Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/517

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

յաթ–Նովայի ստեղծագործությանը հա– տուկ խռովահույզ քնարականությունն ու կրքոտությունը, և մասամբ սաղմնավոր– վեց Ջքւվանու երգերին բնորոշ սոցիալա– կան h ազգային–ազատագրական մտքերի արտահայտման յուրահատուկ պաթոսը։ Շ–ի ժողովրդականություն վայելող երգե– րից են՝ «Այգեպան», «Ակնարկյա», «Կո– րած յաՓնշին»; Երկ․ Տաղարան, Ъ․, 1966։ Գրկ․ Լեոնյան Գ․, Հայ աշուղներ, Ալեքսանդրապոլ, 1892։ Մանուկյան Մ․, Աշուղ Շիրինի երգերի մեղեդիները, «ՊԲՀ>, 1976, յգ 3։ Ծ․ ԳրիՀորյէսն, 1Г․ Մանուկյան

ՇԻՐԻՆՏԱՆ Հրաչյա Համբարձումի [1886, Ալեքսանդրապոլ (այժմ4 Լենինական)– 1959, Երևան], Անդրկովկասում հեղա– փոխական շարժման մասնակից։ ԱՄԿԿ անդամ 1917-ից։ 1899-ին ընդունվել է էջմիածնի Գևորգյան ճեմարանը, որտե– ղից հեռացվել է ուսանողական հեղափո– խական ելույթներին մասնակցելու, կղե– րի դեմ ընդհատակյա թերթ հրատարակե– լու համար։ 1907-ին ավարտել է Երևանի թեմական դպրոցը և զորակոչվել բանակ։ Ծառայել է Կարսում, որտեղ շփվել է Պե– տերբուրգից զորակոչված նախկին բան– վորների, զինվորների հետ; 1908–12-ին որպես ուսուցիչ աշխատել է Ջաջոսփ, Ար– թիկի և Արդվինի դպրոցներում, հեղափո– խական գաղափարներ տարածել աշա– կերտության և աշխատավորության շըր– ջանում։ 1913-ին մեկնել է Պետերբուրգ և սովորել գյուղատնտեսական ինստ–ում։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ծառայել է Կովկասյան ռազմա– ճակատում։ Փետրվարյան հեղափոխու– թյունից հետո ընտրվել է էրզրումի ռազ– մաճակատային զինվորական պատգամա– վորների սովետի գործադիր կոմիտեի ան– դամ, հեղափոխական գործունեություն ծավալել զինվորների շրջանում։ Ռուս, զորքերի՝ Կովկասյան ռազմաճակատից հեռանալուց հետո տեղափոխվել է Թիֆ– լիս, սերտ կապեր հաստատել Ատ․ Շա– հումյանի հետ, մասնակցել Թիֆլիսի բոլ– շևիկյան կազմակերպության աշխատանք– ներին։ 1918-ի սկզրներին Շ․ գործուն մաս– նակցություն է ունեցել «Հայաստանի կո– մունիստական կուսակցության» կազմա– կերպման աշխատանքներին։ Հալածվե– լով մենշևիկներից, մեկնել է Աուխում, այ– նուհետև Թելավ, որտեղ 1920-ին ձերբա– կալվել է։ 1922-ից Շ–ի գործունեությունը կապ– ված է ռազմ, շինարարության հետ։ «Բրիգադային զինվորական իրավաբա– նի» կոչումով տարիներ շարունակ եղել է ռազմ, տրիբունալի նախագահ, Անդր– կովկասյան ռազմական օկրուգի զինվո– րական տրիբունալի կոլեգիայի անդամ։ Պարգևատրվել է Լենինի և Կարմիր դրոշի շքանշաններով։ Հ․ ՄեէԻքյան

