թթվի ավելցուկային սինթեզմամբ (պատճառը լյարդի հատուկ ֆերմենտների բացակայությունն է, որի հետևանքով միզաթթուն չի վերածվում միզանյութի), օրգանիզմից միզաթթվի անբավարար հեռացմամբ (միզաթթուն երիկամներով դժվարությամբ է հեռանում) և հյուսվածքների կլանողունակության բարձրացմամբ։ Միզաթթվի պարունակությունն արյան մեջ հասնում է մինչև 20 մգ% (բնականոնը՝ 2–4 մգ%)։ Պ–ով առավել հաճախ հիվանդանում են տղամարդիկ, 40–60 տարեկանում։ Հիվանդությունն ընթանում է սուր կրկնվող նոպաներով, կամ լինում քրոնիկական։ Հոդաբորբի նոպան բնորոշվում է հանկարծակի ցավերով՝ հաճախ ոտքի բութ մատի շրջանում, ուղեկցվում է այտուցով և կարմրությամբ։ Նոպայի առաջացմանը նպաստում են վնասվածքները, մրսածությունը, ալկոհոլի և պուրինային հիմքերով հարուստ սննդամթերքների ընդունումը։ Նոպան տևում է մի քանի ժամից մի քանի օր։ Նոպայից հետո ծայրանդամի ֆունկցիան վերականգնվում է։ Շատ դեպքերում սուր Պ․ վերածվում է քրոնիկականի։
Բուժումը․ սուր շրջանում՝ անկողնային ռեժիմ, կոլխիցին, ռեոպիրին, կետազոն, ինդոցիդ են, քրոնիկական շրջանում՝ հեղուկների առատ ընդունում, սոդա, միզաթթվի աղերն օրգանիզմից հեռացնող դեղանյութեր (ալոպուրինալ, ատոֆան, էթամիդ, ուրոդան ևն), հակաբորբոքային միջոցներ։ Պուրինային հիմքեր պարունակող սննդամթերքների (միս, լյարդ, ձկնեղեն) սահմանափակում, կաթնային դիետա։ Պ․ Վարդապետ յան
ՊՈԴԲԵԼՍԿԻ Վադիմ Նիկոլաևիչ (1887–1920), Ռուսաստանում հեղափոխական շարժման մասնակից, սովետական պետ․ գործիչ։ Կոմունիստական կուսակցության անդամ 1905-ից։ Ծնվել է աքսորական հեղափոխականի ընտանիքում։ Կուսակցական աշխատանքներ է կատարել Տամբովում։ Բազմիցս ձերբակալվել և աքսորվել է։ 1917-ի Փետրվարյան հեղափոխությունից հետո ՌՍԴԲ(բ)Կ Մոսկվայի կոմիտեի և Մոսկվայի քաղաքային դումայի անդամ (բոլշևիկների ցուցակում)։ «Սոցիալ–դեմոկրատ» (« Социал-демократ») թերթի խմբկոլի անդամ, ՌՍԴԲ(բ)Կ VI համագումարի պատվիրակ։ 1917-ի հոկտեմբերյան օրերին Մոսկվայի ՌՀԿ–ն ղեկավարող կուսակցական կենտրոնի անդամ։ 1918-ի մայիսից՝ ՌՍՖՍՀ փոստ–հեռագրային ժողկոմ։ Մասնակցել է Մոսկվայի, Տամբովի և Ցարոսլավլի հակահեղափոխական խռովությունների ճնշմանը։ 1919-ին ՌԿ(բ)Կ ԿԿ–ի և Համառուս․ ԿԳԿ–ի հատուկ լիազոր Հվ․ ճակատի Տամբովի հատվածում։ Կուսակցության VIII համագումարի (1919) պատվիրակ։ Աճյունն ամփոփված է Կրեմլի պատի մեջ։
ՊՈԴԳԱՅՑԻ, քաղաք Ուկր․ ՍՍՀ Տերնոպոլի մարզի Բերեժանիի շրջանում, Դնեստրի վտակ Կորոպեցի ափին։ Ունի տեղական նշանակության արդյունաբերություն։ Պահպանվել են XVI–XYII դդ․ ճարտ․ հուշարձաններ։
