արտասահմանյան մի քանի երկրների բեմերում։ Պարգևատրվել է ժողովուրդների բարեկամության և «Պատվո նշան» շքանշաններով։
Երկ․ Կատակերգություններ, Ե․, 1962։ Ծիծաղ, Ե․, 1965։ Աշխարհն, այո, շուռ, է եկել, Ե․, 1972։ Արտասահմանյան Փեսացու, Ե․, 1982։
Գրկ․ Աղաբաբյան Ս․, Արամաշոտ Պապայան, Ե․, 1979։ Ս․ Աղաբաբյան
ՊԱՊԱՅԱՆ Նադեժդա Համբարձումի [1868, Աստրախան–19․1(1․2)․1906, Աստրախէսն], հայ երգչուհի (կոլորատուրային սոպրանո)։ 1886-ին ավարտել է Աստրախանի գիմնազիան։ 1886–90-ին սովորել է Պետերբուրգի կոնսերվատորիայում (Վ․ Ի․ Ռաաբի դասարան), բեմական արվեստն ուսումնասիրել Ս․ Գաբելի օպերային դասարանում (առաջին դերերգը՝ 1888-ի դեկտ․ 18-ին, Նատալյա՝ Չայկովսկու «Օպրիչնիկ»-ում)։ 1890-ի ամռանը ձայնը վերականգնելու համար մեկնել է Միլան, դասեր առել Ջ․ Վիլլա–Ֆիորիտայի ստուդիայում։ Ներկա լինելով «Լա Սկալա»-ի ներկայացումներին, մոտիկից ծանոթացել է իտալ․ վոկալ արվեստի, հատկապես բեւկանաոյի գաղտնիքներին։ 1891-ից, պարապմունքներին զուգընթաց, հանդես է եկել Նեապոլի «Սան Կարլո», ապա և Միլանի «Ալհամբրա» օպերային թատրոններում։ 1893-ին վերադարձել է Անդրկովկաս, համերգային ելույթներ ունեցել Բ․ Ամիրջանյանի հետ։ Պ․ օժտված է եղել մեծ ձայնածավալի գեղեցիկ տեմբրի ձայնով, երգել է զմայլող երաժշտականությամբ և ջերմորեն։ 1893–94-ին Պ․ հանդես է եկել Թիֆլիսի արքունական օպերային թատրոնում, Գունոյի «Ֆաուստ» (առաջին բեմելը 1893-ի սեպտ․ 29-ին, 20-ամյա Ֆ․ Շալյապին–Մեֆիստոֆելի մասնակցությամբ), Ռոսսինիի «Սեիլյան սափրիչ», Վերդիի «Տրավիատա», «Ռիգոլետտո», Բիզեի «Կարմեն», Մեյերբերի «Հուգենոտներ», Թոմայի «Մինյոն», Մասկանյիի «Գեղջկական պատիվ», Պուչչինիի «Պայացներ», Չայկովսկու «Եվգենի Օնեգին», «Պիկովայա դամա», Դարգոմիժսկոլ «Ջրահարս», Ռուբինշտեյնի «Դե» և այլ օպերաներում, ելույթ ունեցել մենահամերգով, մասնակցել բարեգործական երեկույթների, Դոնի Ռոստովում և Տագանրոգում՝ 10 ներկայացումների, ապա մեկնել Փարիզ և (մինչե 1896-ը) կատարելագործվել Մ․ Մարկեզիի վոկալ ստուդիայում։ 1897–98-ին Թիֆլիսի օպերային թատրոնի թատերաշրջաններն ավարտելուց հետո Փարիզում մասնակցել է Մարկեզիի ստուդիայի կազմակերպած ցուցադրական համերգներին ու ներկայացումներին, ապա երգիչ Լ․ Եղիազարյանի հետ Անգլիայում հանդես եկել համերգներով։ 1899-ին հրավիրվել է Պետերբուրգի «Արկադիա» թատրոնի հյուրախաղային ներկայացումներին, Պավլովսկի ամառային համերգասրահում հանդես եկել մենահամերգով։ 1900–04-ին երգել Է Մարիինյան թատրոնում (բեմելը 1900 թ․ ապրիլի 25-ին Լիգայի դերերգով, Չայկովսկու «Պիկովայա դամա»-ում), կատարել գլխ․ դերերգեր, դրանց թվում նաև առաջին անգամ բեմադրված օպերաներում Մարֆա, Սերվիլիա (Ռիմսկի–Կորսակովի «Թագավորի հարսնացուն», «Սերվի լի ա»), Սուսաննա (Մոցարտի «Ֆիգարոյի ամուսնությունը») են։ Այդ տարիներին Պ․ հանդես է եկել նաև Մոսկվայում, Թիֆլիսի օպերային թատրոնում, մասնակցել նրա հյուրախաղային ներկայացումներին (Խարկով, Կիև և Օդեսա, 1901), Պետերբուրգում՝ հայկ․ երեկույթին (1901), ֆիլհարմոնիկ ընկերության 100-ամյակին նվիրված համերգին (1902), ուր Ա․ Նիկիշի ղեկավարությամբ կատարվել է Բեթհովենի «Հանդիսավոր մեսսան»։ 1904-ի գարնանը Պ․ վերադարձել է Թիֆլիս, մասնակցել օպերային ներկայացումների, ապա մեկնել Փարիզ, «Օպերա–կոմիկ»-ի հեւո պայմանավորվել նոր թատերաշրջանում այնտեղ աշխատելու մասին։ 1905-ի դեկտ․ 30-ին Աստրախանում չարագործները կողոպտելու նպատակով մտել են Պ–ի բնակարանը, սպանել հորը, մահացու վիրավորել երգչուհուն։
