գոյությունների պսակը «ճ–այ» (1896) պիեսն է։ «Գեղջուկներ» (1897) վիպակը և 1897-ի պատմվածքները հատկանշվում են կյանքի ճշմարտությունը իր ամբողջ մեր– կությամբ, նույնիսկ դաժանությամբ բա– ցահայտելու՝ գրողի հետևողական ձըգ– տումով։ «Մարդը պատյանի մեջ» (հայ․ հրտ․ 1904), «Հաղարջ», «Սիրո մասին» եռերգու– թյունում (1898), 1890-ական թթ․ վերջի – 1900-ական թթ․ սկզբի պատմվածքներում ու վիպակներում, «Հարսնացուն» (1903) վերջին պատմվածքում Չ․ պատկերել է հերոսի հոգևոր լճացումն ու լավ կյանքի ձգտումը։ 1890–1900-ական թթ․ ծաղկման է հասել Չ․– դրամատուրգի վարպետությունը։ «&այ»-ից հետո, 1896-ին, «Անտառի ոգին» պիեսի հիման վրա, ստեղծել է «Քեռի Վան– յան» (հրտ․ 1897), 1900–01-ին՝ «Երեք քույր» (Գրիբոյեդովի մրցանակ), 1903– 1904-ին՝ «Բալենու այգին» պիեսները։ 1898-ին առողջության վատացման (թո– քախտ) պատճառով փոխադրվել է Ցալթա։ Այստեղ նա հանդիպումներ է ունեցել Լ․ Տոլստոյի, Մ․ Գորկու, Ի․ Բունինի, Ա․ Կուպրինի, Ի․ Լևիտանի հետ։ 1900-ին Չ․ ընտրվել է պատվավոր ակադեմիկոս, բայց 1902-ին հրաժարվել է այդ կոչու– մից՝ Նիկոլայ II-ի՝ Մ․ Գորկու պատվավոր ակադեմիկոս ընտրվելը չեղյալ համարե– լու պատճառով։ 1904-ի հունիսին բուժվե– լու նպատակով մեկնել է Գերմանիա՝ Բադենվայլեր, որտեղ և մահացել է։ Իր ստեղծագործություններում Չ․ պատ– կերել է ռուս, կյանքի ետռեֆորմյան և նախահեղափոխական ժամանակաշրջա– նը։ Նա ժամանակակից մարդու հոգու յու– րահատուկ հետազոտող էր։ Այստեղից էլ նրա գլխ․ թեման՝ մարդկային անտարբե– րությունը, «թմրությունը», հերոսի յուրա– տեսակ փորձությունը, որը կամ արթնա– նում է հոգևոր քնից, կամ, ամեն ինչից ձեռք քաշելով, ենթարկվում դրան։ Հասուն շրջանում արվեստագետի ուշա– դրությունը կենտրոնացել է երկու հիմնա– կան ոլորտի՝ մտավորականության և ժո– ղովրդի մարդկանց վրա։ Ըստ այդ անտար– բերության թեման ծավալվել է երկու տար– բեր հունով, հերոսը կամ կրթված մարդ է, հոգով հանգստացած, «պատյանի» մեջ փակված, կամ ժողովրդի ծոցից դուրս եկած մարդ՝ կյանքում մոռացված, տանջ– ված, բթության ու անտարբերության հասցված։ Այս շրջանի գործերից են «Երեք տարի» (1895), «Վերնահարկով տունը» (1896), «Շնիկով տիկինը» (1899, հայ․ հրտ․ 1946), «Նոր ամառանոց» (1899) և այլ վիպակներ ու պատմվածքներ։ «Պատենավոր մարդու» չեխովյան կեր– պարը վերաճում է անխղճության ու ան– տարբերության, միաժամանակ ահաբե– կելու և ահաբեկված լինելու ընդհանրաց– նող խորհրդանիշի։ Չ–ի ստեղծագործություններում մարդու նկատմամբ հավատն ստուգվում է կյանքի անողոք ճշմարտությամբ։ Չեխովյան պատ– մելաձևը լակոնիկ է, սեղմ, խիտ։ Ծանրու– թյան կենտրոնը փոխադրելով ներքին սյուժեի, հերոսի հոգու պատմության, հանգամանքների, միջավայրի, քաղքե– նիական կյանքի տիղմի դեմ նրա պայքա– րի ներքին, չերևացող դինամիկայի վրա՝ հասուն Չ․ հրաժարվել է լարված