Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/292

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

դալագործաթյան հիմնադիրն է (Լիոնել–լո դ էստեին նվիրված մեդալ, 1444, ձուլածո բրոնզ)։

ՊԻԶԱՆԻ (Pisani) Վիտորե (ծն․ 23․2․1899,Հռոմ), իտալացի լեզվաբան, հնդեվրոպական և ընդհանուր լեզվաբանության մասնագետ։ Ավարտել է Հռոմի (1922) համալսարանը։ 1933–35-ին՝ Ֆլորենցիայի համալսարանի պրիվատ–դոցենտ, Կալյարիի (1935–38) և Միլանի (1938–69) համալսարանների պրոֆեսոր, Լոմբարդո ակադեմիայի անդամ և Լինցեի ազգային ակադեմիայի թղթակից անդամ։ Զբաղվել է հնդեվրոպ․․․ և ռոման, լեզվաբանության խնդիրներով («Հնդեվրոպական լեզվի նախապատմության ուսումնասիրություն», 1933, «Հնդեվրոպաբանություն և աշխարհագրական լեզվաբանություն», 1939, «Հնդեվրոպական լեզվաբանության ներածություն», 1962)։ Ունի արժեքավոր ուսումնասիրություններ հնդ․ լեզվաբանության և գրականության վերաբերյաւ «Հայերենի ավանդ» (1934), «Հայկականք» (1934), «Հայերենի հնչյունաբանության ուսումնասիրություն» (1950–51) և այլ հայերենագիտական ուսումնասիրություններում շոշափել է բազմաբնույթ հարցեր։ Պ․ առանձնակի ուշադրություն է դարձրել իտալական լեզուների (ֆալիսկերեն, ումբրերեն, օսկերեն են), ինչպես նաև հունարենի, լատիներենի ուսումնասիրմանը, իտալերենի ծագումնաբանությանը և պատմահամեմատական քննությանը («Լեզվաբանության պատմության ուրվագծեր», 1959, «Լատիներենի պատմահամեմատական քերականություն», 1962, «Ծագումնաբանություն։ Պատմություն։ Խնդիրներ։ Տեսություն», 1967, «Լեզուներ ու մշակույթներ», 1969, «Հունարենի պատմության ձեռնարկ», 1972 ևն)։ Ի․ Կարաղեչյան

