Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/231

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՊԵՆԻՑԻԼԻՆՆԵՐ, բնական և կիսասինթետիկ անտիբիոտիկների խումբ։ Պ–ի մոլեկուլի միջուկը 6-ամինապենիցիլինային թթուն է (6-ԱՊԹ)։ Բնական Պ․ առաջանում են Penicillium ցեղի բորբոսասնկերի շատ տեսակներից և մի շարք այլ պարկասնկերից:

Բնական Պ–ի կոմպլեքսն աոաջինն անջատել է անգլիացի մանրէաբան Ա․ Ֆլեմինգը (1929) P․ notatum-ից, սակայն հնարավոր է դարձել կլինիկայում օգտագործել 1941-ին։ ՍՍՀՄ–ում 1942-ին Պ․ են ստացել Զ․ Երմոլևան և Տ․ Բալեզինան՝ P․ crustosum-ից։ Բժշկ․ պրակտիկայում առավել արժեքավոր էբենզիլպենիցիլինը (ԲՊ), հատկապես նրա աղերը մետաղների (Na, К) կամ օրգ․ հիմքերի՝ նովոկաինի, դիբենզիլէթիլենդիամինի հետ (վերջինս սովորաբար անվանվում է բիօիէին)։ ԲՊ–ի աղերը սպիտակ բյուրեղային փոշի են, արագ քայքայվում են թթուների, հիմքերի և պենիցիլինազ ֆերմենտի ազդեցությունից, լավ լուծվում են ջրում (բացի նովոկաինային աղերից)։

Բնական Պ․ օժտված են բարձր ակտիվությամբ ստաֆիլոկոկերի, պնեմոկոկերի, մենինգոկոկերի, գազային գանգրենայի, սիֆիլիսի հարուցիչների, որոշ ախտածին սնկերի են նկատմամբ, թույլ կամ ոչ ակտիվ են աղիքատիֆային խմբի մանրէների, բրուցելոզի, ժանտախտի, տուբերկուլոզի, ոիկետսիոզների հարուցիչների, վիրուսների, նախակենդանիների և համարյա բոլոր սնկերի հանդեպ։ Պ–ի հակամանրէային ակտիվությունը պայմանավորված է մանրէների բջջաթաղանթի առաջացման պրոցեսի ընկճմամբ։ Առաջանում են բակտերիաների Լ-ձևեր, որոնք չեն վնասվում Պ–ից։ Որոշ մանրէներ (օրինակ՝ ստաֆիլոկոկերը) առաջացնում են պենիցիլինազ ֆերմենտ, որն ապաակտիվացնում է Պ–ին։ Պ–ի լայնորեն օգտագործման հետևանքով ավելացել է կայուն մանրէների թիվը Պ–ի ազդեցության նկատմամբ (օրինակ՝ ախտածին ստաֆիլոկոկերի շտամների մոտ 80%-ը կայուն են ԲՊ–ի հանդեպ)։ 1959-ին P․ chrysogenum-ից 6-ԱՊԹ–ի անջատումը հնարավոր դարձրեց նոր Պ–ի քիմ․ սինթեզումը։ Հայտնի են մոտ 15 հզ․ կիսասինթետիկ Պ․ (ԿՍՊ), սակայն դրանց մի մասն է կենսաբանական հատկություններով գերազանցում բնական Պ–ին։ Որոշ ԿՍՊ (մետիցիլին, օքսացիլին են) չեն քայքայվում պենիցիլինազով և ազդում են բնական Պ–ի հանդեպ կայուն ստաֆիլոկոկերի վրա, մյուսները կայուն են թթու միջավայրում և, ի տարբերություն բնական Պ–ի մեծամասնության, կարող են կիրառվել ներքին ընդունման համար (ֆենետիցիլին, պրոպիցիլին)։ Գոյություն ունեն հակամանրէային ազդեցության առավել լայն սպեկտորով ԿԱՊ (ամպիցիլին, կարբենիցիլին)։ Ամպիցիլինը և օքսացիլինը, բացի նշվածից, թթվակայուն են և լավ են ներծծվում ստամոքսաաղիքային համակարգում։ Բուոր Պ․ քիչ թունավոր են, սակայն Պ–ի նկատմամբ գերզգայուն հիվանդների օրգանիզմում կարող են առաջացնել ալերգիական ռեակցիաներ (եղնջացան, դեմքի այտուց, հոդացավեր ևն)։ Բնական Պ․ օգտագործվում են թոքաբորբի, սեպսիսի, մաշկի, փափուկ հյուսվածքների և լորձաթաղանթների թարախային բորբոքումների ևն հիվանդությունների դեպքում։ Բիցիլինը և դրա զուգորդումները բնական Պ–ի այլ աղերի հետ օգտագործվում են հիմնականում ռևմատիզմի և սիֆիլիսի բուժման համար։ Մետիցիլինը և օքսացիլինը կիրառվում են ԲՊ–ի նկատմամբ կայուն ստաֆիլոկոկերի շտամներով առաջացած հիվանդությունների բուժման համար, ամպիցիլինը՝ շնչուղիների, փափուկ հյուսվածքների, ստամոքսաաղիքային և միզային համակարգերի բորբոքումների ժամանակ։ ԲՊ–ի նատրիումային և կալիումային աղերը միջմկանային ներարկման դեպքում արագ ներծծվում են արյան մեջ և մեզի հետ հեռանում օրգանիզմից։ ԲՊ–ի նովոկաինային աղի, հատկապես բիցիլինի, ազդեցությունը երկարատև է։

