Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/421

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Անջելես], հայ գրող, հասարակական գոր– ծիչ։ 1903-ից հնչակյան կուսակցության անդամ։ Մինչև 1913-ը ուսուցչություն է արել Տիգրանակերտի, Տարոնի, Սսաու– նի և Քդիի շրջաններում։ Երկրորդ համաշ– խարհային պատերազմի տարիներին խըմ– բագրել է «Երիտասարդ Հայաստան» թեր– թը, պաշտպանել Սովետական Միության ժողովուրդների պայքարն ընդդեմ գերմ․ ֆաշիզմի։ Շ․ հիմնականում թատերագիր է։ Նրա «Կարկառուն կամարներ» (1917), «Քսան կախաղաններ» (1918), «Զեյթուն» (1920), «Թալաաթի անկումը» (1928) դրամանե– րում արտացոլված է հայ ժողովրդի պայ– քարը թուրք, բռնակալության դեմ։ Տեղագրական, ազգագրական, պատմա– գիտական արժեք են ներկայացնում «Սա– սունք» (մաս 1, 1919), «Կիլիկիո ձախո– ղանքը․ պատասխանատու դերակատար– ները և մեղսակիցները» (1921) և այլ երկեր։ 1964-ին Շ․ եղել է Սովետական Հայաստանում, տպավորությունների ար– գասիքն է «Հայաստանի հոյակապ նվա– ճումները» (1965) գիրքը։ Գրի է առել «Սասնա ծռեր»-ի մի քանի պատում («Քար Թորոսը», 1967, «Սասունին», 1968); 9-․ Գույոէմչյան

ՇԱՀԵՐ, Շ ահեր վարդպետ (ծն․ և մահ․ թթ․ անհտ․)* XIII դարի հայ ճար– տարապետ։ Ըստ շինարարական արձա– նագրության՝ 1271-ին կառուցել է Անիի Բահւտաղեկի եկեղեցին։

ՇԱՀԵՐԻ ՆԵՐԴԱՇՆԱԿՈՒԹՅԱՆ ՏԵՍՈՒ–

ԹՅՈՒՆ, XIX դարի կեսերի բուրժուական գռեհիկ քաղաքատնտեսության հիմնական դրույթներից։ Առավել հայտնի ներկայա– ցուցիչներն են Ֆ․ Բաստիան (Ֆրանսիա) և Հ․ Չ․ Քերին (ԱՄՆ)։ Բաստիան ձգտում էր ապացուցել, որ ժամանակակից բուրժ․ հասարակարգում բացակայում են հա– կասություններն ու դասակարգային հա– կամարտությունները, տիրող սիստեմը կատարյալ է, արդարացի, ներդաշնակ և հիմնվում է փոխադարձ ծառայությունների վրա։ ժխտում էր արժեքի օբյեկտիվ բո– վանդակությունը, այն համարում երկու փոխանակվող ծառայությունների հարա– բերություն։ Այդ ծառայությունները, ըստ Բաստիայի, կատարում են ոչ միայն բան– վորները, այլև կապիտալիստներն ու հո– ղատերերը; Շահույթը համարում էր կա– պիտալի սպառումը հետաձգելոլ համար կապիտալիստների, իսկ հողային ռեն– տան՝ հողը մշակելու և բարելավելու ծա– ռայության համար հողատիրոջ ու նրա նախնիների վարձահատուցումը։ Նրա կարծիքով, ստեղծված արդյունքի մեջ կա– պիտալիստների բաժինը կրճատվում է, բանվորներինը՝ աճում։ Այդ ներդաշնա– կությունը կարող է խախտել միայն մարդ– կանց տնտ․ հարաբերությունների մեջ պետության միջամտությունը, այստեղից է!