Հիսուսին հռչակել փրկիչ (Քրիստոս), դրա համար Քրիստոսը երան անվանել է «Վեմ», որի վրա պետք է կառուցվեր եկեղեցին։ Նույն Ավետարանում գրված է նաև ուսուցչից Պ–ի երիցս հրաժարման մասին։ «Դործք առաքելոց»-ում Քրիստոսի խաչելությունից հետո Պ․ իբր գլխավորել է Երուսաղեմի քրիստոնեական համայնքը։ Եկեղեց․ ավանդությունը Պ–ին համարում է հռոմ․ առաջին եպիսկոպոսը (մահապատժի է ենթարկվել մոտ 65-ին, քրիստոնյաների՝ Ներոնից հալածվելու ժամանակ)։ 1940–49-ին Վատիկանը պեղումներ կատարեց4 Պ–ի դամբարանը գտնելու նպատակով, սակայն չհասավ արդյունքի։ Պ–ին են վերագրվում Նոր կտակարան ներառնված 2 ուղերձ (թուղթ), սակայն նույնիսկ եկեղեց․ քննադատությունը չի ընդունում նրա հեղինակությունը՝ մեկը թվագրելով 90–95-ին, մյուսը՝ II դ․ 2-րդ կեսին։ Պ–ի պաշտամունքը տարածված է հատկապես կաթոլիկ եկեղեցում, Հռոմի պապերը իրենց համարում են նրա ժառանգորդները։
ՊԵՏՐՈՍ, Պետրոս Խանձկեցի (ծն․ թ․ անհտ․–1675, Գանձասար), Գանձասարի կաթողիկոս 1647-ից։ Հասան Ջալալյանների Խանձքում բնավորված ճյուղից։ Աղբյուրներում հիշվում է Մանկասարի որդի և րաբունապետ Ղուկասի աշակերտ։ Աթոռակալման առաջին տարիներին, Կուրի ձախափնյակի հայ լուսավորչական եկեղեցական թեմերի (Շամախի, Դարբանդ, Նուխի) վրա իր գերակայությունը վերհաստատելու համար գժտվել է էջմիածնի Ամենայն Հայոց կաթողիկոսության հետ և էջմիածնից ձեռնադրվել է միայն 1672-ին։ Ծավալել է շինարար, գործունեություն, գրեթե բոլոր թեմերում կառուցել վանքեր ու եկեղեցիներ (Իոսնձքի Ս․ Գրիգոր Լուսավորիչի եկեղեցին են), բարեկարգել հները (Ամարասի վանքն ու ամառանոցը Հերհեր գյուղում են), ստեղծել է նոր գրչատներ, ընդօրինակության ավել բազմաթիվ ձեռագրեր։
Պ․ Հայաստանից ռուս, արքունիք հղած առաջին պաշտոնական նամակի (հայ վաճառականների երթևեկը ապահովելու խնդրանքով) հեղինակն է։ Այն հասցեատիրոջը՝ Ալեքսեյ Միխայլովիչ ցարին, հասցրել է Գրիգոր Լուսիկենցը։ Պ–ի նամակն ավարտվում է հայ ժողովրդին հովանավորելու և «անհավատներից» ազատագրելու հույսով։
Գրկ․ Եսայի Հասան Ջալալյանց, Պատմութիւն համառօտ Աղուանից երկրի, 2 հրտ․, Երուսաղեմ, 1868։ Армяно-русские отношения в XVII веке, Сб․ док․, т․ 1, Е․р 1953․ Բ․ Ոնչուբաբյան
ՊԵՏՐՈՍ Ա ԳԵՏԱԴԱՐՁ (ծն թ․ անհտ․– 1058, Սեբաստիա), Հայոց կաթողիկոս 1019-ից։ Հաջորդել է Սարգիս Ա Սևանցուն, նրա կենդանության օրոք և համաձայնությամբ։ Գագիկ Ա–ի մահից (1020) հետո, գահի համար նրա որդիներ Հովհաննես-Սմբատի և Աշոտ Դ–ի պայքարում աջակցել է առաջինին։ 1022-ին բյուզ․ զորաբանակի ներխուժումը Բագրատունյաց Հայաստան կանխելու նպատակով, Տրապիզոնում Վասիլ II կայսեր հետ կնքել է պայմանագիր, որի համաձայն՝ Անիի թագավորությունը Հովհաննես–Սմբատի մահից հետո անցնելու