Երկ․ Տագնապ, Ե․, 1965; Արհամարհանք, Ե․, 1977։
ՄՈՐԱՎԻԱ (չեխ․ Morava), պատմական մարզ Չեխոսլովակիայում։ Մ․ թ․ ա․ մոտ 400-ին Մ–ի տարածքում բնակություն են հաստատել կելտերը, 1-ին հազարամյակի կեսին՝ սլավոնները (մորավներ և ուրիշ– ներ), որոնք VI–VII դդ․ դարձել են գերա– կշռող։ 623–658-ին Մ․ եղել է սլավոն․ Սամո իշխանության, IX–X դդ․ Մեծ մո– րավական տերության, 1029-ից՝ չեխ Պըր– ժեմիսլովիչների իշխանության, ապա՝ թագավորության, 1182-ից՝ «Հռոմեական սրբազան կայսրության» կազմում, 1197-ից ենթարկվել է չեխ․ իշխանին (թագավորին)։ XIII դարից Մ–ում վերելք են ապրել ար– հեստները, քաղաքները, կազմավորվել է մորավական սեյմը։ XV դ․ Մ–ի գյուղացի– ները և քաղաքացիները մասնակցել են Հուս յան հեղափոխական շարժմանը։ XVI դ․ սկզբին Մ–ում տարածվել են Լյու– թերականությունը, անաբապտիզմը։ 1526-ից 1918-ը Մ–ին տիրել են Հաբսբուրգ– ները։ XX դ․ սկզբին Մ․ Ավստրո–Հունգա– րիայի առավել զարգացած մարզերից էր։ Չեխոսլովակյան հանրապետության ստեղ– ծումից (1918) հետո Մ․ մտել է նրա կազմի մեջ։ 1938–39-ին Մ․ օկուպացրել է ֆա– շիստական Գերմանիան, 1945-ի ապրիլ– մայիսին ազատագրել է սովետական բա– նակը։ 1949-ին Մ․ բաժանվել է վարչական մարզերի։ 1969-ից Չեխոսլովակյան Սո– ցիալիստական Հանրապետության կազ– մում է։
ՄՈՐԱՏԻՆ, Ֆեռնանդես դը Մո– րատին (Fernandez de Moratin) Լեան– դրո (1760, Մադրիդ–1828, Փարիզ), իս– պանացի դրամատուրգ։ «Իսպանական թատրոնի ծագումը» (1820–21) աշխատու– թյունում տվել է XIV–XVII դդ․ իսպանա– կան թատրոնի զարգացման տեսությունը։ Նրա գեղագիտական հայացքներն արտա– ցոլված են «Նոր կատակերգություն կամ Սրճարան» (1792) պիեսում։ Մոլիերի ազ– դեցությամբ գրված «Ծերուկը U աղջիկը» (1786, հրտ․ 1795), «Բարոնը» (հրտ․ 1803), «Կեղծ սուրբը» (1791, հրտ․ 1804), «Երբ աղջիկներն ասում են «այո» (1801, հրտ․ 1806) կենցաղային կատակերգություննե– րում Մ․ հանդես է եկել ազատ զգացմունք– ների պաշտպանությամբ, ընդդեմ ծնողնե– րի բռնակալության։ Նրա կատակերգու– թյուններում ֆրանս․ լուսավորական կլա– սիցիզմի սկզբունքները զուգորդվում են իսպանական դասական դրամատուրգիա– յի տարրերի հետ։ Մ–ի ստեղծագործությու– նը ազդեցություն է գործել XIX դ․ իսպա– նական ռեալիստական կենցաղային կա– տակերգության ձևավորման վրա։