Աղբյուրներում առաջին անգամ հիշատակված է 1469-ին։ Տեղեկություններ կան, որ Պ․ 1590-ին վարձակալել է լեհաստանցի հայ Ցակուբ Սերեբկովիչը։ XVII դ․ կեսին Մոլդավիայից և Վալաքիայից տեղափոխված հայերը Պ–ում հիմնել են հայկ․ գաղթավայր։ Հայերն ունեցել են վարչաիրավական և կրոն, ինքնուրույնություն (վոյթ, դատարան, եկեղեցի), զբաղվել առևտրով և արհեստագործությամբ։ 1657-ին ականատես ուղեգիր էվլիա Չելեբին Պ․ նկարագրում է որպես ծաղկուն առևտր․ կենտրոն։ Ըստ նրա չափազանցված տվյալների, Պ–ում եղել են 2 հզ․ կրպակ, 9 իջևանատուն, 20 մեծ ու փոքր եկեղեցի։ 1660-ական թթ․ վերջից Պ–ի հայերը պայքարել են Հռոմի հետ եկեղեց․ բռնի միության դեմ։ Հայկ․ գաղութը գոյատևել է մինչև 1676-ի թուրք, արշավանքը։
Գրկ․ Эвлия Челеби, Книга путешествия, в․ 1, М․, 1961; Григорян В․ Р․, История армянских колоний Украины и Польши (Армяне в Подолии), Е․, 1980․ Յա․ Դաշկևիչ
ՊՈԴԶՈԼԱՅԻՆ ՀՈՂԵՐ, թթու հողերի տիպ։ Զարգանում են պոդզոլագոյացման պրոցեսի ընթացքում։ Հիմնականում ձևավորվում են բարեխառն գոտու անտառային շրջաններում, տայգայի ասեղնատերև, սաղարթավոր և խառն անտառներում։ ՍՍՀՄ–ում՝ եվրոպական մասի անտառատափաստանային գոտուց հս․ ընկած տարածությունում և Սիբիրի, Յակուտիայի, Հեռավոր Արևելքի շրջաններում։ Պոդզոլագոյացման պրոցեսը ցայտուն է արտահայտված անտառային խիտ բուսածածկի տակ, որտեղ ամեն տարի առաջացած անտառային փռվածքը սնկերի ազդեցությամբ թթու միջավայրում և աերոբ պայմաններում արագ քայքայվում է ու անջատվում է կրենաթթու (օրգ․ թթու)։ Սրա մի մասը, միանալով քայքայվող նյութերի հետ, առաջացնում է աղեր, որոնք, լուծվելով ջրում,տարվում են հողի ստորին, իսկ մնացած մասը՝ ներհոսանքի շնորհիվ բարձրանում է վերին շերտերը։ Կրենաթթուն կալցիումի կարբոնատը վերածում է դյուրալույծ կալցիումի կրենատի, որը թափանցում է հողի խորքերը։ Կրենաթթուն քայքայում է կաոլինիտը, անջատում ազատ Si02, որը, մնալով տեղում, վերին շերտերին տալիս է փոշիանման մոխրի՝ պոդզոլի բնույթ։ Ազոտը, օրգ․ նյութերը, ինչպես նաև ֆոսֆորական թթուն լվացվում են, տարվում ստորին շերտերը։ Առաջանում է Պ․ հ–ին հատուկ մոխրագույն, ստրուկտուրայից զուրկ (փոշիացած), օրգ․ նյութերով աղքատ, հիմնականում սիլիկատներից ու քվարցի հատիկներից կազմված հորիզոնը։ Որոշ խորության վրա կրենաթթուն, վերածվելով աղերի, չեզոքանում է։ Այստեղ անաերոբ մանրէների ազդեցությամբ օրգ․ թթուների աղերը քայքայվում են՝ առաջացնելով երկաթի, ալյումինի, մանգանի և այլ օքսիդներ, որոնք, կուտակվելով, ցեմենտանում