Австрийский экспрессионизм, в кн․։ О за– падноевропейской музыке XX века, М-, 1973; Wellesz Е․, Arnold Schdnberg, Lpz․–W․–Zurich, 1921։tStockeasch- m i d t H․t Arnold Schonberg, Ziirich–Frei- burg, 1952․ Ա, Արևշատյան
ՇՅՈՍՏՐՅՈՄ (Sjostrom) Վիկաոր Դավիդ (1879–1960), շվեդ կինոռեժիսոր․ դերա– սան։ Կինոյում աոաջին ելույթն ունեցել է 1912-ին՝ «Արյունռուշտ» ֆիլմում, նույն թվականին ստեղծել է նաև «Անտառա– պետ»- կինոնկարը։ Վաղ շրջանի ֆիլմե– րից են՝ <Ինգեբորգ Հոլմ» (1913), «Գոր– ծադուլ»–, «Շատերից, մեկը» (երկուսն էլ՝ 1914), «Տերիե Վիգեն» (1916)։ Հասարա– կական անարդարությունների դեմ պայ– քարող հերոսների վառ, արտասովոր բնա– վորություններով, կերպարների էպիկա– կան հզորությամբ, նորարարական մոնտա– ժով Շ․ դարձել է, այսպես կոչված, շվեդ, դասական կինոդպրոցի հիմնադիրը։ «Լեռ– եըցի էյվիննը և իր կինը», «Աղջիկը տոր– ֆային ճահճից» (երկուսն էլ՝ 1917), «Ինգ– մարի որդիները» (1918), «Կարինը՝ Ինգ– մարի դուստրը» (1919) և այլ ֆիլմերում, ուր խաղացել է գլխ․ դերերը, Շ․ զարգաց– րել է նոր ոճ։ 1923–30-ին աշխատել է Հոլիվուդում, այնուհետև վերադարձել հայրենիք։ 1930-ին ստեղծել է շվեդ, առա– ջին հնչուն ֆիլմերից մեկը՝ «Մարկուրել– ները Վադչյոպինգից»։ Վերջին ռեժ․ աշ– խատանքը «Կարմիր թիկնոցի տակ» (1937, սովետական էկրանում4 «Կարդինալի թիկ– նոցի տակ») ֆիլմն էր, իսկ դերը՝ պրոֆե– սոր Բորգը (Ի․ Բերգմանի «Մորու բացա– տը», 1957)։
ՇՅՈՖԵՆՆԵՕԻ ԴԱՏԱՐԱՆ, 1․ VI – VIII դդ․–XVI դ․ Արևմտյան Եվրոպայի որոշ երկրներում (Գերմանիա, Իտալիա ևն), այսպես կոչված, «կարգ ստեղծողնե– րի», «դատական այրերի» (շյոֆեններ, սկաբիններ, ռախիմբուրգներ) դատա– րան։ Միջնադարյան Գերմանիայում շյո– ֆենները դատական կոլեգիայի անդամ– ներ էին, հետագայում տարբեր լիազորու– թյուններով ատենակալներ, որոնք ընտըր– վում էին սովորույթով և պաշտոնյա–դա– տավորի հետ ինկվիզիցիոն ձևերով իրա– կանացնում դատավարություն։ Մշտական Շ․ դ–ներ ստեղծվել են Կարլոս Մեծի օրոք (մոտ 770–780)։ 2․ 1848–49-ի հեղափո– խությունից հետո Գերմանիայում (1871-ից՝ ամբողջ կայսրությունում) տերունական դատավորի և երկու ատենակալների (շյո– ֆենների) կազմով դատարաններ, որոնք քննում էին մանր քրեական գործեր։ 3․ ԳՖՀ–ում դատարաններ (1950-ից), որոնք քննում են տեղամասային դատավորնե– րի ընդդատությունից դուրս, սակայն տե– ղամասային դատարանների իրավասու– թյան մեջ մտնող կարևոր քրեական գոր– ծեր։
