տրամաբանության ստեղծողներից, հարա– բերությունների տրամաբանության հիմ– նադիրը։ Եղել է Լոնդոնի համալսարանա– յին կոլեջի պրոֆեսոր (1828–31, 1836– 1866), Լոնդոնի մաթեմատիկական ընկե– րության հիմնադիրն ու առաջին պրեզի– դենտը (1866)։ Հետազոտել է երկտեղանի հարաբերությունների նկատմամբ հիմնա– կան գործողությունները (շրջումը, լրա– ցումը, կոմպոզիցիան) և նրանց վերաբե– րող հիմնական գաղափարները (օրինակ, փոխանցականությունը)։ Ջ․ Բուլից ան– կախ հետազոտել է դասերի տրամաբանու– թյան որոշ հատկություններ, բացահայ– տել pvq=p&q; p&q–pvq օրենքները, որոնք անվանվում են «Դը Մորգանի օրենքներ»։ Հայտնի են նրա աշխատու– թյունները շարքերի տեսության, մաթեմա– տիկայի և ֆիզիկայի պատմության վերա– բերյալ։ Ի․ Զաաավսկի
ՄՈՐԳԵՆԹԱՈՒ (Morgenthau) Հենրի (1856–1946), ամերիկյան դիվանագետ, առևտրական։ Մասնագիտությամբ իրա– վաբան։ Եղել է իրավաբանական ֆիրմայի փայատեր (1879–99), Անշարժ գույքի գրավադրական և վարկի կենտրոնական ընկերության (1899–1905) և Հ․ Մորգեն– թաու ընկերության (1905–13) պրեզի– դենտը։ 1913–16-ին ԱՄՆ–ի դեսպանն էր Թուրքիայում․ առաջին համաշխարհային պատերազմը սկսվելուց հետո ներկա– յացրել է նաև Մեծ Բրիտանիայի, Ֆրան– սիայի, Ռուսաստանի, Իտալիայի, Բել– գիայի շահերը Օսմանյան կայսրությու– նում։ 1915-ից Մերձավոր Արեեւքոնմ ամե– րիկյան օգնության կոմիտեի (Ամերկոմ) փոխնախագահն էր։ Մեծ եղեռնի օրերին, հանդիպելով Թալեաթ և էնվեր փաշաների հետ, ապարդյուն փորձել է կանխել արև– մտահայության տեղահանությունն ու կո– տորածը։ Իր հուշագրություններում («Am– bassador Morgenthau’s Story», 1918) փաս– տական նյութերի հիման վրա նկարա– գրել է արևմտահայության ողբերգությու– նը՝ այն համարելով «պատմության ամե– նասարսափելի իրադարձությունը»։ Երկ․ Ամերիկյան դեսպանի հիշատակները և հայկական եղեոնի գաղտնիքները, ԿՊ, 1919։
ՄՈՐԴԵՆՏ (իտալ․ mordente), մելոդիկ զարդարման տեսակ։ Տես Զարղհնչյուն– ներ։
ՄՈՐԴՎԱԿԱՆ ԻՆՔՆԱՎԱՐ ՍՈՎԵՏԱԿԱՆ
ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ (Մորդովսկոյ Ավտոնոմնոյ Աովետսկոյ Սոցիալիստիչեսկոյ Ռեսպուբլիկաս), Մ որդովիա (Մորդովիյաս), ՌՍՖՍՀ կազմում։ Ստեղծվել է 1934-ի դեկտ․ 20-ին։ Տարածությունը 26,2 հզ․ կմ2 է, բն․ 983,7 հզ․ (1980-ի հունվար); Բաժանված է 21 վարչական շրջանի, ունի 7 քաղաք, 17 քտա։ Մայրաքաղաքը՝ Սարանսկ։ Պետական կարգը։ Մորդվական ԻՍՍՀ համաժողովրդական պետություն է, ինք– նավար սովետական սոցիալիստական հանրապետություն։ Գործող սահմանա– դրությունն ընդունվել է 1978-ին։ Պետ․ իշխանության բարձրագույն մարմինը հանրապետության միապալատ Գերա– գույն սովետն է, նստաշրջանների միջև ընկած ժամանակահատվածում՝ նրա նա– խագահությունը։ Գերագույն սովետը կազ– մում է կառավարություն՝ Մինիստրների խորհուրդը, ընտրում գերագույն դատա– րան։ ՍՍՀՄ Գերագույն սովետի Ազգու– թյունների սովետում Մորդվական ԻՍՍՀ–ից ընտրվում է 11 դեպուտատ։ Իշ– խանության տեղական մարմիններն են ժող․ դեպուտատների քաղաքային, շըր– ջանային, ավանային և գյուղական սո– վետները։ Հանրապետության դատախա– զին նշանակում է ՍՍՀՄ գլխավոր դատա– խազը՝ 5 տարի ժամկետով։ Բնությունը։ Մ․ գտնվում է Արևելա– Եվրոպական հարթավայրի արլ․ մասում, Վոլգայի ավազանում։ Հս–արլ–ում Օկա– Դոնի հարթավայրն է, հվ–արլ–ում՝ Մերձ– վոլգյան բարձրությունը; Օգտակար հա– նածոներից կան կրաքարեր, դոլոմիտ– ներ, տորֆ, կավիճ, մերգելներ, կավ, ավա– զաքար։ Կլիման չաւիավոր ցամաքային է, հունվարի միջին ջերմաստիճանը – 11,2°C է, հուլիսինը՝ 19,2°C, տարեկան տեղումները՝ 450–525 մմ, վեգետացիայի շրջանը՝ 137–144 օր։ Գլխավոր գետերն են Մոկշան (Օկայի վտակ) և Մուրան։ Գե– րակշռում են պոդզոլացած և լվացված սևահողերէւ, գետահովիտներում՝ ալյու– վիալ և տորֆաճահճային հողերը։ Տարած– քի մոտ 1 /4-ը անտառածածկ է։ Կենդանի– ներից տարածված են գայլը, աղվեսը, նապաստակը, որմզդեղնը, գորշուկը, կուղբը, վայրի խոզը, թռչուններից՝ մայ– րահավը, կաքավը ևն։ 1935-ին ստեղծվել է Մորդվական արգելանոցը։ Բնակչությունը։ Մորդվական ԻՍՍՀ– ում բնակվում են մորդվաներ, ռուս– ներ, թաթարներ, ուկրաինացիներ և այլք։ Միջին խտությունը 1 կմ2 վրա 37,5 մարդ է (1978-ի հունվար), քաղաքային բնակչու– թյունը՝ 47% ։ Քաղաքներն են Սարանսկը, Ռուզաևկան, Կովիլկինոն, Արդատովը, Ինսարը, Կրասնոսլոբոդսկը, Տեմնիկովը։ Պատմական ակնարկ։ Մ–ի տարածքում հնագիտական պեղումներով հայտնաբեր– վել են նոր քարի դարի հուշարձաններ։ Երկաթի դարի վաղ շրջանում Մ–ի տարած– քում բնակվել են գորոդեցյան մշակույթի (մ․ թ․ ա․ VII դ․– մ․ թ․ V դ․) ցեղեր։ Մորդ– վաների մասին առաջին գրավոր հիշա– տակությունը VI դարից է։ XII–XIII դդ․ Մ–ի տարածքում զարգացել են ֆեոդալա– կան հարաբերություններ, ձևավորվել ֆեոդալական տիպի քաղ․ կազմավորում– ներ։ XIII-XV դդ․ Մ․ ընկել է մոնղոլ– թաթարական լծի տակ (XIII դ․ մտնում էր Ռյազանի և Նիժնի Նովգորոդի իշխանու– թյունների մեջ)։Ռուս ժողովրդի հետ մորդ– վաներն ակտիվորեն մասնակցել են մոն–