ՊԵՆԻՑԻԼԻՈՒՄ (Penicillium), տես Վրձնասունկ։

ՊԵՆԿ (Penck) Ալբրեխտ (1858–1945), գերմ․ երկրաձևաբան և աշխարհագրագետ։ Վիեննայի համալսարանի պրոֆեսոր (1885–1906)։ Բեռլինի համալսարանի աշխարհագրության և օվկիանոսագիտության ինստ–ի դիրեկտոր և պրոֆ․։ Հիմնական աշխատությունները վերաբերում են ընդհանուր երկրաձևաբանության տեսությանը և չորրորդական ժամանակաշրջանի հետազոտություններին։ Հետազոտել է Ալպերի, Պիրենեյների, Կանադայի, Ավստրալիայի և այլ շրջանների երկրաձևաբանությունը։ Մշակել է կլիմաների երկրաձևաբանական դասակարգումը և է․ Բրյուկների հետ հին սառցապատման կոնցեպցիան (1909), առաջարկելով սառցադաշտային ժամանակաշրջանի բաժանումը գյունցի, մինդելի, ռիսի ու վյուրմի էպոխաների։

ՊԵՆԿ (Penck) Վալտեր (1888–1923), գերմ․ երկրաբան և երկրաձևաբան, գերմ․ երկրաձևաբանական դպրոցի հիմնադիրներից։ Ա․ Պենկի որդին։ Կրթությունն ստացել է Բեռլինի և ^այդելբերգի համալսարաններում։ 1914-ին Լայպցիգի, 1915–18-ին Ստամբուլի համալսարանների պրոֆեսոր։ Ուսումնասիրել է Անդերի, Հավայան կղզիների, Ապենինների, Սիցիլիայի, Փոքր Ասիայի, Միջին Եվրոպայի և այլ շրջանների երկրաձևաբանությունը և երկրաբանությունը։ Զարգացրել է ռելիեֆի ձևավորման տեսությունը։ Երկրակեղևի մեծ ծալքերը դիտել է որպես լեռնային ռելիեֆի տեկտոնապես պայմանավորված ձևերից մեկը։ Պ․ մեծ ազդեցություն է գործել երկրաձևաբանության զարգացման վրա։

ՊԵՆԿԼՅԱՆ (Պենլյան, իսկական ազգանունն անհտ․) Արշակ Խաչատուրի (1867, Կ․ Պոլիս –10․4․1923, Կ․ Պոլիս), հայ թատերական գործիչ, դերասան, ռեժիսոր։ Բեմ է բարձրացել 1882-ին, Կ․ Պոլսում, վայելել է Ս․ Պենկլյանի հովանավորությունը և կրել նրա ազգանունը։ 1890-ական թթ․ աշխատել է Բուլղարիայում, Ռումինիայում՝ ներկայացնելով թուրք, ժող․ թատերախաղեր։ Եղել է Վառնայի «Վեսելո» թատերախմբի ղեկավարներից, կատարել դրամատիկական դերեր։ 1908-ի սահմանադրությունից հետո խաղացել է Կ․ Պոլսում, հիմնականում թուրք, և թուրքերենի թարգմանված օպերետներում՝ «Փեմբե գըզ», Ֆ․ Հերվեի «Մադմուազել Նիտուշ ևն։ Խաղացանկում մեծ տեղ են գրավել Տ․ Չուխաճյանի «Արիֆ», «Քյոսե Քեհյա», Ե․ Օտյանի և Մ․ Կյուրճյանի «Չարշըլը Արթին աղա» (թարգմ․ Արշակ Ուզումճյանի) օպերետները։ Պ–ի ռեժիսորական և դերասանական (Հոր–հոր աղա) վարպետության գլուխգործոցը «էեբլեբիջի Հոր–հոր աղա»-ն