թե կաթողիկոսի մահից (372) հեաո, Պ․ Շահակ Ա Մանազկերտցուն ձեռնադրության չի ուղարկել Կեսարիա՝ դնելով Հռոմից Հայոց եկեղեցու անկախացման հիմքը։ Պ–ի ինքնուրույն քաղաքականությունն առաջ է բերել Հռոմի դժգոհությունը։ Հայաստանում հռոմ․ զորքերի հրամանատար Տերենտիոսը Պ–ին ամբաստանել է պարսից արքա Շապուհ II-ի հետ գաղտնի կապ պահպանելու մեջ։ Վաղես կայսրը, խորհրդակցության պատրվակով, Պ–ին հրավիրել է Տարսոն (Կիլիկիա) և հսկողության տակ առել, սակայն վերջինս իր 300-հոգանոց թիկնազորով ճեղքել է շրջապատումը ե, խուսափելով հետապնդող հռոմ․ լեգեոնից, վերադարձել հայրենիք։ Տերենտիոսին փոխարինած Տրայանոսը կարողացել է շահել Պ–ի վստահությունը, նրան հրավիրել է խնջույքի և դավադրաբար սպանել։
Ի տարբերություն հայ պատմիչների, որոնք եկեղեցու չարամիտ զրպարտանքների ազդեցությամբ սե գույներով են ներկայացրել Պ–ին, հռոմեացի պատմիչ Ամմիանոս Մարկելլիանոսը վերջինիս համարում է ժողովրդականություն վայելող, խիզախ, նախաձեռնող և իմաստուն քաղ․ գործիչ։ Պ–ի գեղարվեստական կերպարը ստեղծել է Ս․ Զորյանը «Պապ թագավոր» պատմավեպում։
Գրկ․ Փավստոս Я ու զան դ, Պատմություն Հայոց, Ե․, 1968։ Մովսես Խորենացի, Պատմություն Հայոց, Ե․, 1968։ Հրանտ Արմեն, Պապ Արշակունի, Երուսաղեմ, 1958։ Մանանդյան Հ․, Երկ․, հ․ 2, 1978։ Аммиан Марцелли, История, в․ 1–3, Киев, 1906–08․ Գ․ Սարգսյան․
ՊԱՊ Հռոմի (լատ․ papa, < հուն, лаллае – հայր), կաթոլիկական եկեղեցու պարագլուխ և Վատիկանի գերագույն տիրակալ (բացարձակ միապետ)։ Պ–ի լրիվ տիտղոսն է․ Հռոմի եպիսկոպոս, Հիսուս Քրիստոսի տեղապահ, առաքյալների իշխանի ժառանգորդ, տիեզերական եկեղեցու գերագույն պոնտիֆիկ, Արեմուտքի պատրիարք, Իտալիայի գահերեց եպիսկոպոս (պրիմաս), Հռոմ․ գավառի արքեպիսկոպոս և միտրոպոլիտ, Վատիկան քաղաք–պետության միապետ, աստծու ստրկաց ստրուկ։ Տա մարվում է Պետրոս առաքյալի տեղապահ ժառանգորդը։ Ընտրում է կոնկչավը՝ ցմահ։ 1869–70-ի Վատիկանի տիեզերական ժողովի որոշմամբ Պ․ք համարվում է անսխալական։ Պ–երը հրավիրում են տիեզերական ժողովևեր, ձեռնադրում եպիսկոպոսներ, կարդինալներ, նշանակում դիվանագիտական ներկայացուցչություններ, լեգատներ, հղում էնցիկչքւկներ։ Միջնադարում, առանձին ժամանակահատվածներում, միաժամանակ գահակալել են եկեղեց․ և աշխարհիկ թշնամական խմբավորումների դրածո մի քանի Պ–եր, որոնցից միայն մեկը հետագայում ճանաչվել է օրինական, իսկ մյուսները՝ ոչ և հայտարարվել են հակապապեր։ Տես նաև Պապություն, Պապական մարզ հոդված– ները։ Ա․ Սարգսյան
