Լաւով․ ՍՍՀ ԳԱ ակադեմիկոս (1946) և պրեզիդենտ (1951–59), սոցիալիստական աշխատանքի հերոս (1969)։ Ա․ Վ․ Պեյվեի եղբայրը։ ՍՄԿԿ անդամ 1940-ից։ Ավարտել է Մոսկվայի Կ․ Տիմիրյազևի անվ․ գյուղատնտ․ ակադեմիան (1929)։ 1931 – 1944-ին աշխատել է Վուշի համամիութենական ԳՀԻ–ում (1942–44-ին՝ դիրեկտոր)։ 1944–50-ին՝ Լատվ․ գյուղատնտ․ ակադեմիայի ռեկտոր։ 1963-ից՝ ՍՍՀՄ ԳԱԿ․ Տիմիրյազևի անվ․ բույսերի ֆիզիոլոգիայի ինստ–ի միկրոտարրերի կենսաքիմիայի լաբորատորիայի վարիչ։ 1971-ից՝ ՍՍՀՄ ԳԱ ընդհանուր կենսաբանության բաժանմունքի ակադեմիկոսքարտուղար։ Հիմնական աշխատանքները վերաբերում են միկրոտարրերի (բոր, պղինձ, մոլիբդեն են) քիմիայի և կենսաքիմիայի հարցերին։ Այս աշխատանքների համար 1964-ին արժանացել է լենինյան մրցանակի։ ՍՄԿԿ ԿԿ անդամ (1966–71, թեկնածու՝ 1961-ից)։ ՄՍՀՄ Գերագույն սովետի Ազգությունների սովետի նախագահ (1958–66)։ Պարգևատրվել է Լենինի 4 և 5 այլ շքանշաններով։
Երկ․ Микроэлементы и ферменты, Рига, 1960; Биохимия почв, М․» 1961; Руковод– ство по применению микроудобрений, М․, 1963․
ՊԵՆԴԵՐԵՅԿԻ (Penderecki) Կշիշտոֆ (ծն․ 1933, Դեմբիցա), լեհ կոմպոզիտոր։ 1959-ից դասավանդում է (կոմպոզիցիա) Կրակովի երաժշտության պետ․ բարձրագույն դպրոցում (1972-ից՝ ռեկտոր), միաժամանակ՝ էսսենի (ԳՖՀ) կոնսերվատորիայում։ Պ․ լեհ․ ավանցարդիզմի առաջատար ներկայացուցիչներից է։ Փորձարկում է հնչյունային կոլորիԱտիկայի, սոնորիզմի բնագավառում։ Գրել է «Լաուդինի սատանաները» օպերան (1969), մենակատարների, երգչախմբի և նվագախմբի համար՝ «Dies irae» օրատորիան (Օսվենցիմի զոհերի հիշատակին, 1967), «Չարչարանքներ ըստ Ղուկասի» (1965), նվագախմբի համար՝ «Ողբ Հիրոսիմայի զոհերին» (I960), «Պոլիմորֆիա» (1961), Պարտիտ կլավեսինի, էլեկտրակիթառի, կոնտրաբասի և կամերային նվագախմբի համար (1972), «Դավթի սաղմոսները» (խառը երգչախմբի և հարվածայինների համար, 1958), «ժամանակի և լռության չափումները» (խառը երգչախմբի և կամերային անսամբլի համար, 1961) են (դրամատիկական ներկայացումների և կինոնկարների երաժշտություն։
Գրկ․ Энтелис Д․, Встречи с современной польской музыкой, Л․, 1978, с․ 115–128․
ՊԵՆԵԼՈՊԵ (հուն․ ПлуеХбяекх, ШууеАб), <Ռդիսական> դյուցազներգության հերոսուհի, Իկարիոսի դուստրը, Ոդիսևսի կինը, Տեւեմայչոսի մայրը։ Ամուսնու քսանամյա բացակայության ընթացքում մերժել է իր ձեռքը խնդրող բոլոր փեսացւււներին։ Նրանց խոստանալով ամուսին ընտրել միայն իր սկեսրայր Լաերտեսի պատանքը գործելուց հետո՝ Պ․ գիշերները քանդել է ցերեկվա գործածը։ Երբ փեսացուները բացել են խաբեությունը, նա առաջարկել է ամուսնանալ այն մարդու հետ, ով Ոդիսևսի աղեղով կհաղթի նետաձգության մրցույթում, հուսալով, որ ոչ ոք չի կարող ձգել այդ դյուցազնական աղեղի լարը։ Իսկ երբ Ոդիսևսը կոտորել է փեսացուներին, Պ․ ճանաչել է նրան։ Պ․ անվանումը դարձել է կնոջ հավատարմության ու նվիրվածության խորհրդանիշ։ Հետագա առասպելագրույցների համաձայն՝ Պ․ ամուսնացել է Ոդիսևսի և կախարդուհի Կիրկեի որդու՝ Տելեգոնոսի հետ։ Ըստ մեկ այլ տարբերակի՝ Ոդիսևսի բացակայության ընթացքում Պ․ Հերմեսից ծնել է Պանին։
ՊԵՆԵՊԼԵՆ (անգլ․ peneplain, < լատ․ paene – համարյա և անգլ․ plain – հարթավայր), համարյա հարթավայր, դենուդացիոն հարթավայր՝ առաջացած քայքայված լեռների տեղում, խոնավ կլիմայի պայմաններում։ Տարբերվում է ի սկզբանե տափարակ ռելիեֆ ունեցող կուտակումային հարթավայրից։ Պ․ հասկացությունը գեոմորֆոլոգիայի մեջ է մտցըրել ամերիկացի աշխարհագետ Ու․ Մ․ Դեյվիսը (Davis, 1850–1934) XIX դ․ վերջերին։
ՊԵՆԶԱ, քաղաք, ՌՍՖՍՀ Պենզայի մարզի վարչական կենտրոնը, Վոլգայի վտակ Սուրայի ափին։ Երկաթուղային հանգույց է։ 503 հզ․ բն․ (1982)։ Մեքենաշինության և սարքաշինության խոշոր կենտրոն է։ Կարեոր ձեռնարկություններից են դիզելային, կոմպրեսորների, հաշվիչ մեքենաների, ժամացույցի, քիմ․, տեքստիլ մեքենաշինության, հեծանիվների և այլ գործարանները։ Զարգացած են թեթև ու սննդի արդյունաբերությունը, շինանյութերի արտադրությունը։ Կա թղթի և փայտամշակման արդյունաբերություն։ Գործում են պոլիտեխնիկական, ինժեներաշինարարական, գյուղատնտ․, մանկավարժական ինստ–ներ, գործարան–բտուհ, Համամիութենական ֆինանսատնտեսագիտական հեռակա ինստ–ի ֆակուլտետ, 13 միջնակարգ մասնագիտական ուս․ հաստատություն, 2 ԳՀԻ, նախագծային ինստ․։ Կա 2 թատրոն, կրկես, 2 թանգարան, պատկերասրահ, բուսաբանական այգի։ Պ–ում է ապրել, սովորել և իր գրական գործունեությունն սկսել Վ․ Գ․ Բելինսկին։ Հիմնադրվել է 1663-ին։ Պ–ում են Պետրոպավլովսկի (XVIII դ․) և Սպասո–Պրեոբրաժենսկու (XVIII–XIX դդ․) տաճարները։
ՊԵՆԶԱՅԻ ՄԱՐԶ, ՌՍՖՍՀ կազմում։ Կազմավորվել է 1939-ի փետր․ 4-ին։ Տարածությունը 43,2 հզ․ կէՐ է, բն՝․ 1500 հզ․ (1980)։ Բաժանվում է 27 վարչական շրջանի, ունի 10 քաղաք, 15 քտա։ Վարչական կենտրոնը՝ Պենզա։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով (1967)։
Բնությունը։ Պ․ մ․ գտնվում է Միջին Պովոլժիեում։ Տարածքի մեծ մասն զբաղեցնում են Մերձվոլգյան բարձրության արմ․ լանջերը, որոնք գետահովիտներով մասնատված են առանձին բարձրությունների և բլրաշարերի։ Առավելագույն բարձրությունը 324 U է (Սուրսկայա Շիշկա)։ Կլիման չափավոր ցամաքային է։ Հունվարի միջին ջերմաստիճանը – 11,3°Շ–ից մինչե – 13,3°C է, հուլիսինը՝ 18,8°– 20,5°C։ Տարեկան տեղումները 550–680 մմ են։ Ունի փոքր գետերի խիտ ցանց։ Նշանակալի գետերն են Սուրան, Մոկշան, խոպյորը։ Տարածքի մեծ մասում սևահողեր են։ Կան նաև պոդզոլացած անտառային, մարգագետնային ու ալյուվիալ հողեր։ Տիրապետում է անտառատափաստանային զոնան։ Անտառները գրավում են տարածքի 20%-ը։ Գերակշռում են սոճու և լայնատերև (կաղնի, լորենի, կեչի են) անտառները։
