թյան վաստ․ արտիստ (1924), ԱՄՆ–ի կինոարվեստի և կինոգիտության ակադեմիայի իսկական անդամ (1946)։ Ա․ Պ․ Չեխովի ազգականը։ 1911-ին ավարտել է Ա․ Մ․ Աուվորինի թատերական դպրոցը (Պետերբուրգ)։ 1913-ին ընդունվել Է ՄԳԹ, որի 1-ին ստուդիայում, Ե․ Վախթանգովի համագործակցությամբ, ստեղծել է Ֆրիբեի (Հաուպտմանի «Հաշտության տոնը», 1913), Ֆրեզերի (Գ․ Բերգերի «Ջրհեղեղ», 1915), էրիկ XIУ-ի (Մթրինդբերգի «էրիկ XIV», 1921) անձնավորումները, ինչպես և Մալվոլիոյի (Շեքսպիրի «Տասներկուերորդ գիշեր», 1917) և Խլեստակովի (Գոգոլի «Ռեիզոր», 1921) կերպարները, հիմ– նական բեմում՝ Կ․ Մտանիսլավսկու բե– մադրությամբ։ Չ–ի գեղագիտական և բարոյական հայացքները ձևավորվել են Կ․ Մտանիսլավսկու, Լ․ Մուլերժիցկու և Ե․ Վախթանգովի անմիջական ազդեցությամբ։ Մոսկվայում և Ռիգայում Չ․ դի– տել է Վ․ Փւաիազյանի խաղը և նրան դա– սել իր ուսուցիչների շարքը։ 1919–22-ին ղեկավարել է «Չեխովյան ստուդիաՆ», 1924–28–ին՝ ՄԳԱԹ 2-րդը, ուր աչքի է ընկել Համլետի (Շեքսպիրի «Համլետ», 1924), Աբլեուխովի (Ա․Բելիի «Պետեր– բուրգ», 1925, այս դերակատարումը Լունաչարսկին համարել է հանճարեղ), Մու– րոմսկու (Մուխովո–Կոբիլինի «Գործ», 1927) դերերով։ Չ–ի դերակատարումներն աչքի են ընկել գաղափարական մեկնաբանության թարմությամբ և ստեղծագործական համարձակ մտահղացումներով։ Նա ի հայտ է բերել վերամարմնավորման հազվագյուտ ձիրք, անթերի տեխնիկա, իմպրովիզացիոն արվեստի անսպառ հնա– րավորություններ և վարակիչ հուզակա– նություն՝ որոշ դեպքերում ընկնելով հիվանդագին ապրումների մեջ։ Չ–ի խաղընկերներն ու ականատեսները նրան հա– մարել են գերարտիստ։ Մակայն թատրո– նում տարաձայնությունների, ինչպես և իր աշխարհայացքային հակասությունների պատճառով Չ․ հեռացել է ՄԳԱԹ 2-րդից, 1928-ից ապրել արտասահմանում, ռուս, տարբեր թատերախմբերի հետ հանդես եկել Բեռլինում, Փարիզում, Պրագայում, Ռիգայում, Կաունասում, Նյու Ցորքում և այլուր։ Օտար թատերական միջավայրն ու լեզուն կործանարար ազդեցություն են ունեցել Չի ստեղծագործության վրա։ Այս շրջանում ստեղծած կերպարներից նը– շանավոր են միայն Իոհան Ահեղը (Ա․ Կ․ Տոլստոյի «Իոհան Ահեղի մահը»), Ֆոմա Օպիսկինը («Մտեպանչիկովո գյուղը», ըստ Դոստոևսկու, 1933, Ռիգայի ռուս, դրամայի թատրոն)։ Նկարահանվել է ռուս․, գերմ․, ֆրանս․ և ամեր․ ֆիլմերում։ Ղե– կավարել է ստուդիաներ Լիտվայում, Լատվիայում (1932–34)։ Հոլիվուդին կից ստուդիայում Չ․ դասավանդել է դերասանի վարպետություն՝ ըստ Մտանիսլավսկու սիստեմի։ Աշակերտներից են՝ անգլ․ դե– րասան Պ․ Ռոջերսը, ամեր․ կինոդերա– սաններ՝ Գ․ Պեկը, Ցու․ Բրինները։ Հե– ղինակ է «Դերասանի ուղին» (1928) և «Դերասանի տեխնիկայի մասին» (1953) գրքերի։ Գրկ․ իյալտթյան Լ․, Վախթանգով– Միխայիլ Չեխով, «ՍԱ», 1978, № 