ՊԱՊ, համամիութենական ֆիզկուլտուրային համալիր։ Տես «Պատրաստ աշխատանքի ն ՍՍՀՄ պաշտպանության>։
ՊԱՊԱԹԱՆԱՍԻՈՒ(Ilcadavaaiov) Ասպասիա (ամուսնական ազգանունը՝ Մավրոմատի, ծն․ 20․10․1918, Ամփիսսա), հույն դերասանուհի։ 1940-ին ավարտել է Աթենքի Ազգ․ թատրոնի թատերական դպրոցը։ Առաջին ելույթն ունեցել է 1941-ին, Մ․ Կոտոպուլիի թատրոնում (Աթենք)։ Դիմադրության շարժման մասնակից է։ 1953–54-ին խաղացել է Մ․ Կատրակիսի թատերախմբում, 1957-ից՝ Պիրեայի թատրոնում։ Լավագույն դերերից են՝ էլեկտրա (Սոֆոկլեսի «էլեկտրա»), Մեդեա (Եվրիպիդեսի «Մեդեա»)։ Հյուրախաղերով հանդես է եկել Եվրոպայի համարյա բոլոր երկրներում, ԱՄՆ–ում, ԱՍՀՄ–ում (1963–64-ին, 1967)։ 1960-ական թթ․ վերջին, 1970-ական թթ․ սկզբին ստեղծել է Մեկ դերասանի թատրոն՝ ցուցադրելով տեսարաններ Աոֆոկլեսի, Եվրիպիդեսի ողբերգություններից։
ՊԱՊԱԻՈԱՆՆՈՒ (Пала1соаои) էզեկիաս (ծն․ 8․10․1908), Կիպրոսի բանվորական շարժման գործիչ։ Ծնվել է գյուղացու ընտանիքում։ Կիպրոսի հանքերում աշխատելու ժամանակ ընդգրկվել է բանվ․ շարժման մեջ։ 1930-ին մեկնել է Անգլիա։ 1931-ին ընդունվել է Անգլիայի կոմունիստական կուսակցության շարքերը։ 1936-ին մասնակցել է Իսպանիայի քաղաքացիական պատերազմին։ 1943-ին ընտրվել է Լոնդոնի կիպրոսյան կոմիտեի քարտուղար, 1944-ին՝ Կիպրոսի աշխատավոր ժողովրդի առաջադիմական կուսակցության (ԱԿԷԼ) Լոնդոնի կազմակերպության քարտուղար։ 1946-ից եղել է ԱԿԷԼ–ի կենտրոնական օրգան «Դիմոկրատիս» թերթի գլխ․ խմբագիրը։ 1947-ից՝ ԱԿԷԼ–ի ԿԿ անդամ, 1947–49-ին՝ ԿԿ քարտուղար, 1949-ի օգոստոսից՝ քաղբյուրոյի անդամ և գլխ․ քարտուղար։ 1955-ին ձերբակալվել է, 1956-ին՝ փախել բանտից և մինչե 1959-ի դեկտեմբերն աշխատել ընդհատակում։ 1960-ին ընտրվել է Կիպրոսի Հանրապետության պառլամենտի անդամ։ Գլխավորել է ԱԿԷԼ–ի պատվիրակությունները ՍՄԿԿ XXI – XXVI համագումարներում։ Պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով (1978)։ Ռ․ Կոնդակչյան
ՊԱՊԱԿԱՆ ՄԱՐԶ, Եկեղեցական մարզ, Պապական պետություն (իտալ․ Stato Pontificio), կրոնապետություն Միջին Իտալիայում VIII – XIX դդ․՝ Հռոմի պապի գլխավորությամբ։ Կենտրոնը Հռոմն էր։ Պ․ մ․ սկզբնավորել է ֆրանկների թագավոր Պիպին Կարճահասակը 756-ին (պապին է նվիրել Հռոմի մարզը, նախկին Ռավեննայի եքսարքության տարածքի մի մասը են)։ Մինչև 962-ը եղել է Կարոչքւնգների կայսրության, այնուհետև՝ «Հռոմեական սրբազան կայսրության» կազմում։ Պ․ մ–ի սահմանները բազմիցս փոփոխվել են։ XIII դ․ սկզբին Պ․ մ․ փաստորեն դարձել է կայսրերից անկախ, իսկ 1274-ին