Կենդանիներից հանդիպում են աղվես, անտառային կզաքիս, կնգում, գորշուկ, որմզդեղն, խլուրդ, կուղբ և մշկամուկ (կլիմայավարժեցված)։
Բնակչությունը։ Բնակվում են ռուսներ, մորդվաներ, թաթարներ և այլք։ Միջին խտությունը 1 կմ^–ի վրա 34,8 մարդ է, քաղաքային բնակչությունը՝ 56% (1980)։ Խոշոր քաղաքներն են Պենզան, Կուզնեցկը, Սերդոբսկը, Կամենկան։
Տնտեսությունը։ Պ․ մ․ երկրի արդ․ ու գյուղատնտ․ խոշորագույն շրջաններից է։ Արդյունաբերության համախառն արդյունքի մոտ 50%–ը տալիս է մեքենաշինությունը։ Միութենական նշանակություն ունեն քիմ․ (սինթետիկ նյութերի մշակման, հանքային պարարտանյութերի ստացման սարքավորումներ) և տեքստիլ (մանվածքային հաստոցներ են) մեքենաշինությունը։ Արտադրում են կոմպրեսորային սարքավորումներ, դիզելներ, կարտոֆիլացան մեքենաներ, տրակտորային շարքացաններ, ավտոլիցքավորման շարժակայաններ, սառնարաններ են։ Զարգացած է սարքաշինությունը (հաշվարկային–հաշվողական ստեղնավոր ու էլեկտրոնային հաշվողական մեքենաների), ժամացույցների, հեծանիվների ու մոտոհեծանիվների արտադրությունը։ Տեքստիլ արդյունաբերությունը մասնագիտանում է բրդյա գործվածքների, տեխ․ մահուդի, կոշիկի բայկայի արտադրության գծով։ Զարգացած է կաշվի–կոշիկի արդյունաբերությունը։ Փայտամշակման արդյունաբերությունն աշխատում է տեղական հումքի բազայի վրա (նրբատախտակի, լուցկու, կահույքի, դաշնամուրի, թղթի արտադրություն)։ Զարգանում են շինանյութերի արտադրությունը և սննդի արդյունաբերությունը։ Գյուղատնտեսությունն ունի հացահատիկային–անասնապահական ուղղություն։ Վարելահողերը 2532,5 հզ․ հա են (1981), խոտհարքները և արոտավայրերը՝ 488 հզ․ հա։ 1981-ին մարզում կար 168 կոլեկտիվ և 254 սովետական տնտեսություն։ Մշակում են ցորեն, տարեկան, գարի, հատիկընդավորներ, վարսակ, հնդկացորեն, շաքարի ճակնդեղ, արևածաղիկ, կանեփ, կարտոֆիլ, բանջարանոցային և կերային կուլտուրաներ, հատապտուղ, սոխ։ 1981-ին Պ․ մ–ում կար 966,3 հզ․ խոշոր, 686,4 հզ․ մանր եղջերավոր անասուն, 581,1 հզ․ խոզ։
Երկաթուղիների երկարությունը 829,3 կմ է, ավտոճանապարհներինը՝ 9925 կմ (1981)։ 1980/81 ուս․ տարում մարզում կար 1078 հանրակրթական դպրոց, 43 պրոֆտեխ․ ուսումնարան, 28 միջնակարգ մասնագիտական ուս․ հաստատություն, 5 բուհ։ 1981-ին գործում էին 854 գրադարան, 4 թանգարան, 2 թատրոն, 1220 ակումբային հիմնարկ, 1108 կինոկայանք, 151 հիվանդանոցային հիմնարկ։ Լույս է տեսնում մարզային 2 թերթ։