Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/81

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

եկեղեցի է եղել։ Մ–ի շրջակայքում կան զանազան հնություններ ու պատմական հուշարձաններ։ Արլ․ մասում գտնվում էր քարաշեն, աշտարակավոր պարիսպներով շրջափակված բերդը, որ հիշատակել են V–X դդ․ պատմագիրները; Այն դեռևս XX դ․ սկզբին կանգուն էր (բերդում տեղավորված էր թուրք, կայազորը)։ Ավանդության համաձայն, բերդի հիմնադիրը եղել է Գայլ Վահան Մամիկոնյանը։ Արմ․ մասում են գտնվում Մուշեղյան «ձմեռանոց», հվ․ մասում՝ Մուշեղյան «ամառանոց» և Հողեբ երդիկ, արլ․ կողմում՝ Աստղաբերդ բերդերի ավերակները։ XIX դ․ վերջին և XX դ․ սկզբին այստեղ գործում էին թաղային եկեղեցիներին կից 5 դպրոց, Օրիորդաց վարժարանը (հիմնված Հ․ Իզմիրյանի կտակի համաձայն, 1884-ին) և Միացյալ ընկերության վարժարանը, որը թաղային դպրոցների համեմատությամբ բարձրակարգ էր։ Մ–ում կար երկու որբանոց (պահվում էին պատրիարքարանի նպաստներով)։ Մ․ եղել է գրչության կենտրոն (տես Մշո Առաքելոց վանքի դպրոց)։ Այստեղ XIII–XV դդ․ ընդօրինակվել են ավետարաններ, ճաշոց, Տոնական, Նոր կտակարան ևն։ Առանձնապես նշելի է 1204-ին գրիչ Վարդան քահանա Կարնեցու ձեռքով գրված նկարազարդ Տոնականը (տես «Մշո ճառընտիրը», որը հայ գրչության և մանրանկարչության աչքի ընկնող գործերից է։ Մ–ի մշակութային կյանքում խոշոր դեր է խաղացել Մշո Առաքեւոց վանքը։ 18631865-ին Գ․ Սրվանձտյանի խմբագրությամբ Մ–ում հրատարակվել է «Լրատար արծվիկ Տարօնոյ» լրագիրը։ Մ–ում է ծնվել երգիչ Ա․ Շահմուրադյանը։ Մ–ի հայ բնակչությունը 1915-ին ենթարկվեց զանգվածային բնաջնջման։ Այժմ Մ․ փոքրիկ, անշուք քաղաք է և համանուն վիլայեթի կենտրոնը։

Գրկ․ Ինճիճյան Ղ․, Աշխարհագրու– թիւն չորից մսաանց աշխարհի, մաս 1, Ասիա, հ․ 1 (Նոր Հայաստան), Վնւո․, 1806։ Ա–Դ ո․ Վանի, Բիթլիսի և էրզրումի վիլայեթները» Ե․, 1912։ Հակոբյան յԹ․ 1ս․* Հայաստանի պատմական աշխարհագրություն, Ե․, 1968։ Թ․ Հակոբյան

ՄՈՒՇԵՂ Ա (ծն․ թ․ անհտ․-–984, Կարս), Կարսի թագավորության հիմնադիրը 963-ից։ Աբասի (928–953) որդին և Աշոտ Գ Ողորմածի եղբայրը։ Իրեն թագա– վոր է հռչակ ել, երբ Աշոտ Գ Ողորմածը 961-ին Բագրատունյաց թագավորության մայրաքաղաքը տեղափոխ ել է Անի, իսկ Մ․ Ա–ին նշանակել Կարսի և նրա գավառի կառավարիչ։ Աշոտ Գ Ողորմածը Մ․ Ա–ի թագավորությունը ճանաչել է որպես իրեն ենթակա իշխանություն։ Աշոտ Գ Ողոր– մածի մահից (977) հետո Մ․ Ա հավակնել է Բագրատունյաց շահնշահ (արքայից ար– քա) տիտղոսին, բայց Անիի ավագանին գահ է բարձրացրել մահացած թագավորի որդուն՝ Սմբատ Я-ին։ Վերջինիս և Մ․ Ա–Ի միշհ վեճ է ծագել Աղտոձորի կարևոր լեռնանցքի և Շատիկ սահմանային ամ– րության համար, որը սակայն Դավիթ Կյուրապաղատի միջնորդությամբ լուծվել է խաղաղ ճանապարհով։ Սմբատ P-ի դեմ Մ․ Ա պատերազմի է հրահրել Դվինի ամի– րա Սալարյան Աբուլ–Հայջային, սակայն վերջինս պարտություն է կրել Անիի մա– տույցներում; Մ․ հավակնել է նաև Փա– ռիսոսի թագավորության գահին, որի ա– պագա ժառանգն իր կինն էր։

