կում, որ արգասիք են քստմնելի մարդ կանց չարագործությունների։ «Ռոմեո և Զուլիետ»-ը լի է կենսախնդությամբ, և ող բերգականը չունի անողոք անհրաժեշտու թյան ուժ։ Սիրահարների մահը պայմա նավորված է ոչ միայն ու ոչ այնքան տոհ մերի թշնամանքով, որքան նաե՝ չար պա տահականությունների հաջորդականու թյամբ։ Միայն «Հուլիոս Կեսար»-ում են քրոնիկներին բնորոշ քաղ․ խնդիրները ստանում օբյեկտիվորեն կանխորոշված ողբերգական լուծում։ Այստեղ միապետու թյունը պատմականորեն անհրաժեշտ ուժ է, որի հաղթարշավը չեն կարող կասեց նել ո՝չ ազնիվ հանրապետականների զին ված պայքարը, ո՝չ էլ հնարավոր միապե տի ոչնչացումը։ Իսկ աշխատավոր ժողո վուրդն աջակցում է իր դասակարգային թշնամիներին՝ կործանելու ավելի օգ տակար կառավարման ձևը՝ հանրապետու թյունը, նաե՝ ժամանակակիցներից լա վագույններին։
Երկրորդ շրջանի ստեղծագոր ծության գլուխգործոցներն են «Համլետ», «Օթելլո», «Լիր արքա», «Մակբեթ», «Ան– տոնիուս և Կլեոպատրա», «Կորիոլանուս» ողբերգությունները։ Գրանցում պատկեր ված են բացառիկ անհատականություն ներ՝ իրենց ընդգրկուն, ընդհանրացնող մտածողությամբ, խորունկ, զորեղ զգա ցումներով, անհատապաշտական և մար դասիրական մղումների տատանումնե րով․ նրանք ունակ են սեփական ցավերի ու ճակատագրի հորձանուտում անգամ տեսնելու հասարակական, համամարդ կային երևույթներ։ Նրանց հակադրու թյունն ու գոտեմարտը հասարակական ուժերի հետ ավարտվում են ողբերգու թյամբ թե՝ իրենց, թե՝ շրջապատի համար։ Ողբերգությունների գլխ․ հերոսները գտնվում են անհատական, ընտանեկան, հասարակական, քաղ․, ազգային–ռասա– յական հակամարտությունների այնպիսի հանգուցակետերում, երբ նրանց անհա տական հատկանիշները, հարաբերու թյուններն իրենց միջավայրի մյուս ան ձանց հետ, տիրապետող ըմբռնումների և օրենքների հետ պայմանավորում են նը– րանց ճակատագրի ելևէջները։ 6 ուր աք ան– չյուր ողբերգության մեջ Շ․ բացահայտում է անհատի ներաշխարհին և մարդկային հասարակությանը վերաբերող անվիճելի ճշմարտություններ, անարդար հասարա կարգն ուղղելու համար անբավարար են հանճարեղ և ազնիվ անհատի՝ Համլետի և նրա հավատարիմ կուսակցի մտքի լա րումն ու գործուն վարքը։ Հաշվենկատ, խարդախ մարդկանց միջավայրում Օթել– լոյի և Դեզդեմոնայի անբասիր սերն ան կարող է գոյատևել։ Որպեսզի Լիրը ար դարամիտ արքա դառնա, պետք է կորցնի իր գահը, ապրի անօթևան, անոթի մարդ կանց կյանքով։ Մարդուն ըստ հարստու թյան և դիրքի գնահատող հասարակարգի օրենքները Մակբեթին մղում են խլելու իրեն չպատկանող գահը, և նա իր ունեցած լավագույնի հետ կորցնում է նաև կյանքը։ Անտոնիուսը և Կլեոպատրան, որ աշխար հի կեսի տիրակալներն են, չեն կարող անմնացորդ հանձնվել իրենց զգացմունք ներին, պարտավոր են ենթարկվել այն աշխարհի օրենքներին, որի