Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/527

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

հեա գնդակահարվել [1906-ի մարտի 6(19)-ին]։ Գրկ․ И 3 6 а ա А․ П․, Лейтенант П․ П․ Шмидт․ Воспоминания сестры, 3 изд․, Л«, 1925․

ՇՄԻԴՏ (Schmidt) Վիւհելմ (1868–1954), ավստրիացի ազգագրագետ U լեզվաբան, ազգագրության մեջ վիեննական կուլտուր– պատմական դպրոցի ղեկավար, կաթոլիկ քահանա։ Վիեննայի (1921 –*38) և Ֆրի– բուրի (1939-ից) համալսարանների պրո– ֆեսոր։ Հարավ–Արևելյան Ասիայի, Օվ– կիանիայի և Ավստրալիայի լեզուների, դրանց համեմատական ուսումնասիրման ու դասակարգման մասնագետ։ 1926-ին հրատարակել է «Երկրի լեզվաընտանիք– ները և լեզվաշրջանները» աշխատությու– նը, որտեղ, հիմք ընդունելով լեզուների հնչյունական, ձևաբանական և շարահյու– սական ընդհանուր առանձնահատկություն– ները, առանձնացրել է տիպաբանական շրջաններ։ Լեզվաընտանիքների կազմա– վորումը դիտել է որպես մերձակցության և խառնման պրոցես։ Շ․ իր ազգագրական ուսումնասիրություններով աշխատել է հիմնավորել «նախնադարյան աստվածա– յին հայտնության» տեսությունը և դրա վրա հիմնված՝ նախամիաստվածության տեսությունը («Աստծու գաղափարի ծա– գումը», հ․ 1 –12, 1912–52)։ Չնայած հիմ– նական հայացքների սխալ լինելուն, նախ– նադարյան հավատալիքների և հատկա– պես լեզուների մասին Շ–ի հավաքած հա– րուստ նյութը գիտական զգալի արժեք ունի։ Նրա հիմնադրած միսիոներական «Անթրոպոս» (1906, «Anthropos») հանդե– սը հետագայում դարձել է միջազգային գիտ․ օրգան։ Գրկ․ Զ ա հ ու կ յ ա ն Գ․ P․, Լեզվաբանու– թյան պատմություն, հ․ 2, Ե․, 1962; Тока– рев С․ А․, «Венская школа этнографии», «Вестник истории мировой культуры», 1958, Nb 3․

ՇՄԻԴՏ Օտտո Յուլիևիչ, Շ մ ի դ [18(30)․ 9․1891, Մոգիլյով -7․9․1956, Մոսկվա], սովետական մաթեմատիկոս, երկրաֆի– զիկոս, աստղագետ, Արկտիկայի հետա– զոտող, պետական և հասարակական գոր– ծիչ, ՍՍՀՄ ԴԱ ակադեմիկոս (1935), Ուկր․ ՍՍՀ ԳԱ ակադեմիկոս (1934), Սո– վետական Միության հերոս (1937)։ ՍՄԿԿ անդամ 1918-ից։ 1913-ին ավարտել է Կիևի համալսարանը։ 1916-ից նույն համալսա– րանի դոցենտ։ 1918–21-ը եղել է մի շարք ժողկոմատների կոլեգիաների անդամ, 1923–56-ը՝ Մոսկվայի համալսարանի պրոֆեսոր, 1930–32-ը՝ Արկտիկական ինստ–ի դիրեկտոր, 1932–39-ը՝ Հյուսի– սային ծովային գլխավոր ուղու վարչու– թյան պետ, 1924–41-ը՝ Սովետական մեծ հանրագիտարանի գլխավոր խմբագիր, 1939–42-Ը՝ ՍՍՀՄ ԳԱ փոխպրեզիդենտ։ 1937-ին Շ–ի նախաձեռնությամբ կազմա– կերպվել է ՍՍՀՄ ԳԱ տեսական երկրա– ֆիզիկայի ինստ–ը։ Մասնակցել է Պամիր– յան սովետա–գերմ․ առաջին արշավա– խմբին։ 1929–30-ին ղեկավարել է արշա– վախոլմբ «Գեորգի Սեդով» սառցահատով, կազմակերպել առաջին գիտահետազո– տական կայանը Ֆրանց Ցոսիֆի երկրում, ուսումնասիրել Կարայի ծովի հս–արլ․ մասը, Հյուսիսային երկրի արմ․ ավւը և հայտնաբերել մի շարք կղզիներ։ Օ․ Ցու․ Շմիդտ 1932-ին Շ–ի արշավախումբը «Սիբիրյա– կով» սառցահատով, առաջին անգամ մեկ նավարկության ընթացքում, անցավ Հս․ ծովային ուղին՝ Արխանգելսկից խաղաղ օվկիանոս։ 1933–34-ը Շ․ ղեկավարել է «Չելյուսկին» շոգենավով նավարկությու– նը, որը 1934-ի փետր․ 13-ին Չուկոտի ծո– վում ճզմվեց սառույցներով և ընկղմվեց։ 1937-ին ղեկավարել է «Հյուսիսային բե– վեռ–1» դրեյֆող կայանի կազմակերպման օդային արշավախումբը։ 1943-ին Շ․ առաջ քաշեց Երկրի և Արեգակնային համակար– գի մյուս մոլորակների առաջացման կոս– մոգոնիական տեսությունը։ Շ․ եղել է ՍՍՀՄ Կենտգործկոմի անդամ, ՍՍՀՄ I գումարման Գերագույն սովետի դեպու– տատ։ Պարգևատրվել է Լենինի 3 շքա– նշանով։ Շ–ի անվամբ են կոչվել կղզի Կարայի ծովում, հրվանդան Չուկոտի ծո– վի ափին, ՍՍՀՄ ԳԱ Երկրի ֆիզիկայի ինստ–ը։

