վոր երգերից շատերը («Ծիլ–ծիլ ոսկի ենվ արդի թերթերն», «Լուսաբեր զըրօնքն ի վարդի> են) տեղ են գտել ժող․ երգարաններում․ դրանց մի մասը երգվում է ցայսօր։ Պ․ Ղ․ առաջին բանաստեղծն է, որ վարդի ու սոխակի այլաբանությամբ արտահայտել է հայ ժողովրդի քաղ․ ազատության գաղափարը։ Նրա ստեղծագործությունը հնարավորություն է ընձեռում որոշելու այն ուղիները, որոնցով XVIII դ․ գրաբար բանաստեղծությունը կապվում է նախորդ և հաջորդ շրջանների բանաստեղծության հետ։
Գրկ․ Քյուրղյան Հ․, Անծանոթ տաղաչափ մը, «Կոչնակ Հայաստանի», 1920, № 25։ Նազարյան Շ․, Պետրոս Ղափանցի, Ե․, 1969։ Շ․ Նազարյան
ՊԵՏՐՈՍ I ՄԵԾ (1672, Մոսկվա 1725, Պետերբուրգ), ռուս, ցար 1682-ից, կայսր՝ 1721-ից, զորավար, դիվանագետ։ Աչեքսեյ Միխայչովիչ ցարի որդին։ Ստացել է տնային բազմակողմանի կրթություն, տիրապետել է օտար լեզուների (գերմ․, հոլանդերեն, անգլ․, ֆրանս․)։ Արքունի վարպետները սովորեցրել են նրան զանազան արհեստներ։ 1688–93-ին սովորել է նավաշինություն։ 1697–98-ին՝ արտասահմանյան առաջին ուղևորության ժամանակ Քյոնիգսբերգում անցել է հրետանային գիտությունների լրիվ դասընթաց, կես տարի որպես հյուսն աշխատել Ամստերդամի նավաշինարաններում, իսկ Անգլիայում ավարտել է նավաշինության տեսական դասընթաց։ Պ․ I հանդիպումներ է ունեցել Դ․ Լայբնիցի, Ի․ Նյուտոնի և այլ գիտնականների հետ։ 1717-ին ընտրվել է Փարիզի ԴԱ պատվավոր անդամ։
Խորապես ըմբռնելով Ռուսաստանի առջև ծառացած պետ․ խնդիրները և Ռուսաստանի հետամնացությունը հաղթահարելու ու ֆեոդալ–ճորտատիրական կարգը ամրապնդելու անհրաժեշտությունը՝ Պ․ I անց է կացրել բարեփոխումներ, որոնք վերաբերել են հասարակական կյանքի բոլոր ոլորտներին։ Ընդլայնել է կալվածատերերի աիրակալական իրավունքները ճորտերի ունեցվածքի և անձի նկատմամբ, ծխահարկը փոխարինել շնչահարկով, մանուֆակտուրատերերին թույլատրվել է վարձակալել գյուղացիներ։ 1714-ի միաժառանգության մասին հրամանագրով ամրապնդվել է հողի ազնվականական սեփականությունը։ 1722-ի Աստիճանների մասին կարգացուցակի համաձայն, զինվ․ և քաղաքացիական ծառայության մեջ աստիճանները շնորհվելու էին ոչ թե ըստ ազնվատոհմիկության, այլ ըստ ընդունակությունների և մատուցած ծառայությունների։ Ֆեոդ, ճնշման ուժեղացումը առաջ է բերել հակաֆեոդ․ շարժումներ (1705–06-ի Աստրախանի ապստամբությունը, 1707–09-ի Բուլավինի ապստամբությունը ևն)։
Պ․ I-ի օրոք ստեղծվել են մեծ թվով մանուֆակտուրաներ և լեռնագործական ձեռնարկություններ, սկիզբ է դրվել գունավոր մետաղների հանույթին։ 1719-ին Պ․ I հրապարակել է օրենք («Բերգ–պրիվիլեգիա»), որը հանդիսացել է լեռնագործական արդյունաբերության զարգացման ուղենիշ, հիմնվել են առևտրի և արդյունաբերության կոլեգիաներ։ 1724-ին ընդունվել է հովանավորական սակացուցակ, որը արդյունաբերության նոր ճյուղերը պաշտպանում էր օտարերկրյա մրցակցությունից և խրախուսում այն հումքի ու մթերքների ներմուծումը, որոնց արտադրությունը երկրում բավարար չէր։ Վաճառականությունը բաժանվել է երկու գիլդիաների, արհեստավորները միավորվել են համքարություններում։
Պետ․ ապարատի ռեֆորմների շնորհիվ Ռուսաստանը վերածվեց բյուրոկրատական–ագնվականական միապետության։ Բոյարական դումային փոխարինեց Սենատը (1711), պրիկազներին՝ կոլեգիաները (1718), հիմնվեց հոգևոր գործերի կոլեգիա՝ Սինոդ, քաղ․ հետախուզության գաղտնի գրասենյակ։ Վարչական ռեֆորմով 1708–09-ին հիմնվեցին նահանգներ, 1719-ին նահանգները բաժանվեցին գավառների։ 1703-ին Պ․ I հիմնադրեց Պետերբուրգը, որը 1712-ին դարձավ մայրաքաղաք։ 1721-ին Ռուսաստանը հռչակվեց կայսրություն։
Պ․ I-ի գործունեությունը նպատակամղված էր Ռուսաստանի ռազմ, հզորության ուժեղացմանը և միջազգային դերի բարձրացմանը։ Պ․ I ավարտեց Թուրքիայի հետ 1686-ին սկաիսծ պատերազմը, 1695–96-ին Ազովյան արշավանքների հետևանքով Ռուսաստանը դուրս եկավ Ազովի ծով։ Բալթիկ ծով դուրս գալու և դրանով Արևմուտքի հետ անմիջական կապեր հաստատելու համար Պ․ I պատերազմ սկսեց Շվեդիայի դեմ (տես Հյուսիսային պատերազմ 1700–21), որն ավարտվեց Ռուսաստանի լիակատար հաղթանակով։ Ռուսաստանը դարձավ եվրոպ․ մեծ տերություն։
