Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/451

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

րակչական գործը, մտցրել նոր առարկա– ներ՝ բնական գիտություններ, ընդհանուր պատմություն, ֆրանս․ են։ Ներսես և Աշ~ տարակեցու մահից (1857) հետո, Շ․ հա– ւածվել է հետադեմ կղերական, գործիչնե– րից և հեռացել Ներսիսյան դպրոցից։ 1858–62-ին ապրելով Պետերբուրգում՝ Շ․ հանդիպումներ է ունեցել «Սովրեմեն– նիկ»-ի խմբագիրներ Ի․ Ի․ Պանանի, Վ․ Ա․ Նեկրասովի և ռուս առաջադեմ այլ գրա– կան գործիչների հետ։ 1863-ին եղել է Ղարաբաղի Եղիշյան դպրոցի տեսուչը։ Վերադառնալով Թիֆլիս՝ հիմնել է մաս– նավոր դպրոց։ Կյանքի վերջին տարիներն անցկացրել է Վեձիս գյուղի իր կալված– քում, որի բնակիչներին դեռևս 1850-ական թթ․ ազատագրել էր ճորտական կախումից։ Հեղինակ է ազգային–պահպանողական ոգով գրված «Երկու խոսք համքարների մասին» (1857, ռուս․), «Համառոտություն քրիստոնեական ուսման Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցվո», 1866, «Ուսումն պարտուց» (1870) են աշխատու– թյունների և բազմաթիվ հոդվածների։ Գրկ․ Մուրադյան Մ,, Պեարոս Շան– շյանց, Թ․, 1898։ Մ․ Մխիթար յան

ՇԱՆՈՆ (Shannon), ամենամեծ գետը Իռ– լանդիայում։ Երկարությունը 368 կմ է, ավազանը՝ 15,7 հզ․ կմ2։ Հոսում է Կենտ– րոնական հարթավայրով, անցնում Լոխ Ալեն, Լոխ Ռի, Լոխ Դերգ և այլ լճերով՝ առաջացնելով մոտ 100 կմ երկարությամբ էստուար, թափվում է Ատլանտյան օվկիա– նոս։ Սնումը անձրևային է, հորդացումը4 աշնանն ու ձմռանը։ Սիջին ծախսը ստո– րին հոսանքում մոտ 200 ւէ3/վրկ է։ Նավար– կելի է համարյա ամբողջ երկարությամբ։ Մեծ և Ռոյալ (Արքայական) ջրանցքներով կապվում է Դուբլինի հետ։ Շ–ի վրա է Արդնաքրաշ ՀԷԿ–ը, ափերին՝ Քարիք, Աթլոն, Քիլալո, Լիմերիք քաղաքները։ ՇԱՆՍհ, նահանգ Չինաստանում, Հուան– հե գետի միջին հոսանքի ավազանում։ Տարածությունը 150 հզ․ կմ2 է, բն․՝ 23 մլն (1975), վարչական կենտրոնը՝ Տայյուան։ Շ–ի տարածքը զբաղեցնում են Լյոսա– յին սարավանդի արլ․ մասը և Տայհանշան լեռնաշղթայի արմ․ լանջերը։ Կլիման բա– րեխառն է, մուսսոնային։ Հունվարի մի– ջին ջերմաստիճանը հս–ում –16°C է, հվ–ում՝ –2°C, հուլիսինը՝ համապատաս– խանաբար 20°C և 25°C։ Տարեկան տեղում– ները 400–500 մմ են։ Բուսականությունը արմ–ում և հս–արմ–ում կիսաանապատային է, արլ–ում՝ անտառային։ Զարգացած են քարածխի արդյունահանությունը, մեքե– նաշինական, քիմ․, տեքստիլ, սննդի, շի– նանյութերի արդյունաբերությունը, մե– տալուրգիան, արհեստները։ Արդ․ հիմնա– կան կենտրոններն են՝ Տայյուանը, Դա– տունը, Ցանցյուանը։ Շ–ի տարածքը հնա– գույն հողագործական շրջան է։ Ցանքա– տարածությունների ավելի քան կեսը ըզ– բաղեցնում են հացահատիկային կուլտու– րաներ (ցորեն, չումիզա, չինական կո– րեկ, եգիպտացորեն, վարսակ)։ Մշակում են նաև բամբակենի, վուշ, քնջութ, գետ– նանուշ, շաքարի ճակնդեղ։ Կենտրոնա– կան և հվ․ շրջաններում տարեկան ստա– նում են գյուղատնտ․ 2 բերք։ Զբաղվում են նաև անասնապահությամբ։ ՇԱնՍՈՆ (ֆր․ chanson – երգ), 1․ պոլի– ֆոն երգի ժանր, որ մշակել են նիդերլան– դական դպրոցի ֆրանկո–ֆլամանդացի կոմպոզիտորները, XV դարում։ Շ–ների երևան գալը նախապատրաստվել է Գիյոմ դը Մաշոյի (XIV դ․) բալլադներով ու ռոնդոներով։ Ֆրանս, երաժշտ․ Վերա– ծննդի խոշորագույն ներկայացուցիչ Կ․ ժա– նեքենի (XVI դ․) շնորհիվ Շ–ները դարձան հոմոֆոն բնույթի, ազգային վառ յուրա– հատկություն ունեցող երգեր, XYII դ․ սկզբում լիովին տեղի տվեցին հոմոֆոն երգ–ռոմանսային ժանրերին։ 2․ XIX դա– րավերջի և XX դ․ ֆրանս․ Էստրադային երգի ժանր։ Հաճախ Շ–ի գրական տեքստի ու երաժշտության հեղինակը ինքը կա– տարողն Է՝ շանսոնյեն։ Խոշորա– գույն շանսոնյեներ են Մ․ Շեվալիեն, ժ․ Բրասենսը, Է․ Պիաֆը, Շ․ Ազնավուրը և ուրիշներ։ Գրկ․ Эрисман Г․, Французская песня, пер․ с франц․, М․, 1974; Тьер с о Ж-, История народной песни во Франции, пер․ с франц․, М․, 1975; Brochon P․, La Chanson fran<jaise, [v․ 1–2], P․, 1956–57․

