Ա․ Հ․ Շահգելդյան գուսան Շահեն Պլովդիվի հրապարակներից մեկը կոչվում է նրա անունով։ Գրկ․ Խաչատրյան Ռ․ Հ․, Արտասահ– մանի հայ կոմունիստական մամուլի պատմու– թյունից, Ե․, 1960։ Ն ու յ ն ի, Ստեփան Շահ– բազյան, «ՊԲՀ*, 1963, 2։ Իվանով Մ․, ՍտեՓան Շահբագյան (կենսագրական ակ– նարկ), թրգմ․ բուլղ․, Ե․, 1965։ Ռ․ Խաչատրյան․
ՇԱՀԲԱՂԻ, գյուղ Արնմայան Հայաստա– նում, Վանի վիլայեթի Վան–Տոսպ գավա– ռակում։ 1909-ին ուներ շուրջ 250 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործու– թյամբ (հայտնի էր իր խաղողով ն ընտիր գինով), անասնապահությամբ, արհեստ– ներով։ Գյուղում կար եկեղեցի և դպրոց։ Բնակիչները մասնակցել են 1915-ի ինք– նապաշտպանտկան կռիվներին, ապա ստիպված գաղթել Արևելյան Հայաստան։ Նրանց մեծ մասը զոհվել է գաղթի ճանա– պարհին։
ՇԱՀԲՈՒՐ, գետ Հայկական լեռնաշխար– հում, Արևելյան Տիգրիսի (Զերմ) վերին հոսանքի ձախակողմյան վտակը։ Երկա– րությունը մոտ 40 կմ է։ Սկիզբ է առնում Հաքյարի (Կորդվաց) լեռների հվ–արմ․ լանջից, հոսում հվ–արլ–ից հս–արմ․4 առա– ջացնելով V-uiAh հովիտ։ Սնումը խառն է, հորդանում է մայիսին։
ՇԱՀԳԱԼԴ6ԱՆ Արտեմի Գրիգորի [ծն․ 17(30)․4․1910, Պրոխլադնի (այժմ՝ Կա– բաբդինա–Բալկ արական ԻՍՍՀ–ում)], սո– վետական ջութակահար, դիրիժոր։ Կա– բարդինա–Բալկարական ԻՍՍՀ ժող․ ար– տիստ (1964)։ ՍՄԿԿ անդամ 1946-ից։ Սո– վորել է Սոսկվայի (1930–31), կատարե– լագործվել Լենինգրադի (1951) կոնսեր– վատորիաներում։ 1932–42–ին ղեկավա– րել է Նալչիկի ռադիոյի սիմֆոնիկ ան– սամբլը։ 1942–47-ին նախ իբրև ջութակա– հար–կոնցերտմայստեր, ապա դիրիժոր աշխատել է Երևանի երաժշտ․ կոմեդիայի թատրոնում, 1947–67-ին՝ Նալչիկի ֆիլ– հարմոնիայի սիմֆոնիկ նվագախմբի գե– ղարվեստական ղեկավար և գլխ․ դիրի– ժոր, 1967–70-ին՝ երաժշտ․ թատրոնի գլխ․ դիրիժոր։ Եղել է Կաբարդինա–Բալ– կարական ԻՍՍՀ երգչախմբային ընկերու– թյան նախագահ (1957– 67)։ 40-ից ավելի երկերի (գլխավորապես երգեր) հեղի– նակ է։ Վ, Չաքմիշյան
ՇԱՀԳԵԼԴՅԱՆ Արամ Հովհաննեսի [4(16)․ 1․ 1897, գ․ Աստապատ (Երևանի նահանգի Նախիջևանի գավառում)–1948], սովետա– կան կուսակցական և պետական աշխա– տող։ ՍՄԿԿ անդամ 1917-ից։ Սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում և էջմիած– նի Գևորգյան ճեմարանում։ 1915–16-ից ներգրավվել է հեղաՓոխական գործունեու– թյան մեջ՝ մասնակցելով ուսանողական մարքսիստական խմբակի պարապմունք– ներին; 1917-ի գարնանը ն ամռանը Թիֆ– լիսում աշխատել է «Պայքար» և «Սոցիալ– դեմոկրատ» թերթերի խմբագրություննե– րում; Նույն թվականի վերջին մեկնել է Սուխում, մտել պարտիզանական ջոկատ և պայքարել Սուխումում, Սոչիում և Տուապսեում սովետական իշխանության հաստատման համար։ Սուխումում մաս– նակցել է տեղի բոլշևիկյան օրգան «Սու– խումսկայա պրավդա» («Сухумская прав– да») թերթի խմբագրմանը։ 1918-ի վեր– ջերին Շ․ Պյատիգորսկում ղեկավարել է Հայկական գործերի կոմիսարիատի Հյու– սիսկովկասյան բաժանմունքը։ 1919-ին վերադարձել է Թիֆլիս, որտեղ ձերբակալ– վել և արտաքսվել է Վրաստանից։ 1920-ի նոյեմբերին 11-րդ կարմիր բանակի զո– րամասերի հետ եկել է Հայաստան, նշա– նակվել Դիլիջանի գավառային հեղկոմի նախագահ։ Դաշնակների Փետրվարյան խռովության (1921) ժամանակ կռվել է Ղամարլուի (Արտաշատ) ռազմաճակա– տում; Մինչե 1923-ը եղել է էջմիածնի, Ալեքսանդրապոլի (Լենինական) և Երևա– նի գավառային գործադիր կոմիտեների նախագահ։ 1923–27-ին ՀԿ(բ)Կ Երեանի գավկոմի քարտուղարն էր։ ՀԿ(բ)Կ IV հա– մագումարում (1925) ընտրվել է ՀԿ(բ)Կ ԿԿ քարտուղարության կազմում։ 