1; Гро– мов А․, Михаил Чехов, М․, 1970; Мо– ров А․, Трагедия художника, М․, 1971․ Լ․ խաչաթյան․ ՉԵԿ (անգլ․ check, cheque, < պարսկ․ չեկ – փաստաթուղթ, պայմանագիր), Փաստաթուղթ, հաշվի տիրոջ հանձնա– րարությունը վճարորդին (վարկային հիմ– նարկին)՝ դրանում նշված դրամական գու– մարը ներկայացնողին վճարելու մասին։ Արժեթղթի տեսակ է։ Առաջացել է փողի շրջանառության և վճարման միջոցի ֆունկ– ցիաներից։ Որպես շրջանառության վար– կային միջոց լայնորեն կիրառվում է հատ– կապես զարգացած կապ․ երկրների ներ– պետ․ և միջպետ․ հաշվարկներում։ ՄՍՀՄ–ում Չ–ի շրջանառությունը կարգա– վորվում է ՄՍՀՄ ԿԳԿ–ի և ժողկոմխորհի 1929-ի նոյեմբ․ 6-ի որոշմամբ հաստատված Չեկերի մասին կանոնադրությամբ և ՄՍՀՄ Պետբանկի կանոններով։ Չ–ում պետք է նշվի տալու թվականը և վայրը, վճարորդը, այն հաշիվը, որից կատարվե– լու է վճարումը, չեկատուի ստորագրու– թյունը ևն։ Դրանցից մեկի բացակայու– թյան դեպքում այն համարվում է անվա– վեր, իսկ ուղղումներ, փոփոխություններ կատարել չի թույլատրվում։ Չ․, չհաշված տալու օրը, ուժի մեջ է 10 օր։ Չեկատուն պատասխանատու է չեկագումարի վճար– ման համար, մաս–մաս վճարումը չի թույ– լատրվում։ ՍՍՀՄ–ում կիրառվում են դրա– մական և հաշվարկային Չ–եր։ Առաջինը նախատեսված է կանխիկ դրամ ստանա– լու համար, երկրորդը սոցիալիստական կազմակերպությունների միջև միջքաղա– քային և այլաքաղաքային անկանխիկ հաշվարկի ձև է։ Վերջինիս տարատեսակներն են բանկի կողմից ակցեպտավորված (տես Հոժարագիր) ու չակցեպտավորված, նաև լիմիտավորված ու չլիմիտավոր– ված գրքույկներից Չ–երը։ Ի տարբերություն ակցեպտավորվածի, չակցեպտավորված Չերով վճարումը բանկի կողմից չի երաշխավորվում և կատարվում է միայն չեկատուի հաշվում միջոցների առկայության դեպքում։ Լիմիտավորված գրքույկ– ներից տրված Չ–երի վճարումը սահմանափակվում է նշված գումարով։ ԱՄՀՄ–ում Չ–երը կիրառվում են ներքին (գլխավորապես սոցիալիստական կազմակերպությունների հաշվարկներում, առանձին դեպքերում՝ դրանց և քաղաքացիների հարաբերություններում) և արտաքին (հատկապես ոչ առևտր․ հաշվարկներում՝ տուրիզմ, գործուղում ևն) վճարային շըր– ջանառությունում։ <․ Ներսիսյան
ՉԵՄԲԵռԼԷՆ (Chamberlain) Նևիլ (1869–1940), Մեծ Բրիտանիայի պետ․ գործիչ, պահպանողական կուսակցության ղեկավարներից։ Ջ․ Չեմրեուենի որդին։ 1918-ից՝ պառլամենտի անդամ։ Եղել է փոստի (1922–23), առողջապահության (1923, 1924–29 և 1931), ֆինանսների (1923–24 և 1931–37) մինիստր։ 1937–40-ին՝ պրե– միեր մինիստր և պահպանողական կու– սակցության ղեկավար։ Վարել է ֆաշիստ, ագրեսորներին խաղաղեցնելու քաղաքա– կանություն․ Հիտլերի, Մուսոլինիի և Դա– լադիեի հետ ստորագրել է Մյունխենյան համաձայնագիրը (տես Մյունխենի հա– մաձայնագիր 1938)։ Նրա