ՇԱՆՍՈՆԷՏ (ֆրանս․ chansonnette, փոք– րացուցիչդ chanson – երգ), 1․ զվարթ, հաճախ թեթևամիտ բովանդակությամբ ոչ մեծ երգ։ Կատարումն ուղեկցվում է հա– րուստ ժեստիկուլյացիայով, երբեմն՝ պա– րային շարժումներով։ 2․ Այդպիսի երգեր կատարող երգչուհի (Ֆրանս, կաբարենե– րում, նախահեղափոխական Ռուսաստա– նի կաֆե–շանտաններում)։

ՇԱՆՑԵՐ Վիրգիլի Լեոնովիչ (կուսակցա– կան ծածկանունը՝ Մ ա ր ա տ) (1867– 1911), Ռուսաստանի հեղափոխական շարժման գործիչ։ 1880-ական թթ․ հարել է նարոդովոլցիներին։ 1901-ից կուսակցա– կան աշխատանքներ է կատարել Մոսկվա– յում։ Աքսորվել է Արևելյան Սիբիր։ ՌՍԴԲԿ II համագումարից (1903) հետո՝ բոլշևիկ։ 1904-ին ՌՍԴԲԿ Մոսկվայի կոմիտեի ան– դամ, 1905-ին դարձել է կոմիտեի ղեկա– վարներից մեկը, «Ռաբոչի» («Рабочий») թերթի խմբագիրը։ Մոսկվայի Դեկտեմբեր– յան զինված ապստամբության (1905) կազ– մակերպիչներից է։ 1906-ին եղել է ՌՍԴԲԿ Օմսկի, ապա՝ Պետերբուրգի կոմիտեների անդամ։ Կուսակցության V համագումա– րում ընտրվել է բոլշևիկյան կենտրոնի անդամ։ Բազմիցս բանտարկվել է և աքսոր– վել։ 1908-ին տարագրվել է։ Փարիզում 1909-ին մասնակցել է բոլշևիկյան «Պրո– լետարի» թերթի ընդլայնված խմբագրու– թյան խորհրդակցությանը, հարել է от- զովիսաներին, մտել <Վււքերյոդ> հակա– կուսակցական խմբի մեջ։ Ծանր հիվանդ վիճակում վերադարձել է Ռուսաստան։

