րիկյան երկրների անկախության շարժմանը աջակցելու քողի տակ ձգտել է ուժեղացնել իր ազդեցությունն այդ երկրներում։ 1823-ին ԱՄՆ–ի կառավարությունը հռչակեց «Մոնրոյի դոկտրինան (սկզբունքն էր «Ամերիկան ամերիկացիների համար»), որն ուղղված էր ամեր․ մայրցամաքի գործերին եվրոպ․ պետությունների միջամտության դեմ։ XIX դ․ վերջից ԱՄՆ Լատինական Ամերիկայից կապիտալիստական մյուս երկրներին դուրս մղելու նպատակին է ծառայեցրել Պանամերիկյան կոնֆերանսները և Պանամերիկյան միությունը։ ԱՄՆ–ի այդ քաղաքականությունն ուժեղացել է երկրորդ համաշխարհային պատերազմից (1939–45) հետո։ Ձգտելով ամրապնդել իր դիրքերը Լատինական Ամերիկայում՝ ԱՄՆ գործունորեն մասնակցեց Ամերիկյան պետությունների կազմակերպության (ԱՊԿ) ըստեղծմանը (1948), իսկ 1961-ին առաջարկեց Լատինական Ամերիկային «օգնություն» ցույց տալու ծրագիր, որն անվանվեց «Միություն հանուն առաջադիմության»։ Հանդես գալով լատինաամերիկյան երկրները «կոմունիստական վտանգից» պաշտպանողի դերում, ԱՄՆ նախապատրաստեց հակահեղափոխականների ներխուժումը Կուբա (1961) և կազմակերպեց Կուբայի վտարումը ԱՊԿ–ից (1962)։ Սակայն Լատինական Ամերիկայում հակաիմպերիալիստական շարժման աճը և պետությունների միջե համագործակցության զարգացումը ավելի ու ավելի են բացահայտում Պ–ի գաղափարական սնանկությունը։
Գրկ․ Антясов М․ В․, Современный панамериканизм․ Происхождение и сущность доктрин панамериканской «солидарности», М․, 1960․
ՊԱՆԱՄԵՐԻԿՅԱՆ ԿՈՆՖԵՐԱՆՍՆԵՐ, միջամերիկյան կոնֆերանսներ, Ամերիկա մայրցամաքի հանրապետությունների պարբերաբար գումարվող կոնֆերանսները։ Հրավիրվում են 1889-ից։ Մինչե 19Հ8-ը կոչվել են ամեր․ պետությունների միջազգային կոնֆերանսներ կամ Պ․ կ․։ Դրանց գումարման գաղափարն առաջ է քաշվել դեռևս 1826-ին Պանամայում կայացած լատինաամերիկյան երկրների կոնգրեսում։ XIX դ․ 80-ական թթ–ից այդ գաղափարն օգտագործեց ԱՄՆ Լատինական Ամերիկայում իր տիրապետությունը հաստատելու և եվրոպ․ մրցակիցների դեմ պայքարելու համար։ 1889-ից մինչև 1967-ը տեղի են ունեցել 10 հերթական և 3 արտակարգ կոնֆերանսներ։ Դրանցից հատկանշական են՝ 1-ինը (1889-ի հոկտեմբեր – 1890-ի ապրիլ), որի ժամանակ հիմնվեցին Ամերիկյան հանրապետությունների միջազգային միությունը (տնտ․ ինֆորմացիայի փոխանակության նպատակով) և նրան կից Առևտրական բյուրոն (1901 – 1902-ին վերանվանվեց Միջազգային բյուրո), 4-րդը (1910-ի հուլիս–օգոստոս)՝ Միջազգային բյուրոն վերակազմվեց Պանամերիկյան միության, 9-րդը (1948-ի մարտ–մայիս), որտեղ ստեղծվեց Ամերիկյան պետությունների կազմակերպությունը [(ԱՊԿ), Պանամերիկյան միության հիման վրա], 10-րդը (1954-ի մարտ), երբ ԱՄՆ Պ․ կ–ի մասնակիցներին պարտադրեց «Միջազգային կոմունիզմի դեմ պայքարի մասին» որոշումը։ 1962-ին կայացած խորհրդակցությունում ԱՄՆ–ի ճնշմամբ ԱՊԿ–ից հեռացվեց Կուբան։ 1967-ի փետրվարին 3-րդ արտակարգ կոնֆերանսը կանոնադրական ուղղում մտցրեց․ ԱՊԿ–ի գերագույն մարմինը միջամերիկյան կոնֆերանսի փոխարեն դառնում էր ԱՊԿ–ի անդամ երկրների ներկայացուցիչների Գլխ․ ասամբլեան (որոշումն ուժի մեջ մտավ 1970-ին), որը գումարվում է ամեն տարի։
Պ․ կ–ում հաճախ արտահայտված անհամաձայնությունները վկայում են ԱՄՆ–ի և Լատինական Ամերիկայի երկրների միջև օրավուր աճող հակասությունների մասին։
ՊԱՆԱՄԵՐԻԿՅԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ, ստեղծվել է 1889-ին, 1-ին պանամերիկյան կոնֆերանսում՝ Ամերիկյան հանրապետությունների միջազգային միություն անվամբ, տնտ․ ինֆորմացիայի փոխանակման համար։ 1902-ին վերանվանվել է ամերիկյան հանրապետությունների միջազգային բյուրո, իսկ 1910-ին՝ Պ․ մ․։ 1928-ի կոնվենցիայով (ընդունվել է 6-րդ պանամերիկյան կոնֆերանսում) Պ․ մ․ Պանամերիկյան կոնֆերանսների մշտական մարմին է՝ Ղեկավարող խորհրդի գլխավորությամբ։ 1948-ին Ամերիկյան պետությունների կազմակերպության (ԱՊԿ) ստեղծումից հետո նրա կենտրոնական մշտական մարմինն է։ 1970-ի փետրվարին Պ․ մ․ վերանվանվել է Գլխ․ քարտուղարություն, որի նստավայրը Վաշինգտոնն է։
ՊԱՆԳԵՆԵԶԻՍ(պան․․․ և < հուն, yeve – ծագում), ժառանգականության և զարգացման մտահայեցողական հիպոթեզ։ Հիպոկրատը սերունդների նմանությունը ծնողներին բացատրում էր այն բանով, որ «մարդու և կենդանիների սերմը դուրս է գալիս ամբողջ մարմնից»։ Նման հայացքներ են զարգացրել Ջ․ Բորելլին (XVII դ․) և ժ․ Բյուֆոնը (XVIII դ․)։ XIX դ․ Պ–ի գաղափարն առաջ է քաշել Չ․ Դարվինը և ձևակերպել «Պ–ի ժամանակավոր հիպոթեզը» (1868)։ Ձգտելով մեկ տեսության մեջ ընդգրկել անհատական և պատմական զարգացման, ժառանգականության և փոփոխականության երեվույթները՝ Դարվինը ենթադրում էր, որ օրգանիզմի բոլոր մասերից անջատվում են ենթամանրադիտակային (սուբմիկրոսկոպիական) սաղմեր՝ հեմուլներ, որոնք տեղափոխվում են սեռական բջիջներ և ապահովում սերունդներում ծնողական, այդ թվում և ձեռքբերովի, հատկանիշների զարգացումը։ Դարվինի հիպոթեզը չգտավ ո՛չ պաշտպանություն, ո՛չ փորձնական հաստատում, սակայն դրա պատմական նշանակությունը կայանում է ժառանգականության նյութական հիմքի հետագայում հաստատված ընդհատ (մասնիկային) բնույթի պատկերացման մեջ։
Ներբջջային Պ․ Հ․ Դե Ֆրիզի առաջ քաշած հիպոթեզն (1889) է, ըստ որի ժառանգական նախադրյալները կապված են կենդանի բջջում առկա նյութական մասնիկների՝ պանգենների հետ։ Նա գտնում էր, որ յուրաքանչյուր բջջի կորիզում ի սկզբանե պարունակվում են տվյալ անհատին հատուկ բոլոր պանգենները։ Դե Ֆրիզի հիպոթեզի տարրերը պահպանել են իրենց նշանակությունը ժամանակակից կենսաբանության մեջ, ըստ որի գենետիկական ողջ ինֆորմացիան ամփոփված է մարմնի բջիջների կորիզում։
ՊԱՆԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ, համագերմանական միություն, ազգայնական կազմակերպություն։ 1891-ին հիմնել են գերմ․ բուրժուազիայի և յունկերության առավել ագրեսիվ տարրերը (տես Պանգերմանիզմ)։ Մինչև 1894-ը, Համընդհանուր գերմ․ միություն անվամբ, Պ․ մ․ հանդես է եկել հանուն Գերմանիայի համաշխարհային տիրապետության։ Ակտիվ քաղ․ դեր է խաղացել մինչև 1918-ը։ 1914–18-ին ուներ 30–40 հզ․ անդամ, կազմակերպությունների լայն ցանց ոչ միայն երկրի ներսում, այլև արտասահմանում։ Նշանակալի ազդեցություն է ունեցել մոնոպոլիստական բուրժուազիայի՝ ազգային–լիբերալ և յունկերության՝ պահպանողական կուսակցությունների վրա։ Պ․ մ–յան շատ անդամներ սերտորեն կապված էին ֆաշիստական շարժման հետ և մտել են նացիոնալ–սոցիալիստական կուսակցության մեջ։
ՊԱՆԳԵՐՄԱՆԻԶՄ, համագերմանականություն, քաղ․ ուսմունք, որն արտահայտել է Գերմանիայի բուրժուազիայի և յունկերության ագրեսիվ ձգտումները։ Պ․ առաջացել է 1880-ական թթ․ սկզբին, վերջնականապես ձևավորվել XIX դ․ վերջին։ Պ–ի գաղափարների արտահայտիչը եղավ Պանգերմանական միությունը։ Պ–ի կողմնակիցները ոգեշնչում էին լեհ․, ուկր․, բելոռուս․, մերձբալթյան հողերը նվաճելու, գերմ․ իմպերիալիզմի համաշխարհային տիրապետությունը հաստատելու քաղաքականությունը, ակտիվորեն մասնակցում էին երկրի ռազմականացմանը։ Մոլի ազգայնականությամբ, ռասայականությամբ, անհանդուրժողականությամբ սոցիալիզմի գաղափարների նկատմամբ՝ Պ․ դարձավ գերմ․ ֆաշիզմի նախակարապետը։
ՊԱՆԴԵԿՏԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ (գերմ․ Pandektenrecht, < ուշ լատ․ modernus pandectarum), մասնավոր իրավունք, որը կիրառվել է Գերմանիայում՝ XVI– XVIII դդ․։ Անվանումն ստացել է պանդեկտներից։ Պ․ ի–ի համար աղբյուր են ծառայել հռոմ․ իրավունքը գլոսատորների վերամշակմամբ (տես Պոստգչոսատորներ), կանոնական իրավունքն ու գերմ․ ֆեոդ, սովորութային իրավունքը։ Պ․ ի․ դիտվել է որպես համագերմ․ իրավունք, որոշակի դեր ունեցել այդ երկրում կապիտալիստական հարաբերությունների զարգացման գործում։ Պ․ ի– պաշտպանում էր մասնավոր սեփականությունը, նախատեսում քաղաքացիաիրավական պայմանագրերի հիմնական տեսակները, ժառանգման իրավունքը, կտակի ինստ․ ևն։ Նրա հիման վրա բուրժ․ մի շարք երկրներում ընդունվել են օրենքներ, մշակվել է քաղաքացիական իրավունքի տեսությունը։ Ա․ Թովմասյան
ՊԱՆԴԵԿՏՆԵՐ (լատ․ pandectae, < հուն․ jtav6e>miQ – համապարփակ, հանրագիտական տեղեկատու), Հին Հռոմում