Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/473

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

րային թատրոնում) բալետային ներկա– յացումների, ինչպես ն «Քաոս» (1972), «Աքսորական JVP 011» (1978, երկուսն էլ՝ «Հայֆիլմ» կինոստուդիա) ֆիլմերի ձևա– վորումները։ 1934-ից մասնակցում է հան– րապետական և համամիութենական ցու– ցահանդեսների։ 1962-ին ունեցել է անհա– տական ցուցահանդես Երևանում։ ՇԱ&ԱՐՅԱՆ Գուրգեն Անդրեասի (ծն․ 7․11․1908, ք․ Բաքու), հայ սովետական տն ա սնաբ ույ ժ–մանրէաբան։ Անասն ա– բուժ․ գիտ․ դ–ր (1946), պրոֆեսոր (1946), ՀՍՍՀ գիտ․ վաստ․ գործիչ (1965)։ ՍՄԿԿ անդամ 1941-ից։ 1932-ին ավարտել է Անդրկովկասի անասնաբուժական (այժմ՝ Երևանի անասնարած ․-անասնաբուժ․) ինստ–ը։ 1934-ից աշխատում է նույն ինստ–ում։ 1938-ից մանրէաբանության և վիրուսոլոգիայի ամբիոնի վարիչն է, միա– ժամանակ, 1942–55-ին՝ դիրեկտոր։ 1941–42-ին եղել է Հայկ․ անասնաբու– ժության ԴՀԻ–ի դիրեկտոր։ Գիտ․ աշխատանքները վերաբերում են գյուղատնտ․ կենդանիների մի շարք վա– րակիչ հիվանդությունների, անտիբիո– տիկների ազդեցության, իմունիտետի և այլ խնդիրներին։ ՍՍՀՄ–ում առաջինն է նկարագրել ոչխարների վարակիչ ինկտի– նան, Անդրկովկասում՝ խոշոր եղջերավոր– ների լեպտոսպիրոզը, ՀՍՍՀ–ում՝ ոչխար– ների ստաֆիլակոկային հիվանդություն– ները։ Կարևոր են նաև բրուցելոզի պատ– ճառագիտության, էպիզոստոլոգիայի, բուժման և կանխարգելման, թեյի սնկի կուլտուրայի, իմունիտետի վրա անտիբիո– տիկների ազդեցության հարցերին նվիր– ված աշխատանքները։ Պարգևատրվել է «Պատվո նշան> 2 շքա– նշանով և մեդալներով։ Երկ․ Թեյի սնկի կուլտուրան և նրա կիրա– ռումը անասնապահության մեջ, Ե․, 1959 (հեղինակակից՝ Դանիելովա Լ․ Թ․)։

