Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/345

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բուժկայան։ Հիմնադրել են Երզնկայից եկած հայերը, 1933-ին։

ՊՈԲԵԴԱՅԻ ՊԻԿ. Հաղթանակի պիկ, Տյան Շանի ամենաբարձր (7439 մ) և բարձրությամբ երկրորդ լեռնագագաթը ՍՍՀՄ–ում։ Գտնվում է Կոկշալ տոո լեռնաշղթայում Խան Տենգրիից 20 կմ հվ․։ Լանջերին կան սառցադաշաեր։ Պ․ պ․ առաջին անգամ (1938) բարձրացել է Ա․ Ա․ Լետավետի ղեկավարած սովետական արշավախումբը և այն կոչել Համ!ԿԵՄ 20 տարի պիկ։ 1943-ին ճշտվեց լեռան բարձրությունը և կոչվեց Պ․ պ․։

ՊՈԲԵԴԻՏ, եռակալված կարծր համաձուլվածք․ ստացվում է փոշեմետաչուրգիայի մեթոդով՝ վոլֆրամի մոնոկարբիդից (մոտ 90%) և կոբալտից (մոտ 10%)։ Պ․ առաջին այդպիսի համաձուլվածքն է, որ պատրաստվել է ՄՄՀՄ–ում (1929)։ Կարծրությունը ըստ Ռոքվեյի՝ 85–90 (սանդղակ A), մաշակայունությունը՝ 0,5–0,6 մգ/մմ²։ «Պ․» տերմինը երբեմն տարածվում է վոլֆրամակոբալտային խմբի եռակալված այլ կարծր համաձուլվածքների վրա։ Կիրառվում է, գլխավորապես, կտրող գործիքների պատրաստման համար։

ՊՈԲԵԴՈՆՈՍՏԵՎ Կոնստանտին Պետրովիչ (1827–1907), ռուս պետ․ գործիչ, իրավաբան։ 1860–65-ին եղել է Մոսկվայի համալսարանի քաղաքացիական իրավունքի ամբիոնի պրոֆեսոր, 1868-ից՝ սենատոր, 1872-ից՝ Պետ․ խորհրդի անդամ, 1880–1905-ին՝ Սինոդի գլխ․ դատախազ (պաշտոնավարելիս հետապնդել է հերձվածողներին, աղանդավորներին)։ Պ․ օրենսդրություն է դասավանդել մեծ իշխաններին, այդ թվում ապագա կայսրեր Ալեքսանդր III-ին և Նիկոլայ II-ին, որոնց վրա մեծ ազդեցություն է ունեցել։ Ինքնակալությունն ամրապնդելու մասին 1881-ի ապրիլի 29-ի մանիֆեստի հեղինակն էր։ Ծայրահեղ հետադիմական էր․ դեմ էր արևմտաեվրոպ․ մշակույթին և հասարակական կյանքի բուրժ․ ձևերին, հայացքները շարադրել է «Մոսկովյան ժողովածու» (1896) գրքում։ Մահմանափակել է գեմստվային դպրոցները և ավելացրել եկեղեցականներինը։ 1880-ական թթ․ վերջից Պ–ի ազդեցւքւթյունր թուլացել է։ 1905-ի հոկտ․ 17-ի մանիֆեստից հետո պաշտոնաթող է եղել։

ՊՈԳԱՉԻՉ (Pogacic) Վլադիմիր (ծն․ 1919), հարավսլավացի կինոռեժիսոր և սցենարիստ։ Ավարտել է փիլիսոփայական (Զագրեբ) և Բարձրագույն կինոդպրոցի ռեժիսորական (Բելգրադ) ֆակուլտետները։ 1947-ից աշխատում է կինոյում։ Լավագույն ֆիլմերից են «Վերջին օրը» (1951), «Դավաճանություն» (1953), «Մեծը և փոքրը» (1957) ևն, որոնց մեծ մասը հոգեբանական կինոդրամաներ են՝ ստեղծված 1939–1945-ի երկրորդ համաշխարհային պատերազմի և արդի թեմաներով։ Նկարահանել է նաև վավերագրական ֆիլմեր («Նիկոլայ Տեսլա», 1957 ևն)։