ՊԻԶԱՆՈ (Pisano), XIII –XIV դարերի մի շարք իտալացի քանդակագործների և ճարտարապետների մականունը։ Նիկկոլո (Նիկոլա) Պ․ (մոտ 1220, Ապուլիա – 1278-ի և 1284-ի միշև, Տոսկանա), քանդակագործ։ Պրոաոռենեսանսի հիմնադիրներից։ Կրել է հարավ–իտալ․, տոսկանական քանդակագործության, ինչպես և ուշ հռոմ․ սարկոֆագների պլաստիկայի ազդեցությունը։ Քանդակագործությունը և ճարտարապետությունը դիտելով որպես տեկտոնականորեն հավասարազոր երեվույթներ՝ Նիկկոլո Պ․ ստեղծել է պլաստիկորեն ընկալվող, հզոր նկարագրով, զանգվածեղ կերպարներ (Պիզայի մկրտարանի ամբիոնի «Ուժի այլաբանությունը», մարմար, 1280)։ Ջովաննի Պ– (մոտ 1245–50, Պիզա –1314-ից հետո), քանդակագործ և ճարտարապետ։ Նիկկոլո Պ–ի որդին, աշակերտը և օգնականը։ Կրել է գոթական քանդակագործության ազդեցությունը։ Ջովաննի Պ–ի քանդակային ստեղծագործությունները (Սիենայի տաճարի ճակատի արձանները, մարմար, 1284–99) աչքի են ընկնում հուզական մեծ լիցքով, պրոտոռենեսանսի և գոթական արտահայտչամիջոցների համադրումով։ Զովաննի Պ–ի ճարտ․ գործերում (Սիենայի տաճարի ճակատի ստորին հատվածը, 1284–99) նույնպես գերակշռում են գոթական սկզբունքները։ Անդրեա Պ․ (իսկականը՝ Անդրեա դա Պոնտեդերա, Andrea da Pontedera) (մոտ 1290–1348 կամ 1349), քանդակագործ և ճարտարապետ։ Նրա քանդակագործական աշխատանքներում (Ֆլորենցիայի մկրտարանի հվ․ դռան բարձրաքանդակները, ոսկեզօծ բրոնզ, 1330–1336) հորինվածքի պարզությունը զուգորդված է նրբագեղ մանրաձևերին, գծային սահուն ռիթմերին։ Անդրեա Պ–ի ճարտ․ գործերում ուշ գոթական և պրոտոռենեսանսյան միտումները միահյուսված են միմյանց (ղեկավարել է Ֆլորենցիայի, 1337–43 և Օրվիետոյի, 1347–48, տաճարների զանգակատների կառուցումը)։ Նինո Պ․ (մոտ 1315–1368), քանդակագործ, ճարտարապետ և ոսկերիչ։ Անդրեա Պ–ի որդին և աշակերտը։ Ֆրանս, գոթիկայի ազդեցությամբ կատարված նրա քանդակներին («Տիրամայր», մարմար, 1343–47, Օրվիետոյի տաճարի թանգարան) բնորոշ են գծային ռիթմերի իռացիոնալությունը, մարմինների գալարաճեվությունը։ Որպես ճարտարապետ, հոր մահից հետո, շարունակել է Օրվիետոյի տաճարի շինարարությունը։

Գրկ․ Лазарев В․ , Н․, Происхождение итальянского Возрождения, т․ 1–2, М․-, 1956-59․

ՊԻԶԵՌԻ, Պիզառի, գյուղ Արևմտյան Հայաստանում, Սեբաաոիայի վիլայեթի Թոխաթի գավառում։ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին ուներ 50 տուն (460 շունչ) հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ, արհեստներով, անասնապահությամբ։ Գյուղում կար եկեղեցի՝ կից դպրոցով։ Բնակիչները տեղահանվել և բնաջնջվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Սակավաթիվ փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։

ՊԻԹԵԿԱՆԹՐՈՊՈՍ (հուն․ nivTiKOg – կապիկ և avdpcDJtO£–մարդ), հնագույն մարդկանց (արխանթրոպոսների) ներկայացուցիչ,որի ոսկորները գտնվել են ճավա կղզում։Պ–ի կմախքի մնացորդներ(գանգի կափարիչ, կոնքոսկր, ատամներ) առաջին անգամ հայտնաբերել է հոլանդ, գիտնական է․ Դյուբուան՝ 1890-92-ին։ Մինչև 1973-ը գտնվել են ավելի քան 20 նմուշի գանգամասեր, ստորին ծնոտներ, կոնքոսկրերի հատվածներ, առանձին ատամներ։ Առանձնապես հետաքրքիր է 1969-ին գտնված գանգը (պահպանված դիմահատվածով)։ Պ․ քայլել է ուղղահայաց դիրքով, ունեցել խոշոր (միջինը՝ 900 սմ3) և բարդ կառուցվածքով ուղեղ։ Դանգը եդել է կարճ, անկյունավոր ծոծրակով, ակնավերևի զարգացած թմբիկով, ստորին ծնոտը՝ առանց կզակի ելուստի։ Պ․ սինանթրոպոսքւ, ատլանթրոպոսի և հայդեւբերգյան մարդու հետ մտնում է Homo erectus (լատ․ուղղակեցվածք մարդ) տեսակի մեջ։ Նոր տվյալներով (1972) Պ․ ունի 1,2 մլն տարվա վաղեմություն։

