ւոի ձևավորմանը։ Անգլ․ և օտարերկրյա հեղինակների պիեսներից բացի, բեմա– դրվել են նաև շոտլանդ․ դրամատուրգ– ների գործերը։ 1782–1863-ին Գլազգո– յում գործել է «Գանլոփ սթրիթ թիեթր»-ը, 1805–29-ին՝ «Քոլին սթրիթ թիեթր»-ը, 1842–48-ին՝ «Ադելֆի»-ն և այլ թատրոն– ներ։ 1921-ին կազմակերպվել է «Շոտ– լանդ․ ազգային դերասաններ» թատերա– խումբը, որի գործունեությունը շարու– նակել է «Քյորթն թիեթր»-ը՝ Գլազգոյում (1933–40)։ 1939-ին անց է կացվել շոտ– լանդ․ թատերական առաջին փառատոնը։ 1943-ին Գլազգոյում հիմնվել է խաղա– ցանկային Քաղաքացիական թատրոնը։ 1970-ական թթ․ փորձարարական մի շարք թատրոններ իրականացրել են հետաքըր– քիր ներկայացումներ։ Խաղացանկային թատրոններ գործում են նաև Պերտում, Դանդիում, Փիթլոխրիում, Սենտ Անդրոլ– սում։ 1947-ից էդինբուրգում անց են կաց– վում երաժշտության և դրամայի ամե– նամյա միշազգային փառատոներ։ Թատ– րոնները դրամական նպաստ են ստանում Շոտլանդ․ արվեստի խորհրդից և արվես– տի քաղաքային խորհուրդներից։ Պատկերազարդումը տես 576-րդ էշից հետո՝ ներդիրում, աղյուսակ IX։ Գրկ․ Маркс К․ и Энгельс Ф․, Соч․, 2 изд․, т․ 2, с․ 249-59, 272-76, 322, 333-35, Ց39-40, 362, 419, 430, 464, 467–70, 473; т․ 4, с․ 141-42; т․ 8, с․ 522-28; т․ 21, с․ 130, 133–34; т․ 23, т․ 25, ч․ 1–2; Скотт В․, История Шотландии» пер․ с англ․, ч․ 1–3, СПБ, 1831; История английской литературы, т․ 1, в․ 1, М․–Л․, 1943; The Edinburgh History of Scotland, у․ 2–4, Edinburgh–Լ–, 1965*– 1974; A New History of Scotland, v․ 1–2, L․ (a․ o․)» 1962; Craig D․t Scottish Literature and the Scottish People, L․, 1961; Lind– say M-, History of Scottish Literature, L․, 1977; Finlay J․, Scottish Art, L․, [1946]; E Isom J․, Theatre Outside London, L-, 1971; Farmer H․ G․, A History of Music in Scotland, L․, [1947]; Hancock P․ D․f A Bibliography of Works Relating to Scot– land, 1916–1950, pt 1–2, Edinburg, 1959–- 1960․ ՇՈՏ4ԻԻ ԵՐԵՎՈՒՅԹ, պինդ մարմնից էլեկ– տրոնների եչքի աշխատանքի փոքրացու– մը՝ էլեկտրոններն արագացնող արտա– քին էլեկտրական դաշտի ազդեցությամբ։ Շ․ ե․ դրսևորվում է շերմաէչեկտրոնային էմիսիայի հագեցման հոսանքի աճով, մակերևութային իոնացման էներգիայի նվագմամբ (տես Իոնային էմիսիա) և ֆո– աոէչեկտրոնային էմիսիայի շեմի տեղա– շարժմամբ դեպի մեծ երկարության ալիք– ների կողմը։ Այս երևույթի դասական տե– սությունը մետաղների համար ստեղծել է գերմանացի գիտնական Վ․ Շոտկին (W․ Schottky) 1914-ին։ Որպես կանոն, արտաքին էլեկտրական դաշտի ազդեցու– թյունը էլեկտրոնների ելքի աշխատանքի վրա կիսահաղորդիչների համար ավելի մեծ է, քան մետաղների համար։ Շ․ ե․ օգտագործում են պինդ մարմինների մա– կերևույթի էլեկտրոնային որոշ, հատկու– թյունների ուսումնասիրման համար։ Գրկ․ Добрецов Л․ Н-, Г о м о го– нов а М․ В․, Эмиссионная электроника, М․, 1966․
