1862), եղել է ճորտ, հովիվ, կառապան, վարձու ջուլհակ։ 1797-ին կազմակերպել է սեփական մետաքսագործական ձեռնար– կություն (Մոսկվայի մոտ, այժմ4 ք․ Օրե– խովո–Զուևո)։ 1820-ին չորս որդիներով ազատագրվել է ճորտությունից։ 1825– 1840-ին Մ․ հիմնել են 4 բամբակագոր– ծական ֆաբրիկաներ, որոնք XIX դ․ 2-րդ կեսին վերաճել են խոշոր ֆիրմաների։ Մ–ին պատկանող Նիկոլսկոյեի մանու– ֆակտուրայում է տեղի ունեցել հռչակա– վոր Մորոզովյան գործադուչ 1885-ը։ Մ–ից առավել հայտնի է Նիկոլսկոյեի մանու– ֆակտուրայի տեր Սավվա Տ ի մ ո– ֆ և ե ի չ ը (1862–1905)։ 1885-ին ավար– տել է Մոսկվայի համալսարանը, մասնա– գիտությամբ՝ քիմիկոս։ Եղել է Մ․ Գորկու մտերիմներից, Մոսկվայի Գեղարվեստա– կան թատրոնի մեկենասը։ Համակրել է հեղափոխականներին։ Լինելով Մոսկվա– յի քաղաքային դումայի անդամ՝ 1905-ի հեղափոխության օրերին հանդես է եկել ռազմ, ուժի գործադրման դեմ, պաշտպա– նել խաղաղ գործադուլների, ժողովների, միությունների իրավունքը։ Միաժամանակ նրա նախաձեռնությամբ 1905-ին կայացել է ֆաբրիկատերերի խորհրդակցություն, որտեղ մշակվել է գործադուլային շարժման դեմ համաձայնեցված գործողությունների ծրագիր։ Մավվա Մ–ի հասարակական դիրքորոշման հակասականությունը, նաև հիվանդությունը, նրան հասցրել են անձ– նական ողբերգության (հեռացել է գոր– ծից, ինքնասպան եղել)։
ՄՈՐՈՆԵՐ (< իսպ․ того–մավր), ժո– ղովուրդների խումբ։ Բնակվում են Մուլու արշիպելագում և Մինդանաո, Պալավան ու Բասիլան կղզիներում (Ֆիլիպիններ)։ Ընդհանուր թիվը՝ մոտ 2 մլն (1973)։ Մ–ի լեզուները պատկանում են մաչայա–պուի– նեզյան ւեզուներին։ Կրոնը մահմեդակա– նությունն է։ XIX դ․ Մ–ին նվաճեցին իս– պանացիները։ Զբաղվում են հողագոր– ծությամբ, զարգացած են արհեստները, ծովագնացությունն ու առևտուրը։ Մշա– կույթով մոտ են Ինդոնեզիայի մալայական ժողովուրդներին։
ՄՈՐՏՈՆ (Morton) Արթուր Լեսլի (ծն․ 1903), անգլիացի պատմաբան, գրականա– գետ և հրապարակախոս։ Մեծ Բրիտանիա– յի կոմկուսի անդամ 1929-ից։ Մեծ Բրիտա– նիայի կոմկուսին կից մարքսիստ–պատմա– րանների խմբի ղեկավարներից։ Մ–ի «Անգ– լիայի պատմություն» (1937) աշխատու– թյունը հայրենական պատմության առա– ջին սիստեմատիկ շարադրանքն է մարք– սիստական դիրքերից, աչքի է ընկնում սո– ցիալական խնդիրների լայն ընդգրկու– մով։ Մ–ի ուսումնասիրությունները («Անգ– լիական ուտոպիա», 1952, «Սոցիալիզմը Անգլիայում», 1963, «Անգլիական բանվո– րական շարժման պատմություն, 1770– 1920», 1956) նվիրված են ՄեծԲրիտանիա– յի պատմության կարևորագույն հարցերին։ Գրել է նաև հոդվածներ անգլ․ քաղ․ մտքի և գրականության պատմության վերաբեր– յալ։