պաշտոնապես ճանաչվել է ինքնիշխան պետություն։ XYI–XYIII դդ․ Պ․ մ–ում հաստատվել է բացարձակապետություն։ 1809-ին Պ․ մ–ի մեծ մասը նապոլեոնյան Ֆրանսիայի կազմում էր, վերականգնվել է 1814–15-ի Վիեննայի կոնգրեսի որոշմամբ։ Իտալիայում 1848–49-ի բուրժ․ հեղափոխության կարևոր կենտրոններից էր պապական Հռոմը։ 1849-ին պապի իշխանությունը տապալվել է և հռչակվել է Հռոմի Հանրապետություն։ Հեղափոխության պարտությունից և Հռոմի Հանրապետության տապալումից հետո, պապի աշխարհիկ իշխանությունը Պ․ մ–ում որոշ ժամանակ պահպանվել է։ 1861–70-ին Պ․ մ–ի տարածքը մտել է միավորված Իտալ․ թագավորության մեջ․ Պ․ մ․ դադարել է գոյություն ունենալուց։ 1929-ին պապական մի փոքր պետություն (տես Վատիկան) վերստեղծվել է Հռոմ քաղաքի մի մասում։
ՊԱՊԱՅԱՆ Արամ Հայկի (1918, Փոթի – 28․8․1945, Երևան), հայ սովետական դրամատուրգ, լրագրող։ ՍՄԿԿ անդամ 1939-ից։ Ավարտել է Երևանի ռուս, մանկավարժական ինստ–ը (1937)։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին եղել է (1941 – 1943) «Զաշչիտնիկ օտեչեստվա» («Защитник отечества») զինվ․ թերթի խմբագրի տեղակալ։ 1943–45-ին աշխատել է Երեանի զինկոմիսարիատում, 1945-ին՝ «Կոմունիստ» թերթում։ Հորեղբոր՝ Ա․ Պապայանի հետ գրել է «Մեծ հարսանիք» (բեմ․ 1944, Հ․ Պարոնյանի անվան երաժշտ․ կոմեդիայի թատրոն), «Սեր առանց խարդավանքի», «Բախտավորյալներ» պիեսները։ Ս․ Աղաբաբյան
ՊԱՊԱՅԱՆ Արամաշոտ (Աշոտ) Պետրոսի (ծն․ 15․9․1911, Բաթում, 1945-ից իր անվանն է միացրել եղբորորդու՝ Արամ Պապայան ի անունը), հայ սովետական դրամատուրգ։ ՀՍՍՀ արվեստի վաստ․ գործիչ (1975)։ 1931–40-ին դերասան է եղել Դոնի Ռոստովի հայկ․, 1944–45-ին՝ Կիրովականի, այնուհետև՝ էջմիածնի թատրոններում։ 1951-ին ավարտել է Մ․ Գորկու անվ․ գրականության ինստ–ի գրական բարձրագույն դասընթացները։
Առաջին գործերն են «Երազ» (բեմ․ 1936) և «Մեր կռիվն արդար է» (բեմ․ 1941) դրամաները։ Հայտնի է դարձել Ա․ Պապայանի հետ գրած «Մեծ հարսանիք» (բեմ․ 1944) կատակերգությամբ։ Բեմադրվել են Պ–ի «Բարձունք» (1943), «Շշմեցուցիչ հարված» (1956), «Անաղուհաց փեսան» (1956), «Կենդանի հանգուցյալ» (1963), «Համեցեք Հակոբ Նշանիչի ծննդին» (1965), «Աշխարհն, այո, շուռ է եկել» (1967), «Արտասահմանյան փեսացու» (1972) և այլ կատակերգություններ։ Նրա սցենարներով նկարահանվել են «Մանրուք» (1954), «Փեսատես» (1954) և «Իմ ընկերոջ մասին» (1959) կինոնկարները։ Պ–ի պիեսները ներկայացվել են Երեանի, Թբիլիսիի, Բաքվի, Ստեփանակերտի, ինչպես նաև այլ հանրապետությունների և