գրքում»։ Վերշին հարյուրամյակի ընթաց– քում աշխարհի անտառների մակերեսը կրճատվել է 1,5 անգամ և շարունակվում է կրճատվել։ Ոչնչացվում են Ամազոնի ավազանի (մոտ 5 մլն կմ2 մակերեսով) անտառները։ Շ․ մ–ի պահպանման հարցերը սերտո– րեն կապված են հասարակության սո– ցիալական կարգի հետ։ Կապիտալիս– տական երկրներում բնական միջավայրի աղտոտումը նպաստում է էկոլոգիական ճգնաժամի առաջացմանը, որը սուր կեր– պով դրսեորվում է հատկապես ԱՄՆ–ի, ճապոնիայի, ԳՖՀ–ի և այլ զարգացած կապ․ երկրների մի շարք քաղաքներում և արդ․ շրջաններում։ Արտադրամիջոցների նկատմամբ մասնավոր սեփականությունը և բարձր շահույթ ստանալու մրցությունը անհնար է դարձնում բնական ռեսուրսնե– րի ռացիոնալ օգտագործումը և շրջասյա– տող բնական միջավայրի պահպանման համար առանցքային միջոցառումների ձեռնարկումը։ Սոցիալիստական հասա– րակարգում ժող․ տնտեսության բոլոր ճյուղերի պլանային զարգացումը զու– գակցվում է ժողովրդի ներկա և ապագա սերունդների ու բնության պահպանու– թյան խնդիրների հետ։ ՍՍՀՄ–ում և միու– թենական հանրապետություններում ըն– դունված են օրենքներ՝ հողի, ջրի U ան– տառային ռեսուրսների, կենդանական աշխարհի պահպանման և ռացիոնալ օգ– տագործման, խոշոր քաղաքների ու արդ․ կենտրոնների օդի մաքրության պահպա– նության մասին։ Բնության պահպանու– թյան հարցերն իրենց դրսևորումն են գտել ՍՍՀՄ սահմանադրության մեջ։ Կազմա– կերպված են ազգային պարկեր, արգե– լոցներ ու արգելավայրեր։ Ոչնչացման եզրին կանգնած բազմաթիվ հազվագյուտ կենդանիներ (սայգակ, սամույր, փոկ ևն) ձեռնարկված միջոցառումների շնոր– հիվ այժմ այնքան են բազմացել, որ թույ– լատրվում է նրանց արդ․ որսը։ Կառուց– վում են ջրի մաքրման կայաններ, գործա– րաններում տեղադրվում են օդի մաքրման, գազ ու փոշի կլանող սարքավորումներ, ներդրվում է անթափոն արտադրության տեխնոլոգիան, հսկողություն է սահման– ված, որպեսզի բնական միջավայրում առողջության համար վնասակար նյութե– րի քանակը պահպանվի թույլատրելի սահմաններում։ Բնության և բնական ռե– սուրսների պահպանության և արդյունա– վետ օգտագործման ուղղությամբ զգալի աշխատանքներ են կատարվում նաև Հայկ․ ՍՍՀ–ում։ Գործարանների մի մասը, որոնք իրենց թափոններով աղտոտում են շրջա– պատը, փոխարինվել է անթափոն արտա– դրությամբ, մյուսներում տեղադրվել են մաքրման կայաններ ու սարքավորումներ։ Երևանում և մյուս խոշոր քաղաքներում, արդ․ կենտրոններում ու ձեռնարկություն– ներում կառուցվել ու կառուցվում են աղ– տոտված ջրերի մաքրման կայաններ, ար– տադրության մեջ ներդրվում է ջրի օգտա– գործման փակ (շրջապտույտային) տեխ– նոլոգիան։ Ոռոգվում ու չորացվում են նոր հողատարածություններ, կառուցվում են ջրամբարներ, հողի էրոզիայի դեմ պայքարի նպատակով անտառապատվում են լեռնալանջերն ու