Գրկ․ ՍտեՓանոս Տարոնեցի (Ասողիկ), Պատմութիւն տիեզերական, ՍՊԲ․ 1885։


ՄՈՒՇԵՂ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ (ծն․ թ․ անհտ – մոտ 376), Հայոց սպարապետ 368-ից։ Հաջորդել է հորը4 Վասակ Մամիկոնյա– նին։ Եռանդունորեն աջակցել է Արշակ Բ–ի գահաժառանգ որդի Պապին՝ պարսկ․ նվաճողներից երկիրն ազատագրելու և Մեծ Հայքի թագավորության գահը վերա– կանգնելու համար։ Ըստ Փավստոս Բու– զանդի, 370-ի աշնանը Մ, Մ․ ջախջախել է Ատրպատականից Հայաստան ներխու– ժած պարսկ, զորաբանակը, վերցրել մեծ քանակությամբ ավար, գերիներ (այդ թվում՝ Շապուհ II արքայի «տիկնաց տիկ– նոջը», որին շուտով մեծահոգաբար ազա– տություն է շնորհել)։ Ռազմ, տաղանդով ու քաջությամբ նշանավորվել է նաև Զի– րավի ճակատամարտում (371)։ Մանձել է նախարարների կենտրոնախույս ձգտում– ները, ամրապնդել երկրի հզորությունն ու ամբողջականությունը։ Հռոմ․ կայսեր հրամանով, Պապ թագավորի դավադրա– կան սպանությունից (374) հետո, Մեծ Հայքի նորընծա թագավոր Վարազդատը (375–378) Բատ Սահառունու և այլոց ամբաստանությամբ Մ․ Մ–ին դիտելով Պապի սպանության մեղսակից և Մեծ Հայքը հռոմ․ նահանգ դարձնելու ջատա– գով, նրան հրավիրել է խնջույքի և սպա– նել տվել։ Ս․ Մելիք–Բախշյան


ՄՈՒՇԵՂ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), Հայաստանի բյուգանդական մասի դուքս VI դարի վերջին –VII դարի սկզբին։ Երբ 589-ին Պարսկաստանում բռնկեց Բահրամ (Վահրամ) Չուբինի ապստամբությունը, վերջինս օգնություն խնդրեց Մ․ Մ–ից՝ խոստանալով հաջողու– թյան դեպքում վերականգնել Հայոց թա– գավորությունն ընդարձակ սահմաննե– րում։ Մ․ Մ․ մերժեց և բյուգանդական ու հայկ․ զորամասերի գլուխն անցած ճնշեց ապստամբությունը, Ւասրով II-ին հաս– տատեց Սասանյանների գահին (591)։ Այնուհետև գլխավորեց հայոց այրուձին ընդդեմ Թրակիա ներխուժած ավարների, մի քանի հաղթանակ տարավ, բայց գեր– վեց նրանցից և սպանվեց։ Հ․ Բարթիկյան


ՄՈՒՇԵՂ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), հայ իշխան և զորավար VII դարի կեսին։ Ունեցել է բյուգանդական կողմնո– րոշում, հակադրվել Հայոց իշխանն սպա– րապետ յԹեոդորոս Ռշտունուն։ 652-ի հայ– արաբական պայմանագրից դժգոհ Կոս– տաս II կայսրը ներխուժել է Հայաստան (653) և Դվինում Մ․ Մ–ին նշանակել Հա– յոց սպարապետ։ Մակայն կայսեր հեստ– նալուց հետո նախարարների երկու խըմ– բավորումների միացյայ ժողովը (Մ․ Մ–ի և Թեոդորոս Ռշտունու գւխավորությամբ) որոշել է վերջ տալ ներքին գժտություննե– րին և կարգ ու կանոն հաստատել երկրում։ 654-ինՄ․ Մ․ չի դիմադրեւ արաբ զորավար Հաբիբ իբն Մասլամին և խլաթում նրանից ստացել իր հողային տիրույթները հաս– տատող պայմանագիր։ Իսկ արաբները պատանդ են վերցրել նրա չորս որդինե– րին։ Այդ պատճառով Մ․ Մ․ 656-ին չեզոք դիրք է գրավել Համագասպ Մամիկոնյանի գլխավորած հակաարաբական պայքա– րում, իսկ կայսրը նրան ձերբակալել և տարել է Կոստանդնուպոլիս։

