Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/467

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Շ․ հակադրությունների՝ բացարձակի և հարաբերականի, կայունի և Փոփոխա– կանի, անընդհատի և ընդհատի միասնու– թյուն է։ Շ–ման աղբյուրը մատերիային հատուկ այդ հակադրությունների ւիոխկա– պակցվածությունն է, և այդ պատճառով Շ, հանդես է գալիս որպես մատերիայի ինք– նաշարժում։ Շ–ման հակասականությունը բացահայտվել է դեռես հին աշխարհում (Չինաստան, Հնդկաստան, Հունաստան)։ Զենոն էչեացին առաջադրել է Շ–ման հակասությանը վերաբերող խնդիրներ (տես Ապորիա)։ Մատերիայի Շ․ բազմազան է և դրսևոր– վում է տարբեր ձեերով։ Շ–ման յուրաքան– չյուր ձևին համապատասխանում են առանձնահատուկ օրինաչափություններ, որոնք գործում են մատերիական փոխազ– դեցությունների որոշակի դասի սահման– ներում։ Ֆ․ էնգելսը, հետազոտելով Շ–ման ձեերը, տվեյ է դրանց դասակարգումը, մեխանիկական, ֆիզիկական, քիմ․, կենսբ․, հասարակական։ Շ–ման բարձրա– գույն ձեերը պատմականորեն ծագում են համեմատաբար ցածր ձեերի հիման վրա ե, իրենց կառուցվածքի ու զարգացման օրենքներին համապատասխան, ցածր ձե– վերը փոխակերպված ներառում են իրենց մեջ։ Շ–ման բարձրագույն ձեերը որակա– պես տարբերվում են ցածրերից և չեն հանգում դրանց։ Արդի գիտությունը, հաս– տատելով էնգելսի դասակարգման սկըզ– բունքների մեթոդաբանական նշանակու– թյունը, միաժամանակ ճշգրտում է Շ–ման ձեերի առանձնահատկությունները, բա– ցահայտում նոր օրինաչափություններ։ Գրկ, է և գ և լ ս Ֆ․, Բնության դիալեկտի– կա, Ե․, 1969։ Ն ու յ ն ի, Անտի–Դյուրինգ, Ե․, 1967։ Լ ն ն ի ն Վ․ Ւ․, Փիլիսոփայական տետ– րեր, Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 29։ Мелюхин С․ Т․, Материя в её единстве, бесконечности и развитии, М», 1966; Структура и формы ма– терии (Сб․ ст․), М․, 1967; Кедров Б․ М․, Предмет и взаимосвязь естественных наук, 2 изд․, М․, 1967․

