Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/358

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

120 hq․, հալ․ ջերմաստիճանը՝ 164 – 180°C, խտությունը՝ 1430 կգ!մ3, բյուրեղայնությունը՝ 60–85% ։ Ամենակարծր կառուցվածքային ջերմապլաստներից է, ունի բարձր կայունություն, հոգնածադիմացկունություն, մաշակայունություն, ջրանթափանցություն։ Այդ հատկությունները պահպանում է –40°Շ–ից 90–120°C ջերմաստիճաններում անգամ ծանրաբեռնվածության տակ։ Կենսաբանորեն ակտիվ չէ։ Կայուն է լուծիչների ն ալկալիների նկատմամբ, լուծվում է թթուներում։ Այրվող է։ Պ․ ստանում են անջուր մրջնալդեհիդի պոլիմերմամբ։ Պ․ վերամշակում են ճնշման տակ ձուլելով կամ էքստրուգիայով։ Օգտագործվում է մեքենաների մասեր պատրաստելու, մասամբ նաև մանրաթելեր ստանալու համար։ ՍՍՀՄ–ում արտադրվում է ՍՖԴ և ՍՏԴ, ԱՄՆ–ում՝ դելրին, սելկոն, պոփֆայդ, ԳՖՀ–ում խոստաֆորմ – С անվանումներով։

ՊՈԼԻՆԳ, Փnլինգ (Pauling), Լայնուս Կարլ (ծն․ 1901, Պորտլենդ), ամերիկացի ֆիզիկոս և քիմիկոս, հասարակական գործիչ։ ԱՄՆ–ի Ազգային ԴԱ անդամ, ՍՍՀՄ ԴԱ արտասահմանյան անդամ (1958), Ամերիկյան քիմ․ ընկերության նախագահ (1948)։ Աշխատել է Կալիֆոռնիայի տեխնոլոգ․ ինստ–ում (1922 – 25, 1927–64, 1931-ից պրոֆ․)։ 1969-ից Ստանֆորդի համալսարանի պրոֆեսոր է։ Հիմնական աշխատանքները նվիրված են քվանտային մեխանիկայի մեթոդներով քիմ․ կապի և մոլեկուլի կառուցվածքի ուսումնասիրություններին, որոնց միջոցով տրվեց կովալենտ կապի քվանտամեխանիկական մեկնաբանությունը և բացատրվեց քիմ․ կապի ուղղվածությունը։ Ռենտգենագրաֆիական եղանակով ուսումնասիրել է բազմաթիվ անօրգ․ նյութեր, բացահայտել դրանց կառուցվածքը, ձեակերպել իոնական բյուրեղների առաջացման օրինաչափություններն արտահայտող կանոններ, հաշվել իոնական շառավիղները, առաջարկել ատոմների էւեկւորաբացասականությունը հաշվելու եղանակը։ Պ․ ռեզոնանսների տեսության հեղինակն է։ Քվանտաքիմիական եղանակները և ռեզոնանսների տեսությունը կիրառել է կենսաքիմիայում, հետազոտել սպիտակուցների կառուցվածքը, մոլեկուլային մակարդակով բացահայտել հիվանդությունների (մանգաղաձև բջջային սակավարյունություն) և իմունիտետի առաջացման պատճառները։ Պ․ հետևողականորեն պայքարում է հանուն խաղաղության և միջուկային զենքի փորձարկումների դեմ։ Պագուոշյան կոնֆերանսների կազմակերպիչներից է։ ԱՄՆ–ի պրեզիդենտին (1957) և ՄԱԿ–ին (1958) ամերիկյան գիտնականների միջուկային պատերազմի դեմ ուղղված դիմումների հեղինակն է։ Ստորագրել է «Ւփղճը դեմ է Վիետնամի պատերազմին քաղաքացիական անհնազանդության դեկլարացիան (1965)։ Նոբելյան (1954, քիմիա և 1962, խաղաղության) և լենինյան միջազգային (1970) մրցանակներ։

