Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/525

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

կ երևույթի վրա տեղի են ունենում ոչ միայն շղթաների խզումներ, ищ նաև պրո– ցեսի համար կարևոր նշանակություն ունե– ցող ճյուղավորումներ։ ճյուղավորված Շ․ ռ․ են օրգ․ և անօրգ․ բազմաթիվ նյու– թերի այրման ռեակցիաները։ Այդ մեխա՝ նիզմով են ընթանում ոչ միայն քիմ․ և միջուկային ռեակցիաներ, այլև բազմա– թիվ այլ պրոցեսներ (կոհերենա ճառա– գայթումը լազերում, վարակիչ հիվանդու– թյունների համաճարակային տարածու– մը ևն)։ Որոշ չճյուղավորված Շ․ ռ–ում առաջանում են միջանկյալ նյութեր, որոնք դանդաղ քայքայվում են՝ առաջացնելով լրացուցիչ Ա․ կ–ներ, և բերում են շղթաների ճյուղավորման։ Այդ ռեակցիաները են– թարկվում են ճյուղավորված Շ․ ռ–ի օրի– նաչափություններին և կոչվում են այլա– սեռումով ճյուղավորված Շ․ ռ․։ Այսպի– սիք են ածխաջրածինների և օրգ․ բազմա– թիվ այլ նյութերի օքսիդացման, նաև պինդ մարմիններում ընթացող մի շարք ռեակ– ցիաներ։ Օրգ․ նյութերի օքսիդացման մի– ջանկյալ արգասիքների՝ պերօքսիդային միացությունների հետերոգեն ռադիկա– լային քայքայման արդյունքում տեղի ունե– ցող շղթայի այլասեռված ճյուղավորումն առաջինը փորձով հաստատվել է 1973-ին, Հայկական ՍՍՀ գիտությունների ակա– դեմիայի Քիմիական ֆիզիկայի ինստ–ում։ ճյուղավորված Շ․ ռ–ի հայտնադործումը բացառիկ նշանակություն ունեցավ այր– ման երևույթների տեսության ստեղծման համար և այրումը ղեկավարվող դարձնե– լու գործում (տես նաև Միջուկային պայ– թյուն)։ Գրկ․ Семенов Н․ Н․, Цепные реакции, [Л․], 1934; Ն ու յ ն ի, Развитие теории цеп– ных реакций и теплового воспламенения, М-, 1969; Семенов Н․ Н․, А з а т я н В․ В․, Нелинейные реакции в цепных процессах, в сб․։ Проблемы химической кинетики, М-, 1979; Hinshelwood С․ N․, The Kinetics of Chemical Change, Oxf․, 1942; Налбандян А․ Б․, Воеводский В․ B-, Механизм окисления и горение во– дорода, М․–Л․, 1948; Эмануель Н․ М․, Денисов Е․ Т․, МайзусЗ․ К․, Цеп– ные реакции окисления углеводородов в жидкой фазе, М․, 1965; Оганесян Э․ А․, Варданян И․ А․, Налбандян А․ Б․, Доказательство выхода цепей с поверх– ности реактора в объем на примере реакции окисления ацетальдегида, Доклады АН СССР, 1973, т․ 212, ст․ 406; Азатян В․ В․, Бородулин P․P․, Марке– вич Е․ А․, Идентификация атомов хлора в разреженном пламени треххлористого азо– та, «Кинетика и катализ*, 1974, т․ 15, в․ 6․ Վ․ ԱդատյաԱ

ՇՂԹԱՅԱՎՈՐ ՓՈՒԱՆՑՈՒԱ*, մեխանիզմ, երկու զուգահեռ լիսեռների միջև պտույտը փոխանցելու համար՝ կոշտ ամրացված ատամնանիվների–աստղիկների օգնու– թյամբ, որոնց վրայով անցնում է փակ շար– ժաբեր շղթան։ Շ․ փ․ իրականացնում է պտտման փոխանցումը հեռացված (մինչև 8 մ) լիսեռներին, թույլատրում է լիսեռ– ների զուգահեռության անճշտություններ, լիսեռների վրա առաջացնում է աննշան ծռող բեռնվածք (2 անգամ քիչ, քան փոկա– վոր փոխանցման ժամանակ),՜ մեկ շղթա– յով պտույտը փոխանցում է մի քանի լի– սեռների։ Շ․ ф․ պլաստիկ է, սահքի չի են– թարկվում և ունի մեծ օ․ գ․ գ․ (0,96–0,97)։

ՇՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, սերոլոգիա (< լատ․ serum․–շիճուկ և․․․ Լոգիա), իմունո՜ չոգիայի բաժին, որն ուսումնասիրում է ար– յան շիճուկի հակամարմինների և համա– ծինների Փոխհարաբերությունը։ Շճաբա– նական ռեակցիաները կարող են լինել ուղ– ղակի (ագլուտինացիա, պրեցիպիտացիա ևն) և անուղղակի* չեզոքացման ռեակցիա (օրինակ, մանրէների), հեմագւուտինա– ցիայի արգելակման ռեակցիա։ Շճաբանա– կան մի քանի «պարզ» ռեակցիաներից գո– յանում են առավել բարդերը՝ բակտերիա– լոլծում, կոմպլեմենտի կապման ռեակցիա ևն։ Լայնորեն կիրառվում են նաև իմու– նոֆլյուորեսցենտային մեթոդները։ Շնա– բանական ռեակցիայի հատուկ ձև է միկ– րոօրգանիզմների շարժուն ձևերի անշար– ժացումը (օրինակ, սիֆխիսի դեպքում)։ Շճաբանական որոշ հետազոտություններ կատարվում են ոչ միայն փորձանոթում, այլև ենթափորձային կենդանիների վրա։ Շճաբանական ռեակցիաները կիրառվում են գիտական և ախտորոշիչ նպատակնե– րով՝ վարակիչ և ոչ վարակիչ իմունոլո– գիայում (արյան փոխներարկման, արյան խմբերի, սպիտակուցների տեսակային և անհատական առանձնահատկություննե– րի որոշման համար)։ Շճաբանական հե– տազոտությունները կատարվում են նաև համաճարակագիտության և էպիզոոտոլո– գիայի բնագավառներում՝ վարակի աղ– բյուրը, փոխանցման ուղիները, մարդ– կանց և կենդանիների իմունիտետը, վակ– ցինացման արդյունավետությունը ևն պարզելու նպատակով։ Հակածինների և հակամարմինների միջև ընթացող ռեակ– ցիան շիճուկաբուժության և շիճուկաախտո– րոշման հիմքն է։ Շ–յան խնդիրներն են՝ ախտորոշիչ և բուժիչ շիճուկների ստացման մեթոդնե– րի մշակումը, դրանց ակտիվության գնա– հատումը և ազդեցության մեխանիզմների բացահայտումը։

ՇԱԱԼԳԱՈՒձԵՆ Իվան Իվանովիչ (1884– 1963), սովետական կենսաբան, էվոլյու– ցիոն ուսմունքի տեսաբան։ ՍՍՀՍ ԳԱ (1935) և Ուկր․ ՍՍՀ ԳԱ (1922) ակադեմի– կոս։ յՈւկր․ ՍՍՀ գիտ․ վաստ․ գործիչ (1935)։ Ի․ Ֆ․ Շմաչգաուզենի որդին է։ Ավարտել է Կիևի համալսարանը (1907), աշակերտել Ա․ Սևերցովին։ Եղել է Վորո– նեժի (1918-ից), Կիևի (1921-ից) և Մոսկվա– յի (1939–48) համալսարանների պրոֆե– սոր։ 1930–41-ին Ուկր․ ՍՍՀ ԳԱ կենդանա– բանության և կենսաբանության, 1936– 1948-ին՝ ՍՍՀՄ ԳԱ էվոլյուցիոն մորֆո– լոգիայի ինստ–ների դիրեկտոր։ Շ–ի գի– տական աշխատանքները հիմնականում վերաբերում են կենդանիների համեմա– տական անատոմիայի ու սաղմնաբանու– թյան, էվոլյուցիոն մորֆոլոգիայի և աճ– լքան, ինչպես նաև էվոլյուցիայի գործոն– ների ու օրինաչափությունների կենսա– կիբեռնետիկայի հարցերին։ Շ․ ուսումնա– սիրել է օրգանիզմի ամբողջականությունը անհատական, պատմական զարգացման ընթացքում և տվել կայունացնող ընտրության տեսությունը, հետա– զոտել ինչպես էվոլյուցիոն պրոցեսի, այնպես էլ անհատական զարգացման մե– խանիզմները, որպես ինքնակարգավորող համակարգեր։ Դրանով Շ․ ՛հարստացրել է Չ․ Դարվինի էվոլյուցիոն մատերիա– լիստական տեսությունը։ Պարգևատրվել է Աշխատանքային կար* միր դրոշի շքանշանով, ՍՍՀՄ ԳԱ Ի․ Մեչ– նիկովի անվ․ ոսկե և գերմ․ բնագետների «Լեոպոլդինա» ակադեմիայի Դարվինի անվ․ մեդալով։