՝ կողմ էր կապիտալիզմի ոչնչով չսահ– մանափակվող (մրցակցության, ձեռնար– կատիրության ազատություն) զարգաց– մանը։ Քերին ոչ միայն պաշտպանում էր կա– պիտալիզմը, այլև արդարացնում ԱՄՆ–ի հվ–ուվ գոյություն ունեցող ստրկատիրու– թյունը։ Իր տեսության հիմքում դնելով «բաշխման օրենքը»՝ ցանկանում էր ապա– ցուցել, որ բուրժ․ հասարակարգում տար– բեր դասակարգերի շահերը ներդաշնակ են։ Բանվորների աշխատավարձը, նրա կարծիքով, աճում է աշխատանքի արտա– դրողականության բարձրացման համա– պատասխան, որի հետևանքով բանվոր– ների ու կապիտալիստների տնտ․ դրու– թյան տարբերություններն աստիճանա– բար վերանում են։ Շ․ ն․ տ–յան հետևորդներից էին նաև Ֆ․ Ուոքերն ու Գ․ Ջորջը (ԱՄՆ), Մ․ Վիրտն ու Ե․ Դյուրինգը (Գերմանիա), Ն․ Բոլն– գեն (Ռուսաստան)։ Հասարակության դասակարգային «ներ– դաշնակության» գաղափարների վրա են խարսխված «Մասնակցություն», «Սոցիա– լական գործընկերություն», «ժողովրդա– կան կապիտալիզմ», «Սահմանային ար– տադրողականություն» և այլ կոնցեպցիա– ները, որոնց նպատակն է կապիտալիզմը ներկայացնել ներհակություններից զերծ բանական հասարակարգ։ ՇԱՀԻ, 1․ պարսկական հին մանրադրամ։ 2․ Անդրկովկասը Ռուսաստանին միանա– լուց հետո տեղացիները Շ․ են անվանել ռուս․ 5 կոպեկանոցը։ ՇԱՀ–Ի ԱՐՄԵՆՆԵՐ, Շահ Արմեն– ներ, Իլաթի ամիրայության տիրակալ– ների պայմանական անվանումը՝ ըստ նը– րանց կրած «Շահ–ի Արմեն» («Հայոց թա– գավոր») տիտղոսի։ Շ–ի Ա–ի ամիրայու– թյունը հիմնադրել է սելջուկ Սուքման ալ Կութբին (Սուքման Ա), որը 1100-ին Մըր~ վանյաններից գրավել է Իչաթն ու հարա– կից հայկ․ գավառները։ Նրա որդու՝ Իբ– րահիմի օրոք (1112–27) ամիրայության սահմաններն ընդարձակվել են՝ ընդգրկե– լով նաև Մանազկերտը, Արճեշը և Հայաս– տանի հվ․ այլ քաղաքներ՝ մերձակա գա– վառներով։ 1127–33-ին իշխանության համար պայքարից հետո, գահակալել է Սուքման Բ (1133–83, հայկ․ աղբյուրնե– րում՝ Շահ Միհրան)։ Վերջինս Ատըր– պատականի Ելտկուզյանների և Կարինի Սալդուխյանների օգնությամբ փորձել է նվաճել Հայաստանի հս–արլ․ գավառները, սակայն 1160-ին Ուղթիքի (Օլթի) մոտ ծանր պարտություն է կրել հայ–վրացական ուժերից և նահանջել։ 1161-ին, երբ հայ– վրացական բանակն Անին ազատագրել է Շադդաղյաններից, վերջիններին օգնու– թյան եկած Շ–ի Ա–ի մոտ 80 հզ–անոց բա– նակը, օգոստոսին, Անիի մոտ կրկին պարտություն է կրել։ Սուքման Բ–ին հա– ջողվել է առժամանակ կախման մեջ գցել Սասունի Թոռնիկյան և Վասպուրականի խեդենեկյան Արծրունիների իշխանու– թյունները։ 1193-ին պալատական ծառա Ակ Սունկուր Հազարդինարը դավադրու– թյամբ սպանել է Սուքման Բ–ի հաջորդ Բեկթեմուրին (1183–93) և դարձել ամի– րա (1193–99), որից հետո, կարճ ժամա– նակով