տիկայի ճյուղ, որաեղ կիրառվող սարքերի աշխատանքի հիմքում ընկած է աերոդինամիկական տարբեր էֆեկտների օգտագործումը (տես Շի թային տեխնիկա)։ Պ–ի պարզագույն տարրը՝ շիթային ուժեղացուցիչը, նման է էլեկտրոնային լամպի՝ տրիոդի և օգտագործվում է պնեմատիկ սարքերում ու հաշվողական մեքենաներում։ Շիթային պնեմատիկ տրիոդում էլեկտրոններ ճառագայթող շիկացման թելիկի դերը կատարում է սնման ծայրափողակը, անոդի դերը՝ ընդունիչ փողը, կառավարող ցանցի դերը՝ կառավարման ծայրափողակը։ Պնեմատիկ շիթային ռելեների միջոցով կարելի է իրագործել հիմնական տրամաբանական գործողությունները՝ «ոչ», «այո», «կամ», «ե»։ Նկ–ում բերված է «ոչ» և «այո» գործողությունների համար նախատեսնված շիթային ռելեի մի տարբերակ, որում օգտագործված է ազատ շիթերի փոխազդեցության էֆեկտը։ 4 փուլով տրվում է Pu& ճնշումով սնման օդը, իսկ 3 կառավարման փողով՝ Բկառ ճնշումով կառավարող օդը։ «Ոչ» գործողությանը համապատասխանում է 1 փողով դուրս մղվող Բելքշ ճնշումը, «այո» գործողությանը՝ 2 փողով դուրս մղվող Բելքւ ճնշումը։ Տարբեր աերոդինամիկական էֆեկտների օգտագործումը հնարավորություն է տալիս կառուցել տեխնիկայի ընդհատ և անընդհատ սարքեր, անընդհատ գործողության մեքենաներ, թվային հաշվողական և կառավարող մեքենաներ։ Պ․ լայնորեն կիրառվում է քիմ․, նավթաքիմ․ և գազի արդյունաբերությունում, էներգետիկայում, հաստոցաշինության, բժշկության բնագավառներում, ավիացիոն և հրթիռային տեխնիկայում։
Գրկ․ И брагимов И․А․, Фарзане Н․ Г․, Илясов Л․ В․, Элементы и системы пневмоавтоматики, М․, 1975․ Լ․ Դիչանյան
ՊՆՈՄՊԵՆ, Կամպուչիայի մայրաքաղաքը։ Գտնվում է Սապ և Մեկոնգ գեւոերի միախառնման վայրում։ Ավելի քան 320 հզ․ բն․ (1981)։ Գետային նաւլահանգիստ է։ Երկաթուղիներով կապված է Կամպոնգսաոմ նավահանգստի և Բանգկոկի հետ։ Ավտոճանապարհների հանգույց է, ունի միջազգային օդանավակայան։ Պ–ում են գտնվում երկրի բանկերը, առետրական ու արդ․ ընկերությունները, ապահովագրական բորսաները։ Կան սննդի, փայտամըշակման, տեքստիլ, ծխախոտի արդյունաբերության, նավանորոգման, ավտոնորոգման, ավտո հա վաք ման, օճառի արտադրության ձեռնարկություններ։ Ունի համալսարաններ (Պ–ի, Թագավորական տեխ․, գյուղատնտ․, գեղեցիկ արվեստների, Բուդդայական), Բարձրագույն տեխ․ և Բուդդայական ինստ–ներ։ Գործում են Ազգային գրադարան, Ազգային և Թագավորական պալատի թանգարաններ, Ազգային թատրոն։ Հիմնադրվել է 1371-ին։