Պատերազմի ընթացքում Պ․ I ձևավորվեց որպես խոշոր զորավար։ Նա ռուս, կանոնավոր բանակի, ռազմածովային նավատորմի, պետրոսյան ռազմ, դպրոցի ստեղծողն էր։ Մշակել է Զինվորական (1716) և Ծովային (1720) կանոնադրությունները, ուժեղացրել է հրետանին, ըստեղծել նոր զորատեսակներ, զարկ տվել ռազմ, արդյունաբերության զարգացմանը։ Ռազմավարական հայացքներով Պ․ I շատ առաջ է անցել իր ժամանակից։ Ցամաքային և ծովային խոշոր ճակատամարտերում (Պոլտավա, Լեսնայա, Դանգուտ) գործել է վճռականորեն, ձգտել լիովին ջախջախել հակառակորդին։
Որպես դիվանագետ Պ․ I ըմբռնել է Ռուսաստանի արտաքին քաղ․ խնդիրները, դրսևորել հանգամանքներից օգտվելու, Փոխզիջման գնալու հմտություն։ Պ․ 1-ի օրոք, առաջին անգամ Ռուսաստանի պատմության մեջ, հիմնադրվել են մշտական դիվանագիտական ներկայացուցչություններ և հյուպատոսություններ արտասահմանում։
Խոշոր ռեֆորմներ են անցկացվել մշակույթի և լուսավորության բնագավառում։ Կրթության գործում վերացվել է հոգևորականության մենաշնորհը, և առաջ եկել աշխարհիկ դպրոցը։ Պ․ I հիմնել է թնդանոթաձիգների (1699), մաթեմատիկանավիգացիոն (1701), բժշկավիրաբուժական, ինժեներական և հրետանային (1719) դպրոցները, Ծովային ակադեմիան (1715), կոլեգիաներին առընթեր թարգմանիչների դպրոցներ։ Բացվել է առաջին ռուս, թանգարանը՝ կունստկամերան (1719) հանրային գրադարանով, առաջին ռուս, հանրամատչելի թատրոնը ևն։ Հրատարակվել են այբբենարաններ, ուս․ ձեռնարկներ և քարտեզներ։ 1700-ին մտցվել է նոր օրացույց՝ թվականություն ըստ «Քրիստոսի ծննդի»։ 1703-ին լույս է տեսել ռուս, առաջին տպագիր լրագիրը՝ «Վեդոմոստի» («Ведомости»), մտցվել նոր՝ «քաղաքացիական» տառատեսակ (1708–10)։ 1725-ին բացվել ԷՊետերբուրգի ԴԱ՝ գիմնազիայով և համալսարանով։ Սկիզբ է դրվել Ռուսաստանի աշխարհագրության սիստեմատիկ ուսումնասիրությանը և քարտեզագրությանը, արշավախմբեր են ուղարկվել Միջին Ասիա, Հեռավոր Արևելք, Սիբիր և այլուր։ Կառուցվել են շինություններ մշակութային և պետ․ հաստատությունների համար, Պետերգոֆի (Պետրոդվորեց) ճարտ․ համալիրը, Կրոնշտադտի, Պետրոպավլովյան ևն ամրոցները․ սկիզբ է դրվել քաղաքների կանոնավոր հատակագծմանը։ Պ․ I խրախուսել է գիտնականների, ինժեներների, նկարիչների գործունեությունը։ Նրա բարեփոխումները նպաստել են արևմտաեվրոպ․ մշակույթի հետ կապերի զարգացմանը։
Պ․ I մտել է Ռուսաստանի պատմության մեջ որպես պետ․ և ռազմ, առաջադիմական գործիչ, որը «․․․արագացնում էր արևմտականության ընդօրինակումը բարբարոսական Ռուսիայի կողմից, կանգ չառնելով բարբարոսության դեմ բարբարոսական միջոցներով պայքար մղելու առաջ» (Լենին Վ․ Ի․, Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 36, էջ 369)։
Պ․ I-ի օրոք վերջնականապես ձևավորվել է հայ ազգային–ազատագր․ շարժման ռուս, կողմնորոշումը։ Ռուսաստանի միջազգային հեղինակության բարձրացումը, Արևելքում նրա արտաքին քաղ․ շահագրգռությունները հայ ագատագր․ շարժման գործիչներին մղել են դիմելու ռուս, օգնությանը։ 1701-ին Ռուսաստան է եկել Իսրայեւ Օրին, որը հանդիպումներ է ունեցել Պ․ I-ի և նրա մերձավոր գործակիցների հետ, մշակել և նրան ներկայացրել Հայաստանի ազատագրության իր, այսպես կոչված, «Մոսկովյան ծրագիրը», որը պետք է կենսագործվեր Հյուսիսային պատերազմից հետո։ Պ․ I-ի պարսկ․ արշավանքի (տես Պարսկական արշավանք 1722–23) ժամանակ հաշվի էր առնված Օրու «Մոսկովյան ծրագիրը»։ Դրա հիման վրա էր ռուս, կառավարությունը մշակել հայ–վրաց․ միացյալ քրիստոնեական բուֆերային պետություն ստեղծելու ծրագիրը։ Պ․ I աջակցեւ է Իսրայել Օրու դեսպանությանը Պարսկաստան։ Նրա կա–