Գրկ․ Урысон М․ И․, Питекантропы, синантропы и близкие им формы гоминид, в сб․։ Ископаемые гоминиды и происхождение человека, М․, 1966․

ՊԻԹՈՆ, Պյութոն (հուն․ nOdcov), հին հուն, դիցաբանության մեջ Դեա դիցուհուց ծնված հրեշ–վիշապ։ Առասպելի համաձայն, Ապոլլոնը, պատգամախոսության տեղ որոնելով, Պ–ի հսկած հովտում սպանել է նրան և այնտեղ հիմնել Դեւփիքի տաճարը (հաճախ կոչվում է Պիթիոն)։ Պ․, հավանաբար, սկզբում եղել է երկրի տեղական աստվածություն, որն իր դերը կորցրել է Ապոլլոնի պաշտասունքի տարածման հետևանքով։ Հետագայում Պ․ դիտվել է իբրև Ապոլլոնից հաղթված խավարի աստվածություն։

ՊԻԹՈՆՆԵՐ (Pythoninae), վիշապների ընտանիքի օձերի ենթաընտանիք։ Հայտնի է Պ–ի 6 սեռ, 22 տեսակ։ Բուն Պ–ի սեռն ընդգրկում է 7 տեսակ (3-ը տարածված են արևադարձային Աֆրիկայում, 4-ը՝ Հարավային և Հարավ–Արևելյան Ասիայում)։ Սարմնի երկարությունը 1,5-ից (արքայական Պ․) մինչև 10 մ է (ցանցավոր Պ․, ամենախոշոր օձերից է․ կշռում է մինչև 100 կգ)։ Գունավորումը գորշ միագույնից մինչև խայտաբղետ բծավոր է։ Ապրում են եղեգնուտներում, քարքարուտներում։ Լավ լողում և սուզվում են, երբեմն՝ բարձրանում ծառերը։ Սնվում են հիմնականում կաթնասուններով (խոշոր Պ․՝ շնագայլերով, ընձառյուծներով, մատղաշ վարազներով ևն), ինչպես նաև մանր ողնաշարավորներով, երիտասարդ Պ․՝ միջատներով։ Երբեմն հարձակվում են մարդու վրա։ Բազմանում են ձվադրությամբ։ էգը դնում է մինչև 107 ձու և փաթաթվում դրանց շուրջը՝ պահպանում և տաքացնում դրանք։ Որոշ տեսակների միսն օգտագործվում է որպես սնունդ, մաշկը՝ տարբեր արտադրանքների պատրաստման համար։

ՊԻԼՅԱՍՏՐ, տես Որմնասյուն։

ՊԻԼՈԿԱՐՊԻՆ, ալկալոիդ, պարունակվում է հվ․ ամերիկյան Pilocarpus pinnatifolius ցեղի բույսերում։ Խթանում է թքագեղձերի, քրտնագեղձերի և արցունքագեղձերի գործունեությունը, նեղացնում աչքի բիբը, իջեցնում ներակնային ճնշումը։ Պ–ի քլորջրածնային աղը (որպես խոլինոմիմետիկ դեղանյութ) օգտագործվում է գլաուկոմայի և աչքի այլ հիվանդությունների բուժման համար։

ՊԻԼՈՆ (Pilon) Ժերմեն (1536/37-1590), ֆրանսիացի քանդակագործ։ Վերածննդի արվեստի ներկայացուցիչ։ Վաղ շրջանի ստեղծագործություններից է «Երեք գեղեցկուհի» խմբաքանդակը (մարմար, 1563, Լուվր, Փարիզ)։ 1570-ական թթ․ նրա ստեղծագործություններում ուժեղացել է հուզական–դրամատիկական հնչողությունը (Հենրի II-ի և Եկատերինա Մեդիչիի դամբարանի քանդակները, բրոնզ, մարմար, 1563–70, Մեն–Դենի աբբայություն, «Ողբացող աստվածամայրը», թրծակավ, 1586,