ՇԻՐՄԱ Գրիգորի Ռոմանովիչ (1892– 1978), սովետական խմբավար^ երաժիշտ– բանահավաք։ ՍԱՀՄ ժող․ արտիստ (1955); Սոցիալիստական աշխատանքի հերոս (1977)։ ՍՄԿԿ անդամ 1959-ից։ 1918-ին ավարտել է Սեդլցեի ուսուցչական ինստ–ը։ Արևմտյան Բելոռուսիան ԲՍՍՀ–ի հետ միա– վորվելուց հետո, 1940-ին կազմակերպել և մինչև 1970-ը ղեկավարել է ԲՍՍՀ պետ․ ակադեմիական երգչախումբը։ ԲՍՍՀ կոմ– պոզիտորների միության վարչության նա– խագահ (1966-ից)։ 1910-ից հավաքել է բելոռուս, ժող․ երգեր։ Կազմել է մի շարք բանահյուսական ժողովածուներ («Բելո– ռուսական ժողովրդական երգեր», հ․ 1–4, 1959–-76 ևն)։ Լույս է տեսել երգչախմբի համար Շ–ի մշակած բելոռուս, ժող․ եր– գերի 2 հատորը (1971–73)։ ԲՍՍՀ պետ․ մրցանակներ (1966 և 1974)։ Պարգևատրվել է Լենինի 2, Հոկտեմ– բերյան հեղափոխության և 2 այլ շքա– նշաններով։

ՇԻՐՄԱձԱՆ Գրիգոր Վասիւի (9․12․1892, Թիֆլիս –19․5․1964, Երևան), հայ սովե– տական ինժեներ–շինարար։ ՀՍՍՀ վաստ․ իռիգատոր (1957)։ Ավարտել է Մոսկվայի հաղորդակցության ճանապարհների ին– ժեներների ինստ–ը (1917)։ 1922–24-ին աշխատել է Երևանի ժող․ համալսարա– նում (տեխ․ ֆակ–ի դեկան և դասախոս), 1924-ից՝ ջրային տնտեսության բնագա– վառում։ 1925–28-ին Շ–ի ղեկավարու– թյամբ կառուցվել է Այղր լճի ջրհան կա– յանը (այն ժամանակ ՍՍՀՄ–ում առաջին խոշոր մեխ․ տեղակայանքը) և ոռոգման համակարգը՝ էջմիածնի շրջանում։ Զբաղ– վել է ՀՍԱՀ ոռոգման և ջրամատակարար– ման հարցերի ուսումնասիրությամբ։ Երկ․ Դրվագներ Հայաստանի ոռոգման պատմությունից, Ե․, 1962; Գ․ Աղախանյան

ՇԻՐՄԱՒԵՐ Ալեքսանդր Հենրիխովիչ (1891–1952), սովետական բանակի գե– ներալ–մայոր (1949), Անդրկովկասում սո– վետական կարգերի հաստատման և քա– ղաքացիական պատերազմի (1918–22) ակտիվ մասնակից։ Եղել է բրիգադի հրա– մանատար Չապաևի 25-րդ դիվիզիայում։ Մասնակցել է Ադրբեջանում մուսավա– թականների դեմ պայքարին (1920), Հա– յաստանում դաշնակցականների փետըր– վարյան խռովության (1921) ճնշմանը։ Նշանակվել է Բաքվի շրջանում տեղավոր– ված 32-րդ, ապա՝ 18-րդ հրաձգային դի– վիզիայի հրամանատար, միաժամանակ՝ Բաքվի կայազորի պետ (1920)։ Ֆրունզեի անվ․ ռազմ, ակադեմիային առընթեր բարձրագույն դասընթացներն ավարտե– լուց հետո եղել է 3-րդ Կովկասյան հրա– ձգային դիվիզիայի հրամանատար (1925– 1930)։ Հետագայում դասախոսել է Ֆրունզեի անվ․ ռազմ, ակադեմիայում։ Պարգևատըր– վել է Ադրբ, ՍՍՀ Կարմիր դրոշի շքա– նշանով (1920)։ Գ․ Մանուկյան

ՇԻՐՈԿԱՏԱ ԲԱԼԿԱ, ավան ՌՍՖՍՀ Կրաս– նոդարի երկրամասի Ապշերոնսկի շրջա– նում, շրջկենտրոնից 40 կմ արևմուտք։ Բնակչությունը4 հայեր, ռուսներ, հույներ, ուկրաինացիներ։ Զբաղվում են անտառա– հատմամբ և նավթարդյոէնահանությամբ։ Ունի տարրական դպրոց, ակումբ, կինո, բուժկայան։ Հիմնադրել են հայերը, 1947-ին։

