է, երբ ներքևի ունդերը հասունանում են։ Բերքատվությունը 17–20 ց/հա սերմ։ K․ Մաթևոսյան
ՈՍՊՆՅԱԿ օպտիկական, լուսա– թափանց նյութից (ապակի, քվարց ևն) մարմին՝ սահմանափակված կոր մակերե– վույթներով։ Օպտիկական համակարգերի հիմնական տարրն է։ Առավել տարածված են գնդային մակերևույթով Ո–ները։ Պա– կաս գործածական են գլանային կամ տո– րոիդային մակերևույթներով Ո–ները (դը– րանցից պատրաստում են, օրինակ, աչքի աստիգմատիզմ ունեցողների ակնոցնե– րը)։ Ո–ի գնդային մակերևույթների կենտ– րոնները միացնող ուղիղը կոչվում է օ պ– տիկական առանցք։ Ո․ կոչվում է բարակ, եթե դրա մակերևույթների և օպտիկական առանցքի հատման երկու կետերի (գագաթների) հեռավորությու– նը մակերևույթների կորության շառա– վիղների համեմատ Փոքր է, և այդ կետե– րը կարելի է համարել ձուլված մի ընդհա– նուր կետի՝ Ո–ի օպտիկական կենտրոնի մեշ։ Ո–ի օպտիկական կենտրոնով անցնող, բայց օպտիկական առանցքին չհամընկնող ուղիղները կոչ– վում են երկրորդային առանցք– ներ։ Օպտիկական կենտրոնով անցնող լուսային ճառագայթները Ո–ում չեն բեկ– վում։ Առանցքասիմետրիկ Ո–ի օպտիկա– կան հատկությունները նկարագրելիս սո– վորաբար դիտարկում են լույսի հարա– ռանցքային (պարաքսիալ) փնջերը, որոնք առանցքի հետ Փոքր անկյուն են կազմում։ Ո–ի ազդեցությունն այդ ճառագայթների վրա որոշվում է H և H՝ գլխավոր կետերի (այդ կետերում են օպտիկական առանցքի հետ հատվում Ռ–ի գլխավոր հարթություն– ները), ինչպես նաև առջևի ու ետևի F և F՝ գլխավոր կիզակետերի դիրքով (նկ․ 1)։ HF=f և H՝F՝=f՝ հատվածները կոչ– վում են Ո–ի կիզակետային հե– ռավոր ու թյ ու ններ (եթե Ո–ին սահ– մանակից միջավայրերի բեկման ցուցիչ– ները նույնն են, ապա f=–Г)։ Ո–ները և դրանց համակարգերը բնութագրող երկ– րաչափական մեծությունները համարվում են դրական, եթե համապատասխան հատ– վածների ուղղությունները համընկնում են ճառագայթների տարածման ուղղությանը։ Օրինակ, նկ․ 1-ում ճառագայթը տարած– վում է ձախից աջ, այդպես էլ կողմնորոշ, ւյած է H՝F՝ հատվածը, ուստի ք՝ >0, իսկ ք<0։ Տարբերում են Ո–ների 2 հիմնական տեսակ, հավաքող (նկ․ 2, առաջին երեքը) և ց ր ո ղ (նկ․ 2, վերջին երեքը)։ Ցրող Ո․ միշտ տալիս է կեղծ պատկեր, իսկ հավաքողը՝ իրական կամ կեղծ՝ կախ– ված այն բանից, թե առարկան Ո–ից ինչ հեռավորության վրա է գտնվում (տես Օպտիկական պատկերներ)։ Հավաքող Ո–ի դեպքում f՝*>0, իսկ ցրողի դեպքում f՝<0։ Ո–ի կիզակետային հեռավորու– թյան հակադարձ մեծությունը կոչվում է օպտիկական ուժ, իսկ պատկերի և առար– կայի գծային չափերի հարաբերությունը՝ գծային