ՇՄԻԴՏԻ ՀԻՊՈԹԵԶ, Արեգակնային հա– մակարգի առաջացման կոսմոգոնիական հիպոթեզ։ Առաջարկել է Օ․ Շմիդւոը (1943)։ Տես Կոսմոգոնիա։ ՇՄԻՏ (Schmitt) Հարիսոն (ծն․ 1935), ԱՄՆ–ի տիեզերագնաց–օդաչու։ Ավարտել է Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստ–ը (1957), ստացել գիտությունների բակալավրի աստիճան։ 1964-ին, Հարվար– դի համալսարանում, ստացել է գիտու– թյունների դոկտորի աստիճան։ ԱՄՆ–ի տիեզերագնացների խմբում է 1965-ից։ 1972-ի դեկտ․ 7–19-ը, Ցու․ Սերնանի և Ռ․ էվանսի հետ, որպես լուսնախցիկի օդաչու, «Ապոլլոն–17» տիեզերանավով թոիչք է կատարել դեպի Լուսին։ 1971-ի դեկտ․ 11-ին Շ․ և Ցու․ Սերնանը լուսնա– խցիկով վայրէջք են կատարել Լուսնի վրա, որտեղ մնացել են 75 ժ և 3 անգամ դուրս եկել մակերևույթ՝ 22 ժ 5 ր ընդհա– նուր տևողությամբ։ Լուսնի վրա շարժվել են լուսնագնացով։ Թռիչքը տևել է 12 օր 9 ժ 51 ր։