1927– 1929-ին սովորել է ՀամԿ(բ)Կ ԿԿ Մարք– սի զմ–լենին ի զմի դասընթացներում; 1929-ին աշխատել է ՀամԿ(բ)Կ Իվանովոյի մարզկոմում։ 1930–32-ին եղել է Արխան– գելսկի օկրուգկոմի քարտուղար։ 1932– 1936-ին, 1940–41-ին և 1942–44-ին աշ– խատել է ՍՍՀՄ սովխոզների ժողկոմատի քաղվարչությունում։ 1936-ին եղել է ՀամԿ(բ)Կ Կենտկոմի թեթև արդյունաբե– րության սեկտորի վարիչ, ապա Լենին– գրադի մարզկոմի քարտուղար։ 1941-– 1942-ին մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին, վիրավորվել և զորացրվել է։ 1944–46-ին Շ․ արտասահմանյան գրա– կանության հրատարակչության դիրեկ– տորի տեղակալն էր։ Եղել է ՍՄԿԿ XIY և XVI համագումարների պատգամավոր։ Հ․ Օհանյան
ՇԱՀԳՑԱԼԴԻ, գյուղ Արևմտյան Հայաս– տանում, Վանի վիլայեթի Թիմար գավա– ռում։ 1909-ին ուներ 18 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ, անաս– նապահությամբ, արհեստներով։ Բնակիչ– ները տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռ– նի ժամանակ։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ Փրկվածներից շատերն ապաստանել են Արևելյան Հայաստա– նում։
ՇԱՀԴԱՂԻ ԼԵՌՆԱՇՂԹԱ, Հայկական ՍՍՀ արևելքում, Սևանա լճի արևելյան ափին։ Տես Սնւսնի չեէ?Ֆաշղթա։
ՇԱՀԵՆ, Շ ահեն վարդպետ (ծն․ և մահ․ թթ․ անհտ․)» XIII դարի հայ ճար– տարապետ; Աղվանից Հովհաննես կա– թողիկոսի օրոք (1195–1235) կառուցել է Արցախի Վարանդա գավառի Հացի գյուղի (այժմ ԼՂԻՄ–ի Մարտունու շրջանում) մոտ գտնվող «Բռի եղցի» կոչվող հուշարձանա– խմբի արմ․ կողմի, բլրի ստորոտի եկե– ղեցին; Այն միանավ է, թաղածածկ, կա– ռուցված կիսամշակ քարերից (ծածկը Շահեն․ <Բռի եղցի» հուշարձանախմբի արևմտյան եկեղեցին (XIII դ․) քանդված է)։ Պատերի շարվածքում օգտա– գործված են խաչքարեր։ Միակ՝ արմ․ մուտքի ճակատակալ քարի կենտրոնում քանդակված է խաչ, շուրջը՝ շախմատաձև զարդեր, իսկ մուտքի վերի երկու կող– մում՝ թռչուններ։ Գրկ․ Բարխուդարյան Ս․, Միջնա– դարյան հայ ճարտարապետներ և քարգործ վարպետներ, Ե․, 1963։
ՇԱՀԵՆ [Սարգսյան Շահեն Եղիազարհ4’ ծն․ 14․9․1909, գ․ Ղուրդբուլաղ (այժմ գ․ Կրասար, Ղուկասյանի շրջանում)]՛ հայ սովետական գուսան։ ՀՍՍՀ ժող– արտիստ (1967)։ ՍՄԿԿ անդամ 1939-ից* Հայրենական մեծ պատերազմի մասնա– կից։ Եղել է Հայկական ժողովրդական երգի ու պարի անսամբլի մեներգիչ։ 1945-ից ղեկավարեյ է «Շահենի քնարը», «Երևան», «Շիրակ» անսամբլները։ Հեղի– նակ է ավելի քան 500 քնարական երգի, «էլինար» պոեմի, «Հերիքնազ» երաժշտա– կան պատկերի, «Սառա» սիրավեպ–երգա– շարի և «Սասնա Դավթի ու Մսրա Մե– լիքի մենամարտը» դյուցազներգության։ Շ․ իր ստեղծագործության մեջ հիմնվել է ծննդավայրի, ինչպես նաև Շիրակի ժող․ երգարվեստի հարուստ ավանդույթների վրա։ Նրա մեղեդիներին բնորոշ է ասեր– գային, լայնաշունչ երգային և պարային տարրերի զուգորդումը։ ժողովրդականու– թյուն են վայելում «Սասնա ծուռ», «Ալ– մաստը շողում է», «Միբիրյան գյոզալ», «Խռոված էր», «Թուխ մազերուդ», «Անծա– նոթ սեր», «Նաիրյան դալար բարդի», «Անցա գնացի»,«Կոմիտաս»,«Ղուկասյան», «Անմահ Լենին» և այլ երգեր; Մասնակցել է Մոսկվայում Հայ արվեստի և գրականու– թյան տասնօրյակներին (1939, 1956)։ Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշա– նով (1939)։ Երկ․ Գուսան Հայաստանի, հ․ 1–2, Ե․, 1964–77։ Գրկ․ Մանուկյան Մ․, Սովետահայ գու– սանական արվեստը, «ՊԲՀ», 1963,t>6 2։ Ն ու յ ն ի, Гусаны Армении, М․, 1977․ Մ․ Մանուկյան
ՇԱՀԵՆ Մեդրակ [Շահինյան Սեդրակ Գրիգորի, 1887, գ․ Օրոր (Կարինի նահան– գի Քղիի գավառում)–24․10․1975, Լոս