ձորերը, սահմանա– փակվել է անտառահատումը, որը կատար– վում է միայն սանիտարական նպատակ– ներով։ Արգելված է որոշ կենդանիների և թռչունների, ինչպես նաև Սևանի իշխա– նի որսը։ ՀՍՍՀ–ում Շ․ մ–ի պահպանման ասպարեզում տարվող աշխատանքներից ամենակարևորը Սևանա լճի պահպան– ման և նրա ավազանի բնական ռեսուրս– ների ռացիոնալ օգտագործման միջոցա– ռումներն են։ Սևանի ազգային պարկի կազմակերպումը, լճի պարագծով օղա– կային–կոյուղային կոլեկտորի կառուցու– մը, արգելավայրերի և արգելոցների կազ– մակերպումը, ինչպես նաև Արփա և այլ գետերի ջրերի տեղափոխումը Սևան, ըս– տեղծում են բոլոր հնարավորությունները, որպեսզի առայժմ պահպանվի, իսկ ապա– գայում նաև բարձրացվի Սևանի ջրի մա– կարդակը։ Տես նաև Բնության պահպա– նություն, Բնություն հոդվածները։ Գրկ․ Малин К․ М․, Жизненные ресурсы человечества, М-, 1967; Лаптев И․ П․, Теоретические основы охраны природы․ Ос– новы социологии, Томск, 1975․ Գ․ Բաղրաւէյան
ՇՐՋԱՍՈՒԹՅՈՒՆ, երևույթների, առարկա– ների նկարագրական բնութագրումն ուղ– ղակի անվանման փոխարեն, սովորական բառերի փոխարինումը նկարագրական արտահայտություններով։ Շ–յան հետևան– քով առաջացած բառակապակցություննե– րը (Ավարայրի հերոս, փոխանակ՝ Վար– դան Մամիկոնյան, սև ոսկի, փոխանակ՝ նավթ) կամ նախադասությունները [Սե– րում են նրանք և այն ծերուկից, հր նախ– ընտրում էր քնել տակառում (այսինքն՝ Դիոգենեսից), Սերում են նրանք և այն պատանուց, Որ սիրահարվեց իր իսկ պատ– կերին․․․ (այսինքն՝ Նարկիսոսից), Պ․ Սե– վակ] լայնորեն կիրառվում են գեղար– վեստական խոսքում։ Շ․ կարող է ունենալ ուղղակի կամ փոխաբերական իմաստ։ Փոխաբերական Շ–յան մեջ բառակապակ– ցության ուղղակի իմաստը ետին պլանում է։ Երբեմն շրջասույթն ուղղակի իմաստով հասկանալն օգտագործվում է որպես եր– գիծանք (Քսան տարի ազգային բեմե– րուե վրա կքալեմ։–է, նստեիր․․․, Հ․ Պա– րոնյան)։ Ֆ․Խչղաթյան
ՇՐՋԱՏԱՇՈՒՄ, պտտման մարմինների արտաքին մակերևույթների մշակում խա– ռատային հաստոցներով։ Գլխավոր աշ– խատանքային շարժումը (պտտումը) հա– ղորդվում է մշակվող նախապատրաստու– կին, իսկ մատուցման շարժումը՝ կտրի– չին։ Գլանային մակերևույթների Շ–ման դեպքում կտրիչին հաղորդվում է միայն երկայնական մատուցման շարժում, իսկ կոնական և ձևավոր մակերևույթների Շ–ման դեպքում՝ միաժամանակ նաև լայ– նական մատուցման շարժում։ Կարճ ձևա– վոր մակերևույթների Շ․ կարելի է կատա– րել նաև ձևավոր կտրիչներով՝ դրանց միայն լայնական մատուցման շարժում հաղորդելով։ Շ․ լինում է սևատաշ․ (կոպ– տատաշ), մաքրատաշ և ճշգրիտ ու նուրբ մաքրատաշ։ Ա․ ճենտերեճյաե
