Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/490

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ՇԵՔԼՏՈՆ (Sbackleton) Էռնեստ Հենրի (1874–1922), Անտարկտիդայի անգլիացի հեաազաոռղ։ 1901–03-ին մասնակցել է Ռ*․ Սկուոի արշավախմբին։ 1908–09-ին գլխավորել է «Նիմրոդ» նավի արշավա– խումբը, որԱ բաժանվել է երեք խմբի; Մեկը Շ–ի գլխավորությամբ ուղևորվել է Հվ․ բևեռ, սակայն հասել մինչև 88°23՝ հվ․ լայնությանը։ Ուղևորության ընթացքում հայտնագործել է Բիրդմորի սառցադաշտը։ Անտարկտիդա հասնելու նպատակով 1914–17-ին Շ–ի արշավախումբը հետա– զոտեց Քոտսի երկրի ափերի մի մասը։ Քանի որ «էնդյուրանս» նավը, սեղմ վելով սառույցների մեշ, խորտակվեց, 1921-ին Շ․ «Քվեստ» նավով կրկին ուղե– վորվեց Անտարկտիղայի ափերը, սակայն ճանապարհին մահացավ։ Շ–ի անունով են կոչվել ափ, շելֆւսյին սառցադաշտ, նեղուց Անտարկտիդայում, երեք լեռ՝ Ան– տարկտիդայում, Կանադայում և Արևել յան Գրենլանդիայում։


ՇԵՔՍՊԻՐ (Shakespeare) Ուիլյամ (23․4․ 1564, Ստրատֆորդ–օն–էյվոն –23․4․1616, Ստրատֆորդ–օն–էյվոն), անգլիացի դրա մատուրգ, բանաստեղծ։ Ծնվել է առևտրա– կան–արհեստավոր Ջոն Շեքսպիրի և Մերի Արդընի ընտանիքում; Սովորել է ծննդա վայրի քերականական դպրոցում։ 1580-ական թթ․ վերջերից տեղափոխվել է Լոնդոն, եղել դերասան և դրամատուրգ։ 1594-ից «Լորդ–սենեկապետի ծառաները» (1603-ից «Թագավորական») թատերախըմ– բի անդամ, 1599-ից՝ <Գւոբուս> թատրոնի բաժնետեր և դերասան։ 1599-ին ստացել է ազնվականի տիտղոս։ Մոտ 1612-ին վերադարձել Ւ Ստրատֆորդ։ Կենսագրական վավերագրերի սակավությունը, հակասա կանությունն ու սրանց անհամապատաս խանությունը Շ–ի մեծությանը առիթ են տվել Շ–ի ստեղծագործությունների հեղի նակ համարելու դրամատուրգ Ք․ Մառլո– յին, փիլիսոփա Ֆ․ Բեկոնին, ազնվական ներ Դերբիին, Օքսֆորդին, Ռյութլանդին և այլոց։ Սակայն մանրակրկիտ հետազո տությունները ցույց են տվել այս վարկած ների անհիմն լինելը։