ՇՈՐԹՀՈՌՆ ՏԱՎԱՐԻ 5ԵՂ (անգլ․ short– horn–կարճեղջյուր), մսատու և կաթնա– մսատու ցեղ։ Բուծվել է XVIII դ․, Անգլիա– յում, տեղական կարճեղջյուր տավարի բարելավման միշոցով (հոլանդական և հալովեյան ցեղերի արյունախառնմամբ, ինչպես նաև ըստ մսային, իսկ XIX դ․ կե– սերին՝ կաթնային հատկանիշների կեն– դանիների ընտրության)։ Ունի մսատու և կաթնամսատու տիպեր։ Թույրը՝ սպի– տակ, մուգ կարմիր, երբեմն՝ խայտաճա– մուկ։ Եղջյուրները կարճ են, երբեմն՝ ան– եղջյուր։ Ցուլերի կենդանի զանգվածը՝ 800–950 (առավելագույնը՝ 1200), կովե– րինը 500–600 կգ է։ Սպանդային ելքը 58–65% է։ Վաղահաս է։ Կաթնամսատու կովերի կաթնատվությունը 3500–4000 կգ է (առավելագույնը՝ 14 հզ․ կգ), կաթի յու– ղայնությունը՝ 3,7–3,9% ։ Ռուսաստան է ներմուծվել XIX դ․ և օգտագործվել բես– տուժևյան, հետագայում՝ կուրգանյան ցե– ղերի ստացման համար։ Շորթհոռները բուծվում են եվրոպական երկրներում, հարավային և Հյուսիսային Ամերիկայում (ԱՄՆ–ում դրա մասնակցությամբ ստացվել է սանտա–գերտրուդ ցեղը), Ավստրափա– յում, Նոր Զելանդիայում, ՍՍՀՄ–ում՝ Ռոս– տովի, Տյումենի, Օրենբուրգի, Վոլոգդայի մարզերում և Բաշկիրիայում։ Վ․ Աբրահամյան․
ՇՈՐԹՈՒՄ քրեական իրավ ու ն– ք ու մ, սոցիալիստական և անձնական սեփականության դեմ ուղղված հանցա– գործություն․ անձի կամ նրա մերձավորնե– րի նկատմամբ բռնություն գործադրելու, նրանց մասին անվանարկող տեղեկու– թյուններ հրապարակելու, կամ նրանց գույքը ոչնչացնելու սպառնալիքով այդ անձի կառավարման կամ պահպանության ներքո գտնվող սոցիալիստական կամ անձ– նական գույքը, գույքի նկատմամբ իրա– վունքը հանձնելու պահանջն է (տես ՀՍՍՀ քրեական օրենսգիրք, հոդվածներ 94, 147, 185)։ Անձնական գույքի Շ․ է համար– վում նաև արարքի կատարումը, օգտվելով տուժողի կախյալ վիճակից։ Շ․ ավարտ– ված հանցագործություն է սպառնալիքի միջոցով պահանջը ներկայացնելու պա– հից՝ անկախ հետևանքներից։ Ի տարբե– րություն կողոպուտի և ավազակության, հանցավորը սպառնում է ներկայացվող պահանջը չբավարարելու դեպքում գոր– ծողությունների դիմել (բռնություն գոր– ծադրել, անվանարկել ևն) ապագայում։ Սոցիալիստական գույքի Շ–ման համար նախատեսված է ազատազրկում մինչև 4 տարի, անձնական գույքի համար՝ մինչև 3, կամ աքսոր4 մինչև 5 տարի ժամկետով։
