ՇՈՐԻՆ Ալեքսանդր Ֆյոդորովիչ (1890– 1941), սովեաական գյուտարար՝ ռադիոյի, հեռագրության և ձայնագրման բնագավա– ռի։ 1919-ին ավարտել է Պետերբուրգի էլեկտրատեխնիկական ինստ–ը և դասա– վանդել նույն տեղում։ 1919–22-ին աշ– խատել է Նիժնի Նովգորոդի ռադիոլաբո– րատորիայում, 1922–27-ին՝ ղեկավարել թույլ հոսանքով աշխատող գործարաննե– րի տրեստի ռադիոբաժինը, 1934-ից՝ Ավ– տոմատիկայի և հեռուստամեխանիկայի ինստ–ի (այժմ4 Կառավարման պրոբլեմ– ների ինստ․) դիրեկտոր։ Հեղինակ է մի շարք գյուտերի, ստարտստոպային հեռա– գրական ապարատ, ռադիոտառատպման տրանսլյացիոն տեղակայանք են։ Շ–ի ան– վան հետ է կապված ՍՍՀՄ–ում հնչյունա– յին կինոյի ծնունդն ու զարգացումը։ ՍՍՀՄ պետ․ մրցանակ (1941)։ Պարգևա– տրվել է Լենինի շքանշանով։
ՇՈՐԼԵՄՄԵՐ (Schorlemmer) Կարլ(1834– 1892), գերմանացի քիմիկոս–օրգանիկ, Լոնդոնի թագավորական ընկերության անդամ (1871-ից)։ Եղել է Գերմանիայի ս–դ․ կուսակցության անդամ, Կ․ Մարքսի և Ֆ․ էնգելսի բարեկամը։ Կրթությունն ստացել է Գիսենի համալսարանում, աշխատել է Մանչեստրի Օուենյան կոլե– ջում (1859-ից, 1874-ից՝ պրոֆեսոր)։ Աշ– խատանքները հիմնականում վերաբերում են սահմանային ածխաջրածիններին և օրգ․ քիմիայի պատմությանը։ Առաջարկել է օրգ․ միացությունների դասակարգումը։ Քիմ․ դասագրքերի և ձեռնարկների հեղի– նակ է։
ՇՈՐՇՈՐՈՎՄինաս Խաչատուրի (ծն․ 25․10․ 1922, Մոսկվա), մետաղագիտության և մե– տաղների ֆիզիկայի բնագավառի հայ սո– վետական գիտնական։ Հայրենական մեծ պատերազմի (1941–45) մասնակից։ Տեխ․ գիտ․ դ–ր (1964), պրոֆեսոր (1968)։ ՍՄԿԿ անդամ 1952-ից։ Ավարտել է Մոսկվայի Բաումանի անվ․ բարձրագույն տեխ․ ուսումնարանը (1949)։ 1951-53-ը՝ ՍՍՀՄ ԳԱ էլեկտրաթերմիայի և էլեկտրաեռակց– ման բաժանմունքի գիտնական քարտու– ղար։ 1953-ից աշխատում է ՍՍՀՄ ԳԱ Ա․ Բայկովի անվ․ մետալուրգիայի ինստ–ում, 1959-ից4 կոմպոզիցիոն նյու– թերի և պաշտպանական պատվածքների փոշեմետալուրգիայի բաժնի վարիչ։ 1979-ից՝ ՍՍՀՄ Գիտության և տեխնիկայի պետական կոմիտեին կից փոշեմետա– լուրգիայի գիտական խորհրդի պաշտպա– նական պատվածքների բաժանմունքի և ՍՍՀՄ ԳԱ մետալուրգիական պրոցեսնե– րի ֆիզիկաքիմ․ հիմունքների գիտական խորհրդի կոմպոզիցիոն նյութերի ու պաշտ– պանական պատվածքների փոշեմետալուր– գիայի բաժանմունքի նախագահ։ Շ․ կոմ– պոզիցիոն նյութագիտության հիմնադիրն է ՍՍՀՄ–ում։ Շ–ի բազմաթիվ գյուտերն ար– մատավորվել են մետալուրգիայում, մե– քենաշինության մեջ, էլեկտրոնային տեխ– նիկայում։ 1968-ին Մոսկվայի մետալուր– գիական երեկոյան ինստ–ում հիմնադրել է «կոմպոզիցիոն նյութերի եռակցում և ստացում» մասնագիտությամբ եռակցման պրոցեսների մետալուրգիայի ամբիոն (մինչև 1978-ը՝ ամբիոնի վարիչ)։ Աշխա– տությունները վերաբերում են տարա– սեռ նյութերի կոնտակտային Փոխազդե– ցությանը, մետաղական համաձուլվածք– ներում