ՄՈՐԱՏՈՐԻՈհՄ (< լատ․ moratorius – ուշացող, հապաղող), տես Տարկետում։ Մ ՈՐ ԳԱՆ (Morgan) Թոմաս Հանտ (1866– 1945), ամերիկացի կենսաբան, գենետի– կայի հիմնադիրներից, ԱՄՆ–ի ազգային ԳԱ պրեզիդենտ (1927–31)։ Ավարտել է Կենտուքիի (1886) և Ջ․ Հոփքինսի (1891, Բալթիմոր) համալսարանները։ Եղել է Բրին–Մորի Կանանց կոլեջի (1891–1904) և Նյու Ցորքի Կոլումբիայի համալսարանի (1904–28) պրոֆեսոր, Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստ–ի կենսաբանու– թյան լաբորատորիայի ղեկավար (1928– Թ․ Մորգան Լ․ Մորգան 1945)։ Սկզբնական աշխատանքները վե– րաբերում են փորձարարական սաղմնա– բանությանը, կենդանիների օրգանիզմի ռեգեներացիայի և սեռի որոշման հար– ցերին։ 1910-ից ուսումնասիրել է մուտա– ցիաների ժառանգումը գենետիկական նոր օբյեկտի՝ դրոզոֆիլ պտղաճանճի մոտ։ Դրա հիման վրա Մ․ փորձնականորեն հիմնավորել է (աշխատակիցների հետ) ժառանգականության նյութական հիմքի մասին պատկերացումները և վերջնակա– նորեն ապացուցել ու ավարտել ժառանգա– կանության քրոմոսոմային տեսությունը։ Մ–ի և նրա աշխատակիցների կողմից հաս– տատված գենի շղթայակցման և կրոսին– գովերի օրինաչափությունները բացա– հայտեցին Մենղեւի օրենքների բջջաբա– նական մեխանիզմները և խթան հանդի– սացան բնական ընտրության տեսության գենետիկական հիմքերի մշակման հա– մար։ Մ․ նոբելյան մրցանակի դափնեկիր է (1933), ՍՍՀՄ ԳԱ պատվավոր անդամ (1932)-ից։ Երկ․ Теория гена, Л․, 1927; Развитие и наследственность, М․–Л․, 1937; Избранные работы по генетике, М․–Л․, 1937․
ՄՈՐԳԱՆ ժան ժակ Մարի դը (3․6․1857, Ցուիսսո, Լուար և Շեր –12․6․1924, Մար– սել), ֆրանսիացի հնագետ, երկրաբան, ազգագրագետ, պատմաբան։ 1872–74-ին մասնակցել է Կամպինյի, հետագայում՝ Ֆրանսիայի քարեդարյան այլ հնավայրե– րի պեղումներին։ Մ․ հնագիտությամբ լըր– ջորեն զբաղվել է Հայաստանում՝ Ալա– վերդու պղնձահանքերում որպես ինժե– ներ–երկրաբան աշխատելիս։ 1887–88-ին Դեբեդի ավազանում, Ալավերդու և Այրու– մի շրջակայքում գտնվող Շայթանդաղի, Ախթալայի, Ուչքիլիսայի և Մուսիերի դամ– բարանադաշտ երում պեղել է 956 դամբա– րան, որոնցից հայտնաբերված նյութերը վերաբերում են Հայաստանի մշակույթին երկաթի տարածման ժամանակաշրջանում (մ․ թ․ ա․ X–VII դդ․)։ 1889–91-ին ղե– կավարել է հնագիտական արշավախմբի աշխատանքները Պարսկաստանում, 1892–97-ին՝ եղել Եգիպտոսի հնություն– ների դիրեկտորը, հայտնագործել հին քարի դարը և արդյունավետ պեղումներ կատարել մ․ թ․ ա․ V–IV հազարամյակ– ների էլ Ամրահ և Նեգադահ հուշարձան– ներում։ 1897-ից Մ․ ղեկավարել է Շոշի (Իրան) պեղումները, հայտնաբերել Համմուրա– բիի օրենքներով կոթողը, Նարամսին թա– գավորի արձանագրությունները ևն։ 1909-ին, վերադառնալով Հայաստան, հայտնագործել է Հայաստանի հին քարի դարը, մասնակիորեն ուսումնասիրել Ար– տին լեռան, Հաջի–Բաղերի, Ճամ–Մեվրի և Ղփչաղի մի շարք քարեդարյան կայան– ներ, առանձնացրել պալեոլիթյան ու նեո– լիթյան գործիքները։ 1919-ին Փարիզում հրատարակել է «Հայ ժողովրդի պատմու– թյուն» աշխատությունը (հայ․ հրտ․ 1947)։ Երկ․ Доисторическое человечество, пер․ с франц․, М․–Л-, 1926; Mission scientifique au Caucase, v․ 1–2, P․, 1889․ Գ․ Արեշյան