ՇՄԱԼԳԱՈՒ&ԵՆ ԻվանՖեոդորովիչ( 1849– 1894), ռուս բուսաբան։ Պետերբուրգի ԳԱ թղթակից անդամ (1893)։ Ավարտել է Պե– տերբուրգի համալսարանը (1871)։ Եղել է Կիևի համալսարանի պրոֆեսոր (1879-ից)։ Հիմնական աշխատանքները վերաբերում են հնաբուսաբանությանը և Ռուսաստանի բուսականությանը։ Հեղինակն է «Հարավ– Արևմտյան Ռուսաստանի ֆլորան» (1886), «Միջին և Հարավային Ռուսաստանի, Ղրի– մի և Հյուսիսային Կովկասի ֆլորան» (հ․ 1–2, 1895–97) և բրածո բույսերի վերա– բերյալ մի շարք կարևոր աշխատություն– ների ։ՇՍ41ՎՈՆՅԱՆ Հարություն [1750, Շի– րազ –9․2(29․1) ․1824, Մադրաս], հասա– րակական գործիչ, տպագրիչ, հայ առա– ջին պարբերականի հիմնադիր։ Սովորել է ծննդավայրում, քահանա ձեռնադրվել Ամենափրկիչ վանքում։ Մինչև 1777-ը պաշ– տոնավարել է Շիրազում։ 1777–84-ին անցել է մենակեցության, ինքնուրույն ուսումնասիրել պարսկ․ և արաբ, լեզու– ներ ու գրականություն, փիլիսոփայու– թյուն, աստվածաբանություն, սովորել ար– հեստներ։ 1784-ին որպես ավագ քահանա ուղարկվել է Մադրաս։ Տեղի հայությանը ծանոթացրել է բրուտագործության, ձիթ– հանության և այլ արհեստների։ 1789-ին հիմնադրել է Մադրասի երկրորդ հայկ․ տը– պարանը (տես Մադրասի հայկական տպա– գրություն), իսկ 1794-ին՝ <Ազդարարը>։ 1809-ից տպարանը հանձնել է իր աշա– կերտներին, ամբողջապես նվիրվել գա– ղութի հասարակական–լուսավորական կյանքին։ ունեցել է ընդգծված ռուս, կողմ– նորոշում, սերտ կապերի մեջ եղել Ռուսաս– տանի և Հայաստանի առաջադեմ շրջան– ների հետ, հանգանակություններ կազ– մակերպել ի նպաստ կրթական ու մշակու– թային գործի։ Մ․ Մխիթարյան Շ ՄԱՐԻՆ ՈՎ Դեմենտի Ալեքսեևիչ (ծն․ 1907), ռուս սովետական նկարիչ։ ՍՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի իսկական ան– դամ (1953)։ ՍՍՀՄ ժող․ նկարիչ (1967)։ Սովորել է Մոսկվայում, Դ․ Ն․ Կարդովսկու մոտ (1923–28)։ Եղել է ՌՍՖՍՀ նկարիչ– ների միության մոսկովյան կազմակերպու– թյան վարչության նախագահ (1959–61, 1966-68, 1972) և ՍՍՀՄ նկարիչների միության վարչության քարտուղար (1968-ից)։ Հիմնականում աշխատել է գրքի ձևավորման ասպարեզում։ Շ–ի աշխա– տանքներին հատուկ են գրական ստեղծա– գործության մեկնաբանման ռեալիստա– կան ճշգրտությունը (Ա․ Ն․ Տոլստոյի «Պետ– րոս I», 1940–45, Լ․ Ն․ Տոլստոյի «Պա– տերազմ և խաղաղություն», 1953–55, երկուսն էլ՝ Տրետյակովյան պատկերա– սրահում, Մոսկվա ևն)։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին ստեղծել է մի շարք քաղ․ պլակատներ, ինչպես և հաս– տոցային գծանկարների շարք՝ «Չե՝նք մոռանա, *ե՝նք ների» (1942, Տրետյակով– յան պատկերասրահ, ՍՍՀՄ պետ․ մրցա–