կանխող կամ դանդաղեցնող եղանակների համալիր։ Պաշտպանության եղանակներն են՝ պաշտպանող ծածկույթների կիրառումը, էլեկտրաքիմիական եղանակները, միջավայրի կոռոզիոն ակտիվության նվազեցումը, կոռոզիակայուն մետաղների ըստացումը։ Պաշտպանող ծածկույթներ (ՊԾ) են մետաղի մակերեվույթին նստեցվող մետաղական և ոչ մետաղական շերտերը, որոնք հաճախ մետաղին նաև գեղեցիկ տեսք են տալիս (պաշտպանող գեղատես ծածկույթներ)։ Ծածկվող մակերևույթը նախօրոք մաքրում են օքսիդի, յուղի, խոնավության և այլ կեղտոտող շերտերից (մեխանիկական մաքրում, օրգ․ լուծիչներով, թթուների, ալկալիների լուծույթներով լվացում են), ապա պատում համապատասխան ծածկույթի մի քանի շերտով։ Անհրաժեշտ է, որ առաջին՝ աստառային շերտն ունենա հակակոռոգիոն հատկություններ և հուսալիորեն կպչի մետաղի մակերեսին։ Որպես Պ․ մ․ օգտագործում են կոռոզիակայուն մետաղներ (Cd, Al, Տո, Ni, Си, Cr, Ag են) և համաձուլվածքներ (արույր, անագապղինձ ևն), որոնց բարակ4 պաշտպանիչ շերտը նստեցնում են տարբեր եղանակներով։ 1․ Գալվանական եղանակ, նստեցվում է էլեկտրոլիզով։ Պողպատե իրերը պատում են ցինկի (4–30 մկ), անագի (1 –15 մկ), պղնձի (5–15 մկ) և այլ մետաղների շերտերով։ Մետաղական փայլը պահպանելու և գեղատեսական նպատակներով պղնձե շերտի վրա նստեցնում են նիկելի կամ քրոմի (1 մկ) շերտ։ Քրոմական ծածկույթները մեծացնում են նաև մաշակայունությունը։ Թթվակայուն դարձնելու համար իրը պատում են կապարի շերտով։ 2․ Տաք եղանակով մետաղապատվող իրը ընկղմում են նախֆլյուսի (NH4C1, ZnCl2), ապա մետաղի կամ համաձուլվածքի մեջ։ Այդ եղանակով են անագապատում պահածոյատուփի թիթեղը, ցինկապատում կաթնամթերքի և այլ սննդամթերքի ամանեղենը, կապարապատում պողպատալարը, մալախները, քիմ․ արդյունաբերության մեջ օգտագործվող անոթները։ 3․ Կամուրջները, նավերը, մեծ տարողության անոթները մետաղապատում են մակերևույթի վրա փոշիացված հալած մետաղներ (Zn, PI, A1) փչելով։ Ոչ մետաղական ՊԾ են պիգմենտներ պարունակող ալկիդային, ալկիլֆենոլային, էպօքսիդային խեժերը, պոլիվինիլային պոլիմերները (տես Լաքեր), ալկիդմիզանյութային, ալկիդմելամինային, պերքլորվինիլային արծնիչները։ Ջերմակայուն ՊԾ են ալյումինի փոշի պարունակող սիլիցիումօրգանական խեժերը։ Աստառային շերտին կպչունակության և հակակոռոզիոն հատկություններ հաղորդելու համար ավելացնում են պիգմենտներ (երկաթի, կապարի սուսր ևն), ֆոսֆատներ, ցինկի փոշի, թաղանթագոյացման նյութեր, ձեթեր ևն։ ՊԾ նստեցնում են քսելու, ընկղմելու, վրան լցնելու, սեղմած օդով փչելու և այլ եղանակներով։ Առանձին դեպքերում մետաղի մակերեվույթը պատում են պլաստմասսաների, (0,5–3 մմ, վինեպլաստ, պլաստիկատ են), ռետինի, էբոնիտի շերտով։ Կպչունակությունը մեծացնում են պերքլորվինիլային և էպոքսիդային խեժերի սոսնձող միջանկյալ շերտով։ Կարևոր են պողպատի մակերևույթի ագոտացումը, սիլիցիդացումը և կարբոնացումը, որոնք իրականացնում են դիֆուզիոն եղանակով (զգալիորեն մեծանում է նաև մաշակայունությունը), մետաղյա իրը տաքացնում են ամոնիակի (600–800°C) ֆեռոսիլիցիդի կամ սիլիցիումի կարբիդի (60% ) և A1203 պարունակող փոշու մեջ (950–1050°C)։ Պ․ մ․ էլեկտրաքիմիական եղանակներից առավել տարածված է մետաղների էլեկտրաքիմիական պասսիվացումը (ԷՊ)։ Այն հետևանք է մետաղի մակերևույթի այնպիսի փոխարկումների, որոնք խիստ դանդաղեցնում են կոռոզիան, արգելակում թթուների, հիմքերի, աղերի լուծույթներում լուծվելը։ Բազմաթիվ մետաղներ (Cr, Ni, Co, Cd, Zn, Mo, Си, Sn, Al, Ti, Та, Ag ևն) օդում և այլ միջավայրերում ինքնապասսիվանում են․ հակառակ դեպքում նրանցից շատերը արագ կոռոզիայի կենթարկվեին ոչ միայն ագրեսիվ միջավայրում, այլև մթնոլորտում և ջրում։ Պասսիվացումը մակերևութային օքսիդացման՝ օքսիդի կամ՛ քիմիապես կայուն այլ պաշտպանող շերտով պատվելու հետևանք է։ խիտ ազոտական թթվում