Շերամ կոչը», «Լինենք եղբայրներ» և այլ երգեր։ 1915–35-ին Շ․ ապրել է Թիֆլիսում։ Այս շրջանի լավագույն գործերից են՝ «Սարեր կաղաչեմ», «Նա մի նազ ունի», «Քեզանից մաս չունիմ», «էլի երկինս ամպել է»։ Սի– րային–քնարական երգերից առավել ժո– ղովրդականություն են վայելում «Պար– ւոիզում վարդեր բացված», «Սիրուններ», «Շորորա», «Դու իմ մուսան ես», «Աննման փերի», «Թառը դոշիս» և այլ երգեր։ 1935-ին Շ․ տեղափոխվել է Երևան։ Որպես սաեղծագործող ձևավորվել է ժամանակի հայկ․ աշուղական երգարվեստի վերելք ապրող միջավայրում, որի հարուստ ավանդույթներն ընկալելով, հրաժարվել է բանաստեղծական բարդ ձևերից ու չա– փերից, նախընտրելով պարզն ու թեթևը՝ ինչը մոտիկ է բուն ժող․ մտածելակերպին ու տաղաչափությանը։ Որպես երգահան առավել համարձակորեն, քան իր նախորդ– ներն ու ժամանակակիցները, դիմել է հայկ․ բուն ժող․ թե՝ գեղջկական և թե՝ քաղաքային երգարվեստի ակունքներին, զարգացնելով քնարական եղանակավոր երգայնությունը, եղանակների գունեղու– թյունն ու հուզականությունը։ Շ–ի երգերի մեղեդիները նոտագրված և հրատարակ– ված են («Երգեր», 1959)։ Երկ․ Սեր և կռիվ, Ալեքսանդրապոլ, 1907։ Անջուր պարտեզ, Ալեքսանդրապոլ, 1913։ Երգեր (կազմ, և ծանոթագրեց Վ․ Տաւյանը), Ե․, 1969։ Գրկ․ և ր և մ յ ա ն Ա․, Աշուղ Գրիգոր Տալ– յան (Շերամ), նրա գործունեության 50-ամյա– կի առթիվ, Վնա․, 1930։ Շերամ [ժող․, առա– ծաբանը Գ․ Լևոնյանի], Ե․, 1945։ Մ ա ն ու կ– յան Մ․, Գուսան Շերամ, -«Տեղեկագիր ՀՍՍՀ ԳԱ», 1962, H 8։ Նույնի, Гусаны Армении, М․, 1977․ Շ• Գրիգորյան, Մ․ Մանուկյան
ՇԵՐԱՍ՛ թթենու, մետաքսա– գործ, կերպասագործ (Bombyx mori), իսկական մետաքսագործների (Bombycidae) ընտանիքի թիթեռ։ Թևերի բացվածքը 4–6 սմ է, բերանի ապարատը թերզարգացած է և չի սնվում։ Թրթուրը (շերամորդը) սնվում է թթենու տերևներով։ Կերակրման բնականոն պայմաններում (23–25°Շ–ում) թրթուրային փուլը տևում է 22–30 օր, որի ընթացքում թրթուրները 4 անգամ մաշկափոխվում են և անցնում 5 հասակ։ Թրթուրները ուտում են 20– 25 գ կեր (75%–ը՝ 5-րդ հասակում)։ Հա– սուն թրթուրները չեն սնվում և 3 օրվա ընթացքում իրենց շուրջը հյուսում են մե– տաքսե ամուր պատյան՝ բոժոժ, որի թա– ղանթը կազմված է 1000–1500 մ երկա– րությամբ չընդհատվող մետաքսաթելից; Կյանքի այդ պահին շերամորդն ունենում է մոտ 8 սմ երկարություն և 4 գ մարմնա– զանգված, որի մոտ 40% -ը, մետաքսագեղ– ձերն են։ Արտադրած հյութը բաղկացած է հիմնականում