաս– տիարակող գեղարվեստորեն բարձրար– ժեք երկեր։ Միությունը աշխատանք է տանում բարձրացնելու իր անդամների գաղափարական–քաղաքական մակար– դակը, պրոֆեսիոնալ վարպետությունը, մասսայականացնում է նրանց աշխա– տանքները (խորհրդակցություններ, կոն– ֆերանսներ է գումարում, բացում ցուցա– հանդեսներ են), կազմակերպում և ֆի– նանսավորում նրանց գործունեությունը։ Տպագիր օրգաններն են՝ «Իսկուստվո» (ՍՍՀՄ կուլտուրայի մինիստրության և ՍՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի հետ), «Տվորչեստվո», «Դեկորատիվնոյե իս– կոատվո ՍՍՍՌ»։ ՍՍՀՄ ՆՄ տնօրինության տակ են Ցուցահանդեսների դիրեկցիան, Ուսումնափորձարարական կենտրոնա– կան ստուդիան, Ագիտպլակատը, ՍՍՀՄ գեղարվեստական ֆոնդը, «Սովետսկի խուդոժնիկ» հրատարակչությունը։ 1939– 1954-ին ՍՍՀՄ ՆՄ–յան կազմկոմիտեի նախագահը եղել է Ա․ Մ․ Գերասիմովը։ ՍՍՀՄ ՆՄ–յան վարչության ղեկավարներ են եղել՝ 1957–58-ին՝ Կ․ Ֆ․ Ցուոնը, 1958–64-ին՝ Ս․ Վ․ Գերասիմովը, 1965 – 1968-ին՝ Բ․ Վ․ Իոգանսոնը (երեքն էլ՝ 1-ին քարտուղար), 1968–71-ին՝ Ե․ Ֆ․ Բելաշովան (նախագահ), 1971-ից՝ Ն․ Ա․ Պոնոմարյովը (մինչե 1973-ը՝ 1-ին քար– տուղար, ապա՝ նախագահ)։ Հայաստանի նկարիչների միությունը ստեղծվել է 1932-ին (որպես ՀՍՍՀ նկա– րիչների միություն)։ I համագումարը տե– ղի է ունեցել 1945-ին, Н-ը՝ 1947-ին, Ill-ը՝ 1951-ին, IY-ը՝ 1954-ին, V-ը՝ 1956-ին, VI-Ը՝ 1959-ին, Vll-ը՝ 1962-ին, VIII-ը՝ 1964-ին, IX-ը՝ 1968-ին, X–ը՝ 1973-ին, XI-ը՝ 1977-ին, XII-ը՝ 1982-ին։ Նախա– գահներ են եղել Արա Սարգսյանը (1932– 1937), Մ․ Աբեդյանը (1939–45 և 1967– 1968), Մ․ Սարյանը (1945–51), Գ․ Գյուր– ջյանը (1951–59 և 1968–69), Ռ․ Պար–