ՇՅՈՒՂԱԽՈՏ (Festuca), դաշաավլուկազ– գիների ընտանիքի բազմամյա բույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 300 տեսակ, ՍՍՀՄ–ոււՐ 51։ Տարածված է երկու կիսագնդերի բա– րեխառն և ցուրտ գոտիներում։ Արժեքա– վոր կերային բույսեր են։ Որոշ տեսակներ մշակվում են։ Տնտ․ առավել կարևոր նշա– նակություն ունեն Շ, մարգագետնայինը (F․ pratensis)․ կարմիր Շ, (F․ rubra) ևն։ Մ արգագետնայինը բազ– մամյա բույս է։ Արմատային համակարգը՝ ուժեղ զարգացած։ Ցողունի բարձրությու– նը՝ 1,5–1,75 г/։ Ծաղկաբույլը հուրան Է; Հատիկները մանր են, տափակ՝ պարփակ– ված հատիկային թեվւուկի մեջ; Փոշո– տումը՝ խաչաձև; խոնավասեր, ցրտադի– մացկուն բույս Է; Ցանքի տարում բերք չի տափս։ Առավելագույն բերքն ստացվում է ցանքի երկրորդ տարվանից մինչև վեցե– րորդ տարին։ Ցանքի նորման՝ 18–20 կգ/հա։ Ի^ոտը հնձվում է հուրաններ ար– ձակելու, իսկ հատիկը հավաքվում է մո– մային հասունացման շրջանում։ խոտի բերքը 50–60 ց/հա Է, հատիկինը՝ 8– 10 gfhtu։ 1 ց կանաչ զանգվածը պարու– նակում է 21, իսկ 1 ց խոտը՝ 54,7 կերային միավոր։ ՀՍՍՀ–ում շրջանացված է Կրաս– նոդարսկայա 14 սորտը։ Շ․ կարմիրը արժեքավոր է երկա– րակյաց արոտավայրեր և գազոններ (սի– զամարգեր) ստեղծելու համար։ խոտի բերքը 15–25 ցէհա Է։ 100 կգ խոտը պա– րունակում է 50,3 կերային միավոր։ Կե– րային նշանակություն ունեն նաև մի քանի այլ տեսակներ։ Ա․ Մաթևոսյան
ՇՅՈՒՅ (Schiitz) Էդմոնդ Օդոն (ծն․ 29․3․ 1916, Բուդապեշտ), հունգարացի լեզվա– բան, հայագետ; Փիլ․ գիտ․ դ–ր (1948)։ 1950-ից աշխատում է Հունգարիայի ԳԱ պատմության ինստ–ում, 1969-ից արևելա– գիտության բաժնի վարիչն Է։ 1957-ից հա– յագիտություն և արևելագիտություն է դասավանդում Հունգարիայի բուհերում, 1969-ից4 նաև Ինդիանապոլսի (ԱՄՆ) հա– մալսարանում։ Գրել է «Նիկոլաս Մ․ Կիշը և Ամստերդամի հայ տպագրությունը» (1960, անգլ․), «Հայ–ղփչաղերենի տառա– դարձության մասին» (1961, անգլ․), «Միջ– նադարյան հայ գրականության համաբար– բառը» (1975, անգլ․) աշխատությունները, զբաղվել աղբյուրագիտությամբ, քննել «Աշխարհացոյց»-ի խմբագրության ժամա– նակը, Սեբեոսի պատմության որոշ հար– ցեր, խաչատուր Կաֆայեցու ժամանակա– գրությունը։ Երկ․ An Armeno–Kipchak Chronicle on the Polich–Turkish Wars in 1620–1621, Budapest, 1968․ Խ․ Կարաղեւյան
ՇՅՈՒՅ, Շ յ ու տ ց (Schiitz), Հայնրիխ (1585–1672), գերմանացի կոմպոզիտոր, կապելմայստեր և մանկավարժ։ Երգել է Կասսելի պալատական երգչախմբում (1599-ից), կոմպոզիցիա ուսումնասիրել Ջ․ Գաբրիելիի մոտ ((1609 – 12, Վենետիկ)։ Գերմ․ երաժշտության շատ ժանրերի հիմ– նադիրն Է։ Գրել է բազմաթիվ հոգևոր եր– կեր (պասսիոններ, օրատորիաներ, կան– տատներ, «Գերմանական մագնիֆիկատ» ևն)՝ նախապատրաստելով Ցո․ Ս․ Բախի, և Գ․ Ֆ․ Հենղեչի մի շարք հայտնագործու– թյուններ։ Շ–ի գրչին են պատկանում գերմ․ առաջին օպերան («Դափնե», 1627) և բալետը («Օրփեոս և Էվրիդիկե», 1638), որոնք չեն պահպանվել։ Գրկ, Андреев А․, О Генрихе Шютце и теории доклассической музыки, «Совет– ская музыка», 1972, 11․