ՄՈՐՈՒՍ (Maurois) Անդրե (իսկականը՝ էմիլ է ր զ ո գ, Herzog, 26․7․1885, էլբ– յոֆ –9․10․1967, Փարիզ), ֆրանսիացի գրող։ Ֆրանս, ակադեմիայի անդամ (1938)։ Կրթությամբ՝ փիլիսոփա։ Առաջին (1914–18) և երկրորդ (1939–45) համաշ– խարհային պատերազմների մասնակից։ Մ–ի առաջին գիրքը «Գնդապետ Բրամբլի լռությունը» (1918) հումորիստական վեպն է։ Այնուհետև հրատարակել է «Ոչ հրեշ– տակ, ոչ գազան» (1919), «Բեռնար Քես– նեյ» (1926), «Սիրո փոփոխականությունը» (1928), «Ընտանեկան շրջանակ» (1932), «Երջանկության բնազդը» (1934), «Ավետ– յաց երկիր» (1945), «Սեպտեմբերյան վար– դեր» (1957) և այլ վեպեր։ 1921-ից անդրա– դարձել է սատիրական ժանրին («Դոկտոր 0’Գրեդիի ճառերը», 1921), գրել փիլ․ հեքիաթներ, ֆանտաստիկայով հագեցած նովելներ («Մեիպ կամ Ազատագրում», 1926, «Մտքեր կարդացող մեքենան», 1937 ևն), գրաքննադատական Էսսեներ։ Ար– ժանահիշատակ են «Անգլիայի պատմու– թյուն» (1937), «Ֆրանսիայի պատմու– թյուն» (1943), «ԱՄՆ–ի և ՍՍՀՄ–ի զուգա– դրական պատմություն» (1962, ՍՍՀՄ–ին վերաբերող մասը գրել է Լ․ Արագոնը) ուսումնասիրությունները։ Մ․ համաշխար– հային ճանաչում է գտել կենսագրական վեպերով՝ «Արիել կամ Շելլիի կյանքը» (1923), «Բայրոն» (1930), «Տուրգենև» (1931), «Լելիա կամ ժորժ Սանդի կյանքը» (1952), «Օլիմպիո կամ Վիկտոր Հյուգոյի կյանքը» (1954), «Երեք Գյումա» (1957, հայ․ հրտ․ 1965), «Պրոմեթեոս կամ Բալ– զակի կյանքը» (1965, հայ․ հրտ․ 1972), որոնցում, հերոսների անձնական կյանքը պատկերելով, ուշադրությունը կենտրո– նացնում է նրանց հոգեբանության և ներ– աշխարհի վրա։ Երկ․ Ցոթ նովել, Ե․, 1973։ Փարիզ, Ե․, 1976։ Նամակ օտարերկրացի կնոջը, Ե․, 1976։ Դոն ժուան կամ Բայրոնի կյանքը, Ե․, 1980։ Ն․ Վարդանյան
ՄՈՐՈՒ–ՄԱՆԳԲԵՏՈՒՆԵՐ, ազգակից Ժո– ղովուրդների (մորու, մադի, լուգբարա ևն) խումբ։ Բնակվում են հիմնականում Զաի– րի Հանրապետությունում, ինչպես և Ուգանդայում ու Սուդանի Հանրապետու– թյան հվ–ում։ Խոսում են Կենտրոնական սուդանյան խմբի մորու–մանգբետու լե– զուներով։ Ընդհանուր թիվը՝ 1,3 մլն (1973)։ Մեծամասնությունը պահպանում է հին հավատալիքները (գլխավորապես նախնիների պաշտամունքը), աննշան մասը քրիստոնյա է (կաթոլիկներ)։ Զբաղ– վում են հիմնականում արորային երկրա– գործությամբ։ Զարգացած են արհեստները (դարբնություն, փայտի և փղոսկրի փո– րագրություն, բրուտագործություն)։
ՄՈՐՓԵՈՍ, երազների աստվածը հին հունական դիցաբանության մեջ։ Քնի աստված Հիպնոսի որդին։ Սովորաբար պատկերվել է թևավոր ծերունու տեսքով։ «Մ–ի գիրկն ընկնել» դարձվածքը փոխա– բերական առումով նշանակում է ննջել և երազներ տեսնել։
ՄՈՐՖԻ (Morphy) Պոլ Չարլզ (1837– 1884), XIX դարի կեսի աշխարհի ուժե– ղագույն շախմատիստ։ Ծնվել է ամերի– կացի հարուստ հողատիրոջ ընտանիքում։ Ավարտել է Սպրինտ–Հիլլի կոլեջը և Լուի– զիանայի համալսարանի իրավաբանա– կան ֆակուլտետը; 1857-ին հաղթել է Ամերիկայի շախմատային 1-ին կոնգրե– սում, 1858–59-ի մրցամարտերում հաղ– թել է Եվրոպայի մի շարք ուժեղագույն շախմատիստների (այն ժամանակ աշ– խարհի չեմպիոնի պաշտոնական կոչում չի եղել)։ Հետագայում, հոգեկան հիվան– դության պատճառով, շախմատային մըր– ցումների չի մասնակցել։