կառավարությունը խափանել է 1939-ի սովետաանգլոֆրանս․ բանակցությունները (տես Մոսկովյան բանակցություններ 1939), քանի որ միաժամանակ գաղտնի բանակ– ցություններ էր վարում ֆաշիստ․ Գերմա– նիայի հետ (լոնդոնյան բանակցություն– ներ)։ Նման քաղաքականությամբ Մեծ Բրիտանիան ներքաշելով երկրորդ հա– մաշխարհային պատերազմի (1939–45) մեջ, փորձել է գերմ․ ագրեսիան ուղղել դեպի Արևելք՝ ՍՍՀՄ–ի դեմ։ 1940-ի մա– յիսին, Մեծ Բրիտանիայի ռազմ, անհաջո– ղությունների պայմաններում, հրաժար– վել է պրեմիեր մինիստրի պաշտոնից, մնալով (մինչև 1940-ի սեպտեմբերը) Ու․ Չերչիւի կոալիցիոն կառավարության կազմում։ Գրկ․ Трухановский В․ Г․, Внеш– няя политика Англии в период второй ми– ровой войны (1939–1945), М․, 1965; М а с- leod L․, Neville Chamberlain, Լ․, [1962]․ ՁեՍԲԵՌԼԷՆ (Chamberlain) Զոզեֆ (1836–1914), Մեծ Բրիտանիայի պետ․ գործիչ։ 1876-ից՝ պառլամենտի անդամ։ 1880 –85-ին և 1886-ին եղել է Ու․ Գչադս– սանի կառավարության մեջ։ 1886-ին հանդես է եկել Իռլանդիային ինքնավա– րություն տալու ծրագրի դեմ, որը հան– գեցրել է լիբերալ կուսակցության պառակտմանը և լիբերալյունիոնիստների առաջացմանը Չ–ի ղեկավարությամբ։ 1895–1903-ին եղել է գաղութների մինիստր պահպանողական կառավարություններում։ 1899– 1902-ի անգլո–բուրա– կան պատերազմի ժամանակ եղել է անգլ․ զավթողական քաղաքականության գլխ․ խրախուսողներից։ Հիվանդության պատ– ճառով 1906-ից հեռացել է քաղ․ գործու– նեությունից։
ՁԵՄԲԵՌԼԵՆ (Chamberlain) Օստին (1863–1937), Մեծ Բրիտանիայի պետ․ գործիչ։ Զ․ Չեմբեպենի որդին։ 1892-ից՝ պառլամենտի անդամ։ Եղել է փոստի (1902), ֆինանսների (1903-05, 1919-21), Հնդկաստանի գործերով (1915 – 17), արտաքին գործերի (1924–29), ծովային (1931) մինիստր։ Հանդես է եկել հօգուտ Գերմանիայի վերառազմականացման՝ նպատակ ունենալով օգտագործել նրան ՍՍՀՄ–ի և Ֆրանսիայի դեմ։ Այդ քաղաքականության իրականացման նշանակալի քայլ էր 1925-ին Լոկառնոյի պայմանագրերի կնքումը։ Չ․ ՍՍՀՄ–ի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու (1927) նախաձեռնողներից էր (վերականգնվել են 1929-ին)։ Կյանքի վերջին տարիներին երկյուղ է հայտնել Գերմանիայի ագրեսիվ նկրտումների առթիվ։ ՁեՄԲԵՌԼԵՆ (Chamberlain) Օուեն (ծն․ 1920), ամերիկացի ֆիզիկոս, ԱՄՆի Ագային ԳԱ անդամ (I960)։ Ավարտել է Դորտմունդի կոլեջը (1941)։ 1942–46-ին աշխատել է Լոս Ալամոսի լաբորատորիայում, մասնակցել ատոմային ռումբի ստեղծմանը։ 1948-ից աշխատում է Կալիֆոռնիայի համալսարանում (Բերկլի), 1958–ից՝ նույն համալսարանի պրոֆեսոր։ Աշխատանքները վերաբերում են միջուկային ֆիզիկային և տարրական մասնիկների ֆիզիկային։ 1955-ին աշխատակիցների հետ հայտնագործել է հակապրոտ ո ն ը։ Նոբելյան մրցանակ (1959-ին է․ Մեգրեի հետ)