Շ․ հրապարակ է իջել, երբ Ջ․ Չոսերի, Թ․ Մորի, Ջ․ Սպենսերի, Ֆ․ Սիդնիի կող մից արդեն ձևավորվել էին արձակ և բա նաստեղծական հիմնական ժանրերը ժա մանակակից կյանքին և պատմությանը դիմելու կայուն ավանդույթներ։ Նրանք և մասնավորապես դրամատուրգ–դերասան– ների (Ք․ Մառլո, Թ․ Քիդ, Ջ․ Լիլի, Ջ․ Գրին) խումբը, հայտնի «Համալսարանական մտքեր» անունով, հենասյուներ դարձան Շ–ի հանճարի դրսևորման համար։ Շ․ իր երկերը գրելիս օգտվել է անտիկ աշխար հի, միջնադարի և Վերածննդի (հատ կապես իտալ․ ու ֆրանս․), փիլ․, պատմա գրական, գեղարվեստական գանձարանից, մայրենի բանահյուսությունից, իր ժա մանակի իրադարձություններից։ Անցյալ ու արդի այդ կուտակումները մշակելով սեփական մտքի ու երևակայության խառ նարանում՝ Շ․ ստեղծել է դրամատուր գիական ու պոետական հրաշալի ձուլ վածք, որը դարձել է անհաս օրինակ։ Այժմ կազմված է այսպես կոչված «շեքս– պիրյան կանոնը»՝ պիեսների ստեղծման ու բեմադրման ժամանակագրական ցանկը։ Ըստ գրական սեռերի՝ Շ–ի ստեղծա գործությունը բաժանվում է․ 1․ քնարա վիպերգական պոեմներ («Վեներան և Ադոնիսը», 1593, «Լուկրեցիայի առևան գումը», 1594, «Սիրահարի տրտունջը», 1609, «Կրքավառ ուխտագնացը»), որոն ցում արժանապատվության, սիրո և զգա յական վայելքների մեծարման տեսան կյունից հետևել է Վերածննդի դարա շրջանում լայնորեն տարածված պատմա– դիցաբանական նյութերի մշակմանը։ 2․ Քնարական՝ 154 սոնետ (հրտ․ 1609, ժո ղովածու), որոնցից լավագույններում (N* 30, 66, 130 ևն) Շ․ ժանրի անձուկ սահ մաններում անձնական հույզերը միա– հյուսել է հասարակական, փիլ․ մտորում ներին։ 3․ Դրամատիկական (37 պիես՝ քրոնիկներ, կատակերգություններ, ող բերգություններ, ողբերգակատակեր գություններ)։ Շ–ի գործունեությունը բա ժանվում է երեք շրջանի։ Որոշ շեք սպի րա– գետներ այն բաժանում են չորսի՝ առաջին շրջանը մասնատելով երկուսի (1590– 1594 թթ․ և 1595–1600 թթ․)։

Առաջին շրջան (1590–1600)։ Քրոնիկներ՝ «Հենրի VI» (մաս 2, 1590), «Հենրի VI» (մաս 3, 1591), «Հենրի VI» (մաս 1, 1592), «Ռիչարդ III» (1593), «Ռի չարդ II» (1595), «Ջոն արքա» (1596), «Հենրի IV» (մաս 1–2, 1597–98), «Հենրի V» (1598), կատակերգություններ՝ «Սխալ ների կատակերգություն» (1592), «Անսան ձի սանձահարումը» (1593), «Երկու վերո– նացի ազնվականներ» (1594), «Սիրո կորս ված ճիգերը» (1594), «Միջամառնային Գիշերվա երազ» (1596), «Վենետիկի վա ճառականը» (1596), «Շատ աղմուկ ոչրն– չից» (1598), «Վինձորի զվարճասեր կա նայք» (1598), «Ինչպես կուզեք» (1599), «Տասներկուերորդ գիշեր» (1600), ողբեր գություններ՝ «Տիտուս Անդրոնիկուս» (1594), «Ռոմեո և Ջուլիետ» (1595), «Հու– լիոս Կեսար» (1599–1600)։

Երկրորդ շրջան (1601–1608)։ Ողբերգություններ՝ «Համլետ» (1601), «Լավ է այն, ինչ լավ է վերջանում» (1602), «Օթելլո» (1604), «Լիր արքա» (1605), «Մակբեթ» (1606) ևն, մռայլ կատակեր գություններ՝ «Տրոիլուս և Կրեսիդա» (1602), «Չափն ընդդեմ չափի» (1604), ողբերգություններ՝ «Անտոնիոլս և Կլեո– պատրա* (1607), «Կորիոլանուս» (1607), «Տիմոն Աթենացի» (1608);

