Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/349

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

րեն ունի բարակ գիծ, ինչպես շղագիրը, ե, ընդհակառակը, ի տարբերություն նը– րանց հորիզոնական նուրբերի՝ ունի լայն կամ հաստ գիծ։ Գրվում է ուղղագիծ և, առավելապես, թեք գրությամբ։ Լայն տա– րածում է ստացել XVI–XVIII դդ․, մասնա– վորապես՝ հայ գաղթավայրերում։ Ն–ով շատ ձեռագրեր են մեզ հասել այդ ժամա– նակներից։ Օգտագործվել է նաև տպա– գրության մեշ, հատկապես Մխիթարյան միաբանության (Վենետիկ, Վիեննա) և Երուսաղեմի տպարաններում։ Ա․ Մաթևոսյան «ՆՈՐ ԱձԴԱՐԱՐ», եռամսյա պարբերա– թերթ։ Լույս է տեսել 1950–60-ին, Կալկա– թայում։ Խմբագիր՝ Զ․ Հանանյան։ Օժան– դակել է գաղութահայության ազգապահ– պանության գործին և Հայաստան–սփյուռք կապերի ամրապնդմանը, ձգտել արթուն և կենդանի պահել սերը հայրենիքի, մայ– րենի լեզվի ու պատմության, մշակույթի նկատմամբ։ Ծավալուն տեղ է հատկացրել պարսկահայ և հնդկահայ գաղութների պատմությանը (Ա․ Երեմյանի, Մ․ Գաս– պարյանի և ուրիշների գործերը), բանասի– րական այլ նյութերին։ Գրական բաժնում ամփոփված են հիմնականում տեղի բա– նաստեղծների, ինչպես նաև հայ սովե– տական հեղինակների ստեղծագործու– թյուններ։ Ունեցել է նաև աշակերտական և մանկական բաժին, ուր տեղ են գտել հեքիաթներ, զրույցներ, հանելուկներ են։ Մ․ Մխիթարյան «ՆՈՐ Ա1Ի£», հասարակական–քաղաքա– կան օրաթերթ (սկզբում՝ երեկոյան)։ Լույս է տեսել 1924–28-ին, Սալոնիկում։ Խըմ– բագիրներ՝ Հ․ Տեր–Նիկողոսյան, Գ․ Նա– վասարդյան։ Հիմնել են 1923–27-ին Սա– լոն ի կում դաշնակցության հրաւոարա– կած «Ալիք» օրաթերթից հեռացած ռամ– կավար գործիչները։ Հանդես է եկել դաշ– նակցության ազգադավ գործելակերպի դեմ, հայապահպանման գործի հաջողու– թյան գրավական համարել Սովետական Հայաստանի հետ կապի ամրապնդումը և նրա նվաճումների պրոպագանդումը։ Տպագրել է նյութեր հայ մշակույթի, գրա– կանության ու պատմության վերաբերյալ, անդրադարձելՀՕԿ–իև այլ հասարակական կազմակերպությունների գործունեությա– նը, աջակցել ներգաղթին։ Ներկայացրել է միշազգային քաղ․ կացությունը, հրա– տարակել նմուշներ հայ և օտար գեղար– վեստական գրականությունից և երգիծա– կան պատմություններ։ Գ․ Սաեփանյան «ՆՈՐ ԱԿՈԱ», գրական–գեղարվեստական, հասարակական պատկերազարդ շաբա– թաթերթ։ Լույս է տեսել 1924–25-ին, Երեանում։ Խմբագիր՝ Ե․ Չուբար։ Լուսա– բանել է սովետական իշխանության առա– շին տարիներին հանրապետության ձեռք բերած նվաճումները տնտեսության, գի– տության և մշակույթի ասպարեզներում, ինչպես նաև հայ աշխատավորի առօրյան։ Շաբաթաթերթը հրատարակել է Ե․ Չարեն– ցի, Ն․ Զարյանի, Ս․ Զորյանի և