Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/343

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գրատներում, փոստատներում և կայարաններում։ Պ․ փ–ի տեղակայանքների հիմնական տարրերն են․ խողովակաշարերը, տրանսպորտային բեռնարկղերը, ընդունիչ–առաքիչ սարքավորումները և օղափուքերը։ Տրանսպորտային բեռնարկղերը (փամփուշտներ կամ պատիճներ, որոնց մեջ տեղավորվում են առարկաները) ընղունիչ–առաքիչ սարքավորման օգնությամբ տեղադրվում են խողովակաշարի մեջ և օդափուքով ստեղծված ճնշման անկման ազդեցությամբ առաքման կայանից շարժվում դեպի նշանակման կայանը, որտեղ հանվում են խողովակաշարից։ Տարբերում են ներքին (շենքի ներսում գործող) և արտաքին (քաղաքի հիմնարկներն ու ձեռնարկությունները կապող) Պ․ փ․։ Ներքին Պ․ փ–ի խողովակաշարերը սովորաբար կազմվում են 50 – 120 մմ ներքին տրամագծով բարակապատ ամբողջաձիգ խողովակներից։ Դրանց ընդհանուր երկարությունը հասնում է մի քանի հարյուր մ-ի։ Խողովակաշարի կորության ամենափոքր շառավիղը մոտավորապես 1 մ է։ Խողովակները պատրաստվում են արույրից, դյուրալյումինից, պողպատից, իսկ 1960-ական թթ․ սկզբից՝ նաև պուիքլորվինիփց։ Արտաքին Պ․ փ–ի տեղակայանքներում, որպես կանոն, օգտագործում են 64–1000 ՃՎ տրամագծով պողպատե, պլաստմասսայե կամ ասբեստացեմենտից խողովակներ։ Կից կայանների միջև խողովակների երկարությունը հասնում է մի քանի մ-ի, իսկ ընդհանուր երկարությունը՝ մի քանի հարյուր կմ–ի։ Փամփուշտը խողովակի կարճ հատված է, որի տրամագիծը մոտավորապես 25%-ով փոքր է խողովակաշարի ներքին տրամագծից (նկ․ 1)։ Փամփուշտի արտաքին մակերևույթին տեղադրվում են թաղիքե կամ կաշվե 2 (սակավ՝ 1) խտարար գլխիկներ։ 1–2 կգ զանգվածով լցված փամփուշտի շարժման միջին արագությունը 6–20 մ/վրկ է (առանձին տեղակայանքներում՝ մինչև 45 մ/վրկ)։ Պ․ փ–ի տեղակայանքների արտադրողականությունը ժամում 2,4 հզ․ փամփուշտ է։ Ընդունիչ–առաքիչ սարքավորումը խողովակաշարի խզվածք կամ երկայնական կտրվածք է, որը փակվում է ձեռքով, շարժական պարկուճով։ Պ․ փ–ի տեղակայանքներին օդ մատակարարելու համար օգտագործում են օդափուքեր, օդափոխիչներ, որոնք խողովակաշարում ստեղծում են օդի նոսրացում կամ հավելյալ ճնշում։ ճնշումը կարգավորվում է սահափականների և դրոսելային փականների օգնությամբ։ Կիրառում են կայանների միացման գծային, շառավղային և օղակաձև սխեմաներ։ Փոքր բեռնահոսքերի (ժամում 100 փամփուշտ) դեպքում, մի քանի կայաններ միացնում են մեկ խողովակաշարով՝ երկկողմանի գործողության գծով (նկ․ 2, ա)։ Այդպիսի գծում շարժման մեջ կարող է գտնվել միայն մեկ փամփուշտ։ Արտաքին Պ․ փ–ի միախողովակ տեղակայանքներում՝ արտադրողականության բարձրացման համար երկու կայանների մեջտեղում կամ կայաններում կիրառում են ուղեբաժանքներ։ Այդպիսի կոնստրուկցիայի դեպքում տեղամասում միաժամանակ կարող են շարժվել մի քանի փամփուշտ։ Երկխողովակ գիծը (նկ․ 2, բ) ապահովում է մի քանի փամփուշտների անկախ շարժումը երկու ուղղությամբ։ Մի քանի (2–6) գիծ կարող են միացվել մեկ հանգույցի բաշխիչ կենտրոնի հետ (ձեռքով կամ ավտոմատ կառավարմամբ), որտեղ կատարվում է վերաբեռնավորում և փամփուշտների տեսակավորում (նկ․ 2, գ)։ Օղակաձև սխեմայով (նկ․ 2, դ) փամփուշտները շարժվում են ցանկացած կայանների միջև՝ առանց գերբեռնվածության։

ՊՆԵՎՄԱՏՈԼԻԶ (< հուն․ jiveujia, սեռ․ հոլովը Jtvetiiuatoc; – շունչ, օդ և Xucru; – լուծում, տարրալուծում), միներալառաջացման պրոցես՝ ապարների պարունակության վրա մագմայից անջատված ցնդող միացությունների ազդեցությամբ։ Միներալները կամ ուղղակի նստում (սուբլիմվում) են գազերի փոխներգործության շնորհիվ, կամ այդ գազերը ներգործում են մինչ այդ գոյություն ունեցած ապարների վրա (պնևմատոլիտային տեղակալում)։ Պ–ի միջոցով մագմայից դուրս են բերվում շատ մետաղներ և ոչ մետաղներ, որոնք առաջացնում են տարբեր օգտակար հանածոների հանքավայրեր։ Պ․ բարձր ջերմաստիճանի, առավելապես աղածին տարրերից, ջրից, բորի, ֆոսֆորի միացություններից և ալկալիական մետաղներից կազմված մագմատիկ էմանացիաների համատեղ գործողությամբ առաջ է բերում ապարների փոփոխություններ (պնևմատոլիտային մետամորֆիզմ)։ Այդ փոփոխությունների աստիճանը կախված է էմանացիաների բաղադրությունից և ինտենսիվությունից։ Պ․ սովորաբար ուղեկցվում է հիդրոթերմալ պրոցեսներով։

