յի (ԱՄՆ) համալսարանի արշավսփւումբը։ Քարայրի առավելագույն բարձրությունը 8 մ է, երկարությունը՝ 40 մ, լայնությունը4 մինչե 53 t/, մուտքի լայնությունը՝ 25 մ։ 14 մ հաստությամբ նստվածքներն ընդ– գրկում են 4 մշակութային շերտ, վերին երկուսը վերաբերում են Էպիպալեոլիթին, նեոլիթին, ինչպես նաև հետագա մշակու– թային փուլերի, երրորդը (բարրադոսյան պալեոլիթյան մշակույթ) ունի 28–26 հզ․, իսկ չորրորդը (պատկանում է մուստիեր– յան մշակույթին)՝ 100–40 հզ․ տարվա հնություն։ Շ․ արժեքավոր է հատկապես հնէամարդաբանական հայտնագործու– թյուններով․ ստորին շերտում հայտնա– բերվել են նեանդերթալյան մարդկանց (7 մեծահասակ և 2 երեխա) ոսկրային մնա– ցորդներ։ Շ–ի բնակիչները մարդաբանո– րեն առավել մոտ են դասական նեանդեր– թալյան մարդկանց։ Քարայրից 4 կմ հվ․ գտնվում է մ․ թ․ ա․ մոտ X հազարամյակին պատկանող Զա– վի–Չեմի–Շանիդար հնավայրը՝ մոտ 5 հա տարածքով և 2 մ առավելագույն հաստատությամբ մշակութային շերտով։ Այնտեղ բացվել են կլորավուն հատակա– գծով բնակարանների գլաքարե հիմքեր, հայտնաբերվել բուսական մթերքների մշակման և հավաքչության գործիքներ (կայծքար, ոսկոր)։ Գրկ․ Коробков И․ И․, Новые данные о неандертальских скелетах из пещеры Ша- нидар (Ирак), «Вопросы антропологии», 1963, в․ 15; Տ о 1 е с к у R․ S․, Shanidar․ The First Flower People, N․ Y․, 1971․ Գ, Արեշյան
ՇԱՆԻՁԵ Ակակի Գաբրիելի (ծն․ 26․2․ 1887, գ․ Նողա, այժմ՝ Վրաց․ ՍՍՀ Սամ– տրեդիի շրջանում), վրացի սովետա– կան լեզվաբան–բանասեր։ Պրագայի արե– վելագիտության ինստ–ի (1937) և ՍՍՀՄ ԴԱ (1939) թղթակից անդամ, ՎԱՍՀ ԴԱ ակադեմիկոս (1941), ՎՍՍՀ (1946) և ^ՍմՀ (1971) գիա․ վաստ․ գործիչ։ 1961-ից՝ Ենայի համալսարանի պատվավոր դոկ– տոր։ 1913-ին ավարտել է Պետերբուրգի համալսարանի արլ․ լեզուների ֆակ–ը և ընդունվել նույն համալսարանի հայ–վրաց․ բանասիրության ասպիրանտուրան։ 1914-ին մեկնել է էջմիածին՝ հայկ․ ձեռա– գրերն ուսումնասիրելու, ապա անցել է Ալեքսանդրապոլ (այժմ4 Լենինական), որ– տեղ կատարելագործել է հայերենի իմա– ցությունը։ Թբիլիսիի համալսարանի հիմ– նադիրներից է, 1919–45-ին ղեկավարել է նրա վրացերենի, իսկ 1945-ից՝ հին վրա– ցերենի ամբիոնը։ 1936–41-ին եղել է ՍՍՀՄ ԴԱ Վրաստանի մասնաճյուղի քարթ– վելական լեզուների բաժնի վարիչը։ 1948–50-ին՝ ՎՍՍՀ ԴԱ փոխպրեզիդենտ։ Շ․ իր ուսումնասիրություններում անդրա– դարձել է վրացերենի քերականությանը, քարթվելական քեզուների կառուցվածքին ու պատմությանը, բարբառագիտությանը, բառարանագիտությանը, բառագիտու– թյանը, տեքստաբանությանը U վրացա– գիտության այլ հարցերի։ նաև