Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/350

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

առօրյային։ Կատարում է արտատպու– թյուններ ՀՍՍՀ մամուլից։ Ունի գրական– բանասիրական բաժին։ «ՆՈՐ ԱՇՒԱՐՀ», գրական–քաղաքական և հասարակական պարբերական։ Լույս է տեսել 1907–08-ին, Թիֆլիսում։ Խմբա– գիր–հրատարակիչ՝ Գ․ ճեպեյան։ Երկրորդ համարում իրեն հայտարարել է «ազատա– միտ անկուսակցական օրգան»։ Նյութերի գերակշռող մասի հեղինակը կամ թարգ– մանիչը խմբագիրն է։ Հարել է անարխիզ– մին, պրոպագանդելՊ․ Պրուդոնի, Պ․ Կրո– պոտկինի հայացքները։ Մերժել է պետու– թյուն և կառավարություն հասկացություն– ները, նոր, «ազատ» հասարակարգի հիմք համարել բարեկեցությունը։ Տպագրել է նաև արձակ և չափածո գեղարվեստական գործեր, ժող․ բանահյուսության նմուշներ, ծանոթացրել գավառների կյանքին։ Տ․ Վարդանյան «ՆՈՐ ԱՇԻ»ԱՐՀ», հասարակական–քաղա– քական, տնտեսական և գիտական ամսա– գիր։ Լույս է տեսել 1922-ին, Թիֆլիսում (3 համար)։ Խմբագիր՝ Ս․ Կասյան։ Ներ– կայացրել է Սովետական Հայաստանի առօրյան, ծանոթացրել նրա տնտ․ զար– գացման հեռանկարներին։ Տպագրել է հոդվածներ մարքս–լենինյան տեսության հարցերի վերաբերյալ, օգնել ձերբազատ– վելու անցյալի գաղափարական ժառան– գությունից։ Հոդվածներ է նվիրել անդըր– կովկասյան նորաստեղծ հանրապետու– թյունների գիտության, առողջապահու– թյան, մշակույթի և ժողկրթության զար– գացման ուղիներին, լայն տեղ հատկաց– րել հայ գեղարվեստական գրականության ու բանասիրության հեռանկարներին։ Թղթակցել են Ա․ Մյասնիկյանը, Հ․ Սուր– խաթյանը, Ա․ Խումարյանը, Ի․ Մելիք–Փա– շայանը, Ս․ Տեր–Ավետիսյանը, Հ․ Փիրալ– յանը և ուրիշներ։ Վ․ ՄաղաԱաԱ «ՆՈՐ ԱՇՒԱՐՀ», երկշաբաթաթերթ։ Բուլ– ղարիայի կոմունիստական կուսակցու– թյան հրատարակություն։ Լույս է տեսել 1922–23-ին, Ֆիլիպեում (Պլովդիվ) (հա– ջորդել է <Կարմիր ւուրեր>-ւԿ)։ Խմբագիր4 Ս․ Շւսհբսպյան։ Պրոպագանդել է Հոկտեմ– բերյան սոցիալիստական մեծ հեղափո– խությունը, մեծ տեղ հատկացրել ՍՍՀՄ կազմավորման քաղաքական–պատմական նշանակությանը, Սովետական Ռուսաս– տանի ներքին և արտաքին քաղաքակա– նությանը, քննադատել արմ․ դիվանագի– տության դավերը ՍՍՀՄ–ի դեմ։ Լուսաբա– նել է Բուլղարիայի քաղ․ կացությունը, հայ աշխատավորությանը ծանոթացրել երկրում տեղի ունեցող դասակարգային պայքարին, դիմազերծել բուրժ․ կուսակ– ցությունների, հատկապես դաշնակցու– թյան աղետաբեր գործունեությունը։ Թեր– թըն անդրադարձել է Սովետական Հա– յաստանի հաջողություններին, մերկաց– րել նրա շուրջը հյուսվող դավերն ու զըր– պարտությունները։ «ՆՈՐ ԱՇԽԱՐՀ», քաղաքական–հասարա– կական և գրական շաբաթաթերթ։ Ամերի– կայի բանվորական (կոմունիստական) կուսակցության հայկ․ հատվածի (1926-ից), Ամերիկայի