Ժելով Ղարաբաղ, մտադիր էր գրավել ռազմաստրատեգիական կարեոր նշանա– կություն ունեցող Շուշի ամրոցը և ապա շարժվել Թիֆլիս, գրավել այն և վերջ տալ ռուս, տիրապետությանը Անդրկովկասում։ Սակայն ռուս, կայազորի և հայ ազգա– բնակչության կողմից Շուշիում հերոսական պաշտպանությունը պարսկ․ զորքերի մի նշանակալի մասը գամեց Շուշիին։ Պարսկ․ 10 հգ–անոց մի զորամաս Ամիր–խանի գլխավորությամբ Ղազախի վրայով շարժ– վեց դեպի Թիֆլիս, բայց Շամքոր գետի ափին նրա դեմ ելավ գեն․ Վ․ Մադաթովի գլխավորած 2 հզ–անոց ռուս, զոր ա ջոկա– տը, որի կազմում գործում էին հայկ․ աշ– խարհազորային ջոկատները (Գալուստ Մանոլչարյանի, Ասրի Բահաթրյանի և այլոց գլխավորությամբ)։ Շ․ ճ–ում ռուս, զորքը ՜ջախջախեց պարսիկներին, որից հետո սեպտ․ 13-ին Ելիզավետպոլի (այժմ՝ Կիրովաբադ) ճակատամարտում ջախջա– խեց Աբբաս–Միրզայի գլխավորությամբ այստեղ փութացած պարսկ․ 25 հզ–անոց բանակը։ Շ․ ճ–ում աչքի ընկած բազմաթիվ հայեր արժանացան կառավարական պար– գևների։ Շ․ ճ․ սկիզբ դրեց ռուս, զորքի հաղթանակներին 1826–28-ի ոուս–պարսկ․ պատերազմում և եղավ հայ ու ռուս զինակ– ցության լավագույն դրսևորումներից։ Վ․ Դիչոյան
ՇԱՄՒՈՐՉԱՏ, գետ Ադրբեջանական ՄՍՀ–ում, Կուրի աջ վտակը։ Երկարու– թյունը 95 կւէ է, ավազանը՝ 1170 կմ2։ Սկիզբ է առնում Սևանի լեռնաշղթայից։ Ստորին հոսանքում բաժանվում է բազուկ– ների ։ Սնումը խառն է՝ ստորերկրյա ջրերի գերակշռությամբ։ Միջին ծախսը գետա– բերանից 49 կւէ հեռու 8,58 ւէ3/վրկ է։ Շ–ի վրա կա ջրամբար։ Ջուրն օգտագործվում է ոռոգման համար։
ՇԱՄՅԱԿԻՆ Իվան Պետրովիչ (ծն․ 1921), բելոռուս սովետական գրող և պետական գործիչ, ԲՍՍՀ ժողովրդական գրող (1972)։ ՍՄԿԿ անդամ 1943-ից։ Հայրենական մեծ պատերազմի (1941–45) մասնակից։ Ավարտել է Բելոռուսիայի կոմկուսի Կենտ– կոմին կից կուսակցական դպրոցը (1950)։ 1971-ից՝ ԲՍՍՀ Գերագույն սովետի նա– խագահ։ 1980-ից Բելոռուս, սովետական հանրագիտարանի գլխավոր խմբագիրն է։ Շ–ի «Խոր հոսանք» (1949, ՍՍՀՄ պետ․ մրցանակ, 1951) վեպը նվիրված է գեր– մանա–ֆաշիսաական զավթիչների դեմ բելոռուս պարտիզանների պայքարին, «Սիրտն ափի մեջ» (1964, ԲՍՍՀ Ցա․ Կո– լասի անվ․ պետ․ մրցանակ, 1965) վեպը՝ բարոյաէթիկական հարցերին։ Գյուղի ետ– պատերազմյան կյանքն է նկարագրված «Բարի հաջողում» (1953) և «Ջրհորներ» (1957) վեպերում։ 1956–66-ին հրատարա– կել է սյուժեով իրար հետ կապված, սիրո և հավատարմության մասին պատմող հինգ վիպակներ, որոնք կազմել են «Ան– հանգիստ երջանկություն» (1966, ԲՍՍՀ, Ցա․ Կոլասի անվ․ պետ․ մրցանակ, 1967) գիրքը։ «Հաց» (1969), «Առաջին գեներա– լը» (1970), «Ընկեր Լենին» զրահագնաց– քը» (1970) վիպակներում