սպիտակուցներից, իս– կական մետաքսից՝ ֆիբրոինից և սոսըն– ձից՝ սերիցինից։ Բոժոժի հյուսման ժա– մանակ թրթուրը դուրս է մղում մետաքսա– հյութը և գլխի ճոճանակաձև շարժումնե– րով ութանման թելակույտեր դնում կա– ռուցվող բոժոժի պատերին։ Բոժոժահյուս– քի ավարտից հետո, 4-րդ օրը, թրթուրը բոժոժում փոխակերպվում է հարսնյա– կի, իսկ վերջինս 10-րդ օրում՝ թիթեռի։ Թիթեռը սերիցինազ ֆերմենտի օգնու– թյամբ լուծում է բոժոժի բևեռապատի սոսնձանյութը, ծակում է բոժոժը, դուրս գալիս և զուգավորվում։ Բեղմնավորված Շ՛երամի զարգացման փուլերը․ /․ ձուն (գրենա), 2․ թրթուրը, 3․ հարսնյակը, 4․ թիթեռը էգերը 2–3 օրվա ընթացքում ձվադրում են (յուրաքանչյուրը 500–700 ձու) և 10– 20 օր հետո սատկում։ Շ․ ընտանեցվել է Չինաստանում, մ․ թ․ ա․ 3 հզ․ տարի առաջ։ Հետագայում արհեստական ընտ– րության միջոցով բուծվել են նոր, տնտ․ բարձր հատկանիշներով տարբեր ցեղեր։ ժամանակակից շերամապահության, մեջ օգտագործվում են ավելի բարձր և որա– կով բոժոժի բերք տվող Շ–ի հիբրիդներ։ Գրկ• ւոես Շերամապահություն հոդվածի գրականությունը։ Ս, Սարգսյան
ՇԵՐԱՄԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ, գյուղատնտեսու– թյան ճյուղ, զբաղվում է շերամորդի բուծ– մամբ՝ բոժոժ (բնական մետաքսահումք) ստանալու նպատակով։ ՍՍՀՄ–ում բու– ծում են ընտանեցված թթենու շերամը, իսկ որոշ երկրներում (Չինաստան, ճա– պոնիցս, Հնդկաստան, Կորեա) օգտագոր– ծում են նաև մետաքսագործների մի քա– նի վայրի տեսակների բոժոժները։ Բնա– կան մետաքս ստանալու նպատակով թթե– նու շերամորդի բուծմամբ առաջինն սկսել են զբաղվել Չինաստանում, մ․ թ․ մոտ 5 հզ․ տարի առաջ։ ՍՍՀՄ տարածքում (Միջին Ասիա, Անդրկովկաս) Շ․ գոյու– թյուն է ունեցել V–VII դդ․ սկսած։ Հա– յաստան մուտք է գործել VI–VII դդ․ (տես Մետաքսյա գործվածքների արդյունաբե– րություն, Մետաքսագործություն)։ ՍՍՀՄ–ում կազմակերպվել են խոշոր մասնագիտացված շերամապահական տնտեսությոէններ, գրենայի գործարան– ներ, բոժոժների սկզբնական մշակման կետեր, մետաքսափաթաթման ֆաբրի– կաներ, թթենու պետ․ և կոլտնտեսային տնկարաններ, ստեղծվել են սելեկցիոն– տոհմային աշխատանքների, մթերումնե– րի և բոժոժների սկզբնական վերամշակ– ման պետ․ միասնական համակարգ, ԳՀԻ–ներ, լաբորատորիաներ, տոհմաբու– ծական տնտեսություններ։ Սովետական գիտնականները բուծել են շերամի սպի– տակաբոժոժ բարձր մթերատու ցեղեր և հիբրիդներ, թթենու նոր սորտեր։ ՍՍՀՄ–ում գրենայի 1 տուփից (պարու– նակում է 29 գ ձու) ստացվում է 56–57 կգ բոժոժ։ Շ–յան արտադրական պրոցեսներն են․ թթենու աճեցումը, գրենայի արտադրու– թյունը և դրա ինկուբացիան, թրթուրների կերակրումը, բոժոժների սկզբնական վե– րամշակումը (խեղդումը, չորացումը, տե– սակավորումը)։ Գրենան ինկուբացվում է ինկուբատորներում (150–200 տուփ տարողությամբ)։ Կերակրման համար ընտրում են առավել կենսունակ թրթուր– ներին, որոնք ստացվում են ձվերից զանգ– վածային ելքի առաջին 3 օրում։ Շերամոր– դը խնամում ու կերակրում են շերամատը– ներում, որտեղ թրթուրների տարբեր հա– սակների համար ստեղծում են ջերմու– թյան և խոնավության որոշակի պայման– ներ։ Առաջին 3 հասակում թրթուրներին կերակրում են կտրտված տերևներով և մատղաշ ընձյուղներով։ 1 կգ բոժոժ ստա– նալու համար ծախսվում է 17–18 կգ տերև (առաջավոր տնտեսություններում՝ 11 –12 կգ)։ Վերջին (V) հասակում (տևում է 8–10 օր) թրթուրն ուտում է ծախսվելիք տերևների մոտ 75%-ը։ «Քնի» և հարսնյա– կավորման փուլում կերակրումը դադա– րեցնում են և ջերմաստիճանն ավելաց– նում։ Բոժոժահյուսքը (տևում է 3 օր) որդակերակրման ավարտական փուլն է։ Բոժոժները հավաքում են և վերամշա– կում՝ չորացնում, տեսակավորում և հանձ– նում հետագա մշակման։ Շերամորդի բոժոժի համաշխարհային արտադրությունը 1938-ին եղել է 438,7 հզ․ տ, իսկ 1978-ին՝ 407,75 հզ․ տ, որի 19% բաժին է ընկնում ճապոնիային, 46՝ Չինաստանին, 11՝ Հնդկաստանին, 10՝ ՍՍՀՄ–ի ն, V Կորեային, 7՝ մյուս երկրնե– Րին։ Գրկ* Ս ա ր գ ս յ ա ն Ս․ Մ․, Թթենու շե– րամը․ նրա բիոլոգիան և որդակերակրման աեխնիկան, Ե․, 1958։ Михайлов Е․ Н-, Шелководство, М․, 1950․ Ս․ Սարգսյան
ՇԵՐԱՄՈՐԴ, շերամի՝ իսկական մետաք– սագործների (Bombycidae) ընտանիքի թիթեռի թրթուրը։
ՇԵՐԱՖԵԴԴԻՆ–ԴԱԴ, լեռներ Հայկական լեռնաշխարհում։ Տես Մերգեմեր։
ՇԵՐԵՄԵՏԵՎ Բորիս Պետրովիչ (1652 – 1719), ռուս զորավար և դիվանագեւո, կոմս (1706), գեներալ–ֆելդմարշալ (1701)։ 1685–87-ին մասնակցել է Ռեչ Պոսպոլ[ւ– ւոայի հետ «Հավիտենական խաղաղււ– թյան» և Ավստրիայի հեա դաշնակցային պայմանագիր կնքելու բանակցություննե– րին, 1695–96-ի Ազովյան արշավանքնե– րին։ 1697–99-ին կատարել է դիվանագի– տական հանձնարարություններ Լեհաս– տանում, Ավստրիայում, Իտալիայում և Մալթա կղզում։ Որպես հրամանատար ա^Ի է Աեկել 1700–21-ի Հյուսիսային պատերազմում․ Նարվայի ճակատամար– տում (1700) ղեկավարել է ազնվականա– կան հեծելազորը, 1701–05-ին՝ զորահրա– մանատար Լիֆլանդիայում։ ճնշել է 1705–