գործո– ղությունից, խարդավանքից, արտաքին հետաքրքրաշարժությունից։ Չ–ի շատ ստեղծագործությունների ողբ երգականու– թյունը հենց այն է, որ ոչինչ տեղի չի ունե– նում, ամեն ինչ մնում է նույնը։ Իրադար– ձությունները «հալվում» են կյանքի սո– վորական ընթացքի, հոգեբանության մեջ։ Սա է Չ–ի արձակում և դրամատուրգիա– յում եղած սյուժետային կառուցվածքի նմանությունը։ Չեխովյան հումորի էվոլյուցիան եղել է ոչ թե այն, որ նա ծիծաղելիից անցել է լուրջին, այլ այն, որ Չ–ի մոտ խորացել է ծիծաղելիի՝ ժպիտը, հեգնանքն ու տրտմու– թյունը միավորող ողբերգակատակերգա– կանի ըմբռնումը։ Չ, նոր ուղիներ է բացել ռուս և համաշ– խարհային դրամատուրգիայի զարգաց– ման համար։ Նա հրաժարվել է գործող անձանց որպես միայն չարը կամ բարին կրողների, «հրեշտակների» ու «չարա– գործների», բաժանելուց։ ինչպես և արձա– կում, գրողը հրաժարվել է սյուժետային խարդավանքից և ծանրության կենտրոնը Փոխադրել հերոսի հոգեկան աշխարհի հետ կապված թաքուն, ներքին սյուժեի վրա։ Չ․ հանդես է եկել որպես ռուս գրակա– նության ռեալիստական լավագույն ավան– դույթների ժառանգորդ ու շարունակող։ Նա մեծ ազդեցություն է գործել ռուս, և համաշխարհային գրականության զար– գացման վրա՝ ե" արձակի, ե՝ դրամա– տուրգիայի ասպարեզում։ Չ․ սովետական և արտասահմանյան ժամանակակից թատրոնի ամենահանրա– ճանաչ դրամատուրգներից է։ Նրա շատ ստեղծագործություններ էկրանացվել են կինոյի և հեռուստատեսության համար («Հարսանիք», «Շնիկով տիկինը», «ճա– յը», «Քեռի Վանյան», «Բալենու այգին» ևն)։ Չ–ի թանգարաններ կան Տագանրոգում, Մոսկվայում (այն տունը, որտեղ Չ–ի ըն– տանիքն ապրել է 1886–1889-ական թթ․), Մելիխովոյում, Լուկա գյուղում (Սումիի մարգ), Ցալթայում։ Դոնի Ռոստովում, Նոր Նախիջևանում, հետագայում նաև՝ Ղրիմում, Չ․ հնարա– վորություն է ունեցել մոտիկից շփվելու հայերի հետ, ծանոթանալու նրանց սովո– րություններին։ Ստացած տպավորու– թյուններն իրենց արտահայտությունն են գտել ճանապարհորդական նոթերում և մի շարք նամակներում։ «Գեղեցկուհիներ» (1888) պատմվածքը նվիրված է մի հայ ընտանիքի։ Իրեն հատուկ վարպետու– թյամբ Չ․ պատկերել է տանտիրոջը՝ Ավետ Նազարիչին, նրա կնոջը ե, հատկապես, «դյութոդ դիմագծերով», «գեղեցկուհի» Մա– շային։ Չ․ ծանոթ է եղել հայ մտավորականու– թյան ներկայացուցիչներին։ Ղրիմում, ծա– նոթանալով Չ–ի հետ, Ա․ Մպենդիարյանը գրել է «Մենք կհանգստանանք» մելոդեկ– լամացիան (Գլինկայի անվ․ մրցանակ, 1912, պարտիտուրը տպագրվել է 1955-ին), որի գրական տեքստը «Քեռի Վան յա» պիեսում Մոնայի մենախոսությունն է։ Գրողի հետ բարեկամական սերտ հարա– բերության մեջ է եղել նաև Հ․ Այվազովս– կին։ Չ․ մի նամակում նրա մասին գրել է․ «Այդ հանճարի հայկական ոգին զգաց– վում է ամեն քայլաՓոխում» (А․ П․ Чехов, Поли․ собр․ соч․ и писем, т․ 18, М․, 1949, с․ 207)։ 1904-ին Վ․ Մուրենյանցը