ՇՈՐԺԱ, գյուղ ՀՍՍՀ Կրասնոսելսկի շըր– ջանում, Սևանա լճից արլ․, շրջկենտրո– նից 13 կմ հվ–արմ․։ Շ–ով են անցնում Սևան–Զոդ երկաթուղին և Սևան–Կրաս– նոսելսկ, Կրասնոսելսկ–Վարդենիս ավ– Շորժա տոխճուղիները։ Անասնապահական սո– վետական տնտեսությունն զբաղվում է նաև ծխախոտագործությամբ, հացահա– տիկի, կերային կուլտուրաների մշակու– թյամբ։ Կան կաթի վերամշակման և հրա– կայուն աղյուսի փորձնական գործարան– ներ։ Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, կապի բաժանմունք, կենցաղ– սպասարկման տաղավար, կինո, մսուր– մանկապարտեզ, տեղամասային հիվան– դանոց։ Գյուղում և շրջակայքում պահպան– վել են բերդ (մ․ թ․ ա․ I հազարամյակ), դամբարաններ (մ․ թ․ ա․ II –I հազարամ– յակ), եկեղեցիներ (XVII դ․)․ գյուղատեղի, խաչքար, գերեզմանոցներ (XVII ղ․)՞
ՇՈՐԺԱՅԻ ՏՐՈԱԻ ՀԱՆՔԱՎԱՅՐ, Սևանի հս–արլ․ ափին։ Հայտնի է XIX դ․ վերջե– րից։ Շ․ ք․ հ․ առաջին անգամ նկարագրել է Հ․ Տ․ Կարապետյանը, 1923-ին, 1930 – 1932-ին հետախուզել են Ա․ Գ․ Բետեխտի– նը և Գ․ Հ․ Քեչեկը։ 1942–51-ին հետախու– զական աշխատանքներ է կատարել Հայ– կական երկրաբանական վարչությունը, արդյունահանված հանքանյութը (Cr203-Q՝ 40%) վերամշակել Երևանի <Քրոմպիկ» գործարանը։ Շ․ ք․ հ․ տեղամասը կազմ– ված է պերիդոտիտային զանգվածից, որը ձգված է լայնակի ուղղությամբ և զբաղեց– նում է 1,5 կմ2 տարածություն։ Զանգվածը հատում է վերին կավճի և էոցենի հասակի հրաբխածին–նստվածքային ապարները։ Պերիդոտիտները պարունակում են դու– նիտների ելքեր, որոնց հարում են քրո– միտի կուտակները։ Դունիտները խիստ սերպենտինացված են։ Քրոմիտի հանքա– մարմինները դունիտներում բաշխված են անօրինաչափ․ որևէ կախում հանքամար– մինների և դունիտային տեղամասերի չա– փերի միջև չի դիտվում։ Ոսպնյակաձև հան– քամարմինների երկարությունը հասնում է 25–30 մ, սյունաձևինը՝ մինչև 30–35 մ, նրանց հաստությունը՝ 1–3 մ։ Հանդի– պում են հոծ, տակսիտային և ցանավոր հանքանյութեր, որոնք կազմված են քրոմ– շպինելիդներից, սերպենտինից (անտի– գորիտ և քրիզոլիտ), երբեմն՝ օլիվինից, հանդիպում են նաև քրոմ–գրանատներ, սուլֆիդներ (պենտլանդիտ, միլլերիտ), բնածին պղինձ։ Քրոմշպինելիդը կազմ– ված է մագնոքրոմիտից և քրոմպիկոտի– տից։ Շ․ ք․ հ․ այժմ չի շահագործվում։ Նոր պաշարների հայտնաբերման հեռա– նկարները կապված են հանքավայրի դունիտային տեղամասերի խոր հորիզոն– ների և թևերի ուսումնասիրման ու հե– տախուզման հետ։ Գրկ․ Б е т е х т и н А․ Г․, Шоржинский хромитоносный перидотитовый массив (в Закавказье) и генезис месторождений хро– мистого железняка вообще, см․ Хромиты СССР, т․ 1, М․–Л․, 1937; Геология Армян– ской ССР, т․ 6, Металлические полезные ис– копаемые, Е․, 1967․ ՇՈՐԻ ՄԵԹՈԴ [XX դ․ ամերիկացի արդյու– նաբերող Ա․ Շորի (A․ Shore) անունով], նյութերի կարծրությունը որոշելու եղա– նակ՝ որոշակի բարձրությունից փորձարկ– վող մարմնի մակերևույթին ընկնող թեթև հարվածիչի ետցատկի բարձրության չա– վւումով։ Կարծրությունը գնահատվում է այդ բարձրությանը համեմատական պայ– մանական միավորներով։