Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/55

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


ՄՈՐՄԱՏէԳԻՆԵՐ (Solanaceae), երկշաքիլ խոտաբույսերի, հազվադեպ թփերի, լիան– ների և փոքր ծառերի ընտանիք։ Տերևնե– րը հերթադիր են կամ հակադիր, ամբող– ջական կամ հատված, առանց տերևա– կիցների։ Ծաղիկները երկսեռ են, ծաղ– կաբույլերով կամ մեկական, հնգանդամ, սովորաբար կանոնավոր։ Առէջքները 5-ն են՝ միաձուլված պսակի խողովակի հետ։ Սերմնարանը վերնադիր է։ Պտուղը տու– փիկ է կամ հատապտուղ։ Սերմերը երի– կամաձև են, առատ էնդոսպերմով։ Հա– ճախ բույսի բոլոր մասերը պատված են լինում տհաճ հոտ արձակող գեղձային մազիկներով։ Հայտնի է Մ–ի մոտ 2500 տեսակ (80–90 ցեղ)՝ տարածված արևա– դարձային, մերձարևադարձային, բարե– խառն գոտիներում, գլխավորապես Հա– րավային և Կենտրոնական Ամերիկայում (ՍՍՀՄ–ում՝ շուրջ 45 վայրի տեսակ)։ ՀՍՍՀ–ում աճում են ավելի քան 20 վայրի և մշակովի Մ․ (մահամորմ, բանգի, հա– զազ, տաքդեղ, ւոչիկ, արջընկույզ, կար– աոֆիչ, ծխախոտ ևն)։ Մ–ի ընտանիքը հարուստ է արժեքավոր մշակովի, դեկո– րատիվ բույսերով և դեղաբույսերով։

ՄՈՐՆԻՆԳ ՍԹԱՐ» («Morning Star», «Առավոտյան աստղ»), Մեծ Բրիտանիայի կոմունիստական կուսակցության օրա– թերթ․ հրատարակվում է 1930-ից, Լոնդո– նում։ Մինչև 1966-ի ապրիլը լույս էր տես– նում «Դեյլի ուորկեր» («Daily Worker») անունով։ Տպագրվում է «Մորնինգ սթար քոոփերաթիվ սոսայըթի լիմիթիդ» հրա– տարակչական ընկերության և ընթերցող– ների կամավոր դրամական հատկացում– ներից գոյացող միջոցներով։ Պայքարում է մոնոպոլիստական կապիտալի հակա– ժողովրդական քաղաքականության դեմ՝ հանուն անգլ․ աշխատավորության շա– հերի, հանդես է գալիս խաղաղության և ժողովուրդների անվտանգության նպա– տակով բոլոր ձախ ուժերի միավորման օգտին։ ՄՈՐՈ (Moreau) ժան Վիկտոր (1763– 1813), ֆրանսիական զորավար։ 1789-ից ծառայել է Ազգային գվարդիայում։ Առաջ է քաշվել 1792–94-ի հեղափոխական պա– տերազմների ժամանակ։ 1793-ին Մ–ին շնորհվել է բրիգադային, 1794-ին՝ դիվի– զիոն գեներալի կոչում։ Եղել է Հյուսիսա– յին (1794-ից), Հռենոս–Մոգելյան (1796-ից), Իտալ․ բանակների հրամանատար, պար– տության մատնել ավստրիացիներին (1795–97, 1800-ին), 1799-ին պարտվել Ա․ Սուվորովից։ Պաշտպանել է Նապո– լեոն Բոնապարտին Բրյումերի տասնութի հեղաշրջման ժամանակ։ Դեմ լինելով Բո– նապարտի միանձնյա դիկտատուրային՝ թողել է ծառայությունը, սակայն կապ է պահպանել ընդդիմադիր տարրերի հետ (հիմնականում՝ միապետականների)։ 1804-ին ձերբակալվել է, ապա՝ վտարանդ– վել ԱՄՆ։ 1813-ին Ալեքսանդր I-ի հրավե– րով վերադարձել է Եվրոպա, դարձել խորհրդական դաշնակից բանակների շտաբում։ Մահացու վիրավորվել է նա– պոլեոնյան բանակների դեմ Դրեզդենի ճակատամարտում (1813)։ ՄՈՐՈձՈՎ Միխայիլ Միխայլովիչ (18․2․ 1897, Մոսկվա –9․5․1952, Մոսկվա), սո– վետական