Երրորդ շրջան (1609–1613)։ Ռոմանտիկական դրամաներ կամ ողբեր գակատակերգություններ՝ «Պերիկլես» ,(1609), «Սիմբելին» (1610), «Ձմեռային հեքիաթ» (1611), «Փոթորիկ» (1612), «Հեն րի YIII»- (1613, այս պիեսի Շ–ին պատկա– նելը ոմանց կողմից վիճարկվում է)։ Առաջին շրջանի մի շարք պիեսներ («Սխալների կատակերգություն», «Տիտուս Անդրոնիկուս», «Անսանձի սանձահարու մը») դասական հեղինակների (Պլավտուս, Սենեկա) կամ իր ժամանակի հայտնի եր կերի վերանայված տարբերակներ են։ Քրոնիկներ ու մ առավել ակնհայտ է Շ–ի ինքնուրույնությունը, որոնց մեջ հեռացել է պատմության՝ նախորդների կողմից ընդունված ռոմանտիկական մեկ նաբանումից։ Այդ պատմ․ պիեսների լսստ– թեման բացարձակ միապետության ձևա վորումն ու հաստատումն է Անգլիայում՝ ի հեճուկս խոշոր ֆեոդալների և կաթոյիկ հոգևորականության կենտրոնախույս ձըգ– տումների։ Միասնական իշխանության կողմնակից են մնացած խավերր, որոնք ներկայացված են իրենց ներհակ շահերով, տարբեր մտածողությամբ ու ձգտումներով։ Պատմությունն, ըստ Շ–ի, կերտում են ոչ միայն արքաներն ու երևելիները, այլև քաղաքային ու գյուղական աշխատավո րությունը, որ ներկայացված է ոչ իբրև անդեմ զանգված, այլ անձնական ու ազ գային արժանապատվությամբ օժտված, սեփական կարիքները գիտակցող, պատ րաստ ընդվզելու քաղ․, բարոյական ճընշ– ման, նյութական կեղեքման դեմ։ Պետ․ կարևորագույն իրադարձություններին զուգահեռ Շ․ տվել է առօրյա կյանքն իր կենցաղային շահագրգռություններով, զավեշտի պահերով, այն ամենով, ինչ էնգելսը կոչել է «ֆաւստաֆյան ֆոն»։

Կատակերգությ ունն և ր ի հիմնական նյութը սերն է, որ հաղթահա րում է ծնողական բռնության, նախանձի, խանդի, սրտի անբացատրելի քմայքների խոչընդոտները։ Դարավերջին ձևավոր վում են շեքսպիրյան կատակերգության բնորոշ գծերը, բազմապլան, վարպետո րեն միահյուսված սյուժե՝ իրադրություն ների անկաշկանդ հաջորդականությամբ, զավեշտի տարբեր ձևերի հարևանություն՝ բարձրաթռիչ քնարականությունից մինչև ֆարսային տարրեր, անմարելի կենսա սիրություն՝ դժվարությունների դեմ պայ քարելիս, իրականության բանաստեղծա կան, լավատեսական ընկալում, չափածո ռիթմերի և լեզվական բազմախավ, բազ մաբնույթ ներկապնակի ճոխություն։ Ժանրի շեքսպիրյան գլուխգործոցներն են՝ «Միջամառնային գիշերվա երազ», «Տասն երկուերորդ գիշեր», «Վինձորի զվարճա սեր կանայք»։ Դրամատիկական տարրե րի առկայությամբ առանձնանում են «Շատ աղմուկ ոչնչից», «Վենետիկի վաճառակա նը» կատակերգությունները, առաջինում երջանիկ վերջաբանն անսպասեւի է՝ Հե րոն և իր հարազատները դյուրավ ներում են հրապարակով իրենց անարգած թե թևամիտ Կլաուդիոյին․ երկրորդում՝ Շայ– լոքի անողորմ վրեժխնդրությունը բացա տրվում է նրա դեմ ուղղված անիրավա ցի հալածանքներով։ Շ–ի այս երկերում կամա թե ակամա տեղ է գտել կյանքի դա ժանությունների օբյեկտիվ պատկերը։ Նը– ման տեղաշարժ դեպի ողբերգությունը նկատելի է նաև մի քանի քրոնիկներում («Ռիչարղ II», «Ռիչարդ III»)։ Նույն շըր– ջանում գրված «Տիտուս Անդրոնիկուս»-ում ողբերգականը ներկայացված է իբրև սար սափազդու իրադարձությունների կուտա–