էր կայսրությանը։ Տրապիզոնի պայմանագիրը մեծ զայրույթ է առաջ բերել Անիում, որի պատճառով Պ․ Գ․ անցել է Սեբաստիա և Անի վերադարձել միայն 1026-ին։ Պ․ Գ–ի բյուզանդամոլ քաղաքականությունը 1031-ին առաջացրել է նոր բողոքի ալիք և նա հարկադրաբար անցել է կայսրության տիրապետության ներքո գտնվող Վասպուրականի Զորավանքը (նախկին կաթողիկոսանիստ)։ 1037-ին Հովհաննես–Սմբատը ետ է կանչել նրան և արգելափակել Բջնու ամրոցում, կաթողիկոս հռչակելով Սանահնի վանահայր Դիոսկորոս Սանահնեցուն։ Սակայն մոտ մեկ տարի անց, Պ․ Գ–ի կողմնակիցներին հաջողվել է Աղվանից կաթողիկոս Հովսեփի գլխավորությամբ հոգևորականների, իշխանների ու ազատների ժողով գումարել և նրան վերահաստատել (մոտ 1039-ին) կաթողիկոսական աթոռին։ Հավատարիմ մնալով Տրապիզոնի պայմանագրին, Պ․ Գ․ Վեաո Սարգսի գործակցությամբ 1045-ին Գագիկ Բ-ին դրդել է՝ մեկնել Կ․ Պոլիս և ներկայանալ Կոստանդին Մոնոմախ կարւերը, իսկ նրա մեկնումից հետո կայսրին ուղարկել իրեն վստահված Անիի բանալիները։ Հանցակցելով հայկ․ պետականության կործանմանը, Պ․ Գ․ հույս է ունեցել Բյուզանդիայի հովանավորությամբ ամրապնդել իր կաթողիկոսական իշխանությունը։ Սակայն կայսրությունը, որը մտադիր էր վերացնել նաև Հայոց եկեղեցու անկախությունը, շուտով սկսել է հալածել Պ․ Գ–ին։ Վերջինս, տեղապահ նշանակելով Խաչիկ Բ Աևեցոէն, Անեցոին հեռացել է նախ Արծն, ապա ներկայացել (մոտ 1049-ին) Կ․ Պոլիս։ Չորս տարի «պատվավոր բանտարկության» մեջ պահելուց հետո, նրան իրավունք են տվել բնակվել Սեբաստիայում։
Հայ պատմիչները, Պ․ Գ–ին համարելով ուսումնասեր անձնավորություն, միաժամանակ պախարակել են նրա իշխանասիրությունն ու արծաթասիրությունը։ Նրա անունով պահպանվել են արձանագրություններ, հիշատակարան, շարականներ։ Թաղվել է Սեբաստիայի Ս․ Նշան վանքում։
Գրկ․ Արիս ւոակես Լաստիվերցի, Պատմություն, Ե․, 1971։ Մատթեոս Ուռհայեցի, ժամանակագրություն, Ե․(1973։ Կոստանյան Կ․, Պետրոս Ա Գետադարձ, Վաղ–պատ, 1897։ Օրմանյան Մ․, Ազգապատում, հ․ 1, ԿՊ, 1912։ Վ․ Գբիգոբյան․
ՊԵՏՐՈՍ ԱՌԱՋԻՆԻ ԼԵՌՆԱՇՂԹԱ, գտնվում է Տաջիկական ՍՍՀ–ում, Սուրխոբ և Օբիխինգոու գետերի միջև։ Երկարությունը 200 կմ է, բարձրությունը՝ մինչև 6785 մ (Մոսկվա պիկ)։ Կազմված է ավազաքարերից ու կոնգլոմերատներից։ Արլ․ մասում կան խոշոր սառցադաշտեր, արմ․ մասի ցածրադիր լանջերին՝ ընկուզենու և թխկու անտառներ, ավելի բարձր՝ մերձալպյան և ալպյան մարգագետիններ։