ՊՆԵՎՄԱՏՈԼԻՏԱՅԻՆ ՀԱՆՑԱՎԱՅՐԵՐ, պննմատուիզի պրոցեսներով առաջացած օգտակար հանածոների հանքաշերտեր։ Մետաղային հանքավայրերի որոշ դասակարգումներում Պ․ հ–ի տիպին են դասում նաև կոնտակտատեղակալումային (սկառնային) հանքավայրերը և հազվագյուտ մետաղների բարձր ջերմաստիճանային հանքավայրերի լքի մասը։ Պ․ հ․ հանդիպում են հազվադեպ, ձևավորվում են ինտրուզիաների կոնտակտներին մոտ, մեծ մասամբ նրանց եզրագծերից դուրս, երբեմն էլ հենց ինտրուզիաների մեջ։ Նրանց համար սովորաբար բնորոշ է հանքամարմինների անկանոն ձևը։

ՊՆԵՎՄԱՏՈՖՈՐՆԵՐ (< հուն, nveuna, սեռ․ հոլովը nve{j^iaTO£– շունչ, շնչառություն, օդ և tpopo£ – տանող, կրող), 1․ որոշ արևադարձային բույսերի վերգետնյա արմատներ։ Օդ են մատակարարում թթվածնով աղքատ, ճահճացած հողերում կամ ծովերի ափերին՝ մակընթացության գոտում աճող բույսերի ստորգետնյա մասերին։ 2․ Միֆոնոֆորների (գաղութային աղեխորշավորներ) հիդրոստատիկ հավասարակշռության օրգաններ, որոնց միջոցով գաղութները կարողանում են փոխել իրենց տեսակարար զանգվածը և ուղղաձիգ տեղաշարժեր կատարել։

ՊՆԵՎՄԱՓՈԽԱԿԵՐՊԻՉ, պնեվմաավառմատիկայի սարք, նախատեսված է պնեմաազդանշանների ամպլիտուդի, հաճախականության կամ ձևի փոփոխության կամ էլ օդի (գազի) ճնշումը ֆիզիկական այլ մեծության փոխակերպելու համար։ Պ․ երբեմն անվանում են պնեմաուժեղացուցիչ։ Պ–ի կառուցվածքը որոշվում է դրա ֆունկցիոնալ նշանակմամբ, այսպես, օրինակ, պնեմաէլեկտրական և էլեկտրապնևմատիկ փոխակերպիչներն ունեն ավարտուն կառուցվածք և պատկանում են արդյունաբերական պնեմաավտոմատի կայի տարրերի ունիվերսալ համակարգի (ԱՊՏՕԻՀ) տարրերին, իսկ անալոգաթվանշանային կամ թվանշանաանալոգային, առավել ևս ֆունկցիոնալ Պ–ներն ունեն բարդ, բազմատարր կառուցվածք։

ՊՆԵՎՄԱՔԻՄԻԱ (< հուն․ ji։ve{j|ia–շունչ, օդ և քիմիա), գազերի քիմիայի անվանումը․ օգտագործվել է XVIII դ․ վերջերից մինչև XIX դ․ սկիզբը։ Պահպանվել է որպես պատմ․ տերմին։ Ընդգրկել է գազերի քիմ․ հետազոտության վազ շրջանը (XVII դ․ I կեսից մինչև XVIII դ․ վերջ), երբ հայտնագործվել է գազի ծավափ և ճնշման կապն արտահայտող օրենքը (Ռ․ Բոր), ստացվել են բազմաթիվ նոր գազային նյութեր՝ СО շ (Ջ․ £լեկ), На (Հ․ Կավենդիշ), N2 (Դ․ Ռեզերֆորդ), NO, СО, ՏՕշ (Զ․ Պրիսափ), Օշ, Cl2, SiF (Կ․Շեևե) են։

Գրկ․ Фигуровский Н․ А․, История химии, М․, 1979« с․ 51–57․

ՊՆԵՎՄՈԿՈԿԵՐ (<հուն․ Jtveuncov– թոքեր և կոկեր), ոչ սպորակիր բակտերիաներ։ Ձվաձև են (0,5X1,2 մ/կմ), անշարժ, դասավորվում են զույգերով (դասվում են դիպլոկոկերի շարքը), գրամդրական են, աճում են միայն սպիտակուցային միջավայրում (37°C-nuf)f գաղութները հարթ են, լորձային։ Ֆակուլտատիվ աերոբներ են, խմորում են ածխաջրերը և առաջացնում կաթնաթթու։ Ախտածին են, լինում են մարդու վերին շնչառական ուղիներում և առաջացնում թոքերի կրուպային բորբոքում։ Հիվանդության ծանր ընթացքի դեպքում հարուցիչն անցնում է արյան մեջ և պատճառ դառնում Պ–ային մենինգիտի, էնդոկարդիտի, միջին ականջի բորբոքման են։

ՊՆԵՎՄՈՆԻԿԱ, շիթային պնեմա–ավտոմատիկա, պնեմաավտոմա–