Պ–ի կենտրոնի ճառագայթաձե կառուցվածքը (կազմավորվել է XIX դ․ 2-րդ կեսին) համադրվում է հարող շրջանների ուղղանկյուն ցանցին։ Քաղաքի կենտրոնը կառուցապատված է առանձնատներով, 2–4-հարկանի եվրոպ․ տիպի տներով, ծայրամասերը՝ փայտե տներով։ Պ–ի հնագույն կառույցը Պնոմ վատն է՝ XV դ․ ստուպայով։ XIX–XX դդ․ կառույցներից են՝ Թագավորական պալատի համալիրը (XIX դ․ 2-րդ կես –XX դ․ սկիզբ), «Արծաթե պագոդան», Ազգ․ թանգարանը (1917-1920), ծածկած շուկան (1936), Ազգ․ մարզական համալիրը (1962–64, ճարտ․ Վանմոլիվան), կոնֆերանսների «Չակդոմուկ» դահլիճը (1961, ճարտ․ վանմոլիվան), հիվանդանոցը (1956–60, սովետ, ճարտ․ Ն․ Լ․ Ցակոբսոն և ուրիշներ), Բարձրագույն տեխ․ ինստ–ը (1962–64, սովետ, ճարտ–ներ՝ Ա․ Ն․ Միխայլով, Ա․ Վ․ Մոչալով, Վ․ Պ․ Նաումով), Անկախության հուշարձանը (1960, ճարտ․ Վանմոլիվան)։
ՊՇԱԴԱ, գյուղ ՌՍՖՍՀ Կրասնոդարի երկրամասում, վարչականորեն ենթարկվում է Գելենջիկի քաղսովետին, շրջկենտրոնից 30 կմ հարավ–արևելք։ Բնակչությունը՝ հայեր, ուկրաինացիներ, ռուսներ, հույներ։ Սովետական տնտեսությունն զբաղվում է բանջարաբուծությամբ, այգեգործությամբ, պտղաբուծությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, գրադարան, մշակույթի տուն, կապի բաժանմունք, մանկապարտեզ, բուժկայան։ Հիմնադրվել է 1860-ին։ Հայերը եկել են Սամսունից, 1870-ին։
ՊՇԻԲԻՇԵՎՍԿԻ (Przybyszewski) Ստանիսլավ (1868–1927), լեհ գրող։ Սկսել է ստեղծագործել գերմ․։ Գրել է Էսսեներ, արձակ պոեմներ և սիմվոլի ստակ ան–ն ատուրալիստական վեպեր, որոնք հետագայում թարգմանվել են լեհերեն («Հոգեհանգստյան պատարագ», 1893, լեհերեն՝ 1901, «Սատանայի զավակները», 1897, լեհերեն՝ 1899 են)։ 1898-ին տեղափոխվել է Կրակով, գլխավորել լեհ մոդեռնիստներին։ 1899-ին «ժիցե» («Zycie») հանդեսում հրատարակել է հակառեալիստական և հակադեմոկրատական «Կոնֆիտեոր» («Confiteor») արվեստի մանիֆեստը։ Ֆ․ Նիցշեի ազդեցությունը կրող Պ–ի փիլ․ և գեղագիտական ծրագիրը իր արտահայտությունն է գտել նաև սիմվոլիստական դրամաներում («Երջանկության համար», 1900, հայ․ հրտ․ 1907, «Հյուրեր», 1901, «Ոսկե գեղմ», 1901, «Ձյուն», 1903)։ ՊՈ (Рое) էդգար Ալան (19․1․1809, Բոստոն –7․10․1849, Բալթիմոր), ամերիկացի գրող և քննադատ։ 1826-ին ընդունվել է Վիրջինիայի համալսարանը, 1827–29-ին ծառայել է բանակում։ 1830–31-ին սովորել է Ուեստ–Փոյնթի զինվ․ ակադեմիայում։ Վաղ շրջանի ռոմանտիկական բանաստեղծություններն ամփոփված են «Թամեռլան և այլ բանաստեղծություններ» (1827, անստորագիր), «Ալ–Աարաաֆ, Թամեռլան և փոքրիկ բանաստեղծություններ» (1829) և «Բանաստեղծություններ» (1831) ժողովածուներում։ Պ–ի հասուն քնարերգության համար («Ագռավ և այլ բանաստեղծություններ», 1845) բնորոշ է սիրած էակին