հա– յերենի հետ առնչվող արժեքավոր հետա– զոտություններ։ Շ–ի կողմից խեսուրական պոեզիայի հրատարակումը նոր էջ է բացել վրաց․ բանագիտության մեջ։ Շ․ լույս է ընծայել նաե սվանական բանաստեղծական տեքս– տեր, վրաց հին գրականության բնագրա– յին ու թարգմանական հուշարձանների շարք։ Վերականգնել է Շոթա Ռուսթավե– լու «Ընձենավորը» պոեմի նախնական տեքստը։ Պարգևատրվել է Լենինի 3 և այլ շքանշաններով։tK․ Մարտիրոսով ՇԱՆ Կ ԱՐԱ (ըստ ավանդության՝ 788– 820), հնդիկ փիլիսոփա։ Ստացել է բրահ– մանական կրթություն, դարձել ճգնավոր, վարել թափառական կյանք։ Շ․ ստեղծել է հինդոնիզմի փիլ․ հիմքերը, վեդանտա– յին տվել ոչ–դուաւիստական մեկնաբա– նություն, մեծապես նպաստել է ավանդա– կան հինդուիստական աշխարհայացքի մշակմանը ընդհուպ մինչև մեր օրերը։ Ըստ Շ–ի, բարձրագույն հոգևոր հիմքը (բրահման) և անհատի հոգին կազմում են մի ամբողջություն, իսկ տեսանելի աշ– խարհը պատրանք է, այսինքն մարդկա– յին ոգու տպավորությունն է, բարձրագույն հոգու ստեղծածը։ Շ․ սկզբնավորել է վե– դանտայի բազմաթիվ մեկնությունները, նրա գործունեության հետ է կապվում վեդաներից բխող ուսմունքների հաղթա– նակը բուդդայականության դեմ։
ՇԱՆՀԱՅ, քաղաք Չինաստանում, 6ան– ցզիի աջ վտակ Հուանպուի ավփն։ Բնակ– չության թվով երկրի առաջին և աշխարհի խոշորագույն քաղաքներից է։ Հարակից տարածությունների հետ առանձնանում է Տեսարան Շանհայից որպես կենտրոնական ենթակայության առանձին վարչական միավոր։ Տարածու– թյունը 5,8 հզ․ կմ2 է, բն․՝ 12 մլն (1980)։ Շ․ երկրի արդ․, տրանսպորտային և առևտրական խոշոր կենտրոնն է, ծո– վային և գետային նավահանգիստը, եր– կաթուղիների և ավտոճանապարհների կարևոր հանգույց։ Շ–ին բաժին է ընկնում Չինաստանի արդ․ արտադրանքի ավելի քան 1 /7-ը, մեքենաշինության 1/4-ը։ Ծանր արդյունաբերությունը թողարկում է Շ–ի արդ․ համախառն արտադրանքի ավելի քան 50%-ը։ Արտադրվում է էլեկտրաէներ– գետիկական, լեռնահանքային, պոլի– գրաֆ, թղթի, տեքստիլ, սննդի U նավթի արդյունաբերության սարքավորումներ, էլեկտրասարքեր, ռադիո– և էլեկտրոն, ապարատներ» ավտոմեքենաներ, նավեր, հաստոցներ, կինո– և ֆոտոապարատներ, ժամացույցներ ևն։ Կա սև և գունավոր մե– տալուրգիա, նավթավերամշակություն։ Քիմ․ արդյունաբերությունը հիմնվում է բերովի հումքի վրա։ Շ․ տեքստիլ արդյու– նաբերության աշխարհի խոշորագույն կենտրոններից է։ Թողարկում է գործվածք– ների համաչինական արտադրանքի մոտ 1 /5-ը (այդ թվում՝ բրդե և մետաքսե գործ– վածքների ավելի քան 1/2-ը)։ Զարգացած է սննդի արդյունաբերությունը։ Շ–ում են գտնվում երկրի խոշորագույն հրատարակ– չությունները։ Կան 2 համալսարան, բժշկ․, մանկավարժական և օտար լեզուների ինստ–ներ, գիտահետազոտական հիմ– նարկներ և գիտական ընկերություններ, ՉԺՀ ԴԱ մասնաճյուղը, աստղադիտարան, գրադարաններ, թանգարաններ։ Շ–ի կենտ– րոնական մասում են գտնվում քաղաքի գործարար և առևտրական շրջանները։ Շ․ աճել, քաղաք է դարձել հնագույն ձկնորսական ավանից։ XVI դարից առևտ– րաարհեստավորական (իսկ XIX դ․ 2-րդ կեսից՝ նաև արդ․) խոշոր կենտրոն է։ XIX դ․ 1-ին կեսին Շ–ում հիմնվել են անգլ․, ամերիկյան, ֆրանս․ սեթլմենտներ (օտար– երկրացիների արտոնյալ թաղամասեր)։ 1854-ին Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և ԱՄՆ զավթել և ընդհուպ մինչև 1937-ը իրենց ձեռքում են պահել Շ–ի մաքսատու– նը։ XX դ․ սկզբից Շ․ դարձել է Չինաստա– նի ազգային–ազատագրական և հեղափո– խական շարժման գլխավոր կենտրոննե– րից։ 1921-ին Շ–ում է կայացել Չինաստա– նի կոմկուսի I համագումարը, այստեղ է սկսվել 1925–27-ի ազգային հեղափոխու– թյունը։ 1926–27-ին Շ–ում տեղի է ունե– ցել բանվորական երեք ապստամբություն։ 1937–45-ին Շ․ օկուպացրել են ճապ․ զոր– քերը։ 1949-ի մայիսին Չինաստանի ժո– ղովրդա–ազատագրական բանակը ազա– տագրել է Շ․ գոմինդանականների տիրա– պետությունից։ Նանդաոն («Հարավային քաղաք») հան– դիսանում է քաղաքի պատմական միջու– կը, որտեղ կենտրոնացած են XVI –XIX դդ․ նշանակալից ճարտ․ հուշարձաններ՝ Չեն– հուանմյաոյի և Ցույֆեսայի (Բուդդայի նեֆրիտե արձանով) տաճարները, հնգա– հարկ, ութանիստ Լունհուա պագոդան են։
ՇԱՆՇԻԷՎ (Շանշյան) Սերգեյ Կոստան– տինի [22․11(5․12)․ 1893, Թիֆլիս – 14․11․ 1974, Թբիլիսի], հիդրոէներգետիկայի բնագավառի հայ սովետական ինժեներ– կոնստրուկտոր։ Տեխ․ գիտ․ թեկնածու (1947), դոցենտ (1947)։ Վրաց․ ՍՍՀ վաստ․ գյուտարար (1965)։ Ավարտել է Լենինգրա– դի պոլիտեխնիկական ինստ–ը (1924)։ 1924-ից աշխատել է Ս․ 6ա․ ժուկի անվ․ «Հիդրոնախագիծ» ինստ–ի Թբիլիսիի բա– ժանմունքում, որպես գլխավոր կոնստրուկ– տոր։ Մշակել է հիդրոտեխ․ թունելների երեսապատման հաշվարկների մեթոդը։ ՍՍՀՄ պետ․ մրցանակ (1951)։ Պարգևա– տրվել է Աշխատանքային կարմիր դրոշի 2 շքանշանով։ Ռ․ Մաւխազրսն,
ՇԱՆՇՏԱՆ Պետրոս Սամվելի (1819, Թիֆ– լիս–1889), հասարակական գործիչ, ման– կավարժ։ Ծնվել է ազնվականի ընտանի– քում։ Ավարտել է Մոսկվայի Լազարյան ճեմարանը (1837), Պետերբուրգի համալ– սարանի իրավագիտության ֆակ–ը (1843)։ 1843–49-ին ապրել է Եվրոպայում, դա– սախոսություններ լսել Սորբոնի համալ– սարանում։ 1849-ին և 1851–57-ին լինե– լով Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի տեսուչ՝ բարելավել է դպրոցի ուսումնադաստիա–