բանվորական (կոմունիստա– կան) կուսակցության (1928-ից), ապա՝ Ամերիկայի կոմունիստական կուսակցու– թյան (1929-ից) օրգան։ Լույս է տեսել 1926–30-ին, Նյու Ցորքում։ Խմբագիրներ4 Պ․ Աելյան, Խ․ Քյոսեյան, Ս․ Սնարյան։ <Պրուեաար> շաբաթաթերթի շարունակու– թյունը։ Հանդես է եկել միջազգային բան– վոր ական–հեղափոխական շարժման օգ– տին, ամերիկահայ աշխատավորությանը համախմբել բանվորական կուսակցության շուրջ։ Լուսաբանել է կուսակցության գոր– ծունեությունը, գործադուլային շարժում– ները ԱՄՆ–ում, հրապարակել Կոմինտեր– նի կոչերը, Վ․ Ի․ Լենինի երկերի արևմտա– հայերեն թարգմանությունները, Ա․ Մյաս– նիկյանի հոդվածները, միջազգային բան– վորական շարժման այլ գործիչների ելույթ– ներ և ուղերձներ։ «Խորհրդային երկրներ» էջը տեղեկություններ, լուրեր, հաղորդա– գրություններ է զետեղել ՍՍՀՄ–ում սո– ցիալիստական վերափոխումների, հան– րապետությունների կյանքի, մասնավո– րապես ՀՍՍՀ տնտեսության, գիտության ու մշակույթի նվաճումների վերաբերյալ, կոչ արել սփյուռքահայությանը, ՀՕԿ–երին և հայրենակցական միություններին սա– տար կանգնել հայրենիքի վերաշինությէսն գործին։ Շաբաթաթերթի գրական բաժնում տեղ են գտել սփյուռքի (մասնավորապես՝ ամերիկահայ), հայ սովետական հեղի– նակների գեղարվեստական գործեր, հրա– պարակախոսական, բանասիրական նյու– թեր։ «Ն․ ա․»-ին հաջորդել է <Բանվոր>-]ւ։ Գ․ ԳույոՆմշյան «ՆՈՐ ԱՇՒԱՐՀ», «The New World», ազ– գային, գրական շաբաթաթերթ։ Լույս է տեսել 1954–73-ին, Նյու Չորքում, հայե– րեն և անգլ․։ Խմբագիր՝ Ս․ Թումայան։ Չեզոք, անկուսակցական դիրքերից հան– դես է եկել հայ ժողովրդի շահերի պաշտ– պանությամբ, լուսաբանել ամերիկահայ գաղութի մշակութային, եկեղեցական, կըր– թական–գրական կյանքը, ՀԲԸ և հայրե– նակցական միությունների աշխատանք– ները, դատապարտել հայ ազգային–եկե– ղեցական միասնությունը խաթարող փոր– ձերը։ Խմբագրականներով և առանձին հոդվածներով մերկացրել է իմպերիալիս– տական տերությունների խաֆանիչ գոր– ծելակերպը Հայկական հարցի լուծման ճանապարհին։ Ջատագովել է հայրենիք– սփյուռք կապերի հաստատումն ու ամրա– պնդումը, ներկայացրել հանրապետու– թյան ժողտնտեսության վերելքը, նրա գի– տության ու մշակույթի առաջընթացը, նշանավոր գործիչներին, սփյուռքի և սո– վետահայ գրողներին ու գիտնականնե– րին։ Գ․ Գույոււ1ջյան «ՆՈՐ ԱՌՈՂՋԱՊԱՀԻԿ», բժշկական հան– րամատչելի երկշաբաթյա հանդեօ (1914-ից՝ գրական–հասարակական, բժըշ– կական ամսագիր)։ Լույս է տեսել 1912– 1915-ին, Թիֆլիսում։ Խմբագիր՝ Ե․ Մի– նասյան։ Նպատակն էր նպաստել ժողո– վըրդի առողջապահական վիճակի բարե– լավմանը։ Տպագրել է բժշկությանը վերա– բերող հոդվածներ ու խորհրդատվություն– ներ, առանձնահատուկ ուշադրություն նվիրել մանկապատանեկան տարիքի երեխաների առողջության