ՇՄՈԼՔ ԳԱձ, շմոլ գազ, տես Ած– Խածնհ օըսհոնեո։

ՇՅԱՈՒԼՏԱՅ (մինչև 1795-ը՝ Սաուլե, մինչև 1917-ը՝ Շավլի), քաղաք (1569-ից), Լիտվ․ ՍՍՀ Շյաուլյայի շրջանի վարչական կենտ– րոնը։ Երկաթուղային հանգույց է։ 121 հզ․ բն․ (1980)։ 1795-ից եղել է Ռուսաստա– նի, 1919-ից՝ բուրժ․ Լիտվայի, 1940-ից՝ Լիտվ․ ՍՍՀ–ի կազմում։ Հայտնի են 1236-ի Շ–ի ճակատամարտը, երբ լիտվ․ ջոկատ– ները ջախջախեցին գերմ․ ասպետական զորքը, ինչպես նաև Շ–ի 1944-ի հուլիսի հարձակողական օպերացիան, որի հետե– վանքով Շ․ ազատագրվեց ֆաշիստական զավթիչներից։ Զարգացած են մեքենաշի– նական, թեթև և սննդի արդյունաբերու– թյան ճյուղերը, ունի ՊՇԷԿ։ Կա մանկա– վարժական ինստ․, Կաունասի պոլի տեխ․ ինստ–ի երեկոյան ֆակուլտետ, պոլիտեխ– նիկում, երաժշտական և բժշկական ու– սումնարաններ, պաամաազգագրական թանգարան, դրամատիկական թատրոն։ Շ–ում է Պյատրո իր Պովիլո եկեղեցին (1595–1625)։ ՇՅՈՆ£ԷՐԳ (Schonberg) Առնոլդ (13․9․ 1874, Վիեննա –13․7․1951, Լոս Անջելես), ավստրիացի կոմպոզիտոր, տեսաբան, մանկավարժ։ Երաժշտ․ էքսպրեսիոնիզմի ներկայացուցիչներից։ 1901–03-ին կոմ– պոզիցիա է դասավանդել Շտեռնի կոնսեր– վատորիայում (Բեռլին)։ 1903-ից ապրել է Վիեննայում։ 1925–33-ին՝ Րեռլինի Ար– վեստների պրուս, ակադեմիայի պրոֆե– սոր։ Վաղ շրջանի ստեղծագործություն– ներում («Լուսավոր գիշեր» լարային սեքստետը, 1899, «Գուրրերի երգերը» կանտատը, 1900–01, «Պելլեաս և Մելի– զանդա» սիմֆոնիկ պոեմը, 1903) Շ․ շա– րունակել է ուշ ռոմանտիկների՝ Ռ․ Վագ– ների, Յո․ Բրամսի, Գ․ Մահլերի ավան– դույթները։ Սակայն գիտակցելով դարա– սկզբի եվրոպ․ երաժշտության ճգնաժամը, սկսել է երաժշտ․ արտահայտչալեզվի նո– րոգման ուղիներ փնտրել։ Նրա պրպտում– ների արդյունքը ատոնալ կոմպոզիցիայի սկզբունքի ստեղծումն էր (տես Աաոնաչ երաժշտություն)։ Այդ շրջանի երկերը կրում են էքսպրեսիոնիզմի կնիքը («Սպա– սում», 1909, բեմ․ 1924 և «Երջանիկ ձեռք», 1910–13, բեմ․ 1924, օպերաները, «Լուս– նային Պիեռո» մելոդրաման, 1912, նվա– գախմբային Հինգ պիեսները, 1908)։ Ավե– փ ուշ այդ ստեղծագործական մեթոդը՝ բյուրեղացած տեսքով (Սյուիտ դաշնա– մուրի համար, 1925, Վարիացիաներ նվա– գախմբի համար, 1927–28 ևն) կոչվեց դոդեկաֆոնիա, լայն տարածում գտնելով Եվրոպայի և Ամերիկայի կոմպոզիտոր– ների շրջանում։ Շ․ անդրադարձել է գրեթե բոլոր երաժշտ․ ժանրերին։ Հեղինակ է չորս օպերայի, կանտատների, ջութակի (1936) և դաշնամուրի (1942) կոնցերտնե– րի, սիմֆոնիկ և կամերային երկերի, ռո– մանսների և երգերի։ Շ․ նոր վիեննական դպրոցի հիմնադիրն է։ Շ–ի գեղարվեստական և տեսական սկզբունքները իրենց հետագա զարգա– ցումը ստացան նրա աշակերտներ Ա․ Բեր՜ գի, Ա․ Վեբեոնի, է․ Կշենեկի, Ռ․ Լայբովի– ցի ստեղծագործություններում։ 1930-ական թթ․, ֆաշիստների օրոք, Շ․ ստիպված է եղել տարագրվել ԱՄՆ, 1936– 1944-ին երաժշտական–տեսական առար– կաներ դասավանդել Կալիֆոռնիայի հա– մալսարանում։ Երկրորդ համաշխարհա– յին պատերազմի արհավիրքների տպավո– րության տակ գրել է մարդասիրությամբ տոգորված մի շարք երկեր («Վկան Վար– շավայից», 1947, «Ներբող Նապոլեոնին», 1947 ևն)։ Շ․ հեղինակ է նաև տեսական աշխատու– թյունների։ Երկ, Harmonielehre, N․ Y․, 1947; Models for Beginners in Composition, N․ Y․, 1942; Structural Functions of Harmony, N․ Y-, 1954; Style and Idea, N․ Y․, 1951․ Գրկ, Со ялертинс к и Ճ И․, Арнольд Шёнберг, Л․, [1934]; Друскин М․,