ՄՈՐՖԻՆ (Morphinum), օպիումի հիմնա– կան ալկալոիդը։ Ցավը հանգստացնող նարկոտիկ դեղանյութ։ Կիրառվում է հիդ– րոքլորիդի ձևով։ Նշանակում են ուժեղ ցավերով ուղեկցվող հիվանդությունների, չարորակ ուռուցքների, սրտամկանի ին– ֆարկտի և վնասվածքների դեպքում, վի– րահատության նախապատրաստման և ետվիրահատական շրջանում։ Օգտագոր– ծում են ներքին ընդունման, ենթամաշ– կային, երբեմն՝ ներերակային ուղինե– րով։ Մինչև 2 տարեկան երեխաներին Մ․ նշանակելն արգելվում է։ Մ․ երկարատև օգտագործելիս կարող են նկատվել շըն– չառության ընկճում, սրտխառնոց, փըս– խում, փորկապություն, հիվանդագին հա– կում (մորֆինաԱոչությոնն)։ Ներքին օր– գանների հարթ մկանունքի սպազմը կան– խելու նպատակովՄ․ նշանակում են ատրո– պինի հետ։
ՄՈՐՖԻՆԱՄՈԼՈՒԹՅՈՒՆ, մորֆի– ն ի զ մ, թմրամոլության (տես Նարկոմա– նիա) ձև, երբ օրգանիզմն ընտելանում է մորֆինին, ցուցաբերում վերջինիս հան– դեպ զարգացող ֆիզիկական ու հոգեկան կախվածություն և հեշտությամբ չի կա– րողանում ազատվել հիվանդագին դար– ձած այդ սովորությունից։ Մորֆինի կրկնակի սրսկումներից ցա– վազրկմանը մշտապես ուղեկցող էյֆո– րիան (տրամադրության բարձրացում) պատճառ է դառնում այդ երևույթը նորից զգալու ձգտմանը և արագորեն հանգեց– նում ընտելացման։ Մորֆինամոլը մոր– ֆինի կամ դրան փոխարինող այլ նար– կոտիկների նոր դոզա ժամանակին չըս– տանալիս ընկնում է նարկոտիկային քաղ– ցի կամ աբստինենցիայի վիճակի մեջ, որը կարող է արտահայտվել հազի, գեր– քրտնարտադրության, տարազգայնու– թյունների, զանազան ցավերի, գլխա– պտույտների, սրտխառնոցի, ինչպես նաև ընդհանուր թուլության, արյան ճնշման բարձրացման և այլ երևույթներով։ Հի– վանդի տրամադրությունն ընկնում է, որի ֆոնի վրա հաճախակի առաջացող աֆեկ– տիվ բռնկումներն ու հոգեշարժական ան– հանգիստ վիճակները շատ հաճախ հասցը– նում են հակահասարակական վտանգա– վոր գործողությունների։ Կարող են առա– ջանալ նաև կոլապսի հասնող սրտային խիստ անբավարարություն, ցնցումային նոպաներ, սուր հոգեկան խանգարումներ ևն։ Մորֆինամոլի մոտ աստիճանաբար հանդես են գալիս մարմնային, նյարդա– յին և հոգեկան խանգարումներ։ Նա խիստ նիհարում է, մաշկը չորանում ու թորշո– մում։ Իջնում կամ լրիվ բացակայում են սեռական հակումներն ու կարողությու– նը։ Աստիճանաբար փոխվում է աշխատան– քի ու հասարակական կյանքի նկատմամբ մորֆինամոլի ունեցած հետաքրքրությու– նը։ Հիմնական նպատակը դառնում է թմրադեղեր ձեռք բերելը։ Խիստ թուլա– նում են մտավոր ունակությունները, հի– շողությունը։ Հիվանդը դառնում է կամա– զուրկ, հեշտ ներշնչվող։