Երկ․ Природа химической связи, М․–Л․, 1947; Не бывать войне!, М․, 1960; Общая химия, 3 изд․, М․, 1974․

Գրկ․ Биография великих химиков, М․, 1981․ Ա․ Զոհրարյան

ՊՈԼԻՆԵԶԻԱ (< պոչի ․․․ և հուն, vficro£ – ԿղզԻ)* կղզիախումբ Օվկիանիայում, Խաղաղ օվկիանոսի կենտրոնական մասում։ Ընդգրկում է Տոնգա (անկախ պետություն), Հավայան (ԱՄՆ–ի նահանգ), էլլիս․ Ֆենիքս (բրիտ․ տիրույթ), Տոկելաու, Կուկի արշիպելագ (Նոր Զելանդիայի տիրույթ), Արևմտյան Սամոա (անկախ պետություն), Արևելյան Սամոա (ԱՄՆ–ի տիրույթ), Լայն կամ Կենտրոնական Պոլինեզյան Սպորադներ (ԱՄՆ–ի և Մեծ Բրիտանիայի տիրույթներ), Տուբուսփ, Մարկիզյան, Ընկերության, Տուամոտու (ֆրանս․ տիրույթներ), Զատկի (Չիլիի տիրույթ) կղզիները են։ Պ–ին են վերագրում նաև Նոր Զելանդիան։ Տարածությունը (առանց Նոր Զելանդիայի) մոտ 26 հզ․ կմ² է, բն․՝ մոտ 1,2 մլն (1974)։ Կղզիները մեծ մասամբ հրաբխային կամ կորալային ծագում ունեն։ Հրաբխային ծագման կղզիներն ունեն լեռնային ռելիեֆ (ավելի քան 4 հզ․ մ բարձրությամբ), կորալայինները՝ հարթ, դաշտավայրային։ Հավայան և Մամոա կղզիներում կան գործող հրաբուխներ։ Կղզիների մեծ մասը շրջապատված է կորալային խութերով։ Կլիման հասարակածային, արևադարձային պասսատային է, տարեկան տեղումները՝ 1500–3500 մմ։ Լեռնային ռելիեֆ ունեցող կղզիները ծածկված են մերձհասարակածային և արևադարձային մշտականաչ անտառներով, ափերը՝ կոկոսյան արմավենու, հացի, պտուտակածառերով։ Բնակչությունը բաղկացած է հնաբնակ օվկիանացիներից՝ պոլինեզիացիներից ու Եվրոպայից, Ամերիկայից, Ասիայից ներգաղթածներից։ Մշակում են կոկոսյան արմավենի, բանան, շաքարեղեգ, արքայախնձոր, սուրճ, կակաո, կաուչուկատուներ, բրինձ են։ Կա մարգարտի արդյունահանում և ծովային կրիաների որս։ Հիմնական նավահանգիստներն են Հոնոլուլուն, Պապեետեն, Պագո Պագոն, Ապիան։