ՄՈՐԳԱՆ Լուիս Հենրի (1818–1881), ամե– րիկյան ազգագրագետ և հնագետ, նախ– նադարյան հասարակության պատմա– բան, հասարակական առաջադեմ գործիչ։ ԱՄՆ–ի ազգային ԳԱ անդամ (1875)։ Կըր– թությամբ՝ իրավաբան։ Վաղ հասակից հետաքրքրվել է հնդկացի–իրոկեզների կենցաղով։ 1840-ին հիմնել է հնդկացինե– րին ուսումնասիրող և օգնող ընկերու– թյուն։ 1874-ին որդեգրվել է իրոկեզյան սենեկա ցեղի կողմից։ Մ–ի առաջին խո– շոր աշխատությունը՝ «Իրոկեզների լի– գան» (1851), ցարդ մնում է որպես այդ ցեղերի վերաբերյալ կարևոր ուսումնասի– րություն։ Հետագա աշխատություններում, որոնցից հիմնականն է «Հնադարյան հա– սարակությունը․․․» (1877, ռուս, թրգմ․, 2 հրտ․, 1934), Մ․ պաշտպանել և զարգաց– րել է մարդկության առաջընթացի և պատ– մական ուղու միասնության գաղափարնե– րը ։ Նրա ուսմունքում կենտրոնական տեղ է գրավել տոհմի՝ որպես նախնադարյան հասարակության պատմական–ընդհանրա– կան գլխավոր բջջի մասին դրույթը։ Դրան են կապված սեփականության հանրային ձևերից մասնավորին և ընտանիքի ու ամուսնության՝ խմբական ձևերից անհա– տականի զարգացման վերաբերյալ դրույթ– ները։ Մ․ մշակել է նաև նախնադարյան պատմության գիտական պարբերացումը, այն բաժանելով վայրենության և բարբա– րոսության դարաշրջանների, իսկ դրան– ցից յուրաքանչյուրը՝ երեք ենթադարա– շրջանների։ Մ–ի հայեցակետերի շուրջ մինչև այժմ էլ պայքար է գնում ազգագրական գիտու– թյան առաջադեմ և հետադեմ հոսանքնե– րի միջև։ ժամանակակից ազգագրության և հնագիտության տվյաւները ցույց են տալիս, որ Մ–ի մի շարք մասնավոր դրույթ– ներ ճշգրտման կարիք ունեն, բայց նախ– նադարյան հասարակության վերաբեր– յալ նրա ուսմունքը, որը շարունակում է զարգացնել մարքսիստական գիտությու– նը, պահպանում է իր նշանակությունը։ Երկ․ Дома и домашняя жизнь американ– ских туземцев, пер․ с англ․, Л-, 1934․ Գրկ․ Էնգելս Ֆ․, Ընտանիքի, մասնա– վոր սեփականության և պետության ծագումը, Ե․, 1965։ Маркс К․, Конспект книги Льюи– са Г․ Моргана «Древнее общество» в кн․։ Архив Маркса и Энгельса, т․ 9, М․, 1941; Энгельс Ф․, Происхождение семьи, частной собственности и государства, Маркс К․ и Энгельс Ф․, Соч․, 2 изд․, т․ 21; Косвен М․ О․, Л․ Г․ Морган․ Жизнь и учение, 2 изд․, Л․, 1935; Семёнов Ю- И․, Учение Моргана, марксизм и современная этнография, «Советская этнография*, 1964, № 4․
ՄՌՐԳԱՆ (De Morgan) Օգասաես դը (1806–1871), շոտլանդացի մաթեմատի– կոս և տրամաբան, մաթեմատիկական