ՊԵՏՐՈՍ ԱՐԱԳՈՆԱՑԻ (Petrus de Aragonia) (ծն․ թ․ անհտ․–1347), միջնադարյան Հայաստանի մշակութային–գաղափսսրական շարժման գործիչ, փիլիսոփա և աստվածաբան, դոմինիկյան քարոզիչ։ Թովմա Աքվինացու փիլիսոփայության հետնորդ։ 1318-ին Բարդուղիմեոս Բոլոնիացու և Հովհան Անգւիացու հետ Հռոմի պապ Հովհաննես XXII ուղարկել է Արևելք՝ հայերի մեջ կաթոլիկություն տարածելու նպատակով։ Սկզբնապես հաստատվել է Մարաղայի նորաստեղծ դոմինիկյան վանքում, ծավալել գիտ․ և ուսուցչական աշխատանք։ 1330-ին Հովհաննես Քռնեցոէ հրավերով Բարդուղիմեոս Բոլոնիացու հետ տեղափոխվել է Քռնայի վանք (տես Քոնայի դպրոց), տիրապետել է հայերենին և մինչև կյանքի վերջը զբաղվել գիտ․ և քարոզչական գործունեությամբ։ Գրել է փիլ․ մեկնողական աշխատություններ՝ «Համառօտ վերլուծութիւն Ստորոգութեանցն Արիստոտելի», «Վերլուծութիւն ի վերայ գրոցն, որ կոչի Պերիարմենիաս», «Համառօտ հաւաքումն վերլուծութեան Վեցից սկզբանց գրոց Ջիլբերտոսի Պոռետացւոյ» ևն, որոնք իր իսկ մասնակցությամբ լատիներենից հայերենի է թարգմանել Հակոբ Քռնեցին։ Վերջինիս հետ հայերենի է թարգմանել Թովմա Աքվինացու, ժիւբեր Պոոետացու, Հուգո Ռիպելինի և արևմտաեվրոպ․ փիլ․ ու աստվածաբանական այլ երկեր։ Պ․ Ա․ ուշ սխոլաստիկայի ներկայացուցիչ է։ Ունիվերսալիաների խնդիրը լուծել է Թովմա Աքվինացու «չափավոր» ռեալիզմի դիրքերից, քննադատել Պլատոնի և նրան հետևող «ծայրահեղ» ռեալիստների ուսմունքը։ Տրամաբանության և իմացաբանության հարցերում հետևել է Արիստոտելին, նրա հայացքները մեկնաբանել սենսուալիզմի և ուշ սխոլաստիկայի թոմիստական հոսանքի դիրքերից։
Պ․ Ա․ շոշափելի հետք է թողել հայ փիլ․ մտքի պատմության մեջ․ նրա երկերը բազմիցս ընդօրինակել են Տաթեի դպրոցի գործիչները, ազդել Հովհան Որոտնեցու, Գրիգոր Տաթևացու փիլ․ հայացքների ձևավորման վրա։ Պ․ Ա–ու գիտ․ գործունեությունը նպաստել է Հայաստանի և միջնադարյան Եվրոպայի մշակութային–գիտ․ կապերի խորացմանը, մինչդեռ քարոզչական աշխատանքը (ինչպես և մյուս կաթոլիկ քարոզիչների գործունեությունը), ծառայելով ունիթոռական շարժման նպատակներին, և չտալով որևէ հասարակական–քաղ․ օգուտ, սրել է դավանաբանական վեճերը, խարխլել Արլ․ Հայաստանի ազգային–եկեղեցական միասնությունը։ Պ․ Ա–ու աշխատությունները պահպանվել են միայն հայերեն, ձեռագրերի մեծ մասը գտնվում է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարանում։
Գրկ. Аревшатян С․ С․, К истории философских школ средневековой Армении (XIY в․), Е․, 1980; Oudenr ijn М․ А․ von den, Linguae Haicanae Seri p tores, Bern, 1960․ Ս․ Արևշատյան
ՊԵՏՐՈՍ ՂԱՓԱՆՑԻ (ծն․ թ․ անհտ․-20․3․1784, Նիկոմեդիա), հայ բանաստեղծ, երգահան։ 1753–56-ին եղել է էջմիածնի միաբան։ Որպես նվիրակ աշխատել է Պոլսում, Ադրիանուպոլսում, Արմաշում, Ռումելիում, Ղրիմում և ի վերջո հաստատվել Կ․ Պոլսում։ 1780-ին նշանակվել է Նիկոմեդիայի թեմի առաջնորդ։ Պ․ Ղ–ու երգերի ժողովածուն՝ «Գրքոյկ կոչեցեալ երգարան» (1772), ամփոփում է նրա անունով հայտնի և անհայտ շուրջ 110 երգ–բանաստեղծություն։ Թվով 36 եղանակա–