քայլերգերից, կինոնկարների երաժշտ․ համարներից են։ Պ–ում սովորաբար մեղեդիները չեն զարգացվում, այլ՝ մոդուլացումները և թեմատիկ փոփոխումները իրականացնող կարճ կապերով հետևում մեկը մյուսին։ «Պ․» տերմինը երաժշտության մեջ առաջին անգամ կիրառվել է 1711-ին։ Պ–ները տարածվել են XIX դարից։ Ստեղծվում են նվագարանային տարբեր կազմերի, ավելի հաճախ՝ էստրադային և փողային նվագախմբերի համար։
ՊՈՌ, գյուղ Արևմտյան Հայաստանում, քփթլիսի վիլայեթի համանուն գավառի Դատվան գավառակում։ 1909-ին ուներ 392 հայ բնակիչ (46 տուն)։ Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Բնակիչները տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ Փրկվածներն ապաստանել են Արևելյան Հայաստանում։
ՊՈՌՆԿՈՒԹՅՈՒՆ, պատմականորեն ծագած և ձևավորված սոցիալական երևույթ, որը առուծախի է վերածում մարդու սեռական ընդունակությունները։ Առավելապես հայտնի է կանանց Պ․, թեև գոյություն է ունեցել նաև տղամարդկանց Պ․։ Պ–յան առաջացումը հիմնականում պայմանավորված է տնտ․ (դրամական հարաբերությունների զարգացում, գույքային անհավասարություն), սոցիալական (ֆունկցիաների բաժանումը ըստ սեռի, ընտանիքի ձևավորում) և մշակութային (սեռական վարքի կարգավորման ձևեր) նախադրյալներով։ Այս իմաստով պետք է տարբերակել մշակույթի տիպով պայմանավորված սեռական վարքի ձևերը, որոնք միայն արտաքնապես են Պ–յանը նման։ Այդպիսին են հետերիզմը Հին Հունաստանում, Անահիտ աստվածուհուն նվիրված տաճարային Պ․ Առաջավոր Ասիայում և Հայաստանում, ամուսնական անհավատարմության մասին օրենքից խուսափելու նպատակով պատրիկուհիների հասարակաց տներ գնալը Հին Հռոմում, ստրկուհի հարճեր, հարեմներ պահելը, հարսնացուի համար հատուցագին (ղալիմ) տալը ևն։ Պ․ զարգացման բարձրագույն աստիճանի է հսաել ապրանքային հարաբերությունների զարգացման և կապիտալիզմի ձևավորման շրջանում։ Մշտական գործազրկությունը, կենսապայմանների վատթարացումը, մարդավայել ապրելու իրական հնարավորությունների բացակայությունը, կանանց ձևական ազատագրումը, ապրելակերպի այլ ընտրանքի առկայությունը բուրժ․ հասարակարգում աննախադեպ պայմաններ են ստեղծում Պ–յան տարածման, ընդհուպ մինչև կազմակերպված Պ–յան առաջացման համար։ Առավել զարգացած բուրժ․ երկրներում Պ–յան արգելումը չի լուծում դրա վերացման պրոբլեմը, այլ միայն փոխում է դրսևորման ձևերը։ Մոցիալիզմը, ոչնչացնելով շահագործումը, գործազրկությունը, լուծելով սեռերի հավասարության և կանանց շահերի պաշտպանության հարցերը, հիմնականում վերացրել է Պ–յան տնտ․ և սոցիալ–քաղ․ նախադրյալները։
ՄՄՀՄ–ում շահադիտական նպատակներով անառականոցներ պահելը և կավատությամբ զբաղվելը պատժվում է օրենքով (տես ՀՄՄՀ քրեական օրենսգիրք, հոդված 226)։ Ա․ Աղիբեկյան
ՊՈՌՆՈԳՐԱՖԻԱ (պոռնկություն և ․․․ գրաֆիա), պոռնկագրություն, արվեստի միջոցներով այնպիսի բովանդակության հաղորդում, երբ սեռական կյանքի հոգեսեռական և տռփական կողմերը դառնում են ինքնանպատակ։ Պ․ ընդհանրապես որոշակի քաղաքակրթության անկման արտահայտություն է։ Պ–ի դրսևորման վկայություններ կան Հին Հռոմում, միջնադարյան Չինաստանում և ճապոնիայում, սակայն վերջնականապես այն ձևավորվել է իմպերիալիզմի՝ «փտող կապիտալիզմի» դարաշրջանում։ Վաղ կապիտալիզմի պուրիտանությունը այլափոխվել է «սեռերի ազատագրման», «սիրո ազատության» և «սեռական հեղափոխության» նշանաբանի ներքո, քողարկելով մարդու խորացող հոգևոր կեղեքումը․ Պ․ այդ երևույթի դրսևորումներից է։ Պ–ի կիսաընդհատակյա արդյունաբերությունը մշակում է վարքի և արժեքների առանձնահատուկ ոճ, որը սեռերի փոխհարաբերության ողջ հարստությունը հանգեցնում է հոգեֆիզիոլոգիական մակարդակին, որտեղ ջնջվում են սեռական կյանքի նորմայի և պաթոլոգիայի միջև սահմանները, սեռական հարաբերությունները համարվում են ապրելակերպի որոշիչ գիծ, իսկ ավանդական բարոյականությունը պարզապես մերժվում է։ Մոցիալիզմը մերժում է Պ․ որպես հոգևոր կեղեքման և երիտասարդ սերնդի ապականման գործոն։ ՍՍՀՄ–ում պոռնկագրական երկեր, նկարներ կամ նման բնույթի առարկաներ պատրաստելը և տարածելը պատժվում է օրենքով։ Ա․ Ադիբեկյան