ՇԱՐԺՈՒՄ (կենսբ․), կենդանիների և մ ա ր դ ու, կենսագործունեության դրսեորման հիմնական ձեերից մեկը, որն ապահովում է միջավայրի հետ օրգանիզ– մի ակտիվ փոխհարաբերության հնարա– վորությունը և ակտիվ հարմարվողակա– նությունը շրջապատող միջավայրին։ Կեն– դանիների մեծամասնությանը (բացի սպունգներից, կորալներից են) հատուկ են զարգացած լոկոմոտորային (տեղա– շարժական) Շ–ները։ Տարբերում են դրանց 2 տիպ․ պասսիվ և ակտիվ։ Պասսիվ Շ–նե– րը պայմանավորված են միջավայրի պայ– մանների ֆիզիկական հատկությունների կամ մարմնի տեսակարար կշռի փոփոխու– թյամբ։ Այդպիսի Շ–ման օրինակ է օդա– յին հոսանքներն օգտագործող թռչուննե– րի ճախրումը։ Ակտիվ Շ–ման հիմքում ընկած են կենդանու ամբողջ մարմնի կամ առանձին մասերի հաջորդական ռիթմիկ կծկումներն ու թուլացումները։ Կախված միջավայրից և Շ–ման դրսեորման ձևից, տարբերում են՝ քայլերով, վազքով, ոստ– յուններով, սողալով, սահելով, լողալով և թռչելով կատարվող Շ–ներ։ Շ–ներն իրա– կանացվում են հատուկ օրգանների մի– ջոցով, որոնք տարբեր կենդանիների մոտ տարբեր են (կեղծ ոտքեր, թարթիչ– ներ, մտրակիկներ, խոզաններ են)։ Այդ տարբերությունը պայմանավորված է մի– ջավայրի պայմաններով և կենդանու տե– ղաշարժման ձեով։ Շ–ման ամենատարած– ված օրգանները վերջավորություններն են, որոնք լծակների համակարգ են և շարժ– վում են մկանների կծկման ու թուլաց– ման շնորհիվ։ Կենդանական աշխարհի էվոլյուցիայի պրոցեսում Շ–ները փոփոխ– վել և բարդացել են4 լայնացնելով օրգա– նիզմների կենսական հնարավորություն– ները։ Առավել բարդ ու բազմազան են ող– նաշարավորների Շ–ները, որը պայմա– նավորված է հիմնականում կարծր կմախ– քի և միջաձիգ զոլավոր մկանների առա– ջացմամբ, ինչպես նաև ավելի կատարե– լագործված զգացողության օրգանների ու նյարդային համակարգի առկայությամբ։ Մարդու Շ–ները բնության հետ փոխազդե– ցության և ակտիվ ներգործության կարե– վորագույն միջոց են։ Դրանք աչքի են ընկնում մեծ բազմազանությամբ և կապ– ված են տեղաշարժման, խոսելու, գրելու պրոֆեսիոնալ աշխատանքի, օրգանիզմի ֆիզիկական զարգացման հետ են։ Մարդու և կենդանիների Շ–ների ուսումնասիրու– թյան մեջ կարելի է առանձնացնել 2 ուղ– ղություն՝ կենսամեխանիկական և նյար– դաֆիզիոլոգիական։ Կենսամեխանիկա– կան ուղղությունն ուսումնասիրում է հե– նաշարժական ապարատի կառուցվածքը, բացահայտում բնական Շ–ների կինեմա– տիկական և դինամիկական նկարագրե– րը են։ Նյարդաֆիզիոլոգիական ուղղու– թյունը պարզաբանում է նյարդային հա– մակարգի կողմից Շ–ների ղեկավարման օրինաչափությունները։ Շ․ բ ու յ ս և ր ի․ բույսերը տարա– ծության մեջ չեն տեղաշարժվում, այլ կատարում են հարմարվողական պասսիվ և ակտիվ Շ–ներ։ Պասսիվ Շ․ կապված է բջջաթաղանթի կոլոիդներում ջրի պարու– նակության Փոփոխության հետ և մեծ դեր է կատարում ծաղկավոր բույսերի սերմերի ու պտուղների տարածման գործում։ Օրի– նակ, փետրախոտի և ճայկտուցի պտուղ– ները հիգրոսկոպիկության շնորհիվ խըր– վում են հողի մեջ։ Դեղին ակացիայի հա– սուն ունդը չորանում է, փեղկերը ոլոր– վելով բացվում են և սերմերը ցրում։ Ակ– տիվ Շ․ պայմանավորվում է գրգռականու– թյամբ և բույսերի բջջապլագմայի սպի– տակուցների կծկելիությամբ, ինչպես նաե աճման պրոցեսներով։ Բույսերի կողմից ընկալված գրգիռը հաղորդվում է բջջա– պլագմայի թելիկներով՝ պլազմոդեսմնե– րով, որին հետևում է բույսի, որպես մեկ ամբողջության, պատասխանը։ Թույլ գըր– գիռը ուժեղացնում, իսկ ուժեղը ճնշում է բույսի ֆիզիոլոգիական պրոցեսները։ Ակ– տիվ Շ–ները լինում են դանդաղ (աճման) և արագ (կծկողական)։ Աճման Շ–ներ են նուաացիաները, արոպիզւէները և նաս– աիաները։ Կծկողական Շ–ները հաճախ կոչվում են տուրգորային (տես Տուրգոր)։ Այս Շ–ները ադենոզինեռֆոսֆորաթթվի (ԱԵՖ) և կծկողական սպիտակուցների փոխազդեցության արդյունք են։ Այսպի– սով ե՝ բույսերի կծկողական Շ․, ե՝ մար– դու մկանների կծկումը, ե՝ լորձասնկերի ու ջրիմուռների զոոսպորների Շ–ները կատարվում են կենսաբանական համար– յա նույն մեխանիզմով։ Ակտիվ կծկողա– կան Շ–ների թվին են պատկանում տա– րածության մեջ որո& ցածրակարգ օրգա– նիզմների՝ բակտերիաների, ջրիմուռների են տեղաշարժերը՝ աաքսիսները, որոնք, ինչպես տրոպիզմները, կատարվում են միակողմանի գրգռի ազդեցության հե– տևանքով։ Գրկ * Гамбарян Л- С․, Вопросы фи– зиологии двигательного анализатора, М․, 1962; Александр Р․, Биомеханика, пер․ с англ․, М․, 1970․