ՊՈԳՈԴԻՆ Միխայիլ Պետրովիչ (1800–1875), ռուս պատմաբան, գրող, լրագրող։ Պետերբուրգի ԳԱ ակադեմիկոս (1841)։ Ազատարձակ ճորտի որդի էր։ Ավարտել է Մոսկվայի համալսարանը (1821), որտեղ 1826–44-ին եղել է ընդհանուր և ռուս, պատմության պրոֆեսոր։ 1827–30-ին հրատարակել է «Մոսկովսկի վեստնիկ» («Московский вестник»), 1841–56-ին՝ «Մոսկվիտյանին» («Москвитянин», Ս․Պ․ Շևիրյովի հետ) ամսագրերը։ Պ․ նորմանական տեսության դիրքերից ուսումնասիրել է հին ռուս, և սլավ, պատմությունը, մոտ էր սչավոնաֆիւներին։ Պ․ պաշտոնական ուղղության պատմաբան էր և գտնում էր, որ պատմության գլխ․ խնդիրն է՝ լինել «հասարակական հանգստության պահապան»։ 1830–50-ական թթ․ Պ–ի հրապարակախոսությունը կրել է հետադիմական բնույթ, մի շարք հարցերում հանդես է եկել Վ․ Բելինսկու դեմ։ 1860-ական թթ–ից սատարել է համասավոնությանը և կողմնակից էր սլավ․ ազգ․ շարժմանը։ Պ․ հրատարակել է ռուս, պատմության մի շարք կարևոր պատմ․ աղբյուրներ։ Նրա կենցաղային վիպակները տալիս են ռուս, հասարակության միջին և ստորին խավերի կյանքի հավաստի պատկերը, բայց զուրկ են գեղարվեստական խոր ընդհանրացումներից։

Երկ․ Исследования, замечания и лекции о русской истории, т․ 1–7, М․, 1846–57․ Վ․ Դիչոյան

ՊՈԳՈԴԻՆ (Ստուկալով) Նիկոլայ Ֆեոդորովիչ [3( 16)․11․1900, ստանիցա Գունդորովսկայա (այժմ՝ Դոնեցկի մարզում)–19․9․1962, Մոսկվա], ռուս սովետական դրամատուրգ։ ՌՍՖՍՀ արվեստի վաստ․ գործիդ (1949)։ «Պրավդայի» շրջիկ թղթակից (1922–32)։ 1926-ին հրատարակվել են նրա «Ալ առավոտ», «Կարմիր ծիլեր» ակնարկների ժողովածուները։ Կոլեկտիվ հերոսի կերպարից («Տեմպ», 1929, բեմ․ 1930) Պ․ անցել է անհատական կերպարների ստեղծման («Պոեմ կացնի մասին», 1930, բեմ․ 1931, «Իմ բարեկամը», 1932, «Պարահանդեսից հետո», 1934 ևն), առաջին պիեսների ռեպորտաժային ինտոնացիայից «Արիստոկրատներ»-ի (1934) ֆաբուլային սրությանը։ «Հրացանավոր մարդը» (1937, ՍՍՀՄ պետ․ մրցանակ, 1941, համանուն կինոնկար, 1938), «Կրեմլի կուրանտները» (1940, բեմ․ 1942, նոր խմբ․ 1955, բեմ․ 1956), «Երրորդ պաթետիկը» (1958, բեմ․ 1959) եռերգությունը, որի կենտրոնում Լենինի կերպարն է, սոցիալիստական ռեալիզմի դրամատուրգիայի նշանակալի նվաճումն է (լենինյան մրցանակ, 1959)։ Գրել է նաև «Կուբանի կազակները» (1950, ՍՍՀՄ պետ․ մրցանակ, 1951) կինոսցենարը, «Երբ կոտրվում են նիզակները» (1953) կատակերգությունը, «Պետրարկայի սոնետը» (1956) դրաման և այլ գործեր։ 1950-ական թթ․ Պ․ հատուկ հետաքրքրություն է դրսևորել սովետական երիտասարդության բարոյական կերպարի և խառնվածքի ուսումնասիրության նկատմամբ («Փոքրիկ ուսանողուհին», 1958, «Երկնագույն ռապսոդիա», 1961, պիեսներ, «Սաթե մանյակ», 1960, վեպը)։ Պ–ի շատ պիեսներ («Հրացանավոր մարդը», «Երրորդը՝ պաթետիկականը», «Կրեմլյան կուրանտներ» ևն) բեմադրվել են հայ թատրոնում։ Պ․, որպես դրամատուրգ, հրապարակախոս ու քննադատ, նշանակալից դեր է խաղացել սովետական թատրոնի զարգացման գործում։ Եղել է «Տեատր» («Театр») հանդեսի գլխ․ խմբագիրը (1951–60)։ Պարգևատրվել է Լենինի 2 շքանշանով։

