Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/424

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թյունն անմիջականորեն կապված է «Պրավդա» թերթի Ա կոմունիստական կուսակցության պրոպագանդիստական աշխատանքի հետ։ Հրատարակչության պոլիգրաֆիական ձեռնարկությունը «Պ․» թերթի Վ․ Ի․ Լենինի անվ․ տպարանն է։ Այստեղ են տպագրվում ՍՄԿԿ ԿԿ բոլոր թերթերը U ամսագրերը (41 անուն)։ Երկրի հեռավոր շրջանների ընթերցողներին կենտր․ թերթերով ժամանակին ապահովելը կատարվում է ապակենտրոնացված տպագրությամբ՝ լուսահեռատիպի միջոցով (50 քաղաքներում)։ Հրատարակչությունը թողարկում է նաև տարեկան ավելի քան 20 մլն գիրք ու բրոշյուր, 50 մլն–ից ավելի բացիկ և 3 մլն վերատպություն։ «Պ․»-ի հրատարակությունները բացի ՍՍՀՄ–ից տարածվում են աշխարհի 102 երկրներում։

«ՊՐԱՎԴԱ ՎՈԱՏՈԿԱ» («Правда Востока», «Արևելքի ճշմարտություն»), օրաթերթ, Ուզբեկաոանի կոմկուսի Կենտկոմի, Ուզբ․ ՍՍՀ Գերագույն սովետի և Մինիստրների խորհրդի օրգան։ Լույս է տեսնում 1917-ից, Տաշքենդում, ռուս․(մինչև 1924-ը՝ այլ անուններով), պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով (1956)։

«ՊՐԱՎԴԱ ՈՒԿՐԱԻՆԻ» («Правда Украины», «Ուկրաինայի ճշմարտություն»), օրաթերթ, Ուկրաինայի կոմկուսի Կենտկոմի, Ուկր․ ՍՍՀ Գերագույն սովետի և Մինիստրների խորհրդի օրգան։ Լու/ս է տեսնում 1938-ից, Կիևում, ռուս, (մինչե 1943-ը՝ «Սովետսկայա Ուկրաինա»)։ Պարգեատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով (1975)։

ՊՐԱՏՈԼԻՆԻ (Pratolini) Վասկո (ծն․ 1913), իտալացի գրող։ Հակաֆաշիստական Դիմադրության մասնակից, ետպատերազմյան իտալ․ գրականության մեջ նեոռեալիզմի աչքի ընկնող ներկայացուցիչներից։ Վաղ շրջանի հայտնի գործերից են «Վիա դե Մագաձինի» (1941), «Թաղամաս» (1945), «Ընտանեկան ժամանակագրություն» (1947)։ Լավագույն գործը «Վիպակ խեղճ սիրահարների մասին» (1947) երկն է, որտեղ Պ․ ստեղծել է ժողովրդի բազմակողմանի կերպարը, ֆաշիզմի դեմ պայքարող կոմունիստների հերոսական բնավորություններ։ «Մետելլո» (1955) պատմավեպում ցույց է տվել իտալ․ բանվոր դասակարգի գիտակցության ձևավորումն ու զարգացումը։ Պ․ իր հետագա ստեղծագործություններում՝ «Շռայլություն» (1960), «Այլաբանություն և ծաղր» (1966), հեռացել է նեոռեալիզմից։

ՊՐԱՔՍԻՏԵԼԵՍ (Ոթ0է|ւէ&դ մ. թ. ա. մոտ 390, Աթենք –մ․ թ․ ա․ մոտ 330), հույն քանդակագործ, դասական արվեստի ուշ, շրջանի ներկայացուցիչ։ Քանդակագործ Կեփիսոդոտոսի որդին և աշակերտը։ Ստեղծագործել է մեծ մասամբ Աթենքում։ Քանդակները (հիմնականում մարմարից) հայտնի են հռոմ․ կրկնօրինակներից և անտիկ հեղինակների նկարագրություններից։ Պահպանվել է միայն Օլիմպիայում գտնված «Հերմեսը և մանուկ Դիոնիսոսը» (մ․ թ․ ա․ մոտ 340, Օլիմպիայի թանգարան, որոշ գիտնականներ այն համարում են ավելի ուշ շրջանի կրկնօրինակ)։ Վաղ շրջանի գործերում («Գինի լցնող սատիրը», մ․ թ․ ա․ մոտ 375) Պ․ հիմնականում հետևել է Պուիկչետոսի սկզբունքներին։ Ստեղծած աստվածների և աստվածուհիների քանդակներում գերիշխում է հայեցողական տրամադրությունը։ Մարմարի նրբագույն մշակման, լուսաստվերային էֆեկտների վիրտուոզ օգտագործման շնորհիվ նա իր կերպարներին հաղորդեւ է հովվերգական–զգայական ոգեշնչվածություն։ Նշանավոր գործերից են՝ «Ապոլլոն Սաուրոկտոնոս» («Մողեսին սպանող Ապոլլոնը», մ․ թ․ ա․ մոտ 370, Վատիկան, Հռոմ), «Աֆրոդիտե» Կոս կղզու համար (մ․ թ․ ա․ մոտ 360–350), «Կնիդոսյան Աֆրոդիտե» (մ․ թ․ ա․ մոտ 350, Վատիկան, Հռոմ), «Հանգստացող սատիրը» (մ․ թ․ ա․ մոտ 340–330, Կապիտոլիումի թանգարաններ, Հռոմ)։