Մոսկվայի Գեղարվեստական թատրոնում նկարել է «ճ․այ» պիեսի բեմադրության դե– կորացիաները, հաճախակի հանդիպել է Չ–ին, լսել նրա դիտողություններն ու խոր– հուրդները։ Հայ գրականության մեջ Նար– Դոսն առաջիններից մեկն է, որ ըմբռնել է Չ–ի ստեղծագործության գեղարվեստա– կան և սոցիալական արժանիքները։ Չե– խովյան որոշ ավանդույթներ իրենց յու– րովի արձագանքն են գտել Ս․ Զորյանի հատկապես վաղ շրջանի պատմվածքնե– րում։ Չ–ի տաղանդը բարձր են գնահատհլ Ա․ Ծատուրյանը, Հ․ Թումանյանը, Հ․ Հով– հաննիսյանը, Ա․ Իսահակյանը, Վ․ Տեր– յանը, Դ․ Դեմիրճյանը, Մ․ Արագին, Ս․ Զոր– յանը, ինչպես նաև Ս․ Շահումյանը, Ս․ Սպանդարյանը, Ա․ Մռավյանը, Ա, Կ սր– բին յան ը և ուրիշներ։ Չ–ի դրամատիկական երկերը հայ թատ– րոնում բեմադրվել են 1890-ական թթ․ սկզբից։ 1890-ին հայ դերասան Գ․ Ավետ– յանը թարգմանել է «Առաջարկություն» վոդևիլը և բեմադրել Բաքվում։ 1903-ին բեմադրվել է «Արջը», 1908-ին՝ «Հոբելյան» վոդևիլները, 1905-ին՝ «ճայ» դրաման Բաքվի Թաղիևի թատրոնում։ 1951-ից Գ․ Սունդուկյանի անվ․ պետ․ թատրոնը սկսել է ներկայացնել «Բալենու այգին» պիեսը։ Չ–ի ստեղծագործությունների հայ լա– վագույն թարգմանիչներից են Նար–Դոսը, Դ․ Դեմիրճյանը, Ս․ Զորյանը, Ա․ Տեր– Հովնանյանը, Լ․ Քալանթարը, Վ․ Միքա– յելյանը, Ա․ խոնդկարյանը, Հ․ Մազման– յանը, Հ․ Հարությունյանը և ուրիշներ։ Քանդակագործ Գ․ Ահարոնյանը ստեղ– ծել է գրողի կիսանդրին, որը 1955-ին դըր– վել է Երեանի Չեխովի անվ․ դպրոցի բա– կում։ Երևանի փողոցներից մեկը կոչվում է Չ–ի անունով։ Երկ․ Полн․ собр․ соч․ и дисем, т․ 1–16․․․, М․, 1974–79–; Երկ․, հ․ 1-5, Ե․, 1960–62; ժող․, հատընտ․ երկ․, Թեհրան, 1944։ Ընւո․ երկ,, Ե․, 1948։ Պատմվածքներ, Ե․, 1945։ Պատմվածքներ, Ե․, 1952։ Պատմվածքներ, Ե․, 1961։ Շնիկով տիկինը, [Պատմվածքներ], Ե․, 1964։ Ընտ․ պատմվածքներ, Ե․, 1973։ Պատմ– վածքներ, Ե․, 1973։ Գրկ․ Կ ա ր ի ն յ ա է Ա․, Անտոն Չեխով, Ե․, 1954։ Պայազատ Ս․, Ա․ Պ․ Չեխով, Ե․, 1960։ Վարդանյան Վ․, Չեխովս և հայ թատրոնը, Ե․, 1960։ Ермилов В․, А․ ГГ․ Чехов, М․, 1959; Дер ман А․, О мастерстве Чехова, М․, 1959; XI аперный 3․, А․ П․ Чехов․ Очерк творчества, 2 изд․, дол․» М․, 1960; Гу р вич И․, Проза Че– хова, М․, 1970; Чудаков А, Поэтика Чехова, М․, 1971; Бердников Г․, Че- хов-драматург, 2 изд․, доработ․, М․, 1972; Նույնի, Чехов, 2 изд․, М․, 1978; Алек– санян Е․, Новаторства Чехова-драматур- га и армянская психологическая драма, в кн,․։ Литературные связи, Е․, 1977; Чехов М- П․, Вокруг Чехова, М․, 1980; Бялый Г․, Чехов и русский реализм, Л-# 1981․ 9bNfH Միխայիլ Ալեքսանդրովիչ [16(28)․ 8․1891, Պետերբուրգ–30․9․1955, Բեվեռ– լի–Հիլս, Կալիֆոռնիա], ռուս դերասան, ռեժիսոր, մանկավարժ։ Հանրապետու–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/711
Արտաքին տեսք