պահպանման հարցերին, քննադատել ծխական հոգա– բարձություններին ու քաղաքային վար– չություններին՝ դպրոցներին բուժական անբավարար օգնության համար։ Ծա– նոթացրել է մարդակազմության հարցե– րին, միջնադարյան Հայաստանի բժշկա– գիտությանը, հրատարակվող բժշկ․ գրա– կանությանը։ Վարդանյան ՆՈՐ ԱՍՏՂԵՐ, ասաղեր, որոնց պայծա– ռությունը սովորաբար մի քանի ժամից մինչե մի քանի օրում աճում է միջին հաշ– վով․10000 անգամ։ Դրա հետևանքով մինչ այդ աննշան պայծառության աստղը հա– ճախ դառնում է երկնքի տվյալ տիրույթի ամենապայծառ լուսատուներից մեկը (օրի– նակ, 1975-ին Կարապի համաստեղության տիրույթում դիտված Ն․ ա․ երեում էր ան– զեն աչքով)։ Այնուհետև աստղի պայծա– ռությունը, շատ ավելի դանդաղ նվազե– լով, վերադառնում է իր նախկին արժե– քին։ «Ն․ ա․» անվանումը, որը ծագել է հնում, չի համապատասխանում երևույթի բնույթին։ Ն․ ա–ի պայծառության փոփո– խություններն ուղեկցվում են սպեկտրնե– րի խիստ ՓոՓոխություններով․ առավե– լագույն պայծառության ժամանակ սպեկ– տըրներում դիտվում են պայծառ գծեր, որոնք նորմալ դիրքից շեղված են դեպի սպեկտրի կարճալիք մասը։ Ավելի ուշ գծերի փոխարեն հայտնվում են պայծառ շերտեր, որոնք ուլտրամանուշակագույն կողմից երիզված են նորմալ դիրքից շեղ– ված կլանման գծերով (դրանց համապա– տասխան դոպլերյան արագությունը շուրջ 1000 կմքվրկ է)։ Այդ շրջանում Ն․ ա–ի սպեկտրը նման է գազային միգամածու– թյան սպեկտրի։ Լուսանկարչական դի– տումները վկայում են, որ պայծառության աճի ժամանակ Ն․ ա–ի շուրջն առաջանում է լայնացող գազային թաղանթ։ Ենթա– դրվում է, որ Ն․ ա–ի երևույթը կապված է աստղի բռնկման հետևանքով (բռնկման պատճառը հայտնի չէ) արտաքին շերտե– րի արտավիժման հետ, որի շնորհիվ աստ– ղի շուրջն առաջանում է լայնացող միգա– մածություն։ Այդ միգամածության զանգ– վածը կազմում է Ն․ ա–ի զանգվածի (այն մոտ է Արեգակի զանգվածին) չնչին՝ մոտ 10~~5 մասը։ Բռնկման ժամանակ թաղանթի արտավիժման, լայնացման և լրացուցիչ ճառագայթման հետևանքով արտազատված էներգիան 104–10е ան– գամ գերազանցում է Արեգակի մեկ տա– րում ճառագայթած էներգիային։ Սակայն այդ վիթխարի բռնկումը էապես չի փո– խում Ն․ ա–ի էվոլյուցիոն վիճակը։ Նորա– նման աստղերի գոյությունը, որոնց բռընկ– ման երեույթը շատ ավելի փոքր մասշտաբ– ների է և կրկնվող, հիմք է տալիս ենթա– դրելու, որ Ն․ ա–ի կյանքում ևս չի բացառ– վում մի քանի բռնկումների հնարավորու– թյունը։ Որպես նորեր բռնկվում են ոչ բո– լոր աստղերը։ Ն․ ա․ կազմում են աստղե– րի մի հատուկ դաս։ Վիճակագրության համաձայն մեր Գալակտիկայում տարե– կան բռնկվում է շուրջ 100 Ն․ ա․, սակայն լույսի կլանման (տես Միջաստղային կւա– նում) և մեծ հեռավորությունների պատ– ճառով մենք դիտում ենք ընդամենը 1 –