Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/445

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

վայրերում (Միավւորի լեռնաշղթայի կա– աարային մաս)՝ 0°C, հունվարինը հա– մապատասխանաբար՝ 0°C, –10°C, հու– լիսինը՝ 22°C (Պառավաքար), 12°C (Հա– խումի վերին հոսանքի շրշան)։ Առավե– լագույն ջերմաստիճանը 38°C է, նվազա– գույնը՝ –38°C։ Զերյմաստիճանի մի£ին տարեկան տատանումները 22°Շ–ից չեն անցնում։ Տարեկան տեղումները 450– 700 մմ են (առավելագույնը՝ գարնանը), ձնածածկույթի հզորությունը՝ 10–50 սմէ վեգետացիոն ժամանակաշրջանը՝ 160– 240 օր, անսառնամանիքային օրերը՝ 100–240։ Հաճախակի տեղում է կարկուտ։ Զմռանը բնորոշ են ֆյոն քամիները։ Շրջա– նի տարածքով հոսում են Հախում, Տա– վուշ, Խնձորուտ (Ախինջա վտակով) գե– տերը, որոնց ջրերն օգտագործվում են ոռոգման համար։ Գործում են Ծիլի–ծով (Խնձորուտի վրա, 700 հա հողատարածու– թյուն ոռոգելու կարողությամբ), Տավուշի (Տավուշ գետի վրա, 1200 հա հողատա– րածություն ոռոգելու կարողությամբ) ջրամբարները և մի շարք ջրհան կայան– ներ։ Կառուցվում է Հախումի ջրամբարը, (1800 հա հողատարածություն ոռոգելու կարողությամբ)։ Կան աղբյուրներ (Սառն աղբյուր, Վանքի աղբյուր, Միջին աղբյուր ևն)։ Հողաբուսական ծ ա ծ կ ու յ– թ ը։ Տարածված են բաց շագանակագույն (մինչև 800 մ բարձրությունները), մուգ շագանակագույն (900–1300 մ), լեռնա– տափաստանային և լեռնաանտառային (1300–2100 մ), լեռնամարգագետնային, ենթալպյան շագանակագույն (2100 г/–ից բարձր) հողերը։ Տարածքի 52% -ը անտա– ռապատ է։ Գերակշռում են հաճարենին, կաղնին, բոխին, լորենին, հացենին, թըխ– կին։ Տարածված են վայրի պտղատուները (տանձենի, խնձորենի, հոնի, զկեռենի, սզնենի, տխլենի, ընկուզենի ևն)։ Թփուտ– ները գրավում են շրջանի տարածքի 3,3%–ը (մասրենի, հաղարջենի, մորենի, կծոխուր ևն)։ Տափաստանային տեղամա– սերում աճում են փետրախոտն ու շյուղա– խոտը, անջրղի ցածրադիր տարածու– թյուններում՝ օշինդրը։ Բերդ քտա–ի մոտ ստեղծվել է բուսայգի (50 հա տա– րածությամբ), որտեղ աճեցվում են շրջա– նի և այլ տեղերից բերված ծառատեսակ– ները։ Կենդանիներից կան գայլ, աղվես, նապաստակ, կովկասյան գորշ արջ, շնա– գայլ, լուսան, կուղբ, կզաքիս, սկյուռ, փորսուղ, եղնիկ, ոզնի, բազմաթիվ թըռ– չուններ (արծիվ, բազե, կաքավ, վայրի աղավնի, բու, մոշահավ ևն), զանազան սողուններ (իժ, լորտու, մողեսներ) ևն։ Գետերում կան կարմրախայտ և բեղլու ձկներ։ Կլիմայավարժեցվում են բծավոր եղջերուն, կովկասյան եղջերուն և վայրի խոզը։ Շ․ շ․ գտնվում է 7–8-բալանոց սեյսմիկ գոտում։ Օգտակար հանածոնե– րից են մարմարը, գրանիտը, կրաքարը, դոլոմիտը, ագատը, կոնգլոմերատները, տուֆաբրեկչիաները, պղնձի, կապարի, բազմամետաղային երևակումները։ Կան հանքային ջրեր։ Բնակչությունը։ Բնակվում են հայեր։ Միջին խտությունը 1 կմ2 վրա 39,3 մարդ է (1981)։ Խիտ է բնակեցված շրջանի հս․ մասը։ Կա 16 բնակավայր, այդ թվում՝ Արտադրամաս գլխամասային պտնրագործա– ո անում Վերին Կարմիր աղբյուրի դեղձի այգիները Հայրենագիտական թանգարանի շենքը Բեր– դում 1 քտա (Բերդ)։ Շ․ շ–ի բնակավայրերն են․ Այգեձոր, Այգեպար, Արծվաբերդ, Բերդ, Թո վուզ, Ծաղկավան, Մոսեսգեղ, Նավուր* Ներքին Կարմիրաղբյուբ, Նորաշեն, Չի– նարի, Չ ինչին, Չորաթան, Պառավաքար, Վարագավան,․ Վերին Կարմիրաղբյուր։ Պատմական ակնարկ։ Շ․ շ–ի ներկայիս տարածքը մտել է Մեծ Հայքի Ուտիք նա– հանգի Տավուշ գավառի մեջ։ YII դ․ 2-րդ կեսից շրջանի տարածքը ենթարկվել է արաբ, ավերածություններին և տևական ժամանակ մնացել խալիֆաթի տիրապե– տության տակ։ Բագրատունիների թագա– վորության ժամանակ պատկանել է Սևորդ– յաց իշխանությանը (X– XI դդ․), XII դ․ դարձել է Կյուրիկյանների իշխանության ժառանգական տիրույթը, XII դ․ վերջին և XIII դ․ իրենց իշխանապետությանն են միացրել Զաքարյանները։ Այնուհետև Շ․ շ–ի տարածքն ընկել է մոնղոլ ցեղա– պետների տիրապետության, իսկ XVI դ․ սկզբից՝ Սեֆյան Պարսկաստանի գերիշ– խանության տակ։ XIX դ․ սկզբին Արևել– յան Հայաստանը Ռուսաստանին միանա– լուց հետո մտել է Ելիզավետպոլի նահան– գի Ղազախի գավառի, Հայաստանում սովետական կարգերի հաստատումից հե– տո, 1920–30-ը՝ Դիլիջանի գավառի մեջ։ Շրջանի տարածքի հնագիտական և ճարտ․ հուշարձաններից արժեքավոր են Բերդի, Նավուրի, Ծաղկավանի, Արծվաբերդի բրոնզեդարյան և միջնադարյան ամրոց– ները, Կապտավանքը (XII դ․), Նոր Վա– րագ վանքը (XII–XIII դդ․), Շխմուրադի (XII–XIII դդ․), Խորանաշատ (XIII դ․) վանքերը, Տավուշ բերդը (X դ․)։ Կոմունիստական առաջին ընդհատակ– յա խմբակները Շ․ շ–ում սկսել են կազմա– կերպվել 1919-ին։ Դրանց ղեկավարել է Ղրղի (Արծվաբերդ) գյուղում գործող բջի– ջը։ 1919-ին ստեղծվել է Խ․ Շահնազար– յանի զինված դիմադրության ջոկատը։ Շ․ շ–ի բոլշևիկների առաջին կոնֆերանսը գումարվել է Ղրղիում, 1919-ի մայիսին։ Այն միավորեց շրջանի բոլոր կուսակցա– կան խմբակները և ստեղծեց ղեկավար կենտրոն։ Կազմակերպության քարտու– ղար ընտրվեց Զարգարյանը։ Շրջանի կուս․ կազմակերպության II կոնֆերանսը գու– մարվել է 1920-ի մայիսի 9-ին։ Այն ընդու– նել է որոշում՝ զինված ապստամբություն սկսելու մասին։ Ապստամբության կոնկ– րետ պլանը մշակվել է մայիսի 12-ին՝ £ա– րավւի կամրջի մոտ գումարված խորհըր– դակցությունում։ Որոշվել է ապստամբու– թյունն սկսել մայիսի 14-ին։ Ապստամբու– թյունը սկսելուց երկու օր հետո իշխանու– թյունն անցել է բոլշևիկների ձեռքը։ Սա– կայն դաշնակցական գերակշիռ ուժերի ճնշման տակ ապստամբները ստիպված են եղեւ ժամանակավորապես հեռանալ Շ․ շ–ից։ Նրանց մեծ մասը անցել է Սովե– տական Ադրբեջան և միացել 11-րդ կար– միր բանակին։ Շրջանում վերջնականա– պես սովետական կարգեր են հաստատ– վել 1920-ի նոյեմբերի վերջերին՝ 11-րդ կարմիր բանակի զորամասերի օգնու– թյամբ։ Մինչև 1930-ի վարչատերիտորիալ բաժանումը Շ․ շ–ի կուս․ կազմակերպու– թյունը մտնում էր Դիլիջանի գավառային կուսակցական կազմակերպության մեջ։ 1930^ց ստեղծվել է Շ․ շ–ի առանձին կու– սակցական կազմակերպություն։ Մինչև 1982-ը Շ․ շ–ի կուսակցական կազմակեր– պությունը գումարել է 43 կոնֆերանս։ 1982-ին շրջանի 62 սկզբնական կուս․ կազմակերպությունների մեջ միավորվել են 2078 կոմունիստ։ ԼԿԵՄ 84 սկզբնական կազմակերպությունները միավորում են 5510 կոմերիտականի։ Տնտեսությունը։ Նախասովետական տարիներին Շ․ շ–ի տարածքում արդ․ ձեռ– նարկություն չկար։ Այժմ զարգացող ար– դյունաբերությամբ գյուղատնտ․ շրջան է։ 1980-ին շրջանի համախառն արտադրան– քը կազմել է մոտ 44,5 մլն ռ․, որի 51%-ը բաժին է ընկել արդյունաբերությանը, 49%-ը՝ գյուղատնտեսությանը։ 1981-ին շրջանում գործում էին 10 արդ․ ձեռնար– կություններ։ Շրջանն էլեկտրաէներգիա ստանում է Անդրկովկասյան միասնական էներգահամակարգից։ 1934-ին Բերդում հիմնադրվել է շրջանի առաջին ձեռնար– կությունը՝ ծխախոտի հումքի ընդունման կետը, որի բազայի վրա Այգեպարում