ֆազային փոխակերպումներին և ջերմամեխանիկական ամրացմանը, պաշտպանական պատվածքների փոշեմե– տալուրգիային։ Պ․ Պ․ Անոսովի (1966) և Ա․ Ա․ Բայկովի (1981) անվ․ մրցանակներ։ Լոնդոնի թագավորական ընկերության ար– տասահմանյան անդամ (1980)։ Պարգևա– տրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։ Երկ, Металловедение сварки стали и спла– вов титана, М․, 1965; Сверхпластичность металлических материалов, М․, 1973 (и др․); Волокнистые композиционные материалы с металлическими матрицами, М․, 1981․
ՇՈՐՈՐ, հայկական ժողովրդական պա– րաձև, որի հիմնական քայլերը կազմվում են մարմնի ծանրությունը ոտքից ոտք տեղափոխելու՝ օրորվելու միջոցով։ Պա– րերը կապվում են տոտեմական հասկա– ցությունների հետ։ Կան նույնիմաստ ճ ո ճ, ճ ո շ կ տերմիններ ևս։ Հնում կա– տարվել են նախնիների հիշատակության հետ կապված արարողությունների ժամա– նակ, ներկայումս՝ միայն հարսանիքնե– րին։ Պարաձևի մեջ մտնում են տարբեր անուններ 1յրող բազմաթիվ պարեր, որոնք կատարվում են հիմնականում դանդաղ, հանդիսավոր, ներքին կենտրոնացվածու– թյամբ՝ տարիքով տղամարդկանց ու կա– նանց կազմով։ Տարածված է Հայաստանի գրեթե բոլոր շրջաններում։ Չափը հիմնա– կանում 6/8 է։ Ժ․ Խաչատրյան ՇՈՈՒ (Shaw) Իրվին (1913, Նյու Ցորք), ամերիկացի գրող։ Շ–ի առաջին պիեսը («Թաղեցեք մեռածներին», 1936) խիստ հակապատերազմական է։ «Բարեհոգի մարդիկ։ Բրուկլինյան հովվերգություն» (1939) պիեսում պատկերված են գանգըս– տերիզմն ու բռնությունը Ամերիկայում։ «Երիտասարդ առյուծներ» (1948) վեպը դասվել է երկրորդ համաշխարհային պա– տերազմի (1939–45) մասին գրված լա– վագույն գործերի շարքը։ Սուր սոցիալա– կան բնույթ ունեն «Անհանգիստ մթնո– լորտ» (1950), «Երեկոն Բյուզանդիայում» (1973) և այլ վեպեր։ Շ․ հեղինակ է նաև պատմվածքների, ժողովածուների, հրա– պարակախոսական գրքերի («Դելֆինների մեջ», 1964) և կինոսցենարների։ ՇՈՈՒ (Shaw) Ջորջ Բեռնարդ (26․7․1856, Գոլբլին –2․11․1950, Այոթ–Սենթ–Լորենս), անգլ․ դրամատուրգ։ Ծագումով՝ իռլանդա– ցի։ Դուբլինում դպրոցն ավարտելուց (1871) հետո 1876-ին տեղափոխվել է Լոնդոն, զբաղվել ժուռնալիստիկայով և գրականությամբ, եղել երաժշտ․ ու թատե– րական քննադատ։ Ստեղծագործական մեթոդի գերադասած ձևը պարադոքսն է։ Առաջին իսկ պիեսը («Այրի տղամարդու տները», 1892) աղմը– կոտ վիճաբանության առիթ է տվել և հա– ջողություն չի ունեցել այնպես, ինչպես և դրան հաջորդած «Սրտեր նվաճող տղա– մարդը» (1893) պիեսը։ «Տիկին Ուորնի մասնագիտությունը» (1894), որ քննարկ– ման է դնում պոռնկության թեման, առա– ջին անգամ բեմադրվել է Անգլիայում, 1907-ին։ Բեմադրության հետ կապված դժվարությունները Շ–ին հարկադրել են հրատարակելու իր պիեսները (մամուլը նախնական գրաքննչության չէր ենթարկ– վում)։ Վերոհիշյալ գործերը կազմել