ընկղմած երկաթը նախ արագ լուծվում է, ապա դառնում գործնականորեն անլուծելի (մետաղի պոտենցիալը դառնում է դրական4 մետաղը պ սասի վանում է)։ ԷՊ է տեղի ունենում նաև անոդային լուծման ժամանակ (անօդային պասսիվացում)։ Պոտենցիալը մեծացնելիս էլեկտրոլիտի լուծույթ ընկղմած մետաղով անցնող անոդային հոսանքի խտությունը նախ աճում է (տես գծ․), ապա պասսիվացման պոտենցիալից (Еч) սկսած փոքրանում (մինչև 104–105 անգամ), լրիվ պասսիվացման (Егч) և գերպասսիվացման (Eq4) միջակայքում մնում հաստատուն։ Պոտենցիալի հետագա աճը բերում է թթվածնի անջատման կամ մետաղի լուծման։ Պաշտպանության էլեկտրաքիմիական եղանակ է նաև մետաղի մակերևույթի արհեստական կաթոդային բևեռացումը, որը կիրառում են հողում, ծովաջրում և էլեկտրահաղորդիչ այլ միջավայրերում գտնվող շինվածքները կոռոզիայից պաշտպանելու համար։ Այն իրականացնում են շինվածքը ցածր լարման հոսանքի աղբյուրին (բացասական բևեռը միացնում են շինվածքին, դրականը՝ հողանցմանը) կամ ավելի էլեկտրաբացասական մետաղից պատրաստված էլեկտրոդին՝ պրոտեկտորին, միացնելով։ Միջավայրի կոռոզիոն ակտիվությունը փոքրացնելու համար այն չեզոքացնում են, մաքրում թթվածնից և այլ օքսիդիչներից, ավելացնում են կոռոզիայի ինհիբիոորներ ևն։ Կոռոզիակայուն մետաղների և համաձուլվածքների ստացումն ունի կարևոր արդիական և հեռանկարային նշանակություն։ Մետաղից հեռացնում են կոռոզիան արագացնող խառնուրդները (որոշ մետաղներ, ծծումբ ևն) և ավելացնում են լեգիրող խառնուրդներ (երկաթին4 Cr, Si, Al, Ni, մագնեզիումի համաձուլվածքներին՝ մանգան, նիկելի համաձուլվածքներին՝ պղինձ են)։ Լ․ Դանիեչյան
ՊԱՇՈՒՏԻՆ Վիկտոր վասիլևիչ (1845 – 1901), ռուս գիտնական։ Ռուսաստանում ախտաբանական ֆիզիոլոգիայի և ախտաբանաֆիզիոլոգիական դպրոցի հիմնադիրներից։ 1868-ին ավարտել է Պետերբուրգի բժշկավիրաբուժական ակադեմիան, աշակերտել է Ի․ Սեչենովին։ 1874-ից Կազանի համալսարանի ընդհանուր ախտաբանության ամբիոնի, 1879–ից՝ Պետերբուրգի բժշկավիրաբուժական ակադեմիայի պրոֆեսոր։ 1890-ից ռազմաբժշկական ակադեմիայի պետ։ Պ–ի աշխատանքները վերաբերում են նյութափոխանակության և ջերմակարգավորման խանգարումների, թթվածնային քաղցի, վիտամինային անբավարարության հարցերին։
ՊԱՉԱԼԻԱ Շարախ Աբզահովիչ (ծն․ 1914), աբխազ սովետական դերասան, ռեժիսոր և դրամատուրգ։ Վրաց․ ՍՍՀ և Աբխազ․ ԻՍՍՀ ժող․ արտիստ (1955)։ Ավարտել է Վ․ Դոմոգարովի դրամատիկական ստուդիան Սուխումում (1933) և Ռուսթավելու թատրոնի թատերական ստուդիան Թբիլիսիում (1939)։ Ազգ․ պրոֆեսիոնալ թատրոնի առաջին գործիչներից։ Դերերից են՝ Դաուր (Գուլիայի «Հերոսների ժայռը»), Դանակայ (Լակերբայի «Դանակայ»), Գագո (Շեքսպիրի «Օթելլո»), բեմադրություններից՝ Գուլիայի և Միկավայի «1866 թվականը» (1939), Շեքսպիրի «Օթելլո» (1955)։ Հեղինակ է«Գունդա» (1957), «Մեծ հարսանիք» (1942) պիեսների։
ՊԱՊ (մոտ 353–374), Հայոց Արշակունի թագավոր 370-ից։ Հաջորդել է հորը՝ Արշակ Я-ին։ Գահին հաստատվել է Հռոմ․ կայսրության օժանդակությամբ՝ հայ–հռոմ․ միացյալ բանակով ջախջախելով Հայաստան ներխուժած պարսկ․ զորքերը (տես Ձիրավի ճակատամարտ 371)։ Չնայած Պ․ իշխել է երկրի համար արտաքին (սրվել էր Հայաստանին տիրելու համար Պարսկաստանի և Հռոմ․ կայսրության պայքարը) և ներքին (ուժեղացել էին նախարարական տների անջատամետ ձգտումները) ծանր պայմաններում, կարողացել է վերամիավորել Հայաստանից անջատված ծայրագավառները, չափավորել եկեղեցու տնտ․ և քաղ․ հզորությունը (վերացրել է եկեղեցու օգտին գանձվող «տասանորդ» հարկը, եկեղեց․ հողերի զգալի մասը միացրել արքունականին, արգելել կուսակրոնությունը ևն), փորձել է ազատվել Հռոմ․ կայսրության գերիշխանությունից։ Պ․ ստեղծել է մեծաքանակ և մարտունակ բանակ (90 հզ․), եկեղեցուց բռնագրաված հողերը շնորհել զինվ․ ծառայություն կրող մանր ազնվականությանը։ Ներսես Ա Պար–