ՇԱՐԺՈՒՄ», ազգային, հասարակական, գրական շաբաթաթերթ։ Հնչակյան կու– սակցության հրատարակություն։ Լույս է տեսնում 1937-ից, Բուենոս Այրեսում։ 1սըմ– բագիրներ՝ Ա․ էոլմեսեքյան, Ն․ Կուժնունի, Վ․ Աճեմյան, Ս․ Սարգիսյան։ Ծառայում է ազգապահպանման գործին, լուսաբանում Մովետական Հայաստանի նվաճումները, հայկ․ գաղթավայրերի առօրյան, հայրե– նակցական միությունների գործունեու– թյունը։ Դրական բաժնում տպագրվում են հայ սովետական և սփյուռքի հեղինակ– ների գործեր, արվեստի և գրականության նշանավոր գործիչների մասին տեղեկու– թյուններ։ Թերթի իսպանական բաժնում տպագրվող նյութերը նվիրված են իսպա– նախոս հայ երիտասարդության հայեցի դաստիարակության խնդրին։

ՇԱՐԻԱԹ– (< արաբ, շարիա–ճշմարիտ ուղի, գործելակերպ), իսլամի կրոնական և իրավական նորմերի ժողովածու, մշակ– վել է Արաբական խալիֆայությունում՝ VII–XII դդ․։ Մահմեդականների կրոնա– կան հիմնական պարտավորությունների մասին պատվիրաններից բացի, ընդգըր– կում է սեփականության, պետ․, պարտա– վորական, ժառանգական, քրեական, քա– ղաքացիական, ընտանեկան, դատավա– րական և իրավունքի այլ նորմեր։ Շ–ի աղ– բյուր են՝ Ղուրանը, սուննան, իջման (մահ– մեդականության կրոնի քարոզիչների ասույթներ) և ղիյասը (Ղուրանի և սուն– նայի մեկնաբանություն)։ Շ․ քարոզում է հնազանդություն տերերին, համբերու– թյուն, հավատարմություն, մարդու կողմից մարդու շահագործում, այլակրոն ազգերի և ժողովուրդների նկատմամբ կրոնական ու ազգային թշնամանք, կնոջը՝ անվերապահ հնազանդություն տղամարդուն։ Արաբ․, թուրք, և պարսկ․ նվաճողները Շ․ օգտա– գործում էին իրենց տիրապետության տակ գտնվող ժողովուրդների (աավոններ, հունգարացիներ, հույներ, հայեր, վրա– ցիներ ևն) անօրինակ հարստահարումը, նրանց նկատմամբ ազգային անհանդուր– ժողականությունը հիմնավորելու նպատա– կով։ ՄՍՀՄ–ում Շ–ի դատարաններն ու նորմերն արգելված են։ Մահմեդական երկրների մեծ մասում (Պակիստան, Հյու– սիսային Աֆրիկայի երկրներ, Իրան ևն) Շ–ի նորմերը ներառված են աշխարհիկ օրենսդրության մեջ։ Շ․ պահպանվում է որպես իրավունքի աղբյուր և մահմեդա– կան գաղափարախոսության հիմքերից է։

ՇԱՐԻԱԺ (ֆրանս․ charriage), տես Ծած՜ կայթ աեկաոնական։

ՇԱՐԻԱՆ, գետ Հայկական լեռնաշխար– հում։ Տես Րագրեանդ։

ՇԱՐԻԱՆԻ ԼԵՌՆԱՇՂԹԱ, գտնվում է Հայ– կական հրաբխային բարձրավանդակում,