Գրկ․ Սեբեոս, Պատմութիւն, Ե․, 1979։ Ա. Տեր–Ղեոնդյան


ՄՈՒՇԵՂ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ (ծն․ թ․ անհտ․– 753), Հայոց իշխան4 748-ից։ 747–750-ի ապստամբության ղեկավար Գրիգոր Մա– միկոնյանի եղբայրը։ Հայոց իշխան է դարձել Աշոտ Բագրաաունու կուրացումից հետո, հայ նախարարների ընտրությամբ։ Մակայն Մ․ Մ–ի իշխանությունն, ըստ երե– վույթին, Աբբասյան խալիֆայությունը չի հաստատել։

Գրկ. Ղևոնդ Մեծ, Պատմութիւն Հայոց, ՍՊԲ, 1887։ Ա. Տեր–Ղևոնդյան


ՄՈՒՇԵՂ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ (ծն․ թ․ անհտ․– 775), հայ իշխան, զորավար, Արաբական խալիֆայության դեմ 774–775-ի ապստամ– բության ղեկավար։ Արաբ, տիրապետու– թյունից դժգոհ մի խումբ նախարարների հետ ապստամբելն, սպանելով արաբ հար– կահաններին, ապաստանել է Արտագերս ամրոցում։ Այստեղից պատժիչ արշավանք– ներ է ձեռնարկել Բագրևանդում, Կարնո շրջակայքում և հաղթել իր վրա հարձակ– վող արաբ, ջոկատներին; Այդ հաղթանակ– ներից գոտեպնդված՝ շատ նախարարներ, նաև սպարապետ Մմբատ Բագրատունին, միացել են Մ․ Մ–ին և 5-հազարանոց զոր– քով պաշարել Կարինը։ Սակայն Հայաս– տան է ներխուժել արաբ․ 30-հազարանոց զորք, ապստամբները ստիպված թողել են պաշարումը և թշնամուն դիմագրավել Արձնի գյուղի մոտ, ուր Մ․ Մ․ զոհվել է։ Գրկ․ Ղևոնդ Մեծ, Պատմութիւն Հա– յոց, ՍՊԲ, 1887; Ա․ Տեր–Ղևոնդյան


ՄՈՒՇԵՂ ՌՈՄԱՆՈՍ, Ռոմանոս Մ ու– շ և ղ (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), բյուգան– դական հայազգի գործիչ։ Կայսր Ռոմանոս I Լակապենոսի թոռը։ Ուներ մագիստրոսի պատվաստիճան։ Գործել է Կոստանդին YII Ծիրանածին (913–920, 945–959) և Ռոմանոս II (959–963) կայսրերի օրոք։


ՄՈՒՇԵՂԱՇԵՆ, գյուղ Արևմտյան Հայաս– տանում, Բիթլիսի վիլայեթի Մշո դաշտում։ 1909-ին ուներ 60 ընտանիք հայ բն․։ Զբաղվում էին երկրագործությամբ, անաս– նապահությամբ և արհեստներով։ Գյուղն ուներ եկեղեցի և դպրոց։ Մ–ի հայերը բռնությամբ տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհ– վել է գաղթի ճանապարհին։ Մակավաթիվ Փրկվածները բնակություն են հաստատել տարբեր երկրներում;


ՄՈՒՇԵՂԿԱ, Մ ու շ և ղ կ ա ն, Մ ու շ ա ղ– կ ա, գյուղ Արևմտյան Հայաստանում, խարբերդի վիլայեթի Ակնտ գավառում, Ակնից հյուսիս–արևմուտք։ 1914-ին ուներ 15 տուն հայ բն․, զբաղվում էին երկրա– գործությամբ և անասնապահությամբ։ Գյուղում կար եկեղեցի (Մ․ Գևորգ)։ Ղ․ Ին– ճիճյանը եկեղեցին հիշատակում է Մ․ Հով– հան Ոսկեբերան անունով։ Մ–ի հայերը բռնությամբ տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհ– վել է գաղթի ճանապարհին։


ՄՈՒՇԵՂՅԱՆ Գևորգ Ռուբենի [ծն․ 17(30)․ 11․1911, Երևան], հայ սովետական ճար–