ՊՈԼԻՆԵԶԻԱՑԻՆԵՐ, ազգակից ժողովուրդների խումբ։ Պոչինեզիայի և արլ․ Մեւանեզիայի մի քանի ոչ մեծ կղզիների արմատական բնակչությունը։ Պ–ի մեջ են մտնում տոնգացիները, սամոացիները, ուվեացիները, տուբուացիները, տաիտցիները, հավայացիները, մաորիները և այլ ժողովուրդներ։ Ընդհանուր թիվը՛ 788 հզ․ (1978)։ Լեզուները պատկանում են մալայա–պոլինեզյան եզուների ընտանիքին։ Տիրապետող կրոնը քրիստոնեությունն է (զուգակցվում է տեղական հին հավատալիքների հետ)։ Պ–ի մարդաբանական տիպը ձևավորվել է հվ․ մոնղոլոիդների և նեգրա–ավստրալոիդների խառնուրդից։ Թ․ ՀեյերդաԼը պաշտպանում է Պ–ի ամեր․ ծագման տեսությունը, սակայն ուսումնասիրողներից շատերի կարծիքով նրանց նախնիները եղել են Հվ–Արլ․ Ասիայից Մելանեզիայով ու Միկրոնեզիայով Պոլինեզիայի արմ․ տարածքը եկած ծովագնացների խմբերը։ Պոլինեզիայի կղզիների բնակեցումն սկսվել է հավանաբար մ․ թ․ ա․ I հազարամյակի կեսից և շարունակվել գրեթե երկու հազարամյակ։ Չնայած բնական պաշարների սակավությանը, մասնավորապես՝ մետաղների բացակայությանը, Պ․ ստեղծել են համեմատաբար բարձր մշակույթ։ Պ․ զբաղվել են հիմնականում արևադարձային հողագործությամբ, ձկնորսությամբ, խոզերի, հավերի, շների բուծմամբ և արհեստներով։ Եվրոպ․ գաղութարարության սկզբում (XVIII դ․ վերջ) Պ․ գտնվում էին նախնադարյան համայնական կարգերի քայքայման տարբեր փուլերում, իսկ Հավայան կղզիներում, Տաիտիում և Տոնգայում ձևավորվում էին վաղ դասակարգային պետություններ։ Դաղութարարության ժամանակ Պ–ի թիվը զգալիորեն նվազեց։ Շատ կղզիներում որոշիչ դարձան կապիտալիստ․ հարաբերությունները, թեև պահպանվեցին նախնադարյան հասարակարգի կացութաձևի վերապրուկները։ Այժմյան Պ․ կիսով չափ վարում են բնատնտեսական գյուղատնտեսություն, աշխատում են կապիտալիստ, ցանքատարածություններում, առաջացել է փոքրաթիվ մտավորականություն։ Պ․ պայքարում են ազգ․ ազատագրության համար։ 1962-ին անկախություն ձեռք բերեց Արևմտյան Սամոան։

Գրկ․ Народы Австралии и Океании, М․, 1956․

ՊՈԼԻՆԵԶՅԱՆ ԼԵԶՈՒՆԵՐ, տես Մաշայա–պոլինեզյան Լեզուներ։

ՊՈԼԻՆԵՎՐԻՏ, տես Բազմանյարդաբորբ։

ՊՈԼԻՆՅԱԿ (Polignac) Օգյուստ ժյուլ Արման Մարի (1780–1847), կոմս, ֆրանս, քաղ․ գործիչ, միապետական։ Մասնակցել է Նապոլեոնի դեմ ժ․ Կադուդալի կազմակերպած մահափորձերին (1800, 1803), որի համար 1804-ին բանտարկվել է․ 1813-ին փախել է բանտից։ Միապետության (Բուրբոնների) վերականգնման շրջանում (1814–15, 1815–30) գրավել է բարձր պաշտոններ, 1823–29-ին դեսպան էր Մեծ Բրիտանիայում, 1829․-ից՝ արտաքին գործերի մինիստր, ինչպես նաև մինիստրների կաբինետի նախագահ։ Վարել է ծայրահեղ հետադիմական քաղաքականություն։ Բուրբոնների միապետության տապալումից (տես Հոգիսյան հեղափոխություն 1830) հետո դատապարտվել է ցմահ բանտարկության և զրկվել քաղաքացիական իրավունքներից։ 1836-ին Պ–ին ներում է շնորհվել։

ՊՈԼԻՇԻՆԵԼ (ֆրանս․ Polichinelle, < իտալ․ Pulcinella – ՊուԼչինեչչա), ֆրանս․ ժող․ տիկնիկային թատրոնի գործող անձ։ Երեան է եկել XVI դ․ վերջին՝ տոնավաճառային թատրոնում։ Մոտ է իտալ․ կոմեդիա դեԼԼ՚արւոեի Պուլչինելլային։ Պ․ կուզիկ է, կատակաբան։ Նման է Պեւռրուշկային, Պանչին և Արևելքի ժողովուրդների մեջ տարածված տիկնիկային և ստվերների թատրոնների մեծ