Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/43

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Հրեաստանում սուվերեն կրոնապետության հաստատումը՝ գերագույն գլխավոր քրմապետի գլխավորությամբ։ Նրան պարտավոր էին ենթարկվել, կտակարանի պատվիրանները պահպանել և կատարել հոգևոր ու աշխարհիկ ստորադաս իշխանավորներն ու ամբողջ ժողովուրդը։ Զանցանքների համար նախատեսվում էին մարմնական և հոգեոր–եկեղեցական (աշխարհազրկում, բանադրանք, ապաշխարանք) պատիժներ։ Քրեական արդարադատության հիմքում դրվում էր նյութական տալիոնը։ Մ․ օ․ կարգավորում էին նաև քաղաքացիական և ընտանեկան (սեփականատիրական իրավունք, փոխանակություն, ժառանգություն, կտակ, ամուսնություն, ամուսինների իրավունքներ և պարտավորություններ), հողային իրավահարաբերությունները, մանրամասնորեն՝ կրոնական ծիսակատարություններն ու ժամասացությունները։ Մ․ օ․ կազմել են հին և միջնադարյան բազմաթիվ երկրների աշխարհիկ և եկեղեցական օրենսդրությունների հիմքը։ Որոշակի փոփոխություններով ու լրացումներով (մեղմացում, հարմարեցում) Մ․ օ․ որպես աղբյուր օգտագործվել են հայ օրենսդրական հուշարձաններում (եկեղեցական կանոններ, «Կանոնագիրք հայոց», «Կանոնական օրինադրություն», Մխիթար Գոշի, Սմբատ Սպարապետի դատաստանագրքեր ևն)։ Ա․ Թովմասյան

ՄՈՎՍԻՍՅԱՆ Աբգար Խաչատուրի [1․4․ 1905, գ․ 1սալիլ չավուշ (էրզրումի վիլայե– թի Խնուսի գավառում)–21․9․1967, Երե– վան], հայ սովետական մանկավարժ, ՀՍՍՀ գիտ․ վաստ․ գործիչ (1961), ման– կավարժական գիտ․ դ–ր (1961), պրոֆե– սոր (1963)։ ՍՄԿԿ անդամ 1927-ից։ Ավար– տել է Հայկ․ մանկավարժական ինստ–ի պատմատնտեսագիտական ֆակուլտետի պատմության բաժինը (1931)։ 1932–34-ին եղել է ՀՍՍՀ լուսավորության մինիստրու– թյան բաժնի, ապա՝ վարչության պետ։ 1934–35-ին խմբագրել է «Կոմունիստա– կան լուսավորություն», ապա «Կուլտուրա– կան ֆրոնտ» և «Խորհրդային դպրոց» պար– բերականները։ Հայրենական պատերազ– մի մասնակից, 1944–46-ին՝ ՀՍՍՀ լուսա– վորության մինիստրության դպրոցների գիտահետազոտական ինստ–ի դիրեկտոր, ապա՝ մինիստրի տեղակալ (1946–48)։ 1932–62-ին դասախոսել է հանրապետու– թյան բուհերում և եղել Երևանի համալսա– րանի մանկավարժության–հոգեբանու– թյան ամբիոնի վարիչ (1962–67)։ Հեղի– նակ է «Ակնարկ հին հայերի կրթության մասին» (1939), «Ուրվագծեր հայ դպրոցի և մանկավարժության պատմության (X– XV դարեր) (1958), «Հայ դպրոցի և ման– կավարժության պատմությունից, սկզբից մինչև 18-րդ դար» (1968, ռուս․) գրքերի, հեղինակակից է «Ակնարկներ Սովետա– կան Հայաստանի հանրակրթական դըպ– րոցի պատմության» (1955) աշխատության։ Պարգևատրվել է Հայրենական պատերազ– մի I աստիճանի և Աշխատանքային կար– միր դրոշի շքանշաններով։ Ա․ Իգնաւորսն