Պ․ հանդես է եկել ավելի քան 50 օպերային գլխ․ դերերում, որոնք կատարել է մեծագույն հաջողությամբ։ Պ․ հայ առաջին օպերային մեծ երգչուհին էր։ Գրկ․ Սամվելյան Վ․ Տ․, Նադեժդա Պապայան, Ե․, 1955։ Թադնոսյան Ա․, Նադեժդա Պապայան, Ե․, 1979։ Մ․ Մուրադյան
ՊԱՊԱՆԴՐԵՈՒ (Палсгубрёои) Անդրեաս (ծն․ 1919), Հունաստանի պետ․ և քաղ․ գործիչ։ 1938-ին, Մետաքսասի հետադիմական վարչակարգի ժամանակ, հակակառավարական գործունեության մեղադրանքով ձերբակալվել է, ապա հեռացել երկրից ԱՄՆ։ 1944-ին իբրև ԱՄՆ–ի քաղաքացի, զորակոչվել է բանակ։ Պատերազմից հետո դասախոսել է ԱՄՆ–ի մի շարք համալսարաններում։ 1960-ական թթ․ սկզբին վերադարձել է հայրենիք։ 1964-ին ընտրվել է պառլամենտի դեպուտատ, զբաղեցրել տնտեսության համակարգման մինիստրի պաշտոնը։ 1967-ի ապրիլին, ռազմաբռնապետական վարչակարգի հաստատումից հետո, ձերբակալվել է, շուտով ազատվել և վտարանդվել Շվեդիա, այնտեղից անցել Կանադա։ Տարագրության մեջ կազմակերպել է Համանունական ազատագրական շարժումը։ 1974-ին, ռազմաբռնապետական վարչակարգի տապալումից հետո, վերադարձել է հայրենիք։ 1974-ի սեպտեմբերին հիմնել է Համահունական սոցիալիստական շարժում կուսակցությունը, որը 1981-ի հոկտեմբերի պառլամենտական ընտրություններում հաղթանակ տարավ։ Պ․ դարձավ Հունաստանի պրեմիեր մինիստր և, միաժամանակ, ազգային պաշտպանության մինիստր։
ՊԱՊԱՆԴՐԵՈՒ (Палсгубреои) Դեորգիոս (1888–1968), Հունաստանի պետ․ և քաղ. գործիչ։ Կրթությամբ իրավաբան։ 1915-ին Լեսբոս կղզու նոմարքոսն էր, 1917–1920-ին՝ Քիոս կղզու գլխ․ նահանգապետը։ 1923–33-ին մտել է կառավարության կազմի մեջ։ Մետաքսասի ֆաշիստական դիկտատուրայի հաստատումից (1936-ի օգոստ․ 4) հետո ձերբակալվել է։ 1944-ին դարձել է Կահիրեում գտնվող հուն, վտարանդի կառավարության պրեմիեր մինիստր։ 1944-ին Լիբանանում կնքված համաձայնագրից (Հունաստանի քաղ․ տարբեր ուժերի միջև) հետո գլխավորել է «ազգային միասնության» կառավարությունը, որը 1945-ին զինաթափել և արձակել է հուն, ազգային–ազատագրական բանակը (ԷԼԱՍ)։ 1946–51-ին զբաղեցրել է մինիստրական մի շարք պաշտոններ, 1954–57-ին լիբերալ կուսակցության առաջնորդն էր։ Հիմնել (1961) և գլխավորել է բուրժ․ կուսակցությունների դաշինքը (Կենտրոնի միություն)։ 1963-ի նոյեմբեր–դեկտեմբերին և 1965-ի փետրվարհուլիսին պրեմիեր մինիստր։ 1965-ի հուլիսին արքունիքի ճնշմամբ հրաժարական է տվել։
ՊԱՊԱԶԱՆՅԱՆ Վասակ [1847, Երևան – 1893, գ․ Դարաչիչակ (այժմ՝ Ծաղկաձոր)], խմբագիր, մանկավարժ, հասարակական գործիչ։ Ավարտել է Թիֆլիսի դասական գիմնազիան, ուսումը շարունակել Հայդելբերգի, Բոննի, Լայպցիգի համալսարաններում, ստացել դոկտորի աստիճան։ 1876-ին վերադարձել և 1877-ին ստանձնել է Շուշիի թեմական դպրոցի տեսչի պաշտոնը։ Եվրոպական մանկավարժության սկզբունքներով կազմել է դպրոցական նոր ծրագիր։ Առաջադիմական հայացքները հարուցել են Ղարաբաղի հոգևոր թեմի և էջմիածնի սինոդի դժգոհությունը, և Պ․ 1878-ին հեռացվել է տեսչությունից։ Հրատարակել է <Պսակ> պարբերականը, աշխատակցել «Հայկական աշխարհ» հանդեսին։ 1882–83-ին Գևորգյան ճեմարանում վարել է փիլիսոփայության և մանկավարժության դասնթացներ։ «Հայասեր–ազգասեր» հայրենասիրական խմբակին գործակցելու համար 1885-ին արտաքսվել է Կովկասից, 1889-ին վերադարձել Երևան, 1893-ին բնակություն հաստատել Ծաղկաձորում։ Ս․ Նազարյան
ՊԱՊԱՍԿԻՐԻ Իվան Գեորգիի (ծն․ 1902), աբխազ սովետական գրող։ ՎՍՍՀ արվեստի վաստ․ գործիչ (1968)։ Աբխազ․ ԻՍՍՀ ժող․ գրող (1977)։ ՍՄԿԿ անդամ 1938-ից։