կայանալու պատճառով։ «Պ․»-ի ուշադրությանն արժանացավ մի խումբ կովկասյան մարքսիստների անունից խմբագրությանը հասցեագրված Ս․ Հովսեփյանի և Ա․ Մռավյանի նամակը, որում դատապարտվում էր 4-րդ Պետ․ դումայի ս–դ․ ֆրակցիայի՝ մեկ պատահական ձայնի առավելությամբ մեծամասնություն կազմած մենշևիկյան խմբի գործունեությունը («За правду», 1912, JSP 22)։ Նույն հարցին է նվիրված նաև Ս․ Կասյանի «Ի՝նչ էին ասում յոթնյակին պատկանող դեպուտատները և ինչո՞ւ էին այդպես ասում» հոդվածը (նույն տեղում, 1919, JSP 39)։ 1913-ի ապրիլի 13-ի համարում այդ հարցի առթիվ տպագրվեց նաև Աստրախանի ս–դ․ խմբի ընդունած բանաձևը, որը պատկանում է Ս․ Շահումյանի գրչին։ Այդ համարում տպագրվել է նաև Ս․ Շահումյանի գրած և նույն ս–դ․ խմբի ընդունած «Պրավդայի մասին» բանաձևը։ Շահումյանը ոչ միայն թղթակցել է «Պ․»-ին, այլև 1913-ին Աստրախանից հրավիրվել է Պետերբուրգ, կարճ ժամանակով ղեկավար մասնակցություն ունեցել նրա աշխատանքներին։ Լենինի գիտությամբ և հանձնարարությամբ նախատեսվում էր «Պ․»-ի խմբագրումը հանձնարարել Շահումյանին։ Այդ պլանը, սակայն, չիրականացվեց ոստիկանական հետապնդումների պատճառներով։ «Թուրքիայում», «Անհետացող Հայաստան», «Փոքր Ասիան և հայկական հարցը», «Հայկական հարցի շուրջը» և այլ հոդվածներում «Պ․» 1913–1914-ին անդրադարձել է նաև արևմտահայության սոցիալ–տնտ․ վիճակին և ազգ․ ազատագրության խնդիրներին, երիտ–թուրքերին բնութագրել որպես սևհարյուրակային մոլի շովինիստներ, որոնք «․․․ձգտում են թուրքացնել Օսմանյան կայսրության մեշ ապրող հայերին»։ Ցույց տալով բուրժուա–նացիոնալիստական կուսակցությունների և հատկապես դաշնակցության սխալ դիրքորոշումը արևմըտահայության ազգ․ ազատագրության հարցում, թերթը հայ ժողովրդին կոչ էր անում բալկանյան ժողովուրդների հետ միասին ելնել ազգ․ ազատագրական պայքարի։
«Պ․» ուղղություն էր տալիս Անդրկովկասի մամուլին։ Բազմաթիվ հոդվածներ էին արտատպվում հայերեն, վրացերեն, ադրբեշաներեն բոլշևիկյան թերթերում։ 1914-ին «Պ․» շերմորեն ողջունել է «Մեր խոսքը» թերթի (տպագրել է Ա․ Մռավյանի թղթակցությունը) և «Կարմիր մեխակներ» ու «Բանվորի ալբոմ» գրական ալմանախների հրատարակումը (տպագրել է Ա․ Կարինյանի գրախոսությունները)։
Անդրկովկասի պրոլետարիատը ոգևորությամբ ընդունեց «Պ․»-ի վերածնունդը 1917-ին։ Ողջույնի բազմաթիվ նամակներ ուղարկվեցին խմբագրություն։ «Զինվորները Հայաստանից» վերնագիրն է կրում թերթի JSP 87-ում տպագրված նամակը։ «Մենք,– գրում են նամակի հեղինակները,– Հայաստանի հեռավոր կիրճերից մեր ջերմ շնորհակալությունն ենք հղում ձեզ, պատերազմի դեմ ձեր մղած ազնիվ և ճշմարիտ քարոզի համար»։ Հուլիսի 14-ի համարում «Պ․» մեջբերում է կատարեւ Ալեքսանդրապոլի բանվորների և զինվորների բազմամարդ միտինգի բանաձևից, որը դատապարտում էր ժամանակավոր կառավարության վարած քաղաքականությունը։ «Պ․» անդրադարձել է 1917-ի հոկտեմբերին Ալեքսանդրապոլի կայազորի առջև Շահումյանի ելույթին և արձանագրել․ «Քսանհազարանոց կայազորը ամբողջապես բոլշևիկյան է» («Рабочий путь», 1917, Jf« 35)։
Անդրկովկասում «Պ․»-ի ավելի լայն տարածման նպատակով Բաքվի բոլշևիկները թերթի 1917-ի 1 – 8 համարների առավել կարևոր ու հրատապ նյութերից կազմել են «Պ․»-ի մեկ հավաքական համար (6 էջ, 6000 տպաքանակով), որի վաճառքից գոյացած գումարի զգալի մասը տրամադրվել է <Սոցիւա–ղեւ1ոկրւԱւո> հայկ․ թերթի հրատարակման ֆոնդին։
Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության հաղթանակից հետո «Պ․» լայնորեն լուսաբանում էր Հայաստանի ու հայ ժողովրդի հետ առնչվող խնդիրները, բոլշևիկյան դիրքերից քննադատում դաշնակ կառավարողների ներքին ու արտաքին քաղաքականությունը։ 1918-ի հունվ․ 13-ի համարում տպագրվեց Ռուսաստանի ժողկոմխորհի «Թուրքահայաստանի մասին» դեկրետը, 1920-ի դեկտ․ 4-ի համարում՝ Վ․ Ի․ Լենինի ողջույնի հեռագիրը Հայաստանում սովետական կարգեր հաստատվելու առթիվ։ Այնուհետև, Սովետական Հայաստանի տնտ․ ու մշակութային կյանքը, իր երկիրը վերաշինող հայ ժողովրդի հերոսական աշխատանքը բազմակողմանիորեն արտացոլվել են թերթի էջերում։ «Պ․» հոդվածներ ու հաղորդումներ է նվիրել դաշնակցության փետրվարյան արկածախնդրության լիկվիդացմանը, հայկ․ ներգաղթին, լուսաբանել է Շիրակի ջրանցքի, Երգէսի, Լենինականի տեքստիլ կոմբինատի, Ղափանի պղնձաձուլական և Երևանի սինթետիկ կաուչուկի գործարանների և այլ ձեռնարկությունների շինարարությունն ու գործարկումը։ Թերթը առանձնահատուկ սիրով է անդրադարձել հայ հեղափոխական գործիչների (Ս․ Շահումյան, Ս․ Սպանդարյան, Բ․ Կնունյանց, ի․ Լալպյանց, Ա․ Մյասնիկյան, Գ․ Աթարբեկյան, Ա․ Մռավյան և ուրիշներ) անցած ուղուն և հեղափոխական ժառանգությանը։ «Պ․»-ի էջերում հանգամանորեն լուսաբանվել են ՀՍՍՀ վերելք ապրող գիտությունն ու մշակույթը։ էջեր ու բաժիններ են նվիրվել Մոսկվայում կայացած Հայաստանի գրա կանության ու արվեստի տասնօրյակներին, «Սասունցի Գավիթ» էպոսի 1000-ամյակին, օպերային թատրոնի շենքի շինարարությանը, Լենինի հուշարձանի բացմանը։ Թերթի դրվատանքին են արժանացել կինոն (գրախոսություններ «Պեպո»-ի ու «Խաս փուշ»-ի մասին), թատրոնը, Հայաստանի առողջարաններն ու հանքային ջրերը։ «Պ․»-ում հանդես են եկել Մ․ Սարյանը, Ե․ Չարենցը, Ա․ Շիրվանզադեն, Ա․ Իսահակյանը, Հ․ և Լ․ Օրբելիները, Մ․ Շահինյանը, Հասմիկը, Ն․ Զարյանը, Հ․ Քոչարը, Գ․ էմինը, Ս․ Կապուտիկյանը և ուրիշներ։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ «Պ․» առանձին առաջնորդողով ոգեշունչ դրվատանքի է արժանացրել հայ ժողովրդի մասնակցությունը պատերազմին («Պրավդա» N 235, 25․9․1941)։ Թերթի տեսադաշտում են եղել հնգամյա պլանների կատարման համար հանրապետության կուսակցական, սովետական ու տնտ․ մարմինների գործունեությունը, ժող․ կառույցները (Սևանի կասկադի ՀԷԿ–եր, Արփա–Սևան ջրանցք, Արուս, ԱԷԿ, Երևանյան մետրո ևն) և հասարակական–քաղ․, գիտ․ ու մշակութային կյանքը։ Թերթը ծավալուն տեղ է հատկացրել Հ․ Թումանյանի և Կոմիտասի ծննդյան 100, Դավիթ Անհաղթի՝ 1600, Հայաստանը Ռուսաստանի կազմի մեջ մտնելու 150-ամյակներին և հայ ժողովրդի կյանքում կարևոր նշանակություն ունեցող այլ իրադարձություններին։ Այժմ էլ թերթը սիստեմատիկաբար լուսաբանում է ՀԱԱՀ կուսակցական, սովետական ու տնտ․ կյանքը (տպագրում է հանրապետության ղեկավար աշխատողների, բանվորների, կոլտնտեսականների, գիտության ու մշակույթի գործիչների հոդվածներ, ընդարձակ ինֆորմացիաներ Հայաստանի կոմկուսի համագումարների, Կենտկոմի պլենումների, ՀՍՍՀ Գերագույն սովետի գումարումների մասին), կուսակցության ու կառավարության առաջադրած խնդիրները կյանքի կոչելու համար հայ ժողովրդի նվիրական աշխատանքը։
Գրկ․ Լենին Վ․Ի․, «Պրավդա» լրագրի խմբագրության վերակազմավորման և աշխատանքի մասին, Երկ․ լիակտ․ ժողովածու, հ․ 22։ Նույնի, «Правда^-ի տասնամյա հոբելյանի առթիվ, նույն տեղում, հ․ 45։ Ольминский М․ С․, Из эпохи «Звезды» и «Правды» (Статьи 1911 – 1914 гг․), М․, 1956; Андронов С․А․, Боевое оружие партии․ Газета «Правда» в 1912–1917 гг․, Л․, 1962; Ленин в «Правде», М․, 1970; Бережной A․ Ф․, Ленин-создатель печати нового типа (1893-1914 гг․), Л․, 1971; Логинов B․ Т․, Ленинская «Правда» (1912–1914 гг․), М․, 1972; «Правда» об Армении, Е․, 1973․
«ՊՐԱՎԴԱ», կուսակցական հնագույն լրագրա–ամսագրային հրատարակչություն ՍՍՀՄ–ում (Մոսկվա)։ Ողջ գործունեու–