Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/591

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


ները փոխարկվում են Փողի, փողը՝ ապ– րանքների։ Ապրանքների անմիջական փո– խանակությունից (Ա–Ա) այն տարբերվում է նրանով, որ ւոեղի է ունենում Փողի միջ– նորդությամբ (Ա–Ф–Ա)։ Շ–յան ընդլայ– նումը կապված է ապրանքային արտա– դրության զարգացման հետ։ Արժեքի փո– ղային ձևի ծագումով այն ստացել է ֆունկ– ցիոնալ ինքնուրույնություն՝ սկզբում ընդ– գրկելով տեղական, ապա՝ ներքին միաս– նական և համաշխարհային շուկան։ Ապ– րանքաշրջանառության հիման վրա զար– գացել են դրամաշրջանառությունը, վար– կային և արժեթղթերի Շ․։ Կապիտալիզմի ժամանակ, երբ առք ու վաճառքի օբյեկտ է դառնում նաե աշխատուժը, ապրանքային Շ․ ստանում է համընդհանուր բնույթ։ Շ–յան (Ф–Ա–Փ՝) նպատակն ու շարժիչ ուժը արժեքի մեծա– ցումն է, շահույթի ստացումը, իսկ ապ– րանքների փոխանակությունը սոսկ շա– հույթի կորզման պայմանն է, վճռականը կապիտալի Շ․ է (տես Կապ ի տա չի շրջա– պտույտ)։ Շ․ ենթարկված է տարերային տնտ․ օրենքների գործողությանը, տեղի է ունենում արտադրության անարխիայի և մրցակցության պայմաններում, ուղեկց– վում գերարտադրության տնտեսական ճգնաժամերով։ Կապիտալիզմի հիմնա– կան պրոբլեմներից է հասարակական ամ– բողջական արդյունքի իրացումը։ Պետա– կան–մոնոպոլիստական կապիտալիզմի պայմաններում Շ–յան ոլորտում ուժեղա– նում է կապիտալի համակենտրոնացման ու կենտրոնացման պրոցեսը։ Շ․, հատկա– պես դրամական և վարկային, բնութագըր– վում է հանրայնացման բարձր մակարդա– կով, խիստ ընդլայնվում է արժեթղթերի Շ․։ Սոցիալիզմի ժամանակ արտա– դրության և սպառման կապը, որպես կարգ, միջնորդավորվում է ապրանքների և փո– ղի Շ–յամբ։ Շ–յան բնույթը որոշվում է ար– տադրության միջոցների սոցիալիստական սեփականությամբ և սոցիալիզմի տնտ․ օրենքների համակարգով։ Այդ ոլորտում ապրանքների իրացումը դադարում է հա– սարակական վերարտադրության հիմնա– կան պրոբլեմ լինելուց, քանի որ ապրան– քային Շ․ սպասարկում է պլանաչափորեն կազմակերպվող հասարակական արտա– դրության և սպառման պրոցեսները։ Ոլոր– տը սահմանափակ է․ գործարանները, կա– ռույցները, հողը, բնական ռեսուրսները առք ու վաճառքի օբյեկտ, իսկ աշխատու– ժը ապրանք չեն։ Ապրանքաշրջանառու– թյան ձևերն են՝ նյութատեխնիկական մա– տակարարումը, գյուղատնտ․ արդյունք– ների գնումները (տես Մթերում գյուղա– տնտեսական արտադրանքի), սպառման առարկաների և արտաքին առևտուրը։ Արտադրության միջոցների մեծ մասի Շ․ իրականացվում է կենտրոնացված կար– ագով։ Սպառման առարկաների Շ–՚յան մի– ջոցով իրացվում է սոցիալիստական հա– սարակության անհրաժեշտ արդյունքի հիմնական զանգվածը։ ժողովրդատնտե– սական կարեոր նշանակություն ունի շըր– ջանառության ժամանակի կրճատումը, որով ապահովվում է սոցիալիստական արտադրության տնտ․ արդյունավետու– թյան բարձրացումը։