ՇՅՈՒՅԿՈՐ (շվեդ, պահակային կորպուս), ֆինլանդական բուրժուազիայի և կուլա– կության Ռազմականացված կազմակեր– պություն։ Պաշտոնապես ստեղծվել է 1921-ին։ Մասնակցել է 1918-ի ֆինլանդ․ հեղափոխության ճնշմանը։ 1939-ին ուներ 100 հզ․ անդամ։ Ունեցել էtկանանց և պատանեկան ջոկատներ։ Երկրորդ հա– մաշխարհային պատերազմի ժամանակ Շ․ գործակցել է գերմ․ ֆաշիստների հետ և մասնակցել սովետական զորքերի դեմ մարտերին։ Շ․ ցրվել է 1944-ի նոյեմբ․ 3-ին, սովետա–ֆինլանդ․ զինադադարի պայմա– նագրով։
ՇՆԱԲՈՒԾՈՒԹՅՈՒՆ, անասնապահության ճյուղ, զբաղվում է ժողովրդական տնտե– սության տարբեր բնագավառներում, սպորտում և բանակում օգտագործվող ցեղական (ծառայողական, որսորդական և դեկորատիվ) շների բուծմամբ։ Զարգա– ցած է գրեթե բոլոր երկրներում (գործում են սիրող–շնաբույծների միություններ, ակումբներ և ընկերություններ)։ Շնա– բույծների հնագույն կազմակերպությու– նը՝ Kennel-Club, հիմնադրվեւ է 1873-ին, Մեծ Բրիտանիայում, որը 1874-ից տոհմա– յին գրքերում գրանցում է ցեղական շներին, 1880-ից հրատարակում «Kennel Gazet» լրագԻՐԸ և մի շարք ամսագրեր։ Ավելի ուշ նմանօրինակ ակումբներ ըս– տեղծվել են նաև Բելգիայում, Ավստրիա– յում, Գերմանիայում, Հունգարիայում, Շվեյցարիայում, ԱՄՆ–ում ևն։ Եվրոպա– կան երկրների մեծ մասը և ԱՄՆ–ը շնա– բույծների (կինոլոգների) միջազգային ֆե– դերացիայի (Federation Cvnologique In– ternationale, ք․ Տյուեն, Բելգիա) անդամ են։ Ֆեդերացիայի ղեկավարությամբ պար– բերաբար կազմակերպվում են շների մի– ջազգային և համաշխարհային ցուցահան– դեսներ ու մրցույթներ։ Կապիտալիստա– կան մի շարք երկրներում ցուցահանդես– ներ կազմակերպում են միայն մասնավոր ֆիրմաները (օրինակ, Cruft եվրոպական ֆիրման), որոնք ունեն իրենց դատավորա– կան կոլեգիան, մրցանակները ևն։ խո– շոր ֆիրմաներ զբաղվում են նաև շների վաճառքով, մասնավոր դպրոցները՝ վար– ժեցմամբ, ունեն բուժարաններ, վարսա– վիրանոցներ ևն, հատուկ ֆիրմաներ շնե– րի համար արտադրում են կեր և գույք։ Հրատարակվում են մեծ թվով ամսագրեր և Շ–յան վերաբերյալ գրականություն։ Ռուսաստանում XX դ․ սկզբներին կազ– մակերպվել են փոքր բուծարաններ և շներ վարժեցնողների հատուկ դպրոց։ Շնաբույծների առաջին կազմակերպու– թյունները՝ որսորդների կոոպերատիվ ըն– կերություններին կից բաժանմունքները, ստեղծվել են 1918–20-ին։ 1925-ին կայա– ցել է շնաբույծների I համագումարը, որ– տեղ հաստատվել են ՍՍՀՄ–ում բուծվող շների հիմնական ցեղերի ստանդարտնե– րը, և ընդունվել «Շների տոհմաբուծու– թյան մասին դրույթները»։ 30-ական թթ․ վերջերին և հետագայում մի շարք հանրա– պետություններում (նաև՝ ՀՍՍՀ–ում) տեղական որսորդմիություններին կից ստեղծվեցին շնաբուծական բաժանմունք– ներ, սովետական բանակի և միլիցիայի տնօրինության վարժարան–բուծարաններ։ ՍՍՀՄ–ում որսորդական, ծառայողական, հասարակական ծառայողական Շ–յան զարգացմանը աջակցում են՝ համապա– տասխանաբար պեա․ և կոոպերատիվ կազ– մակերպությունները («Սոյուզպուշնինա», «Ցենտրոսոյուզ», «Գլավսևմորպուտ» ևն),