Գրկ․ Собр․ соч․, т․ 1–4, М․, 1972–73․

ՊՈԳՈՆՈՖՈՐՆԵՐ (Pogonophora, < հուն, jtdrycov – մորուք և форбс; – կրել), մորուքակիրներ, ծովային անողնաշարավոր կենդանիների տիպ։ Ապրում են երկու ծայրը բաց խիտինե պաշտպանիչ խողովակներում։ Մի քանի սմ–ից մինչե 1 մ երկարությամբ մարմինը թելանման է՝ բաղկացած 4 բաժիններից։ Առաջինի վրա տեղավորված են գլուխը և շոշափուկները (1-ից 2000 հատ)։ Երկրորդն օժտված է զույգ կուտիկուլային ողնուցներից կազմված «սանձով», որով Պ․ հենվում են խողովակի ծայրին։ Երրորդ բաժինը երկար է, կրում է խողովակի հետ ամրակցվող պտկիկներ, թիթեղիկներ և սեռական գեղձեր։ Չորրորդի օգնությամբ, որը կարող է դուրս ելնել խողովակից, Պ․ փորում են հողը և ետին ծայրով խրվում նրա մեջ։ Աղիք, բերան և հետանցք չունեն։ Սնվում են մարմնի մակերևույթով, հատկապես շոշափուկներով՝ ներծծելով ջրում լուծված օրգ․ նյութերը։ Մարմնական խոռոչը երկրորդային է։ Արյունատար համակարգն ունի սիրտ։ Նյարդային համակարգը բաղկացած է որովայնային ուղեղից և կենտ ցողունից։ Բաժանասեռ են։ Պ․ դիտվում են որպես երկրորդաբերանայիններին մոտ կենդանիներ։ Հայտնի են ստորին պալեոզոյից։ Տարածված են համարյա բոլոր ծովերում, 20 մ–ից մինչե առավելագույն խորություններում։ Հայտնի է Պ–ի մոտ 150 տեսակ։

ՊՈԴԱԳՐԱ (< հուն, лодаура– բառացի՝ թակարդ ոտքերի համար, < лотЗс;, սեռ․ հոլով лобос;–ոտք և аура–որս), հոդատապ, մարդու և կենդանիների քրոնիկական հիվանդություն, առաջանում է օրգանիզմում ւցուրինային հիմքերի փոխանակության խանգարման և հյուսվածքներում (հոդերի, բրոնխների, թոքերի, զարկերակների են) միզաթթվային միացությունների (տես Միւլաթ^թոն) կուտակման հետևանքով։ Առավել հաճախ ախտահարվում են հոդերն ու երիկամները։ Տարբերում են առաջնային Պ․, պայմանավորված է նյութափոխանակության ժառանգական խանգարմամբ («ընտանեկան» Պ․), սննդի գործոնի (մեծ քանակությամբ պուրինային հիմքեր պարունակող սննդամթերքների ընդունման) ազդեցությամբ և երկրորդային՝ կապարով թունավորումների և արյան որոշ հիվանդությունների դեպքում։ Ներկայումս Պ․ համարվում է նյարդաալերգիական հիվանդություն, որը պայմանավորված է մի զա–