Գրկ․ Белов Г․ Д․, Пракситель, Л․, 1973․

ՊՐԵԱՄԲՈՒԼԱ (ֆրանս․ preambule – նախաբան, < լատ․ preambulus – առջևից գնացող) իրավունքում, օրենսդրական կամ այլ իրավական ակտի, ինչպես նաե դեկլարացիայի կամ միջազգային պայմանագրի ներածական մաս։ Սովորաբար Պ–ում շարադրվում են տվյալ ակտի նպատակներն ու խնդիրները, այն շարժառիթները, պայմաններն ու հանգամանքները, որոնք ակտն ընդունելու պատճառ են դարձել։

ՊՐԵԳԼ (Pregl) Ֆրից (1869–1930), ավստրիացի քիմիկոս։ Եղել է Ինսբրուկի (1910-ից) և Գրացի (1913-ից) համալսարանների պրոֆեսոր։ Մշակել է քանակական օրգ․ միկրովերլուծության մեթոդներ, որոնցով որոշվում էին վերլուծվող շատ փոքր քանակությամբ (2–6 մգ) միացությունների տարրերը և ֆունկցիոնալ խմբերը։ Պ–ի մշակած մեթոդները նպաստեցին մասնավորապես հորմոնների, վիտամինների և այլ բարդ միացությունների սինթեզի արագ զարգացմանը։ Նոբելյան մրցանակ (1923)։

ՊՐԵԳՆԻՆ, հորմոնային պատրաստուկների խմբի սինթետիկ դեղամիջոց։ Օգտագործվում է հաբերում՝ ձվարանների ֆունկցիայի խանգարման դեպքում, ունի դեղին մարմնի բնական հորմոններին բնորոշ կենսբ․ և բուժիչ հատկություններ։

ՊՐԵԴԻԿԱՏ (լատ․ praedicatum – ստորոգյալ), դատողության տրամաբանական ստորոգյալը (կամ, երբեմն՝ նախադասության լեզվաբանական ստորոգյալը), որն արտահայտում է այն, ինչ ասվում է սուբյեկտի մասին։ Օրինակ, «Դվինը Հին Հայաստանի մայրաքաղաքներից Է» դատողության Պ․ «Հին Հայաստանի մայրաքաղաքներից Է» արտահայտությունն Է, իսկ «2<3» դատողության Պ․՝ «< » (մաթ․ գրելաձևը՝ «х;< у»)։ Մաթեմատիկական տրամաբանության շրջանակներում Պ․ սովորաբար հասկացվում է որպես տվյալ առարկայական տիրույթից վերցված կամայական առարկային որևէ տրամաբանական արժեք վերագրող ֆունկցիա։ Օրինակ «^-ը Հին Հայաստանի մայրաքաղաքներից է» դատողության մեջ Պ․ հասկացվում է որպես ֆունկցիա, որը որոշ, քաղաքների (Դվին, Անի, Արտաշատ) առնչությամբ ճշմարիտ է, իսկ մյուս քաղաքների (Մանազկերտ, Լենինգրադ, Աթենք) առնչությամբ՝ կեղծ։ Տես նաև Պրեդիկատների տրամաբանություն։

ՊՐԵԴԻԿԱՏՆԵՐԻ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, տրամաբանության բաժին, որն ուսումնասիրում է սուբյեկտի և պրեդիկատի տրոհված դատողությունը (ի տարբերություն ասույթների տրամաբանության, որն ուսումնասիրում է դատողությունն ամբողջությամբ)։ Պ․ տ–յան հետազոտությունները զարգանում են հիմնականում մաթեմատիկական տրամաբանության շրջանակներում։ Պ․ տ․ դատողությունները ներկայացնում է բանաձևերի միջոցով, որոնք կազմվում են հետևյալ տարրերից․ (1) առարկաների նշաններ (օրինակ, 0, 1, е, л և առարկայական փոփոխականներ X,, y, z․․․), (2) մեկտեղանի կամ բազմատեղանի պրեդիկատների նշաններ (օրինակ, < , =, ^ և պրեդիկատային փոփոխականներ p, զ, г․․․), (3) առարկաների նկատմամբ մեկտեղանի կամ բազմատեղանի ֆունկցիաների նշաններ (օրինակ, –|–, –, sin, log և ֆունկցիոնալ փոփոխականներ f, g, հ․․․), (4) տրամաբանական գործողությունների նշաններ [օրինակ, ասույթային շաղկապներ՝ & («և»), V («կամ»), –> («բխումէ»), I («ոչ») և քվանտորներ՝ у («կամայական»), з («գոյություն ունի»)]։ Պ․ տ․ ուսումնասիրում է նշված նշաններից կազմված բանաձևերը (մաթ․ տրամաբանությունում), դրանց միջոցով արտահայտված դատողությունների ձևափոխությունները ենոր դատողությունների բխեցման հնարավորությունները։ Պ․ տ–յան տարբեր կոնկրետ տարատեսակները տրվում են պրեդիկատների հաշվի համապատասխան ձևայնացած համակարգերի օգնությամբ, օրինակ, պրեդիկատների դասական, կոնստրուկտիվ կամ մոդալ հաշիվը (տես Կոնստրուկտիվ տրամաբանություն, Մոդաւ տրամաբանություն)։ Պ․ տ–յան նախադրյալները տրվել են դեռևս հին հուն, տրամաբանությունում, դրա նախնական ձևերից մեկը՝ «հարաբերությունների տրամաբանությունը», ստեղծել է դը Մորգանը։ Արդի Պ․ տ–յան հիմնադիրը Գ․ Ֆրեգեն է, իսկ մաթ․ կիրառությունների համար կարեոր նշանակություն է ունեցել Ա․ Ուայթհեդի և Բ․ Ռասելի «Մաթեմատիկայի սկզբունք–