ՇՐՋԱՓԱԿՈՒՄ, բլ ո կ ա դ ա (< անգլ․ blockade), 1․ միջոցառումների համակարգ, որով խոչընդոտվում են պետության ար– տաքին–տնտ․, քաղ․ կապերը՝ նրան որո– շակի գործողություններից զերծ պահելու կամ որոշակի գործողությունների հարկա– դրելու նպատակով։ 2․ Շ․ ռազմա– կան– հակառակորդի որոշակի օբյեկ– տի (զորքերի խմբավորում, քաղաք, պե– տություն ևն) մեկուսացումը ցամաքից, ծո– վից և օդից՝ նրան ուժահատելու և կապի– տուլյացիայի մղելու նպատակով։ 3․ Շ․ տնտեսական – պետության արտա– քին– առևտրական, ֆինանս․, վարկային և տնտ․ այլ կապերի լրիվ կամ մասնակի արգելումը նրա էկոնոմիկայի զարգա– ցումը խոչընդոտելու նպատակով։ Սովո– րաբար ուղեկցվում է քաղ․ և հաճախ նաև ռազմ․ Շ–մամբ, նույնիսկ առանց ռազմ, գործողությունների։ 4․ Շ․ ծ ո վ ա յ ի ն– միջազգային իրավունքում միջոցառում– ների համակարգ, որ ձեռնարկվում է ռազմ, բախումների ժամանակ։ Պատե– րազմող կողմերը ծովային Շ–ով ձգտում են խափանել հակառակորդի հաղորդակ– ցությունները՝ տնտ․ ռեսուրսները նվազա– գույնի հասցնելու նպատակով։ ՄԱԿ–ի կանոնադրությամբ Շ․ կարող է կիրառվել որպես պետությունների կո– լեկտիվ միջոցառում՝ հանուն խաղաղու– թյան պահպանման։
ՇՐՋԵԼԻ ԵՎ ՈՉ ՇՐՋԵԼԻ ՊՐՈՑԵՍՆԵՐ, դարձելի և ոչ դարձելի պրոցես– ներ, համակարգի վիճակի փոփոխության պրոցեսներ։ Շրջելի պրոցեսը կարելի է իրականացնել հակառակ ուղղությամբ՝ ետադարձ կարգով հաջորդաբար կրկնե– լով ուղիղ պրոցեսի բոլոր միջանկյալ վի– ճակները։ Շրջելի կարող է լինել միայն քվազիստացիոնար (կամ հա– վասարակշիռ) պրոցեսը։ Շրջելի պրոցեսի ուսումնասիրման հետ են կապ– ված մեխանիկայի և էլեկտրադինամիկայի այն խնդիրները, որոնք լուծվում են առանց շփման ուժերի հաշվառման, ինչպես նաև ջերմատեխնիկայի ու հիդրոդինամիկայի որոշ խնդիրներ (օրինակ, ձայնային ալիք– ների տարածումը գործնականում չկլա– նող միջավայրում) ևն։ Բոլոր իրական պրոցեսները, խստորեն ասած, ոչ շրջելի են (միայն որոշ իրական պրոցեսներ, իդեալական պայմաններում կարելի է համարել շրջելի)։ Ոչ շրջելի պրո– ցեսը չի կարող ընթանալ հակառակ ուղղությամբ, իսկ այդ պրոցեսը կատարող համակարգը՝ անցնել նույն միջանկյալ վիճակներով։ Ոչ շրջելի պրոցեսներ են դիֆուզիան, ջերմահաղորդականությունը, ջերմադիֆուզիան, հեղուկի (գազի) մա– ծուցիկ հոսանքը ևն, որոնք ինքնակամ ընթանում են միայն մեկ ուղղությամբ։ շրշևլի բոլոր պրոցեսները անհավա– սարակշիռ պրոցեսներ են։ Փակ համա– կարգերում դրանք ուղեկցվում են Էնտրո– պիայի աճով։ Շրջապատող միջավայրի հետ էներգիայի կամ նյութի փոխանակու– թյան հևարավորություն ունեցող բաց հա– մակարգերում ոչ շրջելի պրոցեսի դեպ– քում էնտրոպիան կարող է մնալ հաստա– տուն կամ նույնիսկ նվազել՝ արտաքին միջավայրի հետ էնտրոպիայի փոխանա– կության հաշվին։ Սակայն բոլոր դեպքե– րում էնտրոպիայի արտադրությունը, այ– սինքն՝ միավոր ժամանակում դրա աճը համակարգում, ոչ շրջելի պրոցեսի առ– կայության պատճառով մնում է դրական։ Տես նաև Թերմոդինամիկա։