ՄՈՎՍԻՍՅԱՆ Եղիշե Մովսեսի (31․12․1899, Վան–7․1․1973, Երևան), հայ սովետա– կան ագրոքիմիկոս։ Գյուղատնտ․ գիտ․ դ–ր (1951), պրոֆեսոր (1961), ՀՍՍՀ գիտ․ վաստ․ գործիչ (1966)։ 1927-ին ավարտել է Երևանի համալսարանի գյուղատնտ․ ֆակուլտետը։ 1930-ից աշխատել է Հայկ․ գյուղատնտ․ ինստ–ի ագրոքիմիայի ամ– բիոնում, 1937–73-ին՝ վարիչ։ 1970-ից միաժամանակ ղեկավարել է բույսերի սննդառության դիագնոստիկայի պրոբլե– մային լաբորատորիան։ Գիտական աշ– խատանքները նվիրված են ՀՍՍՀ հողե– րի պարարտացման և ագրոքիմիական հետազոտությունների հարցերին։ Նրա ղեկավարությամբ մշակվել են հողի, բույ– սի և պարարտանյութերի ագրոքիմիական բնութագրման և հումուսի որոշման նոր մեթոդներ։ Պարգևատրվել է Աշխատան– քային կարմիր դրոշի շքանշանով։ Երկ․ Տեղական պարարտանյութերն և նը– րանց օգտագործումը, Ե․, 1942։ Ագրոքիմիայի հիմունքները, Ե․, 1971։ Агрохимические ис– следования карбонатных почв Араратской равнины, Е․, 1958․

ՄՈՎՍԻՍՅԱՆ Զարեհ Գրիգորի (5․1․1900, Ախալցխա –5․12․1977, Երևան), հայ սո– վետական ռենտգենաբան։ Բժշկ․ գիա․ դ–ր (1954), պրոֆեսոր (1959), ՀՍՍՀ գիտ․ վաստ․ գործիչ (1961)։ 1924-ին ավարտել է Մոսկվայի 2-րդ համալսարանի բժշկ․ ֆա– կուլտետը։ 1924-ից ձեռնամուխ է եղել ՀՍՍՀ մի շարք քաղաքների ու շրջանների բժշկ․ հիմնարկներում ռենտգենաբանու– թյան բաժանմունքների, ռենտգենախտո– րոշման և ռենտգենաբուժության կաբի– նետների կազմակերպմանը։ 1958–77-ին եղել է բժիշկների կատարելագործման ինստ–ի ռենտգենաբանության ամբիոնի վարիչ։ Գիտական աշխատանքները վերա– բերում են կմախքի ոսկրերի և ոսկրահո– դային ապարատի ախտահարումների ռենտգենախտորոշմանը և ռենտգենաբա– նության ժամանակակից խնդիրներին։ Մ․ լուսաբանել է վերջույթների ոսկրերի սնու– ցողական փոփոխությունների ծագումն ու ընթացքը և ձևակերպել այդ պրոցեսների զարգացման օրինաչափությունները։ Ըզ– բաղվել է նաև մի շարքյ հիվանդություն– ների (ուռուցքներ, տուբերկուլոզ, ճառա– գայթային հիվանդություն, օրգանների էխինոկոկոզ ևն) ռենտգենախտորոշման հարցերով։ Մ․ եղել է ՀՍՍՀ առողջապա– հության մինիստրության գլխավոր ռենտ– գենոլոգը։ Պարգևատրվել է Աշխատանքա– յին կարմիր դրոշի շքանշանով։ Երկ․ Трофические изменения костей ко– нечностей в рентгенологическом изображе– нии и закономерности их развития, Е․, 1958․ Ֆ․ ԻերորյաԱ

ՄՈՎՍԻՍՅԱՆ Լավրենտի Ալեքսանդրի (ծն․ 24․10․1933, գ․ Առաջաձոր, ԼՂԻՄ Մարտակերտի շրջանում), հայ սովետա– կան մեխանիկ։ Տեխ․ գիտ․ դ–ր (1973), պրոֆեսոր (1981)։ Ավարտել է Երևանի համալսարանը (1956)։ 1956-ից աշխա– տում է ՀՍՍՀ ԳԱ մեխանիկայի ինստ–ում, 1964-ից՝ ավագ գիտաշխատող։ Աշխա– տանքները վերաբերում են իզոտրոպ և անիզոտրոպ սալերի ու թաղանթների տա– տանումների և ալիքների տարածման ու մոմենտ ային վիճակի, խառը եզրային պայմանների և հարվածի դեպքում կա– յունության հարցերին։ Երկ․ Мовсисян Л․ А․, К устойчивости цилиндрической оболочки со случайными начальными напряжениями (Проблемы на– дежности в строительной механике), Виль– нюс, 1968․