ՇԱՇԿԻ, խաղ մեկընդմեջ մուգ և բաց գույ– նի վանդակներով քառակուսի տախտա– կի վրա՝ որոշակի թվով սև և սպիտակ քա– րերով։ խաղում են երկուսով։ Նպատակն է ոչնչացնել մրցակցի քարերը կամ ստեղծել այնպիսի վիճակ, որ դրանք զրկվեն քայլ կատարելու հնարավորությունից։ Տարած– ված են Շ–ի ռուս․, անգլ․, գերմ․, իտալ․ (64 վանդակ* 12 քար), միջազգային՝ ֆրանս․, լեհ․ (100, 20) և կանադ․ (144, 30) տեսակները։ Խաղի կանոնների հա– մաձայն քարը շարժվում է մեկ քառակուսի առաջ՝ անկյունագծային մուգ դաշտով, աջ կամ ձախ։ Մրցակցի քարը կարելի է վերցնել և՝ ետ, և՝ առաջ։ Հասնելով վեր– ջին հորիզոնական՝ քարը համարվում է «տամա» (շարժվում է ցանկացած հեռա– վորությամբ)։ Շ–ի մասին նախնական տվյալներ կան հին եգիպտական հուշար– ձաններում։ Ազգային Շ–ի չեմպիոնատ– ներ անցկացվում են XIX դարից (Ռուսաս– տանում՝ 1896-ին)։ 1894-ից անցկացվում են 100-վանդականոց Շ–ի աշխարհի չեմ– պիոնատներ (առաջին չեմպիոնը՝ Ի․ Վեյս, Ֆրանսիա, 1894–1912)։ 1947-ին հիմնվել է Շ–ի միջազգային ֆեդերացիան (ՖՄԺԴ), որի պաշտոնական մրցումները (տղա– մարդկանց) տեղի են ունենում ամենամյա փուլերից կազմված քառամյա մրցաշրջա– նում։ ԱՄՀՄ–ից աշխարհի չեմպիոններ են եղել Ի․ Կուպերմանը, Վ․ Շչեգոլովը, Ա․ Անդրեյկոն։ 1965-ից տեղի են ունենում Եվրոպայի (տղամարդկանց), 1972-ից՝ աշխարհի երիտասարդական և 1974-ից՝ կանանց մրցումներ։ Շ–ի միջազգային գրոսմայստերի և միջազգային մրցավա– րի կոչումները սահմանվել են 1947-ին։ ՄՍՀՄ–ում 1924-ից անցկացվում են ռուս․, 1954-ից՝ միջազգային Շ–ի չեմպիոնատ– ներ (ռուս․ Շ–ի ՍՍՀՄ չեմպիոն է եղել գրոսմայստեր Վ․ Դաբրիելյանը)։ ՍՍՀՄ Շ–ի ֆեդերացիայի պատմությունը սկըս– վում է 1924-ից (ինքնուրույն համամիու– թենական ֆեդերացիա՝ 1960-ից, ՖՄԺԴ–ի անդամ՝ 1956<-ից)։ Շ–ի ՍՍՀՄ գրոսմայստե– րի կոչումը սահմանվել է 1961-ին։ ՍՍՀՄ–ում անցկացվում են ռուս, և միջազ– գային Շ–ի երիտասարդական, հանրապե– տությունների թիմային, ՍՍՀՄ գավաթի (մարզական ընկերությունների միջև) ամե– նամյա մրցումներ։ Մասսայականություն են վայելում դպրոցականների «Հրաշք շաշկի» և «Մեծ շաշկի» մրցումները։ ՀՍՍՀ Շ–ի ֆեդերացիան ստեղծվել է 1959-ին, նույն թվականից հանրապետության թի– մերը մասնակցում են միութենական առաջ– նություններին։ 1977-ին Արթիկում անց– կացվել է «Հրաշք շաշկի»-ի միութենական առաջնությունը։ Տեղի են ունենում ամե– նամյա շրջանային, քաղաքային ու հան– րապետական առաջնության մրցումներ։ ՀՍՍՀ–ում կա Շ–ի ՍՍՀՄ սպորտի 8 վար– պետ։

ՇԱՊԱՆՅԱՆ (Շ ա բ ա ն յ ա ն) Արսեն (1864, Կարին–1949, Փարիզ), հայ նկա– րիչ։ Մովորել է Վենետիկում, ապա մեկ– նել Թեոդոսիա, հանդիպել Հ․ Այվազովս– կոլն, որի խորհրդով և ուսանելու է մեկնել Փարիզ, հաճախել ժուլիան ակա– դեմիա՝ աշակերտելով Գ․ Մորոյին, ժ․ Պ․ Լորանսին և Բ․ Կոնստանին։ Ստեղծել է հիմնականում ծովանկարներ։ Առաջին ան– գամ աշխատանքները ցուցադրել է Փա– րիզում, 1894-ին՝ ներկայացնելով Բրետա– նի ծովափնյա տեսարաններ պատկերող նկարներ։ Շ–ի ծովանկարներին բնորոշ է բանաստէղծականոլթյունը, խոհակա– նությունը։ Նշանավոր գործերից են՝ «Վեր– ջալույս Բրետանում», «Լուսնի լույսով», «Պայծառ գիշեր», «Ցայգախոհք», «Լուս– նյակ գիշեր», «Լուսնկայն»։ Ստեղծել է նաև կենցաղային նկարներ («Խաչափառ որսացող կանայք»), նատյուրմորտներ։ Շ–ի ստեղծագործությունները ցուցադրվել են նաև Լոնդոնում։ Փարիզի ժորժ Պտի