կորցրած մարդու հուսահատության թեման։ Պ–ի առաջին պատմվածքները հրատարակվել են 1832-ին։ 1838-ին լույս է տեսեք նրա «Արթուր Գորդոն Պիմի արկածների պատմությունը»՝ Հարավային բևեռ կատարած ճանապարհորդության մասին, 1840-ին՝ «Գրոտեսկներ և արաբեսկներ» պատմվածքների երկհատորյակը։ Պ․ դետեկտիվ գրականության նախահայրն է [«Սպանություն Մորգ փողոցում» (1841, հայ․ հրտ․ 1975), «Ոսկե բզեզը» (1843, հայ․ հրտ․ 1887)]։ «էվրիկա» (1848) փիլ․ արձակ պոեմով Պ․ սկզբնադրել է գիտագեղարվեստական արձակի ժանրը։ Նրա ստեղծագործությունների որոշ գծեր՝ իռացիոնալիզմը, միստիցիզմը, պաթոլոգիական վիճակների նկարագրության հակումը կանխորոշել են դեկադենտական գրականությունը (տես Անկումային արվեստ)։ Պ․ ԱՄՆ–ի առաջին պրոֆեսիոնալ գրաքննադատներից է։ Նա ձևակերպել է տպավորության միասնության տեսությունը, որը ներգործել է ամեր․ գեղագիտության վրա («Ստեղծագործության փիլիսոփայություն», 1846, «Բանաստեղծական սկզբունք», 1850)։ Պ․ առավելապես ողբերգական «սարսափազդու», ֆանտաստիկական կամ երգիծական նովելի դասական է։ Մեծ է եղել նրա ազդեցությունը Կ․ Գոյլի, Ռ․ Ստիվենսոնի, Ա․ Բիրսի, Գ․ Չեստերտոնի վրա։
Երկ․ The Complete Works, v․ 1 – 17, N․ Y․, 1965; Հայտնող սիրտը, Վնտ․, 1925։ Ոսկե բզեզը, Ե․, 1975։ Полн․ собр․ поэм и стихот–ворений, М․–Л․, 1924; Полн․ собр․ рассказов, М․, 1970; Избр․ произведения, т․ 1–2, М․, 1972․
ՊՈ (Ро), Իտալիայի ամենախոշոր գետը։ Երկարությունը 652 կմ է, ավազանը՝ մոտ 75 հզ․ կմ²։ Սկիզբ է առնում Կոտյան Ալպերից, հոսում Պադանի հարթավայրով՝ առաջացնելով դելտա (մոտ 1500 կմ², տարեկան աճը՝ 60 հա), թափվում Ադրիատիկ ծով։ Առավել խոշոր ու ջրառատ են Դորա Ոիպարիա, Դորա Բալտեա, Տիչինո, Ադդա, Օլիո ձախափնյա վտակները։ Աջափնյա վտակները սակավաջուր են։ Հեղեղումներից պաշտպանվելու համար Տանարոյի գետաբերանից ցած հունը թմբապատված է։ Հայտնի են 1951–ի և 1966-ի հեղեղումները։ Գետաբերանում ջրի միջին ծախսը 1460 մ³/վրկ է, կոշտ հոսքը՝ տարեկան 13–15 մլն տ։ Հորդանում է ամռանը և աշնանը։ Պ–ի ջրերն օգտագործվում են ոռոգման համար, մի շարք վտակների վրա կան ՀԷԿ–երի կասկադներ։ Ջրանցքներով կապված է Լագո Մաջորե, Կոմո, Գարդա լճերի հետ։ Նավարկելի է մինչև Պիաչենցա քաղաքը։ Պ–ի ափերին են Թուրին, Պիաչենցա, Կրեմոնա քաղաքները։
ՊՈԲԵԴԱ, հայաբնակ խուտոր ՈՍՖՍՀ Կրասնոդարի երկրամասի Անապայի շրջանում, շրջկենտրոնից 28 կմ արևելք։ Սովետական տնտեսությունն զբաղվում է այգեգործությամբ, հացահատիկային կուլտուրաների և արևածաղկի մշակությամբ։ Ունի տարրական դպրոց, կինո, ակումբ,