ՄՈՎՍԻՍՅԱՆ Ռաֆայել Հակոբի (ծն․ 10․1․ 1925, Սարաաով), ինժեներական գեոդե– զիայի բնագավառի հայ սովետական գիտ– նական։ Տեխ․ գիա․ դ–ր (1977), պրոֆե– սոր (1978), ՀՍՍՀ վաստ․ շինարար (1971)։ ՍՄԿԿ անդամ 1959-ից։ Ավարտել է Երե– վանի պոլիտեխնիկական ինստ–ը (1947)։ 1947-ից աշխատում է նույն ինստ–ում․ 1968-ից՝ ինժեներական գեոդեզիայի ամ– բիոնի վարիչ, 1978-ից՝ պրոռեկտոր, 1980-ից՝ ռեկտոր։ Ինստ–ում կազմակերպել է ճշգրիտ ինժեներագեոդեզիական չա– փումների ավտոմատացման պրոբլեմա– յին լաբորատորիա (1972)։ Մ–ի ղեկավա– րությամբ ստեղծվել են լուսահեռաչափ, բարձունքային վերահսկման ավտոմատ հիդրոդինամիկական և հիդրոստատիկա– կան նիվելիրացման սարքեր, որոնք ներ– դրվել են արտադրության մեջ։ ՍՍՀՄ բարձրագույն և միջնակարգ մասնագիտա– կան կրթության մինիստրության գիտա– տեխնիկական խորհրդի գեոդեզիայի, քար– տեզագրության և աերոտիեզերական հա– նույթի սեկցիայի նախագահության ան– դամ է (1979-ից)։ ՀՍՍՀ X գումարման Գե– րագույն սովետի դեպուտատ, 1981-ից՝ ՀԿԿ Կենտկոմի անդամ։ Երկ․ Գեոդեզիական չափումների արդյունք– ների մշակումը, Ե․, 1965 (հեղինակակից՝ Վարդազարյան Գ․)։ Ս․ Գ․ Մովսիսյան

ՄՈՎՍԻՍՅԱՆ Սեդրակ Գարեգինի (4․10․ 1932, Սիսիան–7․2․1979, Երևան), հայ սովետական կենսաքիմիկոսս ՀՍՍՀ ԳԱ թղթակից անդամ (1977)։ ՍՄԿԿ անդամ 1954-ից։ 1956-ին ավարտել է Երևանի բժշկ․ ինստ–ի բուժական ֆակուլտետը, մինչև 1958-ը աշխատել է Ապարանի շըր– ջանում որպես առողջապահության բաժնի վարիչ, 1958-ից՝ ՀՍՍՀ ԳԱ կենսաքիմիա– յի ինստ–ում։ Եղել է նշված ինստ–ի ամի– նաթթուների և նուկլեոտիդների լաբորա– տորիայի վարիչ (1969-ից), դիրեկտորի տեղակալ գիտության գծով (1971-ից)։ Գի– տական հետազոտությունները վերաբե– րում են օրգանիզմում (հատկապես նյար– դային հյուսվածքում) ամինաթթուների փոխանակության հարցերին։ Հյուսվածք– ներում էներգետիկ Փոխանակության վե– րաբերյալ նրա աշխատանքների արդյունք– ներն ունեն գործնական կարևոր նշանա– կություն։ Մ․ եղել է նյարդաքիմիկոսների միջազգային ընկերության, ՀՍՍՀ կենսա– քիմիկոսների ընկերության նախագահու– թյան անդամ;

ՄՈՎՍԻՍՅԱՆ Վլադիմիր Միհրանի (ծն․ 12․11․1933, գ․ Շենավան, ներկայումս՝ ՀՍՍՀ Սպիտակի շրջանում), սովետա–