գրականագետ, թատերագետ, թատերական քննադատ, մանկավարժ, թարգմանիչ։ Սովետական շեքսպիրագի– տության հիմնադիրներից,։ Սովորել է Մոսկվայի համալսարանի բանասիրական ֆակուլտետում։ Թարգմանել է Շեքսպիրի մի շարք պիեսներ, հատկապես ուշադրու– թյուն դարձրել տեքստի վերլուծությանը։ Մ․ «Շեքսպիրի պիեսների մեկնաբանու– թյուններ» (1941) գրքում զուգակցել է թա– տերագետի և տեքստաբանի ունակություն– ները։ 1937–47-ին գլխավորել է Շեքսպի– րի և Համառուսաստանյան թատերական ընկերության արտասահմանյան թատրո– նի կաբինետները։ Հեղինակ է անգլ․ և սովետական թատրոնների և դրամատուր– գիայի մասին մի շարք հոդվածների։ Դա– սավանդել է Մոսկվայի համալսարանում (1935-ից՝ պրոֆեսոր) և Թատերարվեստի պետ․ ինստ–ում։ Մ․ բարձր է գնահատել Վ․ Փափազյանի, Վ․ վաղարշյանի դերա– սանական արվեստը, անդրադարձել հայ բեմում իրականացված շեքսպիրյան բե– մադրություններին ։Երկ․Օ Шекспире на советской сцене, в сб․։ Театральный альманах, кн․։ 6, М․, 1947; Статьи о Шекспире, М․, 1964․ ՄՈՐՈձՈՎ Նիկոլայ Ալեքսանդրովիչ (1854–1946), ռուս հեղափոխական և հա– սարակական գործիչ, գիտնական, գրող, ՍՍՀՄ ԳԱ պատվավոր անդամ (1932)։ 1874-ին մտել է չայկովականների նարոդ– նիկական մոսկովյան խմբակի մեջ, մաս– նակցել «դեպի ժողովուրդ գնալու» շարժ– մանը։ 1874-ին ժնևում խմբագրել է «Ռա– բոտնիկ» («Работник») ամսագիրը, 1875-ին մտել է I Ինտերնացիոնալի Փա– րիզի կոմունայի բաժանմունքի կազմի մեջ։ 1875-ին ձերբակալվել է, 1877–78-ին՝ դատվել «193-ի գործով» (տես «Դատավա– րություն /93-ի»), ապա՝ ազատվել։ 1878-ին մտել է <Զեմւյա ի վոչյա» («Земля и воля») կազմակերպության մեջ, եղել է համա– նուն ամսագրի խմբագիրներից։ 1879-ից՝ <Նարոդնայա վույա>- («Народная воля») Գործադիր կոմիտեի և համանուն թերթի խմբկոլի անդամ։ 1880-ին Լոնդոնում ծա– նոթացել է Կ․ Մարքսի հետ։ 1881-ին նորից ձերբակալվել է և «20-ի գործով» (1882) դատապարտվել ցմահ տաժանակրության, մինչև 1905-ի նոյեմբերը մեկուսի բանտար– կություն է կրել Շլիսելբուրգի ամրոցում։ Այդ շրջանում ուսումնասիրել է քիմիա, ֆիզիկա, աստղագիտություն, մաթեմա– տիկա, պատմություն։ Հետագայում, ազատվելուց հետո, նվիրվել է գիտա– մանկավարժական գործունեության։ Գրել է (հիմնականում բանտում) «Նյութի կա– ռուցվածքի պարբերական համակարգը» (1907), «Դ․ Ի․ Մենդելեևը և նրա պարբե– րական համակարգի նշանակությունը ապագայի քիմիայի համար» (1907) ուսում– նասիրությունները։ Գրական ասպարե– զում հանդես է եկել XIX դ․ 70-ական թթ․։ Մ–ի «Բանտից» բանաստեղծությունների ժողովածուն տպագրվել է ժնևում, 1877-ին։ Գրել է «Հայտնություն ի մեջ ամպրոպի և փոթորկի» (1907), «Մարգարեներ» (1914), «Քրիստոս» (7 հ․, 1924–32) ևն, որոնք նվիրված են կրոնի և մշակույթի պատմու– թյանը, ինչպես նաև «Պատմվածքներ իմ կյանքից» (4 հ․, 1916–18) հիշողություն– ների գիրքը։ 1917-ին