ՊՈՍԵՅԴՈՆ, Պոսիդոն (հուն․ Iloaeicov, Посте iSwvoc;), ծովերի, օվկիանոսների ջրերի աստվածը հին հուն, դիցաբանության մեջ։ Կռոնոսի և Հռեայի որդին, Զևսի կրասեր եղբայրը, առասպել, մի շարք հերոսների ու ծովային հրեշների հայրը։ Ըստ առասպելների, Պ․ Ապոլլոնի հետ կերտել է Տրովադա (Տրոյա) քաղաքի պարիսպները, հեաապնդել իր որդի Պոլիփեմոս կիկլոպին կուրացնող Ոդիսևսին ու նրա ուղեկիցներին, սիրային կապեր ունեցել Գորգոն Մեդուզայի (որից ծնվել է թևավոր նժույգ Պեգասը), Դեմետրայի հետ ևն։ Կնոջ՝ Ամփիտրիտեի հետ, իբր բնակվել է ընդծովյա ոսկե պալատում, շրջապատվել ջրահարսներով ու երևակայական այլ էակներով։ Ոսկեճամուկ զգեստով, ոսկե խարազանով ու քառաձի կառքով շրջել է ծովերում, ցնցել ծովերը, կործանել կղզիներն ու նավերը (այստեղից էլ նրա Երկրասասան մականունը), առաջացրել ծովային փոթորիկներ կամ բարենպաստ քամիներ, իր եռա ժանիով ճեղքելով ժայռերը՝ արարել է առվակներ ևն։ Համարվել է նաև նավարկողների, ձկնորսների, հեծյալների, կառարշավողների ու ցլամարտիկների հովանավորը։ Պ–ի պաշտամունքը առանձնապես տարածված է եղել հուն, կղզիներում ու Հոնիայում (դիտվել է հոնիացիների նախահայր աստվածությունը)։ Նրան է նվիրվել Երեքթեոնի տաճարի գլխավոր մասն Աթենքի Ակրոպոլիսում։ Պ–ին են նվիրվել Իսթմոսի մրցությունները (Կորնթոսում, 4 տարին մեկ), հաղթողին պարգևել են կաղնու կամ սոճու (Պ–ին նվիրաբերած ծառը) թավ ոստերից հյուսած պսակ։ Պ–ի նվիրական կենդանիներն են համարվել դելֆինը, ցուլը, ձին։ Սովորաբար պատկերվել է կապտամորուք, ջրիմուռե թագով, ձեռքին՝ եռաժանի։ Կորնթոսի տաճարում դրվել է Պ–ի ոսկե անդրին՝ փղոսկրյա չորս ձիով, ոսկե կառքի վրա, կողքին կնոջ անդրին է՝ կանգնած դելֆինի մեջքին։ Հռոմ․ դիցաբանության մեջ Պ․ նույնացվել է Նեպտունին։
ՊՈՍԻՐԻԼԱԿԱՆՆԵՐ, օպորտունիստական հոսանք ֆրանս․ բանվորական շարժման մեջ XIX դ․ 80-ական թթ․–XX դ․ սկզբին։ Պ․ կողմ էին «մունիցիպալ սոցիալիզմի» (ռեֆորմիստական սոցիալիզմի ուղղություններից) գաղափարներին։ Սկզբնապես Պ․ կազմել են բանվ․ կուսակցության (հիմն․ 1879) ռեֆորմիստական մանրբուրժ․ թևը։ Պայքարել են հեղափոխական մարքսիզմի դեմ, հակված էին «հնարավորությունների քաղաքականությանը» («La politique des possibilites», այստեղից էլ Պ․ անվանումը)։ 1882-ին բանվ․ կուսակցությունը պառակտվեց, սահմանազատվեցին Պ․, գեդիտոները, և Պ–ի կուսակցությունը սկսեց կոչվել սոցիալիսա–հեղափոխականների բանվորական կուսակցություն, 1883-ին՝ ֆրանս․ աշխատավոր–սոցիալիստների ֆեդերացիա։ 1880-ական թթ․ Պ․ փորձեցին իրենց ձեռքը վերցնել միջազգային բանվ․ շարժման ղեկավարությունը։ Սակայն սոցիալիստական կազմակերպություններից շատերը չաջակցեցին Պ–ին։ 1889-ին Փարիզում կայացավ զուգահեռ երկու կոնգրես՝ մարքսիստների միջազգային սոցիալիստական կոնգրեսը (սկզբնավորել է II Ինտերնացիոնալը) և մեկուսացված Պ–ի կոնգրեսը։ XX դ․ սկզբին Պ․ մտան ֆրանս․ սոցիալիստական կուսակցության մեջ։
«ՊՈԱԼԱՆԻԵՏ ՇՎԻԵՆՏԻԵԳՈ ԳԺԵԳՈԺԱ» («Ս․ Գրիգորի սուրհանդակ»), պատմաբանասիրական, գրական, մշակութային և եկեղեցական հանդես։ Հայ կաթոլիկ եկեղեցու, այնուհետև՝ Լվովի «Հայոց թեմական միության» պաշտոնական հրատարակություն։ Լույս է տեսել 1927–39-ին, Լվովում, լեհերեն, անկանոն պարբերականությամբ։ Խմբագիր՝ Դ․ Կայետանովիչ։ Տպագրել է լուրեր և հոդվածներ լեհահայերի առօրյայի, նշանավոր գործիչների, կրթական հաստատությունների գործունեության մասին։ Գրական բաժնում թարգմանաբար հրատարակվել են Ներսես Շնորհալու, Գրիգորիս Աղթամարցու, ինչպես նաև լեհահայ ստեղծա–