ուրիշնե– րի արձակ ու չաՓածո գործերը՝ նվիրված Վ․ Ի․ Լենինին, հեղափոխությանը, նրա նշանավոր գործիչներին, գյուղի և քաղա– քի սոցիալիստական վերափոխումներին։ Տպագրել է նաև պրոլետարական գրակա– նության հարցերին նվիրված Ա․ Կարին– յանի, Գ․ Աբովի և այլոց հոդվածները։ «Ն․ ա․»-ում տեղ են գտել նաև ռուս և արևմտաեվրոպական դասական գրակա– նության նմուշներ, ներկայացվել են ան– վանի նկարիչներ, քանդակագործներ, երաժիշտներ։ 1925-ի 5–6–7 միացյալ հա– մարները նվիրված են Ա․ Մյասնիկյանին։ Աշխատակցել են Դ․ Դեմիրճյանը, Վ․ Թո– թովենցը, Գ․ Մահարին, Ա․ Վշտունին, Վ․ Ալազանը, Մ․ Սարյանը, Հ․ Կոշոյանը, Կ․ Հալաբյանը և ուրիշներ։ Ս․ Նազարյան «ՆՈՐ ԱՂԲՅՈՒՐ», մանկապատանեկան գրական–գեղարվեստական եռամսյա հան– դես։ Լույս է տեսել 1943–46-ին, Թեհրա– նում։ Նպաստել է իրանահայ մատաղ սերնդի կրթական և բարոյական նկարա– գրի զարգացմանը, մեծ տեղ հատկացրել նրա գեղագիտական դաստիարակությա– նը։ Տպագրել է իրանահայ գրողների գոր– ծերը, բնագիտությանը, արվեստին ու պատմությանը նվիրված հողվածներ։ Հան– դեսը ծանոթացրել է ժամանակի գիտու– թյան ու տեխնիկայի նվաճումներին, դը– րանց կիրառական նշանակությանը։ Թարգմանաբար ներկայացրել է նաև հա– մաշխարհային (մասնավորապես ռուս) գրականության նմուշներ, ուսուցանել ման– կական երգեր։ Շ․խոէրշոէղյան ՆՈՐ ԱՄԲԵՐԴԻ ԿԱՅԱՆ, տիեզերական ճառագայթների հետազոտության կենտ– րոն ՀՍՍՀ–ում։ Ստեղծվել է 1960-ին, Արա– գածի լանշին, ծովի մակերևույթից 2050 մ բարձրության վրա, Ա․ Ի․ Աչի քսան յան ի և Գ․ Հ․ Մարիկյանի ղեկավարությամբ։ Կա– յանում հետազոտվել են բարձր էներգիա– յի տիեզերական ճառագայթների և ատո– մի միշուկի փոխազդեցության պրոցես– ները, տիեզերական ճառագայթների հադ– րոնային բաղադրիչի կազմը և իմպուլսա– յին բաշխումը, որոնք կարևոր նշանակու– թյուն ունեն նյութի կառուցվածքի և տիե– զերական ճառագայթների ծագման հար– ցերի պարզաբանման համար։ Առաջին անգամ Ն․ Ա․ կ–ում է իրականացվել կայ– ծային խցիկների և իոնացման կալորի– մետրի համատեղ աշխատանքը, իսկ մագ– նիսական դաշտում տեղադրված կայծա– յին խցիկում արձանագրվել են տիեզերա– կան ճառագայթների կորագիծ հետքեր։ Այդ արդյունքները կիրառություն են գտել աշխարհի շատ լաբորատորիաներում։ Ն․ Ա․ կ–ում հիմնադրվել և գործել է Նոր Ամբերդի միշազգային դպրոցը։ Գ․ Մարիկյան ՆՈՐ ԱՄԲԷՐԴԻ ՄԻձԱձԳԱՅԻՆ ԴՊՐՈՏ, Նոր Ամբերդի տեսական և Փորձարարական ֆիզիկա– յի դպրոց, տարրական մասնիկների ֆիզիկայի արդի հարցերին նվիրված տասնօրյա դասընթացներ, որոնք կազ– մակերպվել են Երևանի ֆիզիկայի ինս– տիտուտի նախաձեռնությամբ՝ տիեզերա– կան ճառագայթների հետազոտման Նոր Ամբերդի կայանում և Երևանում։ Դպրոցի