Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/442

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Շ ա մ ի ր ա մ% 1* մեծ դամբարանաբԼուրներլւ, 2․ հիմնական դամբարանադաշտը, 3, 4, 5․ դամբարան–կրոմլեխներ, 6․ զոհարան լայնորեն տարածված է եղել Հայաստա– նում։ Շ–ի մշակույթն արտացոլում է Հա– յաստանում դասակարգային հասարակու– թյան ձևավորման ավարտի ժամանակա– շրջանը և քաղաքային քաղաքակրթության վաղ շրջանի զարգացման համապատաս– խան աստիճանը։ 9*․ Արեշրսե Շ ԱՄԻՐԱՍ՛, գյուղ Արևմտյան Հայաստա– նում, Բիթլիսի վիլայեթի խլաթի գավա– ռում։ 1909-ին ուներ 26 տուն (214 շունչ) հայ բնակիչ։ Զբաղվում էին հացահատի– կի մշակությամբ և անասնապահությամբ։ Գյուղում կար եկեղեցի և վարժարան։ Բնակիչները տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Մեծ մասը զոհ– վել է գաղթի ճանապարհին։ Փրկվածներն ապաստանել են Արևելյան Հայաստա– նում։

ՇԱՄԻՐԱՄԻ ՍԱՐԱՎԱՆԴ, գտնվում է ՀԱՍՀ–ում, Արագածի հվ․ լանջին։ Բարձ– րությունը 900–1300 г/ է; Կազմված է հրա– բխային ապարներից (անդեզիտաբազալտ– ներ, տուֆեր ևն)։ Ունի բլրաալիքավոր, մասամբ՝ տափարակ ռելիեֆ։ Մասնատ– ված է արկղաձև հովիտներով և ձորակ– ներով։ Զարգացած են սելավային երե– վույթները, ջերմային և քիմ․ (կարբոնա– տային կեղևի գոյացում) հողմահարումը։ Կլիման չոր ցամաքային է4 չավւավոր ցուրտ ձմեռներով և տաք ամառներով։ Տարեկան տեղումները 300–350 till են։ Գերակշռում են կարբոնատային գորշ, բարձրադիր մասերում՝ լեռնային շագա– նակագույն հողերը։ Հվ–ում տարածված է կիսաանապատային, հս–ում՝ չոր տա– փաստանային բուսածածկույթը։ Արհես– տական ոռոգման պայմաններում զբաղ– վում են այգեգործությամբ և պտղաբու– ծությամբ։ Առանձին տեղամասեր օգտա– գործվում են որպես արոտավայրեր։ Ֆ․ Գևորգյան

ՇԱՄԻՐՒԱՆՅԱՆ Տիգրան Ավագի [10(22)․ 5․1899, Շուշի –29․8․1952, Աոչի, թաղված է Երևանում], հայ սովետական ռեժիսոր, դերասան և մանկավարժ։ ՀՍՍՀ ժող․ ար– տիստ (1949)։ ՍՄԿԿ անդամ 1943-ից։ Բե– մական գործունեությունն սկսել է 1917-ին, Թիֆլիսում։ 1921–22-ին սովորել է Մոսկ– վայի հայկ․ դրամատիկական ստուդիա– յում, 1934-ին ավարտել Թատերարվեստի պետական ինստ–ի ռեժիսորական ֆա– կուլտետը (Ա․ Դ․ Պոպովի դասարան)։ 1923–30-ին եղել է Երևանի առաջին պետ– թատրոնի (այժմ՝ Սունդուկյանի անվ․) դերասան։ Շ․ կատակերգակ էր, հարուստ երևակայությամբ և ռիթմի հիանալի զգա– ցողությամբ, որոնք արտահայտվել են նաև նրա ռեժիսորական ստեղծագործու– թյան մեջ։ Բնորոշ անձնավորումներից էին՝ Սանչո Պանսա (Լունաչարսկու «Ազատա– գրված Դոն Կիխոտ»), Ագանարել (Մոլիե– րի «Դոն ժուան»), Գիքո (Սունդուկյանի «Պեպո»), Քաջ Նազար (Դեմիրճյանի «Քաջ Նազար»)։ Շ․ պիեսներ է բեմադրել Թիֆ– լիսի հայ դրամայի, Բաքվի հայկ․, Լենի– նականի դրամատիկական և, հիմնակա– նում, Երևանի Սունդուկյանի անվ․ (1934– 1943, 1937–40-ին՝ դիրեկտոր և գեղար– վեստական ղեկավար) և պատանի հան– դիսատեսի (1943-ից՝ գլխավոր ռեժիսոր) թատրոններում։ Առաջին ինքնուրույն բե– մադրությունը եղել է Ա․ Շչերբակովի և Գ․ Ամիռնովի «Պայթյուն»-ը՝ Երևանի պա– տանի հանդիսատեսի թատրոնի առաջին ներկայացումը (1929)։ Երևանի Սուն– դուկյանի անվ․ թատրոնում բեմադրել է Պուշկինի «Քարե հյուրը» (1937), Դեմիրճ– յանի «Կապուտան» (1938), Ցուժին–Սում– բատովի «Դավաճանություն» (1941) ևն, որոնցից ամենահաջոզվածներն են՝ Սլա– վինի «Ինտերվենցիա» (1934), Գոլդոնիի «Բամբասանք և սեր» («Ձկնորսներ», 1941)։ Պատանի հանդիսատեսի համար բեմա– դրած ներկայացումներում Շ․ ձգտել է բո– վանդակության պատկերավոր արտա– Տեսարան Շեքսպիրի «Ամառային գիշերվա էրազը» պիեսի ներ– կայացումից (1944, Երեանի պատանի հանդիսատեսի թատ– րոն), ռեժ․ Տ․ Շ ա– միրխանյան