ՇԻՐՈԿԻ (i§irok;y) Վիլյամ (1902–1971), Չեխոսլովակիայի կուսակցական և պե– տական գործիչ։ Ծնվել է երկաթուղայինի ընտանիքում։ 1921-ից4 Չեխոսլովակիայի կոմկուսի (ՉԿԿ) անդամ։ 1929–63-ին ՉԿԿ ԿԿ–ի, 1948–63-ին՝ ՉԿԿ ԿԿ–ի նախա– գահության անդամ։ 1945–53–ին եղել է Չեխոսլովակիայի կառավարության նա– խագահի տեղակալ (1950–53-ին, միաժա– մանակ, արտաքին գործերի մինիստր), 1953–63-ին4 ՉՍՍՀ կառավարության նա– խագահ։

ՇԻՐՎԱՆ, պատմական մարգ Հյուսիսա– յին Ադրբեջանում, Կասպից ծովի արևմըտ– յան ափին։ «Շ․» («Շարավան») անվանումը հայտնի է Սասանյանների (226–651) ժա– մանակաշրջանից։ 654-ին Շ․ գրավել են արաբները և հետագայում դարձրել արաբ կուսակալների ժառանգական տիրույթ։ 799–1538-ին Շ–ում կառավարել են շիր– վանշահերը։ Մայրաքաղաքն էր Շամա– խին։ XY դ․ կեսին Շ․ հողագործության, մետաքսի արտադրության կենտրոն էր և մեծ դեր էր խաղում միջազգային սանտ– րում (արտահանվում էին նավթ, բամբակ ևն); XY դ․ Շ․ կապեր է հաստատել Ռու– սիայի հետ; 1538-ից Շ․ մտել է Սեֆ– յանների պետությաև մեջ։ 1748-ին Շ–ի տարածքում առաջացել է անկախ ֆեոդ, պետություն՝ Շիրվանի խանությունը, որը փաստորեն 1805-ին (հաստատվել է 1813-ի Գյուլիստանի հաշտության պայմանագը– րով) միացել է Ռուսաստանին։ Ներկա– յումս Շ–ի տարածքը մտնում է Ադրբ․ ԱՍՀ–ի մեջ։

ՇԻՐՎԱՆձԱԴէ Ալեքսանդր (Մովսիսյան Ալեքսանդր Մինասի, 7․4․1858, Շամա– խի –7․8․1935, Կիսլովոդսկ, թաղված է Երեանում), հայ գրող, դրամատուրգ։ Հա– յաստանի և Ադրբեջանի ժող․ գրող (1930)։ Անդրկովկասի կուլտուրայի վաստ․ գոր– ծիչ։ Ծնվել է դերձակի ընտանիքում։ Մի քանի տարի Շամախիի հայոց թեմական ու ռուս, գավառական երկդասյան դպրոցնե– րում սովորելուց հետո թողել է ուսումը և, ընտանիքին օգնելու նպատակով, մեկ– նել Բաքու։ Ութ տարի աշխատել է նահան– գական վարչության ատյաններում, նավ– թային գրասենյակներում, զանազան ըն– կերություններում՝ գրագրի, հաշվապահի օգնականի և հաշվապահի պաշտոնով։ Մոտիկից տեսել է նորագույն բուրժուա– զիայի կազմավորումը, նավթի համար մղվող մրցակցությունը։ Կյանքի բովում ձևավորվել են գրողի քաղ․ և սոցիալական հայացքները։ Թղթակցել է հայ և ռուս, մամուլին, գրել հոդվածներ նավթային հարցի և բանվոր– ների դրության մասին։ 1883–ին«Մշակ»-ում տպագրվել է Շ–ի առաջին գեղարվեստա– կան երկը՝ «Հրդեհ նավթագործարանում» պատմվածքը, ապա՝ «Գործակատարի հի– շատակարանից» վիպակը։ Նույն թվակա– նին նա մեկնել է Թիֆլիս, շփվել հայ գրող– ների, մտավորականների հետ։ 1884-ին «Արձագանք» շաբաթաթերթում լույս է տեսել Շ–ի «Խնամատար» վիպակը, որտեղ կերտել է հայ կապիտալիստի կեր– պարը, 1885-ին՝ գավառական քաղաքի կյանքը ներկայացնող «Նամուս» վեպը, որով հռչակվել է երիտասարդ գրողը։ 1886–91-ին Շ․ աշխատել է «Արձա– գանք»-ում որպես քարտուղար, այնտեղ է տպագրել «Ֆաթման և Աստղը» (1888), «Տասնուհինգ տարի անց» (1890) նովելնե– րը, «Արամբին» (1888), «Զուր հույսեր»