վրա, կարծես թե, իշխում են։ Կորիոլանուսի ուղղագիծ շիտակությունը մերժվում է հռոմ․ պլեբսի կողմից, մինչդեռ նրանց միջև հակամար տություն չէր լինի, եթե նա ընտրեր կեղ ծավորության ուղին, ողբերգական ըն թացք է ստանում թե՝ հերոսի, թե՝ ժողո– վըրդի ճակատագիրը։ Հակասականու թյան անքակտելի հանգույցներ են ներ կայացնում այս ողբերգությունների նաև երկրորդական ու երրորդական հերոսնե րի բնավորություններն ու ճակատագրերը։
Երրորդ շրջանի գործերում («Սիմբելին», «Ձմեռային հեքիաթ», «Փո թորիկ») հեքիաթային, գերբնական տար րերը դառնում են գերիշխող։ Քանի որ կյանքի ողբերգական ընթացքը կասեց նելու համար բավարար չեն բարի մարդ կանց անձնուրաց, համերաշխ ջանքերը, բարեհաջող վերջաբանի են հասցնում կախարդանքները, պատահականություն ները։ Բնավորությունների զարգացու մը մեծ մասամբ ենթարկվում է ոչ թե կյան քի տրամաբանության օրենքներին կամ որևէ օրինաչափության, այլ ըղձալի անըր– ջանքի քմայքներին և դառնում է բանաս տեղծական երևակայության արգասիք։ Շ–ի ստեղծագործության այսպիսի փո խակերպումը կարելի է բացատրել այն պարզորոշ գիտակցումով, որ պատկեր ված հակամարտությունների դրական լուծման ուղիներ չկան իր դարաշրջանի իրականության մեջ։
Շ․ բացահայտել է գեղագիտության մի շարք օրինաչափություններ՝ անհատի և հասարակության, բնավորության ու կեն սական հանգամանքների անքակտելի միասնության, նրանց Փոխադարձ կապի և փոխազդեցության ասպարեզում։ Իրա կան երևույթներ վերարտադրելով՝ նա միաժամանակ չի խորշել առասպելակա նից, գերբնականից (ուրվականներ, ոգի ներ, վհուկներ), այլաբանական դեմքե րից (ժամանակ, Նախերգ, Արիել, Կալի– բան)․ վիպագրական մոտիվների կողքին տվեւ է զուտ քնարականը, պատմական ճշգրտության հետ՝ հույժ պայմանականը, կոնկրետ առօրեականի հետ՝ անկաշկանդ երևակայականը։
Շ–ի երկերը հիմնականում գրված են հնգոտնյա յամբով։ Ստեղծագործության սկզբնաշրջանում դրանք հանգավորված են եղել, երկրորդ կեսին մեծամասամբ դարձել են անհանգ։ Ըստ անհրաժեշտու թյան՝ նա դիմել է արձակին կամ չավւածո– յի տարբեր ռիթմերի ու ձևերի (սոնետ, մադրիգալ)։ Բառապաշարը աշխարհի բո լոր գրողներից ամենահարուստն է։ Շ–ին բարձր են գնահատել դեռևս ժա մանակակիցները (Ֆ․ Միրըս, Բ․ Ջոնսըն)։ Կլասիցիզմի և Լուսավորականության դարաշրջանում ընդունել են Շ–ի՝ «բնու թյունը» ճշմարտապես վերարտադրելու կարողությունը, բայց դատապարտել նր բան արվեստի «կանոններն» անտեսելու համար։
Շ–ի համակողմանի արժեքավորումն սկսվել է XYIII դ․ վերջերից և XIX դ․ սկըգ– բից, մասնավորապես՝ ռոմանտիկական գեղագիտության կողմից։ Ա․ Վ․ և Ֆ․ Շլե– գել եղբայրները Գերմանիայում, Ստեն– դալը և Հյուգոն Ֆրանսիայում, չհաշված անգլ․ գրողների և քննադատների մի խումբ, հիմք են դրել բագմահուն գրակա նագիտական մի ճյուղի, որ կոչվում է շեքսպիրագիտություն և ունի բազմահա զար ներկայացուցիչներ ամբողջ աշխար հում։