են ու առաջացնում ամրացած կոշտեր ու գնդաձև խոշոր հատիկներ՝ օրշտեյն (տեղական քար) կամ օրտզանդ (ավազ)։ Պ․ հ–ի պրոֆիլը ստորաբաժանվում է հետևյալ գենետիկական հորիզոնների․ A՝0 անտառային փռվածք (հզորությունը՝ 1 – 10 սմ), A էլյուվիալ հումուսային (1–20), А2А՝< էլյուվիալ–կուտակման (5–10 սմ), А՝ 2 պոդզոլային (1–20 սմ ն ավելի), А2В՝ փոխանցման (10–15 սմ), B՝t իլյուվիալ (40–100 սմ), C՝ հողակազմող ապար (մինչև 250 սմ և ավելի)։ Պ․ հ–ին բնորոշ է թթու ռեակցիան, ցածր հագեցվածությունը հողալկալիական մետաղներով, վերին հորիզոնների թեթև և ստորին հորիզոնների ծանր մեխանիկական կազմը, հումուսային հորիզոնի սակավ հզորությունը, հումուսի աղքատությունը ևն։ Կլիմայական գոտիական առանձնահատկությունների հետ կապված, Պ․ հ–ի սահմաններում առանձնացվում են գլեապոդզոլային, պոդզոլային և ճմապոդզոլային ենթատիպեր, որոնք, ըստ մայր ապարի բնույթի և ժամանակակից ու ռելիկտային հողառաջացման առանձնահատկությունների, ստորաբաժանվում են մի շարք սեռերի և տեսակների։ Անտառային բուսականության էվոլյուցիայի և նոսրացման ընթացքում առաջացած բացատներում աճող մարգագետնային բուսածածկը, որն արագորեն զարգանալով նոր տարածություններ է կորզում անտառից, աստիճանաբար ձևափոխում է պոդզոլը՝ ստեղծելով նոր հատկանիշներով օժտված, օրգ․ նյութերով համեմատաբար հարուստ, լավ արտահայտված ստրուկտուրա ունեցող հողեր (ճմապոդզոլային)։ Այս հողերի զգալի մասն օգտագործվում է գյուղատնտ․ արտադրության մեջ։ Մշակման ընթացքում հողը ձեռք է բերում մի շարք դրական փոփոխություններ4 թույլ թթվային կամ չեզոքին մոտ ռեակցիա, կլանված հիմքերով հագեցվածության աստիճանի մեծացում, բարձրանում է շարժուն ֆոսֆորով և կալիումով ապահովվածությունը։
Պ․ հ–ի բերրիությունը բարձրացնելու նպատակով անհրաժեշտ է մեծացնել վարելաշերտի հզորությունը, թթու ռեակցիան չեզոքացնել կրացման միջոցով, խոտադաշտային ցանքաշրջանառության ճիշտ կիրառում, օրգ․ և հանքային պարարտացում (տես նաև Հողի բերրիություն, Հողի մշակում, Հող)։ Ի․ Փարսադանյան
ՊՈԴԻՈՒՄ (< լատ․ podium,< հուն, я6-6iov–հենարան, հիմք), բարձր, սովորաբար ուղղանկյուն հարթակ, որի մի կողմը աստիճաններով է, իսկ մյուսները՝ ուղղաձիգ։ Պ–ի վրա էին կառուցվում անտիկ (հիմնականում՝ հռոմ․ և էտրուսկյան) տաճարները։ Պ․ էին անվանում նաև անտիկ կրկեսի ասպարեզը բոլորող պատը և բարձրաստիճան հանդիսատեսների համար նախատեսված բարձրադիր մասը։
ՊՈԴԽՐԵԲՏՈՎՈՅԵ (նախկին անունը՝ Այլա), գյուղ ՌՄՖՍՀ Կրասնոդարի երկրամասի, Տուապսեի շրջանում, Նեչեպ–