խոշորացում (տես Օպտիկական խոշորացում)։ Ուռուցիկ և գոգավոր բա– րակ Ո–ների համար կա բանաձև, որը կապ է հաստատում Ո–ի կենտրոնից առարկա– յի (ai) ու պատկերի (a2) հեռավորություն– ների և Ո–ի մակերևույթների կորության 1 1 շառավիղների (Ri, R2) միջև․ – – = = ^N–1^ (–£– *tորտեղ՝tN=n/ni (ո–ը Ո–ի, իսկ ո4-ը՝ Ո․ շրջապատող միջա– վայրի բեկման ցուցիչն է վակուումի նկատմամբ)։ Գրկ ա Լանդսբերգ Գ․ Ս․, Օպտիկա, Ե„ 1973 (Ֆիզիկայի ընդհանուր դասընթաց, հ․ 3)։ Տ․ Հովակիմյահ
ՈՍՊՆՅԱԿ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ, էլեկտրո– նային փնջերի կիզակետման համար քվա– զիստատիկ էլեկտրական կամ մագնի– սական դաշտ ստեղծող էլեկտրոնաօպտի– կական սարք։ Ունի պտտական սիմետ– րիա և կառուցված է այնպես, որ էլեկտ– րոնի շեղման չափը գծայնորեն աճում է ոսպնյակի առանցքից հեռանալիս։ Գո– յություն ունեն էլեկտրաստատիկ և մագ– նիսական էլեկտրոնային ոսպնյակներ։ էլեկտրաստատիկ պարզագույն Ո․ է․ կազմված է երեք շրջանաձև էլեկտրոդնե– րից, որոնցից յուրաքանչյուրին տրվում է որոշակի լարում։ Մագնիսական Ո․ է․ երկաթե զրահով պատված հոսանքակիր կոճ է (տես Ոսպնյակ մագնիսական), որի ստեղծած դաշտերն ուժեղացնելու համար կիրառվում են առանցքային սիմետրիա ունեցող վւտՓուկ մագնիսական նյութե– րից պատրաստված հատուկ ներդիրներ։ Առանց ներդիրի մագնիսական Ո․ է․ կոչ– վում է երկարակիզակետ ոսպնյակ, իսկ ներղիրովը՝ կարճակիզակետ։ ժամանա– կակից էլեկտրոնային մանրադիտակնե– րում, էլեկտրոնաօպտիկական սարքերում հիմնականում կիրառվում են միմյանց հաջորդող երկարակիզակետ և կարճա– կիզակետ մագնիսական էլեկտրոնային ոսպնյակներ։ Թ․Պողոսյան
ՈՍՊՆՅԱԿ ՁԱՅՆԱԿԱՆ, ձայնային Փնջի զուգամիտության փոփոխման (ձայնի կի– զակետման) հարմարանք։ Օպտիկական ոսպնյակի նման Ո․ ձ․ սահմանափակված է երկու աշխատանքային մակերևույթնե– րով։ Ձայնի արագությունները ոսպնյակի և դրան սահմանակից միջավայրի մեջ տարբեր են, այնպես որ բեկման ցուցիչը տարբերվում է մեկից։ Ո․ ձ․ կարող է լի– նել պինդ, հեղուկ և գազանման։ Վերջին երկու դեպքում ոսպնյակի կարծր թաղան– թը պետք է ունենա մեծ թափանցիկու– թյուն։ Հեղուկ միջավայրում աշխատելիս ոսպնյակի նյութ են ծառայում պլաստ– մասսաները, քլորոֆորմը ևն։ Գազերում (օրինակ, օդում) աշխատելու համար, ջրածնով կամ ածխաթթու գազով ւցված ոսպնյակներից բացի, կիրառվում են, այսպես կոչված, անհամասեռ ձայնական ոսպնյակներ, որոնց ծավալը ւցվում է գնդիկներով, ցանցերով ևն։ Անհամասեռ ցրող օդային ոսպնյակները կիրառվում են բարձրախոսների ուղղորդվածության բնութագրերի բարելավման համար։ Պինդ և հեղուկ ոսպնյակները ծառայում են ձայ– նային պատկերների ստացման, արատա– նշման, բժշկական ախտորոշման նպա– տակների, ինչպես նաև ուլտրաձայնի կենտրոնացման համար։