ՇՐՋԱՆԻ ՔԱՌԱԿՈՒՍԱՑՈՒՄ, տրված շըր– ջանին հավասարամեծ (նույն մակերեսն ունեցող) քառակուսու կառուցման խըն– դիրը։ Քանոնի և կարկինի միջոցով կա– ռուցման դասական խնդիրներից է։ Հնում մաթեմատիկոսները դիտարկել և լուծել են, քանոնի և կարկինի միջոցով, տրված կորագիծ պատկերին հավասարամեծ ուղ– ղագիծ պատկերի կառուցման խնդիրներ, բայց Շ․ ք–մւսն խնդիրը մինչե XIճդ․ մնում էր չլուծված։ Քանի որ R շառավիղ ունե– ցող շրջանին հավասարամեծ քառակու– սու կողմի երկարությունը R л է, ապա Շ․ ք–ման խնդիրը բերվում է տրված R եր– կարություն ունեցող հատվածով Rj/ л երկարություն ունեցող հատվածի կառուց– ման խնդրին։ Ապացուցվում է, որ քանո– նի և կարկինի միջոցով R հատվածով կարելի է կառուցել R․a հատվածը այն դեպքում, եթե a-ն ամբողջ գործակիցնե– րով մի այնպիսի հանրահաշվական հա– վասարման արմատ է (այսինքն՝ այնպիսի հանրահաշվական թիվ է), որը լ ու ծ վ ու մ է քառակ ու սային արմատա– նշաններով։ 1882-ին գերմ․ մաթեմատիկոս Ֆ․ Լին– դեմանը ապացուցել է, որ я-ն (հետնա– բար նաև |/՜ я-ն) տրանսցենդենտ թիվ է՝ հանրահաշվական չէ․ դրանով իսկ վերջ տրվեց Շ․ ք–ման խնդիրը լուծելու փորձե– րին։ Շ․ ք–ման խնդիրը դառնում է լուծելի, եթե կարկինից և քանոնից բացի օգտա– գործվում են այլ՝ լրացուցիչ միջոցներ։

ՇՐՋԱՆՑ ՍՐԱՀ, վաղ միջնադարում եկե– ղեցիները արտաքուստ երիզող, ծածկա– կիր կամարակապ սյունաշարով սահմա– նափակված տարածություն։ Նախատես– ված է եղել ապաշխարողների համար, օգ– տագործվել է նաև մեծ տոների ժամանակ որպես լրացուցիչ տարածություն, ինչպես և շաբաթ օրերի ծիսակատարությունների և մկրտությունների համար։ Ա․ Զար յան