մասնակցել է Մոսկ– վայի պետ․ խորհրդակցությանը։ 1918-ից մինչև կյանքի վերջը եղել է Լեսգաֆտի անվ․ բնագիտության ինստ–ի դիրեկտորը։ Մ–ի անունով են կոչվում Մորոզովիա մո– լորակ–աստերոիդը և խառնարան Լուսնի վրա, ավան Լենինգրադի մոտ։ Պարգևա– տրվել է Լենինի և Աշխատանքային կար– միր դրոշի շքանշաններով։ Երկ․ [Стихи], в кн․։ Поэты-демократы 1870–1880-х гг․, М․–Л․, 1962․ ՄՈՐՈձՈՎՅԱՆ ԳՈՐԾԱԴՈՒԼ 1885, բան– վորական գործադուլ Նիկոլսկոյեի (այժմ՝ Մոսկվայի մարզի Օրեխովո–Զուևո ք․) տեքստիլ ֆաբրիկայում, որը պատկանում էր «Սավվա Մորոզով, որդի և ընկերությա– նը»։ Սկսվել է հունվ․ 7-ին․ գործադուլի պատճառը բանվորների դաժան շահա– գործումն ու տնտ․ ծանր վիճակն էր։ Մաս– նակցել է 8 հզ․ մարդ։ Գործադուլի նա– խօրեին առաջադեմ բանվորներ Պ․ Մոի– սեենկոյի, Վ․ Վոլկովի և Լ․ Իվանովի ղե– կավարությամբ կազմվել է գործողության պլան և ձևակերպվել բանվորների պա– հանջները․ կրճատել տուգանքները, վե– րադարձնել տուգանված գումարների մի մասը, սահմանել պետ․ վերահսկողու– թյուն աշխատավարձի վճարման կարգի նկատմամբ ևն։ Բանվորների պահանջնե– րը չեն ընդունվել, և տեղի են ունեցել ընդ– հարումներ զորքի հետ։ Միայն հունվ․ 17-ին կառավարությանը հաջողվել է ճըն– շել գործադուլը։ Ձերբակալվել է ավելի քան 600 մարդ, որոնց թվում նաև Մ․ գ–ի ղեկավարները։ 1886-ի փետրվարին և մա– յիսին Վլադիմիր քաղաքում տեղի է ունե– ցել 33 գործադուլավորների երկու դատա– վարություն, որոնց ընթացքում բացա– հայտվել է գործարանում տիրող ահավոր վիճակը։ Չնայած երդվյալների դատարանը արդարացրել էր մեղադրյալներին, սա– կայն Մ․ գ–ի ղեկավարներ Մոիսեենկոն և Վոլկովը աքսորվել են հս․ նահանգներ։ Մ․ գ․ առաջ է բերել ռուս, դեմոկրատական մտավորականության համակրանքը, ար– ձագանք գտել արտասահմանի սոցիալիս– տական մամուլում։ «Այդ հսկայական գոր– ծադուլը,– նշել է Վ․ Ի․ Լենինը,– շատ ուժեղ տպավորություն գործեց կառավա– րության վրա, որը տեսավ, որ երբ բան– վորները գործում են միասին, վտանգա– վոր ուժ են ներկայացնում, մանավանդ, երբ համատեղ գործող բանվորների զանգ– վածը ուղղակի է դնում իր պահանջները» (Երկերի լիակատար ժողովածու, հ․ 2, էջ 26)։ Մ․ գ․ և դրան հաջորդած խոշոր գործադուլները ցարական կառավարու– թյանը ստիպեցին գնալ զիջումների։ 1886-ի հունիսի 3-ին հրատարակվեց օրենք տուգանքների մասին, որտեղ հաշ– վի էին առնված մորոզովյան տեքստիլա– գործների առանձին պահանջները։ Մ․ գ–ի մասնակիցների հիշատակը հավերժաց– նելու նպատակով Օրեխովո–Զուևոյում 1923-ին կանգնեցվել է հուշարձան։ Գրկ․ Լենին Վ․ Ի․, Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 2, Ե․, 1974։ Морозовская стачка 1885 – 1935, М․, 1935; Кабанов П․И․, Е р- ман Р․ К․, Морозовская стачка 1885, М․, 1963․ ՄՈՐՈձՈՎՆԷՐ, ռուս մանածագործ գոր– ծարանատեր–միլիոնատերեր։ Տոհմահայ– րը՝ Աավվա ՎասիլևիչՄ․ (1770–