ՈՍՊՆՅԱԿ ՄԱԳՆԻՍԱԿԱՆ, մագնիսական դաշտի միջոցով լիցքավորված մասնիկ– ների Փնջերը կիզակետող սարք։ էլեկտ– րոնային ոսպնյակի տարատեսակներից է (տես Ոսպնյակ Էչեկտրոնային)։ Պարզա– գույն Ո․ մ․ սոլենոիդն է, որի ստեղծած դաշտն օգտագործվում է էլեկտրոնային մանրադիտակներում, մաս–սպեկտրո– մետրերում և այլ սարքերում փոքր էներ– գիայի լիցքավորված մասնիկների փնջե– րի կիզակետման համար։ Մեծ էներգիա– յի մասնիկների փնջերի ձևավորման հա– մար օգտագործում են քառաբևեռ մագնի– սական ոսպնյակներ, որոնց մագնիսա– կան դաշտն ուղղահայաց է փնջի առանց– քին։ Քառաբևեռ Ո․ մ․ ցրող և հավաքող է․ եթե այն մի հարթության մեջ ցրում է փունջը, ապա դրան ուղղահայաց հարթու– թյան մեջ հավաքում է։ Քառաբևեռ մագ– նիսական ոսպնյակների զույգը հնարա– վորություն է տալիս մեծ էներգիայի մաս– նիկների փունջը, զգալի հեռավորություն– ների վրա տեղափոխելիս, բերել նպա– տակահարմար չափերի։ Մ․Պեւորոսյան
ՈՍՊՆՅԱԿԻ ՄԹԱԳՆՈՒՄ, կ ա տ ա ռ ա կ– տ ա (< հուն, хахаррахх^ – ջրվեժ), աչքի ոսպնյակի մթագնում, որը խոչըն– դոտում է լույսի ճառագայթների թափան– ցումը աչքի մեջ և իջեցնում տեսողության սրությունը։ «Կատարակտա» տերմինն ար– տահայտում է հին հույների սխալ պատկե– րացումը, ըսա որի Ո․ մ–ման պատճառը ծիածանաթաղանթի և ոսպնյակի միջև պղտոր հեղուկի լցվելն է։ Ըստ ոսպնյակի մթագնած հատվածի տեղադրության տար– բերում են՝ պարկավոր (ոսպնյակը ծածկող պատիճում), կեղևային (ըս– կըսվում է կեղևային զանգվածներից և աստիճանաբար ընդգրկում ամբողջ ոսպ– նյակը), կորիզային (հատկապես ոսպնյակի կորիզակի կենտրոնական շեր– տերում) մթագնումներ։ Ո․ մ․ լինում է բնածին և ձեռքբերովի։ Բնածինը զարգանում է ներարգանդային շրջանում, որպես կանոն, տարիքի հետ կապված չի ավելանում և չի փոխվում, ոսպնյակի վրա համարյա միշտ մնում են թափանցիկ հատվածներ, տեսողության սրությունը լրիվ նվազում։ Ձեռքբերովի Ո․ մ–ման հիմնական խումբը ծ և ր ու– ն ա կ ա ն մթագնումներն են, որոնք բնո– րոշվում են պրոցեսի առաջընթացով, սկզբնական շրջանում մթագնումներն առաջանում են ոսպնյակի ծայրերում (ըս– կըսվող Ո․ մ․), որի դեպքում տեսողության սրությունը չի տուժում, այնուհետև մթագ– նումների քանակությունն ավելանում է, և դրանք իրար ձուլվելով հանգեցնում են տեսողության սրության նվազման (չհա– սունացած Ո․ մ․)։ Հետագայում մթագնում