ՇՐՋԱՊԱՏՈՂ ՄԻՋԱՎԱՅՐ, մարդու բնա– կության և արտադրական գործունեու– թյան միջավայրը։ Սովորաբար Շ․ մ․ ասե– լով, հասկանում են միայն շրջապատող բնական միջավայրը, և այդ իմաստով այն գործածում միջազգային համաձայնագրե– րում, սակայն Շ․ if․ ավելի լայն հասկա– ցություն է և ընդգրկում է նաև արհեստա– կան միջավայրի (տներ, արդ․ ձեռնարկու– թյուններ և այլ ինժեներական կառույց– ներ) տարրերը, ինչպես նաև տվյալ հա– սարակարգի սոցիալական գործոնները։ Կյանքը կարող է գոյություն ունենալ շըր– ջապատող բնական միջավայրի որոշակի պայմանների շրջանակներում։ Գիտու– թյան ու տեխնիկայի բուռն զարգացման, ազգաբնակչության նյութական, հոգեոր ու գեղագիտական պահանջների անընդ– հատ աճի ու բարելավման արդի պայման– ներում Շ․ մ–ի պահպանման ու բնական պաշարների ռացիոնալ օգտագործման պրոբլեմը ձեռք է բերել կարևորագույն նշանակություն։ Մարդն իր գործունեու– թյամբ ակտիվորեն ազդում է շրջապատող բնական միջավայրի վրա, և այդ ազդեցու– թյունը կարող է ունենալ թե՝ դրական, և թե՝ բացասական հետևանքներ։ Չորացվել և օգտագործվել են միլիոնավոր հա ճահիճ– ներ ու գերխոնավ հողատարածություն– ներ, որի հետևանքով խիստ կրճատվել են հիվանդությունները, ոռոգվել են անա– պատային հողերը, զգալի քանակով անա– պատներ, ձորեր ու լեռնալանջեր կանա– չապատվել ու անտառապատվել են, քա– ղաքներում, գյուղերում ու ավաններում ստեղծվել անտառագոտիներ։ Մթնոլորտը խիստ աղտոտող ածխի, մազութի ու նավթի փոխարեն ներկայումս օգտագործում են գազ, էլեկտրականություն ու էներգիայի այլ աղբյուրներ, ժողտնտեսության մեջ լայնորեն օգտագործվում է ատոմային էներգիան։ Բնական շատ նյութեր փոխա– րինվում են արհեստականներով, պատ– րաստվում են մեծ քանակությամբ սին– թետիկ նյութեր ու ապրանքներ։ Շարու– նակվում են ծովի ջրի աղազերծման մե– թոդների ուսումնասիրությունները։ Մարդ– կային արտադրական գործունեությունը միաժամանակ լուրջ վտանգ կարող է սպառնալ Շ․ մ–ին, եթե այն իրականացվի առանց հաշվի առնելու Շ․ մ–ի պահպանու– թյան պայմանները։ Մասնավորապես վտանգավոր կարող են լինել էներգե– տիկայի և մշակող արդյունաբերության մի շարք ճյուղերի (նավթի վերամշակում, միջուկային էներգետիկա, քիմ․ արդյու– նաբերություն, գունավոր մետալուրգիա) օբյեկտները, գյուղատնտեսության քիմիա– ցումը, ավտոմոբիլային, ջրային և օդային տրանսպորտի աճը։ Միլիոնավոր հա ար– գավանդ հողեր օգտագործվել են շինու– թյունների համար կամ, ենթարկվելով իռիգացիոն ու տեխ․ էրոզիայի, դուրս մնացել գյուղատնտ․ օգտագործումից։ Մինչդեռ բնության մեջ 90 սմ հաստու– թյամբ հողաշերտ ստեղծվում է, միջին հաշվով, 16 հզ․ տարում։ Բազմաթիվ եր– կըրներ խմելու ջրի պակասի պատճառով սառցալեռներ են տեղափոխում Գրեն– լանդիայից։ Միաժամանակ ջրային աղ– բյուրներն ու Համաշխարհային օվկիանո– иц աղտոտվում են արդյունաբերության, գյուղատնտեսության ու կոմունալ տնտե– սության թափոններով (տարեկան 10 մլն տ նավթամթերքի մնացորդներ են թափվում Համաշխարհային օվկիանոս)։ Կարևոր է նաև մթնոլորտի մաքրության պահպան– ման պրոբլեմը (տես Մթնուորտի սանի՜ տարական պահպանություն)։ Վառելիքի այրումից յուրաքանչյուր տարի մթնոլորտ են անցնում միլիարդավոր տոննաներով ածխաթթու գազ, 20 մլրդ гл-ից ավելի արդ․ և այլ թափոններ։ Մթնոլորտում ածխածնի երկօքսիդի ավելացումը ջերմոցային էֆեկտի շնորհիվ խորացնում է օդի և Երկրի մակերևույթի ջերմաստիճանի բարձրացման վտանգը։ Աշխարհի խոշոր շատ քաղաքներում օդը վտանգավոր է դարձել մարդու առողջության համար։ Օդի աղտոտության պատճառով իջնում է արտադրողականությունը, քայքայվում են մետաղական ու բետոնե կոնստրուկ– ցիաները, շենքերը, շինություններն ու հուշարձանները։ Զգալի վնաս է հասցվել նաև բուսական ու կենդանական աշխար– հին։ Անհետացել են բույսերի և կենդանի– ների բազմաթիվ հազվագյուա և թանկար– ժեք տեսակներ։ Արժեքավոր կենդանի– ների շատ տեսակներ գտնվում են անհե– տացման շեմին և գրանցված են «Կարմիր