են «Տհաճ պիեսներ» (1898) ժողովածուն, նույն թվականին լույս է տեսել երկրորդ շարքը՝ «Հաճելի պիեսներ»-ը․ «Զենք և մարդ» (1894), «Կանդիդա» (1894), «ճա– կատագրի ընտրյալը» (1895), «Կապրենք՝ կտեսնենք» (1895)։ Հաջորդ շարքի վեր– նադիրն է «Երեք պիես՝ պուրիտանների համար» (1901), որի մեջ մտնում են «Սա– տանայի աշակերտը» (1896–97), «Կեսա– րը և Կլեոպատրան» (1898), «Կապիտան Բրասբաունդի վարմունքը» (1899) պիես– ները։ Շ․, որ ժամանակակից «գաղափար– ների դրամայի» ստեղծողներից է, մտցրել է բանավեճ–պիեսի տեսակը, որտեղ կար– ծիքների, թշնամական գաղափարախոսու– թյունների բախումն առաջադրում է հասա– րակական ու անձնական բարոյականու– թյան սուր խնդիրներ։ «Մարդը և գերմար– դը» (1901–03), որը, Շ–ի բնորոշմամբ, «Կատակերգություն և փիլիսոփայություն է», փոխակերպում է Դոն ժուանի ավան– դական թեման, հերոսին հետապնդում է կինը։ «Դոն ժուանը դժոխքում» դրվա– գում սատանայի բերանով խստորեն քննա– դատված են կապիտալիստական քաղաքա– կրթության արատները։ «Ջոն Բուլի մյուս կղզին» (1904) պիեսը երկու գլխ․ հերոս– ների կերպարով հակադրում է ոչ միայն ազգային տիպերը (իռլանդացուն և անգ– լիացուն), այլև համապատասխանաբար՝ «ռոմանտիկին» ու «ռեալիստին»։ «Մայոր Բարբարան» (1905) բուրժ․ բարեգործու– թյան քննադատությունն է։ Հիշյալ պիե– սում Շ․ հայտնում է այն միտքը, որ բուրժ․ բռնությանը պետք է հակադրել սոցիա– լական առաջընթացին ու արդարությանը ծառայող ուժը։ Այս պիեսները Շ–ի դրա– մատուրգիայի բարձրակետն են։ Նույնիսկ մասնավոր հարցերի լուծման մեջ Շ․ մնում է հույժ սոցիալական դրամատուրգ։ «Բժշկի երկընտրանքը» (1906) ցույց է տալիս, թե բուրժուական պայմաններում ինչպես է բժշկությունը կորցնում իր մարդասիրա– կան բնույթը․ «Անդրոկլեսն ու առյուծը» (1913) քննադատում է դոգմատիկ քրիս– տոնեությունը։ Ընտանիքի, ամուսնու– թյան, դաստիարակության հարցերին են նվիրված «Ամուսնություն» (1908), «Մեզալ– յանս» (1910), «Ֆաննիի առաջին պիեսը» (1911) դրամատիկական գործերը։ «Բլան– կո Պոսնետի դիմակազերծումը» (1909) մերկացնում է քաղքենիների կեղծ բարե– պաշտությունը։ «Պիգմալիոն»-ը (1913), դեմ առ դեմ հանելով խոսքի կուլտուրայի և հոգևոր ընդհանուր զարգացման խըն– դիրները, ի հայտ է բերում ցածր խավի աղջկա բարոյական գերազանցությունը արտաքուստ բարեկիրթ, հնչյունաբանու– թյան արիստոկրատ պրոֆեսորի նկատ– մամբ։ 1917-ի Հոկտեմբերյան հեղափոխու– թյանը Շ․ արձագանքել է «Աննայանսկան, բոլշևիկյան կայսրուհին» (1918) գրոտես– կային ֆարսով, որտեղ ամենայն որոշա– կիությամբ արտահայտվել է հասարակու– թյունը վերափոխելու նպատակով բռնու– թյան միջոցներ գործադրելու օգտին։ Ա․ Չեխովի ազդեցությամբ գրված «Տուն, որտեղ սրտեր են փշրվում» (1913–19) պիեսում Շ․ բացահայտում է տիրապետող դասակարգի պորտաբուծությունը, ցույց