Ռուսաստանում Շ․ առաջին անգամ հի շատակվել է 1748-ին, սակայն ռուս, մշա կույթի վւասա է դարձել նույն դարավեր ջին՝ Կարամգինի թարգմանությամբ։ Բե մահարթակ է մուտք գործել XIX դ․ 1-ին տասնամյակին։ Համաշխարհային առա ջավոր մտքի ավանդույթները շարունա կել ու խորացրել են սովետական թարգ մանիչները, շեքսպիրագետները, բեմի գործիչները։ ՍՍՀՄ–ում Շ–ի ստեղծագոր ծությունները հրատարակվել են շուրջ 30 լեզվով։
Հայ իրականության մեջ Շ–ի ստեղծա գործությանը առաջինը անդրադարձել է Հովսեփ էմինը։ Նրա հուշերում՝ «Հովսեփ էմինի՝ մի հայի կյանքն ու արկածները» (անգլ․, 1792), նշված են Շայլոքն ու Օթել– լոն։ էմինի գրքի մի գլուխը վերնագրված է «էմինը Օթելլոյի դերում»։ 1822-ին Կալ– կաթայի <Շաեմարան> հանդեսում հիշա տակվել են Շեքսպիրի «Համլետ», «Վերո– նացի երկու ազնվականներ», «Միջամառ նային գիշերվա երազ», «Չափն ընդդեմ չափի», «Տասներկուերորդ գիշեր», «Շատ աղմուկ ոչնչից», «Օթելլո» գործերը և նրանցից թարգմանվել առանձին տողեր։ 1839-ին Շ․ հիշվել է Մ․ Մաղաք–Թեոփիլ– յանցի «Կենսագրություն երևելի արանց» ԳՐՔԻ 2-ՐԴ հատորում։ Հայերեն (աշխար հաբար) առաջին թարգմանությունը տպա գրվել է 1853-ին, «Արփի Արարատյան» հանդեսում («Կատակերգություն սխալա– նաց», թրգմ․ Կ․ Տետեյան)։ Շ–ի երկերի առաջին լրիվ թարգմանությունները նույն պես կատարել է Կ․ Տետեյանը՝ «Վենե տիկի վաճառականը» (1862, «Հավերժա հարս» հանդես), «Հռոմեոս և ճիւլլեէդդա» (1866), նրան է պատկանում նաև «Համ– լետի» թարգմանությունը՝ հատվածաբար տպագրված «Դիմակ» հանդեսում։ Հետա գա տարիներին Շ․ են թարգմանել Գ․ Բար– խուղարյանը («Վենետիկի վաճառականը», 1879), Ս․ Սուլխանյանը («Օթելլո», 1880), Ս․ Արծրունին («Համլետ», բեմ․ 1880, հրտ․ 1889, «Լիր արքա», 1883), Հ․ Լալա– յանը («Զուր տեղը մեծ աղմուկ», 1888), Ս․ Մալխասյանը («Լիր թագավոր», 1888, «Մակբեթ», 1892), Ա․ Համբարգաբթանը («Աստղիկ և Ասանիս», 1886), Ա․Մանդին– յանը («Անսանձի սանձահարումը», բեմ․ 1880, հրտ․ 1918), Գ․ Բաբազյանը («Համ– լետ», 1899, «Օթելլո», 1904), Մաթիլդ Պաղտասարյանը («Հուլիոս Կեսար», 1910), Մ․ Նուպարյանը («Ռոմեո և Ջու– լիետ», 1910), Գ․ Ֆնտըքլյանը («Անտո– նիոս և Կլեոպատրա», 1911)։ Մի քանի ավարտուն թարգմանությունների հեղի նակ է նաև նկարիչ Վ․ Սուրենյանցը, որոն ցից հրատարակված է «Միջամառնային գիշերվա երազը» (1912)։ Շ–ի անգերա– զանց թարգմանիչն է Հ․ Մասեհյանը։ Բա ցառիկ տեղ են գրավում նրա թարգմանու թյունների ընդարձակ առաջաբանները և ծանոթագրությունները, որոնցում թարգ մանիչը հանդես է եկել նաև իբրև համաշ խարհային շեքսպիրագիտության պաա–