և այլ գործե– րում Շ․ մշակել է լենինյան թեման։ Սո– վետական մտավորականությանն է նվիր– ված «Ատլասներ և կարիատիսներ» (1974) վեպը։ Շ․ մանուկների համար գրած պատմվածքների, պիեսների («Չհավա– տաք լռությանը», 1958, «Եվ լռեցին թռչուն– ները», 1977), ․ գրաքննադատական հոդ– վածների («Զրույց ընթերցողի հետ», 1973) հեղինակ է։ Նրա ստեղծագործության պրոբլեմատիկան հույժ արդիական է։ Շ–ի շատ գործեր թարգմանվել են ՍՍՀՄ և սոցիալիստական երկրների ժողովուրդ– ների լեզուներով։ Շ․ ԲՍՍՀ YI–IX գու– մարումների Գերագույն սովետի դեպու– տատ է, 1954-ից՝ ԲՍՍՀ գրողների միու– թյան վարչության նախագահի տեղակալ, 1976-ից՝ վարչության քարտուղար։ Պար– գևատրվել է 5 շքանշանով։ ՇԱՍ՚ՇԱԴԻՆԻ ՒՈՍՎԱԾ*, հայերենի խոս– վածք։ Ըստ ձևաբանական դասակարգ– ման պատկանում է «ում» ճյուղին, ըստ բազմահատկանիշ վիճակագրական դա– սակարգման մտնում է Ղազախ–Կիրովա– բադի միջբարբառի մեջ։ Ունի երկաստի– ճան ձայնեղազուրկ բաղաձայնական հա– մակարգ։ Գրական հայերենի հնչույթնե– րից բացի կան ա, օ, ու, ը*7, ի՝ ձայնավոր– ները և գ], կ1, ք3 բաղաձայնները։ Գրաբա– րի ա, ո, ու ձայնավորների դիմաց առկա են քմայնացած ա, օ, ու, այն բոլոր դեպ– քերում, երբ դրանք գտնվում են գրաբա– րի ձայնեղից առաջացած խուլի մոտ (գառ>կ]սա, դու>տու, բողկ >պօխկը), ր–ից առաջ և >ի (ցերեկ >ցիրէկ), ո–ի դիմաց բառասկզբում առկա է վէ, աւոր ածանցի մեջ՝ է (ոսկի>վէսկի, թագաւոր> >թըքավէր)։ Շեշտը վերջընթեր է։ Նախա– շեշտի դիրքում բոլոր ձայնավորները հըն– չյունափոխվում են ը–ի կամ 0-ի։ Այ երկբարբառի դիմաց առկա է է (հայր > >հէր), իւ–ի դիմաց՝ ու (ձիւն>ծւսն), ոյ–ի դիմաց՝ ի (լոյս>լիս), եա–ի դիմաց՝ է (լեարդ >լէրդ)։ Ձայնեղ պայթականների և կիսաշփականների դիմաց ունի խու– լեր (բերան >պէրան, ջուր >ճուր)։ Շ․ խ–ին բնորոշ է ձայնավորներից առաջ հ–ի (ինչ >հինչ) և գրաբարի ն–ով ավարտվող միավանկ բառերի վերջում ը–ի հավելում (ձուկն >ծուկնը)։ Հոգնակերտ մասնիկ– ներն են․ էր՝ միավանկ, նի՝ բազմավանկ և ք՝ ձայնավորով վերջացող բառերի հա– մար։ Հոլովման մեջ սեռական–տրականին հատուկ են ի, ու, ան, վա, ց վերջավորու– թյունները (նաև ներքին թեքման օ, ա նիշերը), ընդ որում, տրականը սեռակա– նից տարբերվում է միայն հոդառությամբ, բացառականին՝ ից–ը, գործիականին՝ օվ–ը, ներգոյականին՝ ըմ–ը||ում–ը։ 0ջ հո– լովում չունի։ Առկա են անձի և իրի, որոշ– յալ և անորոշ առումները։ Դերանունները նույնն են ժամանակակից գրական հա– յերենի դերանունների հետ՝ հնչյունական համապատասխան փոփոխություններով։ Ունի դերբայական հետևյալ վերջավորու– թյունները․ անորոշ՝ ալ, իլ, էլ, անկատար՝ ըմլ|ում, ապառնի՝ իլի, ական, ացուկ, վաղակատար՝ էլ, հարակատար՝ ած, են– թակայական՝ օդ, ժխտական՝ ի։ Ունի խո– նարհման երկու լծորդություն (ա, է)։ Սահ– մանական ապառնին կազմվում է անորո– շի և դի (< պիտի) եղանակիչի խոնարհ– ված ձևերով (խոսալ դիմ)։ Անցյալ անկա– տարը ունի գրաբարատիպ կառուցվածք (ուտէի)։ Ըղձականի անցյալ ապառնին արտահայտվում է անցյալ վաղակատարի միջոցով՝ համապատասխան հնչերանգով (աղէլ ի շաղացել էի և աղայի)։ Պայմա– նականը կազմվում է կը նախամասնիկով, հարկադրականը՝ բըդէմ ետադաս կամ պէակ ա նախադաս եղանակիչների միջո– ցով։ Խոնարհման ժխտական մասնիկնե– րը ետադաս են (ուտի՝լ մի, նըստէմ վէչ)։ Դ․ ԿոստանդյաԱ ՇԱւքՇԱԴԻՆԻ ՇՐՋԱՆ, վարչական շըր– ջան Հայկ․ ՄՍՀ հս–արլ–ում։ Կազմավոր– վել է 1930-ի սեպտ․ 9-ին։ Սահմանակից է Հայկ․ ՍՍՀ Իջևանի և Կրասնոսելսկի, Ադրբ․ ՍՍՀ Թավուզի և Գետաբեկի շըր– ջաններին։ Տարածությունը 824 կէէ2 է, բնակչությունը՝ 32378 մարդ (1981), վար– չական կենտրոնը՝ Բերդ։ Քարտեզը տես 417-րդ էջից առաջ՝ ներդիրում։ Բնությունը։ Շ․ շ․ գտնվում է Միափորի լեռնաշղթայի հս–արլ․ լանջին։ Բնորոշ է լեռնային ռելիեֆը։ Մակերևույթի 60%–ը ծովի մակարդակից բարձր է ավելի քան 1000 it, 40% –ը՝ մինչև 1000 մ։ Ամենաբարձր կետը 2993 it է (Մուրղուզ լեռ), ամենա– ցածրր՝ 560 it (Պառավաքար գյուղի մոտ)։ Լեռնագրական գլխ․ տարրը Միափորի լեռնաշղթան է, որի հս․ լանջերն ու նրան– ցից տարածվող Պայտապարի, Հախումի, Կենաց, Տավուշի և Խնձորուտի էրոզիոն, էրոզիոն–դենուդացիոն լեռնաբազուկներն ամբողջությամբ, համարյա իրար զուգա– հեռ, շրջանի տարածքում ձգվում են հվ– արմ–ից հս–արլ․ և ջրբաժան են Հախում, Տավուշ ու Խնձորուտ գետերի միջև։ Լեռ– նաբազուկներն ունեն ծալքաբեկորավոր կառուցվածք և կազմված են քվարցային պորֆիրիտներից, կրաքարերից, տուֆա– բրեկչիաներից, տուֆակոնգլոմերատնե– րից, որոնք տեղ–տեղ բարդացած են գրա– նիտային ինտրուզիաներով։ Ռելիեֆին բնորոշ են խիստ զառիվեր լանջերով խոր, նեղ ձորերն ու կիրճերը։ Հս–արլ–ում լեռ– ներն աստիճանաբար ցածրանում են, գե– տահովիտները լայնանում և Ադրբ․ ՍՍՀ սահմաններում միանում Կուրի հարթա– վայրին։ Շրջանում առկա է բարձունքա– յին գոտիականությունը։ Տիրապետում են լեռնաանտառային և լեռնամարգագետ– նային լանդշաֆտները։ Կլիման բարեխառն է՝ չափավոր տաք ամառներով, մեղմ ձմեռներով։ Հս–արլ․ մասում տեղ–տեղ չոր մերձարևա– դարձային կլիմա է։ Լեռների բարձրու– թյան և դիրքադրության հետ կապված շրջանի հվ․ ու հս․ զգալիորեն տարբեր– վում են կլիմայական պայմաններով։ Տա– րեկան միջին ջերմաստիճանը ցածրադիր վայրերում 10°C է (Բերդ), բարձրադիր Տտվաշի բերդի ավերակները