նստաշրջանները կայացել են ամեն տա– րի՝ 1961–66-ի ընթացքում, ինչպես նաև 1972-ին և 1975-ին։ Ն․ Ա․ մ․ դ–ի խնդիրն էր երիտասարդ գիտաշխատողների լայն շրջաններին հասցնել տարրական մաս– նիկների ֆիզիկայի բնագավառի վերջին կարևոր նվաճումները։ Դասախսսություն– ներ կարդալու են հրավիրվել սովետական և արտասահմանյան ականավոր ֆիզի– կոսներ։ Դպրոցի աշխատանքներին մաս– նակցել են ՍՍՀՄ ԳԱ ակադեմիկոսներ Ա․ Միգդալը, Բ․ Պոնտեկորվոն, Վ․ Համ– բարձումյանը, Ցա․ Զելդովիչը, թղթակից անդամներ Ա․ Ալիխանյանը, Լ․ Օկունը, ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոսներ Գ․ Ղարիբ– յանը, Հ․ Վարդապետյանը, ԱՄՆ–ից’ Մ․ Գել Մանը, Զ․ Բյորկենը, Լ․ Լեդերմա– նը, Լ․ Ցուանը և շատ ուրիշներ։ Դասախո– սությունները և դրանց քննարկումները համաշխարհային ճանաչում ունեցող գիտ– նականների մասնակցությամբ զգալիորեն նպաստել են Սովետական Միության առա– ջատար գիտական կենտրոններից գոր– ծուղված երիտասարդ գիտնականների որակավորման բարձրացմանը, գիտա– կան մտահորիզոնի ընդլայնմանը։ Ն․ Ա․ մ․ դ․ իր տեսակի մեջ առաջինն էր Սովետական Միությունում, և նրա հա– ջողությունը խթան ծառայեց գիտական որակավորման բարձրացման այդ նոր ձևի զարգացման համար։ Դպրոցի նըս– տաշրջանների կազմակերպման և զեկու– ցումների (որոնցից մի քանիսը թարգ– մանվել են անգլ․) հրատարակման գոր– ծում կարևոր դեր են կատարել Ա․ Ի․ Ալի– խանյանը, Երևանի, Մոսկվայի և Լենին– գրադի մի շարք գիտնականներ («Ուժեղ և թույլ փոխազդեցությունների տեսու– թյան հարցեր», 1962, ռուս․, «Տարրական մասնիկների ֆիզիկայի հարցեր», 1962, 1963, 1964, 1966, 1975, ռուս․)։ Ա․Աէ£աաունի «ՆՈՐ ԱՅԳ», քաղաքական–հասարակա– կան շաբաթաթերթ։ Լույս է տեսել 1952– 1953-ին, Թեհրանում։ Խմբագիր՝ Ս․ Սար– գըսյան։ Հանդես է եկել հօգուտ ժողո– վուրդների բարեկամության և համագոր– ծակցության, պրոպագանդել Սովետական Միության և Մովետական Հայաստանի հա– ջողությունները տնտեսության, գիտու– թյան ու մշակույթի ասպարեզներում։ Ան– հաշտ վերաբերմունք է ցուցաբերել դաշ– նակցական մամուլի նկատմամբ։ «Ն․ ա․» կարևոր տեղ է հատկացրել Իրանի հայ աշխատավորության տնտ․ պայքարին, լուսաբանել է գործադուլային շարժումը, անդրադարձել մատաղ սերնդի ու երիտա– սարդության կրթության ու դաստիարա– կության հարցերին։ «ՆՈՐ ԱՅՆ ՓԱՊ», պատկերազարդ եր– կամսյա (սկզբում՝ կիսամսյա, եռամսյա) հանդես։ Ամերիկաբնակ այնթապցիների միության կենտրոնական վարչության հրատարակություն։ Լույս է տեսնում 1960-ից (մինչև 1971-ը՝ «Հայ Անթեպ»), Բեյրութում։ Լուսաբանում է հայ գաղթա– վայրերի կյանքը, Սովետական Հայաստա– նի նվաճումները, առանձնահատուկ տեղ հատկացնում Այնթապ ավանին ու նրա