ՇԱՏԱՐՏԱՆ Հրաչիկ Գրիգորի [ծն․ 19․8․ 1930, գ․ քևլուբաբ (ԼՂԻՄ–ի Ասկերանի շրջանում)], հայ սովետական փիլիսուիա։ Փիլ․ գիտ․ դ–ր (1970-ից), պրոֆեսոր (1973-ից)։ ՍՄԿԿ անդամ 1953-ից; Ավար– տել է Երևանի համալսարանի բանասի– րական ֆակուլտետը (1954)։ 1957-ից դա– սավանդում է Երևանի համալսարանում։ 1973–77-ին1 Բամակոյի (Մալի Հանրա– պետություն) բարձրագույն նորմալ դըպ– րոցի փիլ–յան ֆակուլտետի պրոֆեսոր։ 1979-ից աշխատում է ՀՍՍՀ բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթու– թյան մինիստրությունում։ Գիտ․ աշխա– տությունները վերաբերում են հայ փիլ–յան պատմության, իմացաբանության և մեթո– դաբանության հարցերին։ Երկ․ Ա․ Մ․ Գարագաշյանի աշխարհայաց– քը, Ե․, 1962; 11ղջախոհության տեղը իմացու– թյան պրոցեսում, Ե․, 1965։՞ Մետաֆիզիկայի իմացաբանական էությունը, Ե․, 1967։ ՇԱ&ԱՐՅԱՆ Ղևոնդ Լևոնի (20․11․1900, Շուշի –30․6․1961, Երևան), հայ սովետա– կան տնտեսագետ։ Տնտ․ գիտ․ դ–ր (1949), պրոֆեսոր (1949)։ ՍՄԿԿ անդամ 1945-ից։ 1919–20-ին ծառայել է կարմիր բանա– կում։ 1924-ին ավարտել է Թիֆլիսի պոլի– տեխնիկական ինստ–ի տնտեսագիտու– թյան ֆակուլտետը։ 1925-ից աշխատել է ՀՍՍՀ Պետպլանում (եղել է ճյուղային բաժինների պետ, ընտրվել նախագահու– թյան անդամ)։ Մասնակցել է ՀՍՍՀ ժող– տնտեսության հեռանկարային պլանների մշակմանը, եղել ՀՍՍՀ Գերագույն սովե– տի բյուջետային հանձնաժողովի խորհըր– դատու։ 1929-ից դասախոոել է Երևանի համալսարանում, 1932-ից՝ ֆինանսների և վարկի ամբիոնի վարիչ։ 1955-ից՝ էկոնո– միկայի և իրավունքի (հեռակա), 1957-ից՝ տնտեսագիտության ֆակուլտետի դեկան։ Աշխատությունները վերաբերում են ՀՍՍՀ պետ․ բյուջեի, ֆինանսական և վարկա– յին համակարգի զարգացման հարցերին։ Պարգևատրվել է Աշխատանքային կար– միր դրոշի շքանշանով։ Երկ․ Սովետական վալյուտան ամենտկայուն վալյուտան է աշխարհում, Ե․, 1950։ Վ․ Ի․ Լենինը սովետական ֆինանսների մսաին, Ե„ 1960։ Ֆինանսները և սոցիալիստական շինա– րարությունը ՀՄՍՌ–ում 40 տարում, Ե․, 1960։ СШЦГЗЦЪ Մարիա Սմբատի [ծն․ 18․1․ 1924, գ․ խնուշինակ (ԼՂԻՄ Մարտունոլ շրջանում)], հայ սովետական իրավաբան։ Իրավաբանական գիտ․ դ–ր (1972), պրո– ֆեսոր (1974)։ ՍՄԿԿ անդամ 1944-ից։ Ավարտել է Ադրբ․ համալսարանի իրավա– բանական ֆակուլտետը (1946)։ 1946– 1950-ին աշխատել է փաստաբան, 1950– 1951-ին՝ համամիութենական հեռակա իրավաբանական ինստ–ի Օրջոնիկիձեի բաժանմունքի դիրեկտոր, 1951-ից՝ ինստ–ի քաղաքացիական դատավարության ամ– բիոնի դասախոս (Մոսկվայում), 1970-ից՝ ամբիոնի վարիչ։ Շ․ քաղաքացիական իրավունքի, քաղաքացիական դատավա– րության իրավունքի մի շարք ձեռնարկնե– րի համահեղինակ է։ Մասնակցել է ՍՍՀՄ և միութենական հանրապետությունների քաղաքացիական դատավարության, նո– տարիատի, պետ․ իրավարարության մա– սին օրենքների մշակմանը։ Երկ․ Субъекты советского гражданского процессуального права, М․, 1970․ ՇԱ£ԱՐ311Ն Վռամշապուհ Ավետիսի [ծն․ 25․9(8․10)․ 1906, Բաքու], հայ սովետական նկարիչ։ ՀՍՍՀ արվեստի վաստ․ գործիչ (1967)։ 1934-ին ավարտել է Մոսկվայի Վ․ Շաքար– յան․ «Ինքնանը– կար» (1962, նկար– չի սեփականու– թյունը) ՎխՈՒՏԵԻՆԸ (ղեկ–ներ՝ Ն․ Ն․ Կուպրեյա– նով, Վ․ Ա․ Ֆավորսկի), որպես մանկա– վարժ աշխատել Մոսկվայի, Դոնի Ռոստո– վի, Կրասնոդարի, Օմսկի, Քիշնեի գե– ղարվեստական ուս․ հաստատություննե– րում։ 1946-ից դասախոսում է Երեանի գեղարվեստա՜թատերական ինստ–ում (1963-ից՝ պրոֆեսոր, 1946–՚76-ին՝ գծա– նկարի ամբիոնի վարիչ)։ Ստեղծագործում է գրաֆիկայի և գեղանկարչության մարզե– րում։ Վաղ շրջանի աշխատանքների մնծ մասը այրվել է Հայրենական մեծ պատե– Վ․ Շաքարյան․ «Գանթե» (1965, Հայաստանի պետ․ պատկերասրահ, Երևան) րազմի տարիներին (պահպանվածներից են՝ «Կերչի նեղուցը», 1944, «Շատ կռվե– ցին», 1944)։ Շ–ի ստեղծագործությանը բնորոշ է գծի պլաստիկական արտահայտ– չականությունը, հորինվածքի կառուցի– կությունն ու դասական պարզությունը։ 1946–80-ական թթ․ գործերում («Զանգվի ափին», 1946, «Մարսիասը և Վեներան», 1950, «Ինքնանկար», I960, <Դանթե», 1965, «Ներկարար Հակոբը», 1967 են) Շ․ Վ․ Շ ա ք արյան․ «Հուդիթ», մատիտանկար (1966, ժամանակակից արվեստի թանգարան, Երևան) հանդես է գալիս որպես գծանկարի վար– պետ, կոմպոզիցիոն պատկերի և դիմա– նկարի նշանավոր ներկայացուցիչներից մեկը սովետահայ կերպարվեստում։ Տե– սական աշխատություններ է գրել կոմպո– զիցիայի, հեռանկարչության, գծանկարի և գույնի մասին։ 1934-ից մասնակցում է միութենական, հանրապետական ցու– ցահանդեսների։ Պ․ Հայթայան․

ՇԱՔԱՐՆԵՐ, ցածրամոլեկուլային ածխա– ջրեր՝․ Ջրում լուծելի, քաղցրահամ, բյու– րեղական նյութեր են։ Շ–ի դասին են պատ– կանում միաշաքարները և օլիգոշաքար– ները։ Միաշաքարները չհիդրո– լիզվող ածխաջրեր են, բազմաօքսիալդե– հիդներ կամ բազմաօքսիկետոններ (ալ– դոզներ կամ կեսազներ), որոնց անվա– նում են նաև պարզ Շ․ կամ մոնոզներ։ Շ–ի մոլեկուլները աւդեհիդային, կեաո– նային բաց շղթաներ են կամ կիսաացետա– լային օղակներ։ Կարևոր միաշաքարներ են գլյուկոզը և ֆրուկտոզը։