իշխանությանը տիրացել է ծագու– մով հայ, մամլուք Կութլուղը։ Ներքին երկ– պառակությունները խիստ թուլացրել են Շ–ի Ա–ին։ 1207-ին ամիրայության մեջ մտնող հայկ․ գավառները գրավել են ծա– գումով քուրդ Այուբյանները՝ շարունակե– լով կրել <Շահ–ի Արմեն» տիտղոսը։ Հե– տագայում այդ տիտղոսը կրել են նաև ՝Հոււավյան դինաստիայի օրոք Հայաս– տանում իշխած կառավարիչները, Աղձնի– քի Արտուխյան ամիրաները, XY դ․1 կա– րա կոյունլուները։ 9–;ՓՄատթեոԱ Ոահայեցի, ժա– մանակագրություն, Ե․, 1973։ Թ ու ր ղ յ ա ն Հ․, Շահ–ի Արմեններ, «ՊԲՀ», 1964, № 4; Մ ա– ն ա ն դ յ տ ն Հ․, Երկ․, հ․ 3, Ե․, 1977։ Ա․ Տեր–Ղեոնդյան ՇԱՀԻ ՋԻՆ ԴԱ (պարսկերեն բառացի՝ կենդանի արքա), միջինասիական միջնա– դարյան ճարտարապետական հուշարձան Սամարղանդում։ Կազմավորվել է XI – XII դդ․, Աֆրասիաբ քաղաքատեղիի արլ–ում (պեղումներից բացվել են դամ– բարանների, Փայտե պորտիկի և մինա– րեթի մնացորդներ)։ Ներկա համալիրի (հիմնականում՝ XIV–XY դդ․) կազմում են նեղ Փողոցի երկայնքով տեղադրված բազ– մագույն ջնարակված փորագիր թրծակա– վով, խեցե նկարազարդ երեսապատումով, Շահի Ջինդա համալիրը (XIV–XV դդ․) աս– մարղանդոէմ, տեսքը հարավից հավաքովի խճանկարներով ճոխ հարդար– ված մեմորիալ–պաշտամունքային կառույց– ները․ Կուսամ իբն Աբբասի (1334), Շադի Մուլկ (1372, ճարտ–ներ՝ Շամսեդդին, Բա– րեդդին, Զայնուդդին, Բուխարի), Շիրին բեկ ակի (1385) դամբարանները, Թուման ակի համալիրը (XV դ․ սկիզբ), այսպես կոչված, Կա զի զադե Ռումի դամբարանը (XV դ․), մզկիթներ (XV դ․) ևն։ Գրկ․ Ансамбль Шаэш-Зинда, Ташкент, 1970 (Зодчество Узбекистана, в․ 2)․ Շ ԱՀԻ Ч ՅԱՆ Ալեքսանդրու Մելքոնի (20․11․ 1901, Բուխարեստ –31․3․1965, Բուխա– րեստ), հայազգի ռումինական գրող, հրա– պարակագիր։ Ռումինիայի կոմկուսի ան– դամ 1943-ից։ Ցո․ Շահիկյանի եղբայրը։ Ուսանել է Բուխարեստի գեղարվեստի ակադեմիայում։ 1924-ից աշխատակցել է առաջադիմական մամուլին, պայքարել ֆաշիզմի դեմ, հետապնդվել իշխանու– թյունների կողմից։ 1936-ին հրատարակել է «Ատւաս» շաբաթաթերթը, որտեղ հոդ– վածներ է տպագրել նաև Սովետական Հա– յաստանի հաջողությունների մասին։ Ռու– մինիայի ազատագրումից (1944) հետո վարել է պատասխանատու պաշտոններ, 12 տարի գլխավորել է «Ռևյու Ռումեն» («Revue Roumaine») ֆրանս․ հանդեսը։ Ռում․ գրականության լավագույն նմուշ– ներից կազմել և աշխատասիրությամբ լույս է ընծայել «Աշխատանքի ն ազատու– թյան պոեզիա» գիրքը։ Հրատարակվել են նրա «Հանքագործների գործադուլը» (1929), «Գրիվիցա» (1933) և այլ պոեմներ, «Դանուբյան պատմվածքներ» (1959) գիր– քը, «Կապույտ թռչուն» (1961) բանսատեդ–